
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
- Երեկ ԱԺ երեսփոխաններից շատերի համար ծանր ու տառապալից օր էր. ստիպված էին իրենց թանկագին ժամանակից գողանալ ու գործի գալ, իսկ նման անձնուրացության պատճառն այն էր, որ իրենց ներկայությամբ պիտի պատվեին նորաթուխ վարչապետին ու նրա ներկայացրած կառավարության ծրագիրը:

Հավանաբար ծրագրի բարդ, խուճուճ ու հոգնեցուցիչ լինելու պատճառով էր, որ մինչ հայտարարությունների ժամը ԱԺ նիստերի դահլիճն արդեն կիսադատարկ էր: Մեր հոգնաբեկ երեսփոխանները լքել էին «օբյեկտը» ու հավանաբար գնացել...քիչ մը դինջանալու: Բայցեւայնպես, կային նաեւ չհոգնած ու դիմացկուն պատգամավորներ, ովքեր իրենց մեջ ուժ էին գտել ու ի տարբերություն առաջինների, այսպես ասած` «ձգել» էին մինչեւ հայտարարությունների ժամը: Գրեթե միշտ առույգ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն, օրինակ, իր հայտարարության մեջ անդրադարձավ «մի կարեւորագույն խնդրի»` Ռոբերտ Քոչարյանի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրին` ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակն անմահացնելու վերաբերյալ: Նկատի ունենալով Կ.Դեմիրճյանի մեծագույն ծառայությունները հայ ժողովրդին, ըստ հրամանագրի, որոշվել է Երեւանում կանգնեցնել վերջինիս արձանը: «Այս որոշումից անցել է 9 տարի, բայց, ցավոք, այդ հրամանագիրը չի իրականացվել: Ես դա համարում եմ դատապարտելի երեւույթ` եւ քաղաքական, եւ բարոյական, եւ մարդկային տեսանկյունից»: Պատգամավորը դիմեց ՀՀ կառավարությանը` իրականացնելու վերը նշված հրամանագրի այն դրույթը, ըստ որի Մաշտոցի պողոտայի համապատասխան հատվածում պետք է կանգնեցվի Կ.Դեմիրճյանի արձանը: «Ես կարծում եմ, որ եւ բարոյական եւ քաղաքական տեսանկյունից սա միանգամայն արժանի քայլ կլինի այն ավանդին, որն ունեցել է Կարեն Դեմիրճյանը մեր ժողովրդի կյանքում», - ասաց Դալլաքյանը: «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Վարդան Խաչատրյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ ներկա քաղաքական իրավիճակին` ընդգծելով. «Մենք այսօր հայտնվել ենք համընդհանուր ճգնաժամի մեջ, ճգնաժամ, որը թափանցել է ոչ միայն հասարակության բոլոր շերտերը, այլ նաեւ իր արտապատկերումն է ունենում սփյուռքում: Շարունակվում են տոտալ բռնաճնշումների պայմաններում հասարակական բողոքների բուռն ակցիաները, որոնցից մեկը տեղի ունեցավ ապրիլի 24-ին, բողոքի չդադարող հանրահավաքները ձերբակալվածների ծննդավայրերում: Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ իշխանությունների կողմից գլխավորը ոչ թե դատական գործընթացի ժամանակ առաջադրված մեղադրանքները բացառելը կամ հաստատելն է, այլ ընդամենը քաղաքական գործիչներին մեկուսացնելն այս ժամանակաշրջանում եւ նրանց կալանքի տակ պահելը», - «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարեց պատգամավորը` հավելելով. «Մեր հասարակության համար խայտառակություն է տրաֆարետային, որեւէ քրեորեն հետապնդելի արարք իրենց մեջ չպարունակող հոդվածների առաջադրումը քաղաքական ուժերի ղեկավարներին: «Ժառանգություն» կուսակցությունը պնդում է, որ ամենաքիչն անհրաժեշտ է խափանման միջոցը փոխել ու հնարավորություն տալ այդ անձանց շարունակել իրենց լիարժեք գործունեությունը` քաղաքական-հասարակական դաշտում»: ՕԵԿ խմբակցությունից պատգամավոր Հեղինե Բիշարյանը, իբրեւ մշտապես «հոռի բարքերի դեմ պայքարող կուսակցության» ներկայացուցիչ, մի զիլ հայտարարություն արեց` ընդդեմ ջիպերի ու «ախրանաների շքերթի», մի երեւույթ, որը, Բիշարյանի հավաստմամբ, խիստ բացասական ազդեցություն է թողնում հանրության բարոյահոգեբանական վիճակի վրա: «Հաշվի չառնելով ժողովրդի սոցիալական վիճակը` ցոփ ու շվայտ կյանք վարողներն իրենց հոռի բարքերով եւ ուղեկցող շքեղ մեքենաների շարասյունով ստեղծում են մի վիճակ, երբ հանրությունը նրանց համարում է օրենքից վեր կանգնած մարդիկ»: Տիկին Բիշարյանը կասկած հայտնեց «ջիպատերերի» ունեցվածքի կապակցությամբ, թե «Բիլ Գեյթսից կամ Ջոն Մորգենթաունից էլ հո հարուստ չե՞ն, կամ ու՞մ կարելի է զարմացնել ջիպերի շքահանդեսով: Զարմացնել, իրոք, չի կարելի, բայց զայրացնել` հաստատ կարելի է եւ հատկապես հարյուր հազարավոր այն մարդկանց, ովքեր Հայաստանի նոր քաղաքական իշխանությունից հաստատուն քայլեր են պահանջում անպատժելիության դեմ վճռական պայքարելու համար»: Տիկին Բիշարյանն իր այդ հայտարարությամբ, փաստորեն, հստակ ցույց տվեց իր, մեղմ ասած, արգահատելի վերաբերմունքը քառանիվ այդ փոխադրամիջոցների հանդեպ:
- Հեղինե Մանուկյան
Քննարկում
Levon-levon գրել է:
Զզվելի տափակ լրատվություն է, ոնց որ դպրոցականի շարադրություն լինի:
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան 5
Երեկ, գրեթե միաժամանակ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր քաղբանտարկյալներ Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատը:
Դրանց ...«ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ԲՌԻ ՄԵՋ Է»
Կարինե Հարությունյան
«Ազատություն հերոսին»: Այս կոչը Վանատուրի երեխաների շուրթերին է: Արդեն մեկ ամսից ավել:
Այս երեխաները հասունացան որպես երկրի վաղվա տերեր, որպես հայրենիքի վաղվա զինվոր-հերոսներ, որպես Հայաստանի Հանրապետության ...ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան 16
Ի՞նչ է տվել 10 տարվա քոչարյանական կառավարումը Հայաստանին: Ինչո՞վ է Հայաստանը միջազգային կյանքում «անուն» հանել այդ 10 տարիներին.
1. 1998թ. հիմնադիր նախագահին պարտադրված հրաժարականով:
2. 1999թ. Հոկտեմբերի ...FREEDOM HOUSE-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Freedom house միջազգային հեղինակավոր կազմակերպությունը վերջերս հրապարակել է նոր հաշվետվություն, որում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես նշված է.
«Սահմանադրությունը երաշխավորում է մամուլի ազատությունը` ...«ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ» ԸՆԴԱՌԱՋ
Էմմա Գաբրիելյան
Մայիսի 7-ին Ստրասբուրգում նախատեսված է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, սակայն այս հանդիպման շուրջ մեկնաբանություններով ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՈՐԱԿ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Ժաննա Ալեքսանյան 3
Մարտմեկյան իրադարձություններից հետո ականատես եղանք Հայաստանի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացվող զանգվածային բռնությունների ու հետապնդումների այնպիսի մի ալիքի, ինչը Հայաստանում ...ԶԻՆՎԵՆՔ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԼԻՆԵՆՔ
Արմեն Գրիգորյան
Ինչպես արդեն նշել էինք, վարչակարգի բնույթը նկատի ունենալով` 2008թ. հերթական ընտրությունների միջոցով ժողովրդավարացման հնարավորություն Հայաստանում չի եղել: Իսկապես, քոչարյանասերժական ավազակապետությունն ...ՇԱՆՏԱԺԻ ՄԻ ԵՆԹԱՐԿԵՔ...
Մարինե Խառատյան 1
Տեսնել էր պետք, թե ի~նչ ոգեւորությամբ, ծեքծեքումներով էր երեկ վարչապետի պաշտոնում առաջին անգամ ԱԺ-ում ելույթ ունենում Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը: Իսկը Իսպանիայի վարչապետ` միայն ...ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ԱԺ երեսփոխաններից շատերի համար ծանր ու տառապալից օր էր. ստիպված էին իրենց թանկագին ժամանակից գողանալ ու գործի գալ, իսկ նման անձնուրացության պատճառն այն էր, որ իրենց ներկայությամբ պիտի պատվեին նորաթուխ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ Է
Ա. Սարգսյան
Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը 2005-2008 թթ. Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակի Գիտահետազոտական եւ վերլուծության կենտրոնի տնօրեն Արմեն Խարազյանի ...ՉԿԵՑՑԵ՞ ՄԱՅԻՍԻ 1-Ը
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ս/թ ապրիլի 23-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում 2008թ.-ի մայիսի 1-ին, ժամը 13: 00-16: 00-ն ՍԴՀԿ-ի կողմից միջոցառում ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինձ ստիպեցին: Ես չէի ուզում: Պարզապես երբ տեսնում ես, որ ումնի տեսքով սկսում են ոչ էնքան «ումնի» բաներ խոսել` մեկ-մեկ չես դիմանում:
Որ մեր պատմությունը հեքիաթ է` արդեն ասել եմ: Լավագույն դեպքում` ...«ԳՅՈՒՄՐԻ Ե՞Ս ԳՆՈՒՄ, ԹԵ՞ ԹԱԼԻՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» եկածները, ինչպես յուրաքանչյուր օր, զբոսնում, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում, երեխաները խաղում-վանկարկում էին` «Ազատ, անկախ Հայաստան», ...
ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
NO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե ՀարությունյանԴՈՒՔ ՈՐ ՉՎԵՐՑՆԵ՜Ք...
Ա.ՍարգսյանՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ ԱմատունիՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե Եղիազարյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

