
ԶԻՆՎԵՆՔ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԼԻՆԵՆՔ
- Ինչպես արդեն նշել էինք, վարչակարգի բնույթը նկատի ունենալով` 2008թ. հերթական ընտրությունների միջոցով ժողովրդավարացման հնարավորություն Հայաստանում չի եղել: Իսկապես, քոչարյանասերժական ավազակապետությունն այն դեպքերից չէ, երբ բռնատիրական վարչակարգի առաջնորդները կարող են պարզապես հեռանալ քաղաքական ասպարեզից կամ ընդդիմություն ձեւավորել:

Փետրվարի 19-ին եւ դրան հաջորդած ժամանակահատվածում պարզորոշ կերպով երեւաց, որ, այնուամենայնիվ, վարչախումբն ունեցավ բավականաչափ մարդկային ռեսուրսներ` համատարած ընտրակեղծիքների իրականացման եւ իշխանությունը բռնի ուժով պահպանելու համար: Ընդդիմության կողմից սպասված ավազակապետության կազմաքանդումը, փաստորեն, տեղի չունեցավ: Ընտրակեղծիքների իրականացմանն ու բռնություններին, ինչպես նաեւ ավազակապետությանն այլ ծառայություններ մատուցելու պատրաստ գտնված անձանց կողմից այդ գործելակերպն ընտրելու շարժառիթներն այլեւս որեւէ նշանակություն չունեն: Պարզապես ընդդիմությունն այժմ արդեն պետք է հստակ գիտակցի. ընտրական հանձնաժողովների անդամներին, օլիգարխներին եւ այլոց նախկինում գործած ապօրինությունների համար պատասխանատվության չենթարկելու խոստումները` պայմանով, որ այդ անձինք փետրվարի 19-ի ընտրությունները չպիտի կեղծեին, չաշխատեցին: Եվ բացարձակապես անիմաստ է պատրաստվել Երեւանի քաղաքապետի, Ազգային ժողովի կամ որեւէ այլ հերթական ընտրության. ավազակապետության համար ցանկացած ընտրություն կշարունակի ծառայել ընդամենը որպես ծածկույթ` Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի եւ այլ կառույցների անբարեխիղճ բյուրոկրատների ձեւական պահանջները բավարարելու համար: Եթե ընդդիմությունը հանցագործներին կրկին առաջարկի ուղղվել ու խոստանա այդ դեպքում նրանց անպատիժ թողնել` դա արդեն ավազակապետության սպասավորների համար պարզապես զվարճանալու առիթ կդառնա: Վերջին ամիսներին կատարվածը հուշում է` ետդարձի ճանապարհ եւ ներման հնարավորություն ավազակապետության սպասավորների համար այլեւս չկա. ընտրական հանձնաժողովների իշխանամետ անդամները եւ օլիգարխները իրենց հնարավորությունը բաց են թողել փետրվարի 19-ին, պետական ապարատի եւ ուժային մարմինների ղեկավարները` մարտի 1-ին, Սահմանադրական դատարանի անդամները` մարտի 8-ին: Ընդդիմությունը ոչ մի դեպքում չպետք է հիասթափվի երկարատեւ պայքարի անհրաժեշտության հեռանկարից: Վերջին յոթ ամիսների քաղաքական զարգացումներն արդեն կարեւոր արդյունքների են հասցրել: Քաղաքացիական հասարակության ձեւավորման ուղղությամբ կատարված աշխատանքը միայն բավական է` ընդդիմադիր դաշտում զարգացումները խիստ դրական գնահատելու համար: Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրմամբ եւ ընդդիմության միավորվելով հնարավոր դարձավ քաղաքական դաշտի հստակ բաժանումը` մի կողմից ազատության ու բարեփոխումների ձգտողների, մյուս կողմից` ավազակապետերի ու նրանց «հաճախորդ»-կոլաբորացիոնիստների միջեւ: Նշենք նաեւ, որ Հայաստանը փրկվեց Ս.Սարգսյանի լեգիտիմ նախագահ դառնալու վտանգից. եթե Լ.Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը տեղի չունենար, կազմակերպվելու էր ընտրությունների երկրորդ փուլ` Ս.Սարգսյանի եւ Ա.Բաղդասարյանի մասնակցությամբ, ընդ որում` վերջինս առաջին փուլում պետք է շուրջ 40 տոկոս քվեներ ստացած լիներ, իսկ երկրորդ փուլից հետո` «արժանապատվորեն» շնորհավորեր Ս.Սարգսյանին: Այդպիսով, Ս.Սարգսյանը ոչ միայն կստանար լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան եւ ցանկացած հանցավոր ծրագրերի իրականացման քարտ-բլանշ, այլեւ վերջնականապես կոչնչացներ ընդդիմությանը` դաշտում թողնելով միայն «կառուցողական հաճախորդներին»: Ստեղծված իրավիճակում ընդդիմության հետագա գործողությունները պետք է զարգանան քաղաքացիական անհնազանդության տրամաբանությամբ. խաղաղ բողոքի արտահայտությունները պետք է ուղեկցվեն ապօրինի իշխանության հետ համագործակցությունից հրաժարվելով: Քաղաքական զբոսանքները, դեսպանատների մոտ եւ այլ վայրերում պիկետները շարունակելու հետ համատեղ պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն` բողոքի զանգվածային արտահայտությունների համար, ինչպես ապրիլի 19-ին: Միաժամանակ ակնհայտ է, որ դեպքից դեպք հանրահավաքներ արտոնելով եւ որոշ այլ քայլերով իշխանությունները պարզապես փորձելու են բարեփոխումների իմիտացիա ստեղծել, մասնավորապես` հունիսին ԵԽԽՎ-ին ներկայացնելու բան ունենալու համար: Իշխանությունները չեն պատրաստվում ենթարկվել բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելու, ինֆորմացիոն հավասար հնարավորություններ ապահովելու, մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն իրականացնելու պահանջներին: Իր հերթին, ընդդիմությունը պետք է պնդի այդ պահանջների կատարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հստակ ուղերձ հասցնի միջազգային ատյաններին, որ Ս.Սարգսյանի կողմից կոսմետիկ բնույթի բարեփոխումներ կատարելու կամ որոշ պայմանագրեր ստորագրելու խոստման դիմաց նրա իշխանության լեգիտիմության ճանաչումը չի կարող նպաստել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը. դա հակառակ ազդեցությունը կունենա, եւ միջազգային ատյանները կկիսեն հնարավոր ծանր հետեւանքների ողջ պատասխանատվությունը: Իսկ իրավիճակն իսկապես շտկելու միակ հնարավորությունն արտահերթ ընտրությունների անցկացումն է:
- Արմեն Գրիգորյան
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան 5
Երեկ, գրեթե միաժամանակ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր քաղբանտարկյալներ Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատը:
Դրանց ...«ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ԲՌԻ ՄԵՋ Է»
Կարինե Հարությունյան
«Ազատություն հերոսին»: Այս կոչը Վանատուրի երեխաների շուրթերին է: Արդեն մեկ ամսից ավել:
Այս երեխաները հասունացան որպես երկրի վաղվա տերեր, որպես հայրենիքի վաղվա զինվոր-հերոսներ, որպես Հայաստանի Հանրապետության ...ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան 16
Ի՞նչ է տվել 10 տարվա քոչարյանական կառավարումը Հայաստանին: Ինչո՞վ է Հայաստանը միջազգային կյանքում «անուն» հանել այդ 10 տարիներին.
1. 1998թ. հիմնադիր նախագահին պարտադրված հրաժարականով:
2. 1999թ. Հոկտեմբերի ...FREEDOM HOUSE-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Freedom house միջազգային հեղինակավոր կազմակերպությունը վերջերս հրապարակել է նոր հաշվետվություն, որում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես նշված է.
«Սահմանադրությունը երաշխավորում է մամուլի ազատությունը` ...«ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ» ԸՆԴԱՌԱՋ
Էմմա Գաբրիելյան
Մայիսի 7-ին Ստրասբուրգում նախատեսված է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, սակայն այս հանդիպման շուրջ մեկնաբանություններով ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՈՐԱԿ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Ժաննա Ալեքսանյան 3
Մարտմեկյան իրադարձություններից հետո ականատես եղանք Հայաստանի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացվող զանգվածային բռնությունների ու հետապնդումների այնպիսի մի ալիքի, ինչը Հայաստանում ...ԶԻՆՎԵՆՔ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԼԻՆԵՆՔ
Արմեն Գրիգորյան
Ինչպես արդեն նշել էինք, վարչակարգի բնույթը նկատի ունենալով` 2008թ. հերթական ընտրությունների միջոցով ժողովրդավարացման հնարավորություն Հայաստանում չի եղել: Իսկապես, քոչարյանասերժական ավազակապետությունն ...ՇԱՆՏԱԺԻ ՄԻ ԵՆԹԱՐԿԵՔ...
Մարինե Խառատյան 1
Տեսնել էր պետք, թե ի~նչ ոգեւորությամբ, ծեքծեքումներով էր երեկ վարչապետի պաշտոնում առաջին անգամ ԱԺ-ում ելույթ ունենում Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը: Իսկը Իսպանիայի վարչապետ` միայն ...ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ԱԺ երեսփոխաններից շատերի համար ծանր ու տառապալից օր էր. ստիպված էին իրենց թանկագին ժամանակից գողանալ ու գործի գալ, իսկ նման անձնուրացության պատճառն այն էր, որ իրենց ներկայությամբ պիտի պատվեին նորաթուխ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ Է
Ա. Սարգսյան
Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը 2005-2008 թթ. Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակի Գիտահետազոտական եւ վերլուծության կենտրոնի տնօրեն Արմեն Խարազյանի ...ՉԿԵՑՑԵ՞ ՄԱՅԻՍԻ 1-Ը
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ս/թ ապրիլի 23-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում 2008թ.-ի մայիսի 1-ին, ժամը 13: 00-16: 00-ն ՍԴՀԿ-ի կողմից միջոցառում ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինձ ստիպեցին: Ես չէի ուզում: Պարզապես երբ տեսնում ես, որ ումնի տեսքով սկսում են ոչ էնքան «ումնի» բաներ խոսել` մեկ-մեկ չես դիմանում:
Որ մեր պատմությունը հեքիաթ է` արդեն ասել եմ: Լավագույն դեպքում` ...«ԳՅՈՒՄՐԻ Ե՞Ս ԳՆՈՒՄ, ԹԵ՞ ԹԱԼԻՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» եկածները, ինչպես յուրաքանչյուր օր, զբոսնում, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում, երեխաները խաղում-վանկարկում էին` «Ազատ, անկախ Հայաստան», ...
ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ ԱմատունիՓԵԹԱԿԻ ԱԶԱՏ ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԽԺՌՈՂ ԲՈՌԵՐԸ
Հեղինե ՄանուկյանՍՓՅՈՒՌՔ, ՍՓՅՈՒՌՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Սարգիս Հացպանյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

