ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐՈՎ
- Վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական անկայուն վիճակի մասին փորձեցինք հարցնել երիտասարդներին եւ իրար հակասող բազմաթիվ կարծիքներ լսեցինք. «Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք տեսնել մեր երկիրը հանգիստ ու խաղաղ, բայց մեր պարտքն է ոչ ասել անարդարությանը` անտեսելով բոլոր այն սադրանքները, որոնք կազմակերպվում են վախի մթնոլորտ ստեղծելու համար», - ահա այսպես արտահայտվեց 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Ավագյանը, ով արդեն 3 ամիս է` մասնակցում է ընդդիմության կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին:

Ավելի ուշ նա ավելացրեց, որ սրտի խոր ցավով է նկատում, թե ինչպես մեր երկրի ապագա լավագույն բժիշկները, հոգեբանները, տնտեսագետները եւ շատ ուրիշ մասնագետներ հեռանում են երկրից` համոզված լինելով, որ չեն կարող ապրել ու աշխատել անօրեն երկրում: Սակայն, հակառակ վերջինիս, Երեւանի պետական համալսարանի ուսանող Հակոբ Գրիգորյանը կարծում էր, որ սխալ էր ընտրություններից բողոքելը. «Արդեն ունենք ընտրված նախագահ, եւ իմաստ չուներ Ազատության հրապարակում երգել, պարել ու հարակից շենքերի անդորրը խանգարել»: Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներից մեկն էլ, ով անձամբ տուժել էր մարտիմեկյան դեպքերից, բարձր էր գնահատում երիտասարդության մասնակցությունն այս գործին. «Պատկերացրեք` որքան լուրջ է խնդիրը, որ, թողնելով մեր ուսումն ու աշխատանքը, մասնակցում ենք այս համաժողովրդական շարժմանը` կանխելու ազգային ջարդը եւ փորձելու մարդկային ճանապարհով լուծել հարցն այնպես, որ այլեւս մարտիմեկեր չլինեն մեր ժողովրդի կյանքում»: Քաղբանտարկյալ Խաչիկ Սիմոնյանի դուստր Վերգինեն էլ, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ է, մեջբերեց. «Բավական է բոլորս բողոքենք հսկա խավարից, ավելի լավ է մեզնից յուրաքանչյուրն իր բաժին մոմը վառի»: Նույն համալսարանից մեկն էլ մեջբերեց մեծերից մեկի հայտնի խոսքը. «Եթե ուզում ես խաղաղ ապրել` պատրաստվիր պատերազմի»: Մասնագիտությամբ քաղաքագետ մի երիտասարդ, ով աշխատում է Երեւանի պետական համալսարանում, ասաց հետեւյալը. «Եթե ուզում ենք արտաքին քաղաքական հարցեր լուծել, մասնավորապես թուրքական ոճիրը դատապարտել կամ մեղադրել Ադրբեջանին Ջուղայի դեպքերի համար` մենք պետք է այդ բարոյականությունը մեր մեջ կրենք, պետք է միասնական լինենք բոլոր տեսակի ոտնձգությունների հանդեպ, հատկապես եթե դա արվում է ներքին ուժերի կողմից: Միայն այս դեպքում այդ բարոյականությունը կունենանք աշխարհից դա պահանջելու: Ըստ իս` մենք պետք է ունենանք մեր ազգային արժեհամակարգի շրջանում մի ներքին շեմ` արժեքային կոդեքս, որի ցանկացած խախտում հասարակությունը միանշանակ կդատապարտի: Առաջին հերթին դա վերաբերում է մարդկանց դեմ բռնի ուժ կիրառելուն, կյանքին վտանգ սպառնալուն եւ այն էլ այսօր` 21-րդ դարում: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք մարտի 1-ի նման ոճրագործություններից խուսափել»: Երիտասարդն անդրադարձավ նաեւ ղարաբաղցի եւ հայ տարբերակմանը. «Հայաստան-Ղարաբաղ տարաբաժանման հիմքը դրվել է 1998թ.-ին, ու Ռ.Քոչարյանն էլ լավ գիտակցում էր, որ իր գալով, այսպես թե այնպես, ղարաբաղյան կլանի հետ են ասոցացվելու բոլոր տնտեսական խնդիրները, եթե անգամ իրենք հաջող գործեն: Բայց իրենք շատ անհաջող գործեցին, եւ դա բերեց նրան, որ հայ հասարակության մեջ արմատացավ դժկամությունն առ ղարաբաղցիները. հիմա մենք ինչպե՞ս մեր երեխաներին համոզենք գնալ եւ Ղարաբաղի համար պայքարել: Այ սա շատ լուրջ խնդիր է, թող սրա մասին մտածեն իշխանությունները»: Հայաստանի պետական ագրարային համալսարանի, ինչպես ինքը նշեց, «դեռ» ուսանող Մենուա Բրուտյանն էլ ուսանողության մասնակցությունը բավարար համարեց այս շարժմանը. «Փետրվարի 22-ից ձեւավորվեց ուսանողական շարժում, որը միտված էր անձամբ ուսանողների ձայների պաշտպանությանը: Այն, որ այդ շարժումն ինչ-որ բանի հասավ, ապացուցում է փետրվարի 26-ին Ազատության հրապարակում հնչած հայտարարությունը, ըստ որի մեր ընտրյալ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատանքային հրամանագրերից մեկը կլինի վերոհիշյալ օրը ճանաչել Ուսանողության օր»: Հարցին, թե ինչ տվեց մեր երկրին այս շարժումը, Մենուան մի քանի կետեր թվեց. «Առաջին հերթին կատարվեց քաղաքական դաշտի հստակեցում` դիմադիրն ու ընդդիմադիրը տարբերակվեց, երկրորդ` հայ քաղաքացին գիտակցության եկավ, որ իր խնդիրները լուծողն ինքն է: Ի վերջո` որքան ամուր լինի պայքարը, այնքան հաղթանակը մերը կլինի. ինչ ցանենք, այն էլ կհնձենք»: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մի ուսանող էլ հայտնեց, որ այս շարժման ընթացքում միայն հասկացավ ժողովրդի գինը. «Նախքան շարժմանը մասնակցելը ես ժողովուրդ էի համարում երթուղայինի մեջ ինձ հետ երթեւեկող մարդկանց, բայց այժմ ես գիտեմ` ինչ ասել է իսկական ժողովուրդ. ժողովուրդը մեծ բազուկ է, որը հարվածներ է հասցնում ներկայիս անարդար իշխանությանը»: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներից մեկն էլ կարեւորեց ստրկության վերացումը մարդկանց հոգիներից. «Մարդու հոգում նստած ստրուկը վերջապես դուրս եկավ եւ երիտասարդությանը տվեց ապրելու ու իր հայրենիքը արարելու ցանկություն: Մենք հիմա կյանքի եւ արյան գնով պայքարելու ենք, որ լինի իշխանափոխություն»: 14-ամյա Նարեկ Բագրատյանին երբ հարցրի հետընտրական անցուդարձից , բավական վճռականությամբ պատասխանեց. «Ես համոզված եմ, որ այս իշխանության վերջը եկել է, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ այս ավազակապետությունը փլուզվի: Վախի մթնոլորտը վերացել է ժողովրդի միջից ու անցել իշխանությանը, որ գործի է դնում ոստիկաններին` ահաբեկելու Հյուսիսային պողոտայում զբոսնող մարդկանց»: Ինչ խոսք, անտարբեր երիտասարդների էլ շատ հանդիպեցինք, ովքեր միայն ասում էին. «Մենք քաղաքականությամբ չենք հետաքրքրվում», «Մեր երկրում ամեն ինչ նախապես է վճռվում, եւ մենք անզոր ենք որեւէ բան փոխել» կամ պարզապես` «Մենք ժամանակ չունենք»: Իսկ թե ինչ միջոցներով են տեսնում հետընտրական շրջանում ծավալված այս պայքարի լուծումը` երիտասարդների մի մասը վստահում էր ղեկավարների իմաստությանը, իսկ հատկապես ընդդիմության մաս կազմողները պնդում էին. «Որքան էլ մեզ վախեցնեն, մեր կայծը չի մարելու, եւ մենք գնալով ավելանալու ենք, պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հասնելու «նորընտիր» նախագահի հրաժարականին, որովհետեւ չկա մի երկիր, որտեղ երիտասարդությունը ցանկանա ինչ-որ բան անել եւ արդյունքի չհասնի»:
- Անի Եղիազարյան
Քննարկում
Հայեր միացեք գրել է:
Հարգելի Հայրենակիցներ
Արդեն մի քանի ամիս է հայ ժողովուրդը գտնվուն է ծայր աստիճանի լարված
վիճակում:
Հասարակությունը բաժանվել է միմյանց չլսող ,
մեկը մյուսի հետ ոչ մի կերպ չհամաձայնվող,
միմյանց նկատմամբ հարգանքը կորցրած ու իրար չհասկացող 2 մասի:
Մեր ազգը հայտնվել է մեծ տերությունների շահերի բախման կիզակետերից
մեկում.
Եվ Ղարաբաղի հարցի կարգավորումը շատ սերտորեն կապված է դրա հետ:
Ժամանակին ինձ ծանոթ մի ազատամարտիկ Ղարաբաղյան հարցի հետ
կապված հետևյալ միտքն արտահայտեց."Ղարաբաղը մի մահակ է
Ռուսաստանի ձեռքին, Ադրբեջանի գլխին խփելու համար:Բայց ամեն
անգամ խփելուց այդ մահակից մի կտոր կոտրվում է":
Ինչի Ղարաբաղի հարցի չի լուծվում?
Կարծում եմ պատճառը նա է,որ մեծ տերությունները և առաջին հերթին
Ռուսաստանը, չեն ուզում ,որովհետև այդ դեպքում նավթի վրա վերահսկելու
նրանց հնարավորությունները կփոքրանան,իսկ դա իրենց համար անթույլատրելի է:
Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ իսկապես շահագրգռված են միայն
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները:
Մյուսները միայն ձեռքերն են տաքացնում այս իրավիճակից:
Կարծում եմ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանալով այս ամենը ,
փորձեց լուծել Ղարաբաղի հարցը:
Եվ կարծում եմ,որ հենց այդ պատճառով հեռացվեց իշխանությունից և
հարցը ոչ թե լուծման կոնկրետ տարբերակն է եղել, այլ հենց լուծման
գաղափարը:
Թե որքանով էր ճիշտ ընտրված տարբերակը, ուրիշ հարց է:
Չունենալով համապատասխան ինֆորմացիա,անհնար է օբյեկտիվ
գնահատական տալ:
Բայց կարծում եմ ,որ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ գիտենալով հայ
ժողովրդի պատմությունը,ինչպես նաև անմիջականորեն շփված լինելով
ժամանակի ազդեցիկ քաղաքական դեմքերի հետ,պետք է որ ընտրած լիներ
եթե ոչ ամենալավ, համենայն դեպս ընդունելի տարբերակ:
Ամենալավ տարբերակն իհարկե կլիներ Ղարաբաղն անմիջապես
Հայաստան հռչակելը,սակայն քաղաքականությունը հնարավորությունների
արվեստ է:
Եվ այսօր էլ Ղարաբաղի հարցի ավելի ընդունելի առաջարկ ինչքան գիտեմ
չկա և մոտ ապագայում չի էլ սպասվում:
Մեծ տերությունները ամեն կերպ փորձում են իրենց դրածոին տեսնել
Հայաստանի իշխանական ղեկին:
Մի կողմին դա հաջողվել է,հանձինս Ռուսաստանի և դա չի էլ թաքցվում:
Ինձ թվում է,որ Ղարաբաղի հարցի լուծման ,
ավելի ճիշտ չլուծման հետ է կապված նաև Հայաստանում ծագումով ղարաբաղցի
ղեկավարի "նշանակումը":
Ինչի է ընտրվել հենց այս տարբերակը:
Մի թե հայաստանում ռուսամետ ուժեր չկան?
Չէ որ հայ ժողովուրդը իսկապես ռուսամետ է:
Այստեղ կարծում եմ հաշվի է առնվել 2 հանգամանք:
Նախ այս լուսնի տակ ոչինչ հավերժական չկա և ինչպես ժամանակին
արտահայտվեց Վազգեն Մանուկյանը`"ժողովուրդները չունեն հավերժ
բարեկամներ,այլ ունեն մշտական շահեր":
Ղարաբաղցիները շատ վաղուց ունեցել են ռուսական կողմնորոշում:
Եվ հետո ` այսօրվա Ղարավաղցիների մեջ շատ մեծ է
թուրքի նկատմամ ատելության զգացմունքը և այդ զգացմունքը դեռ մի
քանի սերունդ կպահպանվի:Իսկ Հայաստանում այդ զգացմունքը արդեն
բավականին բթացել է:
Իսկ բացասական էմոցիաները սովորաբար ծատ ավելի ուժեղ են քան դրականները:
Եվ կարծում եմ Ռուսները կփորձեն պահպանել նման ռեժիմը մոտակա 15-20
տարում:
Շատերը կասեն` հետո ինչ ,թող լինի Ռուսի նշանակածը,ինչ վատ բան կա?
Հարցը միայն նշանակածը չի:
Արդեն Հայաստանի քիչ թե շատ մեծ համարյա բոլոր ձեռնարկությունները այս
կամ այն կերպ պատկանում են Ռուսաստանին:
Իրավունք ունի Հայ ազգը իր հետագա ճակատագիրը վստահել մի ուրիշ ազգի?
Նույն Ռուսաստանի լուռ համաձայնությամբ ընդամենը մի քանի տարի առաջ
հոշոտեցին նրա եղբայրական Հարավսլավյան:
Այլ ազգերի ողորմածությանը հայ ազգը մի անգամ արդեն ապավինել է և
հետևանքները ողբերգական են եղել:
Հայ ազգի միակողմանի դիրքորոշումը,ինչպես դեպի Ռուսաստան այնպես էլ
դեպի արևմուտք,չի նպաստելու հայ ազգի զարգացմանը և հղի է վտանգներով::
Հայ ազգը պիտի համախմբվի և իր ճակատագիրը ինքը պիտի տնօրինի,ոչ թե
դառնա օտարներին խաղալիք:
Հարգանքներով
Հայեր միացեք
ARMEN գրել է:- Հայեր միացեք
Հարգելի ՀայրենակիցներԱրդեն մի քանի ամիս է հայ ժողովուրդը գտնվուն է ծայր աստիճանի լարված

Կեցցե՛ս: Երեկ էլ եմ կարդացել քո այս գրածը՝ հիանալի է, բան չես բաց թողել: Մի բանի վրա եմ զարմանում, որ մեր մյուս հայրենակիցները նախընտրում են քո այդ գրածը անտեսել՝ զբաղվելով հիմարություններով:- Հայեր միացեք
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐՈՎ
Անի Եղիազարյան 2
Վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական անկայուն վիճակի մասին փորձեցինք հարցնել երիտասարդներին եւ իրար հակասող բազմաթիվ կարծիքներ լսեցինք. «Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք տեսնել մեր երկիրը հանգիստ ու խաղաղ, ...ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿԻ ԻՄԻՏԱՑԻԱՆ` ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՎ
Գոհար Բարսամյան
Վերջերս ամերիկյան վերլուծական «Ջեյնս» կենտրոնը հրապարակել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի «Որոնումներ 2020 թվականի սահմաններում. Ադրբեջանի ռազմական նկրտումները» հոդվածը, որում հայազգի փորձագետն ընդգծում ...ԱՄՆ-Ն ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երկուշաբթի օրը դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները դեռ լուրջ անելիք ունի ժողովրդավարության ...«ՄԻԱՄԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՐԱՑՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Մարինե Խառատյան
«Ինչու՞ չլինենք բիզնես-կենտրոն, բայց` ո՞նց: Ինչու՞ չլինենք ֆինանսական կենտրոն, ուզում եմ հասկանալ` ո՞նց, ֆինանս չունենալով», - նորանշանակ կառավարության ծրագրում աշխարհին մարտահրավեր նետած խոստումների ...ՕԵԿ ԵՆ, ՈՐԴԻ, ԿՄԹՆԵՆ, ԱՆՑ ԿԿԵՆԱՆ
Արամ Ամատունի
Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում լրագրողներն արձանագրել են հայկական քաղաքական մշակույթի նոր դրսեւորում, երբ կառավարության անդամը, նախարարը մասնակցում է իր իսկ գործունեության, այսինքն` կառավարության ...ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ
Ոչ ընտիր-ոչ լեգիտիմ իշխանությունը Հայաստանի, առավել եւս հայ ժողովրդի շահերը ներկայացնել չի կարող: Այս տարրական ճշմարտությունը եւս մեկ անգամ ապացուցեց (չգիտես ինչու՞) վարչապետի աթոռին տեղավորվածը, որի ...ԿՏՐԵԼՈՒ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՆԿԱԾ ԾԱՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Թեղուտի հանքավայրի շահագործման անթույլատրելի լինելու ու դրա արդյունքում ի հայտ եկող կործանարար հետեւանքների, հակաօրինական լինելու մասին շատ է խոսվել, բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվել, բոլոր հնարավոր ...«...ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ԳՈՂԱՑԱՔ ԿՇՌԱՔԱՐԵՐԸ»
Աստղիկ Սարգսյան
Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս` մեկ-երկու բառով, կմեկնաբանեք ընդդիմություն-իշխանություն ներկա վիճակը:
- Մեկ-երկու բառո՞վ... Խուլ դիմակայություն:
- Եվ այդ խուլ դիմակայության ...ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԱԾ ԵՆՔ
Կարինե Հարությունյան 3
Ժողովուրդը կանգնած էր Վանատուրում: Անձրեւին ու քամուն: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Այս ժողովուրդը կանգնած է այսպես: Ամեն օր:
«Ազատ, անկախ, Հայաստան», «Ազատություն հերոսին», «Սասուն, Սասուն»: Ահա ...ՇԱՆԸ ՏԻՐՈՋԸ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Խառնակ ժամանակների համար ժողովրդական բնորոշիչներից մեկն էլ հետեւյալն է. «Շունը տիրոջը չի ճանաչում»: Քաղաքական լեզվի վերածելիս այդ արտահայտությունը ստանում է հետեւյալ բովանդակությունը. իշխանությունը չի ...ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆՔ ՆԱԵՒ ԱՇԽԱՏԵԼ
Գագիկ Աբգարյան
Դատավորը փախավ` սուլոցների տակ... Այսօր մայիսի 1 է՝ Աշխատավորության օրը: Տոն: Բայց, ինչպես տեսնում եք, շատերի աշխատատեղն այսօր ավազակապետության տարբեր տրամաչափի կատարածուներին խելքի բերելն է: Ոչինչ: Մարդասիրական ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում