
«ԳՅՈՒՄՐԻ Ե՞Ս ԳՆՈՒՄ, ԹԵ՞ ԹԱԼԻՆ»
- Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» եկածները, ինչպես յուրաքանչյուր օր, զբոսնում, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում, երեխաները խաղում-վանկարկում էին` «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Լեւոն` նախագահ», մի խումբ տղաներ էլ երգում էին հետընտրական հանրահավաքների սիրված երգերից մեկը` «Արաբոն», իսկ հավաքվածները վանկարկում էին` «Լեւոն` նախագահ», ինչպես բազմահազարանոց հանրահավաքների օրերին:

«Զբոսանքի» մասնակիցները երեկ նաեւ պատասխանատվության մեծ զգացումով հերթագրվում էին այսօր նշանակված քաղբանտարկյալների դատավարություններին մասնակցելու նպատակով. մեկը մյուսին հարցնում էր` «Վաղը Գյումրի ե՞ս գնում, թե՞ Թալին, թե՞ մնալու ես Երեւանում` Կենտրոնի դատին ես գնալու...»: Ճիշտ այն պահին, երբ մարդիկ հարցուփորձ էին անում Երեւանից Գյումրի եւ Թալին մեկնելու ժամն ու վայրը եւ արդեն նախապատրաստվում էին, թե ինչպես պետք է հաջորդ օրը ոգեւորեն քաղբանտարկյալներին` «Հյուսիսայինում» մի իսկական իրարանցում, ոգեւորություն սկսվեց այն բանից հետո, երբ մի խումբ երիտասարդ «կալանավորներ» հայտնվեցին: Պարզվեց «Հիմա» երիտասարդական շարժման ակցիայի մասնակիցներն են, ովքեր բանտարկյալների հագուստով, գլխարկներով, յուրաքանչյուրն իր հագուստի վրա մեկ տառ փակցրած` «Ազատություն քաղբանտարկյալներին» արտահայտությունից, եւ հենց դա էլ վանկարկելով մի քանի անգամ անցան Հյուսիսային պողոտայում հավաքվածների միջով: Երիտասարդ «կալանավորները» եկել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտից մեկնարկած ակցիայից, նրանք նաեւ անցել էին ՀՀ-ում Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանությունների, ապա կառավարության շենքի շրջակայքով:
- Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան 5
Երեկ, գրեթե միաժամանակ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր քաղբանտարկյալներ Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատը:
Դրանց ...«ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ԲՌԻ ՄԵՋ Է»
Կարինե Հարությունյան
«Ազատություն հերոսին»: Այս կոչը Վանատուրի երեխաների շուրթերին է: Արդեն մեկ ամսից ավել:
Այս երեխաները հասունացան որպես երկրի վաղվա տերեր, որպես հայրենիքի վաղվա զինվոր-հերոսներ, որպես Հայաստանի Հանրապետության ...ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան 16
Ի՞նչ է տվել 10 տարվա քոչարյանական կառավարումը Հայաստանին: Ինչո՞վ է Հայաստանը միջազգային կյանքում «անուն» հանել այդ 10 տարիներին.
1. 1998թ. հիմնադիր նախագահին պարտադրված հրաժարականով:
2. 1999թ. Հոկտեմբերի ...FREEDOM HOUSE-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Freedom house միջազգային հեղինակավոր կազմակերպությունը վերջերս հրապարակել է նոր հաշվետվություն, որում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես նշված է.
«Սահմանադրությունը երաշխավորում է մամուլի ազատությունը` ...«ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ» ԸՆԴԱՌԱՋ
Էմմա Գաբրիելյան
Մայիսի 7-ին Ստրասբուրգում նախատեսված է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, սակայն այս հանդիպման շուրջ մեկնաբանություններով ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՈՐԱԿ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Ժաննա Ալեքսանյան 3
Մարտմեկյան իրադարձություններից հետո ականատես եղանք Հայաստանի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացվող զանգվածային բռնությունների ու հետապնդումների այնպիսի մի ալիքի, ինչը Հայաստանում ...ԶԻՆՎԵՆՔ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԼԻՆԵՆՔ
Արմեն Գրիգորյան
Ինչպես արդեն նշել էինք, վարչակարգի բնույթը նկատի ունենալով` 2008թ. հերթական ընտրությունների միջոցով ժողովրդավարացման հնարավորություն Հայաստանում չի եղել: Իսկապես, քոչարյանասերժական ավազակապետությունն ...ՇԱՆՏԱԺԻ ՄԻ ԵՆԹԱՐԿԵՔ...
Մարինե Խառատյան 1
Տեսնել էր պետք, թե ի~նչ ոգեւորությամբ, ծեքծեքումներով էր երեկ վարչապետի պաշտոնում առաջին անգամ ԱԺ-ում ելույթ ունենում Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը: Իսկը Իսպանիայի վարչապետ` միայն ...ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ԱԺ երեսփոխաններից շատերի համար ծանր ու տառապալից օր էր. ստիպված էին իրենց թանկագին ժամանակից գողանալ ու գործի գալ, իսկ նման անձնուրացության պատճառն այն էր, որ իրենց ներկայությամբ պիտի պատվեին նորաթուխ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ Է
Ա. Սարգսյան
Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը 2005-2008 թթ. Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակի Գիտահետազոտական եւ վերլուծության կենտրոնի տնօրեն Արմեն Խարազյանի ...ՉԿԵՑՑԵ՞ ՄԱՅԻՍԻ 1-Ը
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ս/թ ապրիլի 23-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում 2008թ.-ի մայիսի 1-ին, ժամը 13: 00-16: 00-ն ՍԴՀԿ-ի կողմից միջոցառում ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինձ ստիպեցին: Ես չէի ուզում: Պարզապես երբ տեսնում ես, որ ումնի տեսքով սկսում են ոչ էնքան «ումնի» բաներ խոսել` մեկ-մեկ չես դիմանում:
Որ մեր պատմությունը հեքիաթ է` արդեն ասել եմ: Լավագույն դեպքում` ...«ԳՅՈՒՄՐԻ Ե՞Ս ԳՆՈՒՄ, ԹԵ՞ ԹԱԼԻՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» եկածները, ինչպես յուրաքանչյուր օր, զբոսնում, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում, երեխաները խաղում-վանկարկում էին` «Ազատ, անկախ Հայաստան», ...
ՄԵՆԱԿ` ՇԵՖԸ ՉԲԱՐԿԱՆԱ
Կարինե Հարությունյան«ՆԱԲՈՒԿՈ» ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԼՂ ԽՆԴՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց
Էմմա ԳաբրիելյանՎԱՐԿԱԾ` ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԹԻՎՆ ԱՌԱՎԵԼ ԻՐԱՏԵՍՈՐԵՆ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե ՄանուկյանՀԱՎԱՔԱԿԱՆ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ 12 ՀԱԶԱՐ ԷՋ ԿԱՄ «ՄԱՅՐ ԳՈՐԾԸ» ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Գայանե Առուստամյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

