
ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՈՐԱԿ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
- Մարտմեկյան իրադարձություններից հետո ականատես եղանք Հայաստանի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացվող զանգվածային բռնությունների ու հետապնդումների այնպիսի մի ալիքի, ինչը Հայաստանում նոր ձեւ ու որակ ստացավ: Ընտրությունների օրը եւ դրանից հետո պահպանվող համատարած ահաբեկության մթնոլորտը, մարդկանց առեւանգման դեպքերը հաստատում են, որ իշխանությունը պահելու միակ միջոցը բռնությունն է: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում ես տեսել եմ ամենաբռնատիրական երկրներից մեկում` Ուզբեկստանում:

2005-ի մայիսի 13-ին Ուզբեկստանի Անդիջան քաղաքում տեղի ունեցան արյունալի իրադարձություններ: Իշխանական ուժերը կրակ բացեցին խաղաղ բնակչության վրա` գնդակահարելով ավելի քան հարյուրավոր անզեն մարդկանց (պաշտոնական թվերը անհամեմատ քիչ էին): Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրավերով մասնակցում էի այդ դեպքերի հետաքննությանը, ինչը շուրջ երեք շաբաթվա ընթացքում զեկույցի տեսքով ներկայացվեց ամբողջ աշխարհին: Հայաստան վերադառնալուց հետո երբեւիցե ցանկություն չեմ ունեցել անդրադառնալ այդ դեպքերին, սակայն մարտի 1-ից հետո ակամայից մղձավանջային հիշողությունները վերադարձան, ու ես շարունակ զուգահեռներ եմ տանում այդ օրերի ու մարդկանց միջեւ: Զուգահեռներն, անշուշտ, զոհերի քանակին չեն վերաբերում, այլ այն մթնոլորտին, բռնությունների ձեւին ու բնույթին, որ այսօր տիրում է Հայաստանում: Լայնածավալ ձերբակալություններ, զոհեր, անվերջանալի հետապնդումներ` մարդկանց, նրանց ընտանիքների ու հարազատների, հարեւանների ու բարեկամների, ընկերների ու նրանց բիզնեսի նկատմամբ: Թաքնված կամ փախուստի մեջ գտնվող մարդիկ, խեղճացած ու ահաբեկված զոհերի հարազատներ... Դժվար էր պատկերացնել, որ մի օր այս ամենի ականատեսը կդառնանք Հայաստանում: Օրինակները բազմաթիվ են: Կալանքի տակ են գտնվում կամ հետապնդվում են եղբայրները. Սուքիասյաններ, Մալխասյաններ, Սաղաթելյաններ, Ջհանգիրյաններ, Միքայելյաններ եւ էլի ուրիշ հարազատներ: Հրազդան քաղաքում շարունակաբար ու հետեւողականորեն ահաբեկությունների են ենթարկվում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի համագյուղացիներն ու կողմնակիցները, ընտանիքն ու բարեկամները, դպրոցական երեխաներ...: Կալանավորված է ազգային հերոսի զարմիկը, բազմիցս բերման է ենթարկվել նրա բարեկամուհին: Այս ամենն ուղեկցվում է դաժան ու անմարդկային վերաբերմունքով: Ալետա Միքայելյանին ոստիկանության բաժանմունքում պահել են մինչեւ ուշ գիշեր` անտեսելով նրա խնդրանքները, թե 4 տարեկան երեխան տանը մենակ է: Մի խոսքով, Հրազդան քաղաքում եւ հարակից բոլոր տարածքներից բերման են ենթարկվել հնարավոր բոլոր` «ազատություն հերոսին» վանկարկողները, բոլոր նրանք, ովքեր բնազդով գիտեն, որ Սասուն Միքայելյանը հանիրավի է մեղադրվում: Երբեմն, երբ զրույցների ժամանակ անդիջանյան իրադարձություններից բռնության կամ մարդկանց առեւանգման մասին մի դեպք էի վերհիշում, զրուցակիցներս ինձ բացատրում էին, որ դա մուսուլմանական երկրներին հատուկ դաժանության դրսեւորում է կամ էլ տագնապում էին, թե ուզում ես ասել, որ մեր երկրից էլ վատ երկիր կա: Այսինքն` զրուցակիցներս գլխից գնդակահարված ՀՀ քաղաքացիներ քրիստոնյա Հայաստանում իսպառ բացառում էին: Արդյո՞ք պատճառը կրոնական պատկանելությունն է: Դաժանությունը կրոնական պատկանելություն չունի: Հայաստանցիների համար մարտմեկյան իրադարձություններն անսպասելի էին: Ազատության հրապարակից խաղաղ ցուցարարներին բռնի ուժով տեղահանելուն մարդիկ սպասում էին եւ այդ մասին խոսում ու ենթադրություններ էին անում, բայց զորք բերելուն ու ժողովրդի վրա կրակելուն` ոչ: Անգամ վերջին երկու օրերին շրջանառվող արտակարգ դրություն մտցնելու մասին խոսակցություններում ենթադրություններն այդ մասին բացակայում էին: Հայաստանում ընտրությունները վերջին ժամանակներում մշտապես կեղծվել եւ ուղեկցվել են բռնություններով: Ակնհայտ է, որ իշխանությունների կողմից իրականացվող հետընտրական բռնությունները տարեցտարի նոր որակ են ձեռք բերում` դառնալով առավել ծավալուն եւ դաժան: 2004-ի ապրիլյան «կալցո օպերացիան» ավարտվեց առանց զոհերի, բայց ՀՀ քաղաքացիներն ու իրենց պրոֆեսիոնալ աշխատանքն իրականացնող լրագրողները հետապնդվեցին ու անխնա ծեծի ենթարկվեցին: Նույն օրը ՀԺԿ գրասենյակում ասուլիս հրավիրած ընդդիմության առաջնորդներից Վ.Մանուկյանին հարցրեցինք, թե ինչով էր տարբերվում 96-ին տեղ գտած բռնություններն այս մեկից. «Առանձնահատուկ դաժանությամբ»` պատասխանեց: Բայց այսօր` զոհերից հետո, իր կարծիքը, չգիտես ինչու, փոխվել է: Վստահելով ԱԺՄ առաջնորդի այս դիտարկմանը` արձանագրենք, որ դաժանության ներմուծումը Հայաստան ժողովրդի կողմից չընդունված Ռ.Քոչարյանինն էր եւ ուրեմն` նա, ապավինելով ոստիկանությանը, ստիպված էր ինքնահաստատման այդ ձեւն ընտրել: Անդիջանում ողբերգական իրադարձությունների պատճառը կեղծված ընտրությունները չէին: Մարդիկ բողոքում էին սոցիալական անարդարությունից ու իշխանության ռեպրեսիաներից: Բողոքի ակցիաների համար առիթը տեղացի 23 գործարարների ձերբակալությունն էր, ովքեր մեղադրվում էին «կրոնական էքստրեմիզմի» մեջ (շատ տարածված կեղծ մեղադրանք Ուզբեկստանում, ինչպես այսօր Հայաստանում ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալն է): Քրեական այս գործը իշխանությունների ուշադրության կենտրոնում էր հայտնվել զուտ այն պատճառով, որ տեղացի բնակչության շրջանում գործարարների հեղինակությունը բարձր էր (նրանց մոտ աշխատող մարդիկ համեմատաբար բարձր աշխատավարձ էին ստանում, օգտվում էին սոցիալական արտոնություններից): Դատական գործընթացին զուգահեռ` մի քանի օրվա ընթացքում հավաքված բազմությանը միացան հազարավոր անդիջանցիներ, ինչն էլ արյունոտ վախճան ունեցավ: Միջազգային հանրությունը ցնցված էր, եւ արձագանքը վերը նշված դեպքերին մեծ էր, սակայն կոչերը` միջազգային անկախ հետաքննություն անցկացնելու մասին այդպես էլ չիրականացան: Ուզբեկստանի նախագահն ապավինեց Ռուսաստանին եւ իր համար բարեհաջող ելք ապահովեց: Ճիշտ է, այստեղ մեկ էական տարբերություն կա: Ուզբեկստանը Եվրոպայի խորհրդի անդամ չէ, միջազգային շատ համաձայնագրերի միացած չէ եւ դրանք կատարելու պարտավորություններ չունի: Հայաստանի դեպքում դա պահանջ է: Կկատարվեն այդ պահանջները , թե ոչ` ժամանակը ցույց կտա, սակայն առավել մի կարեւոր կոչով հանդես եկավ Եվրոպական միության նախագահը` դա անկախ միջազգային հետաքննության անցկացումն է, որին կողմ արտահայտվեց նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, եւ որին անմիջապես դրական արձագանքեց ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ակներեւ է, սակայն, որ հայաստանյան իշխանությունները չեն պատրաստվում հետեւել այդ հորդորներին: Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը միջազգային անկախ հետաքննությունն է, ինչը շատ հարցերի պատասխան կտա: Հակառակ դեպքում դատապարտված ենք լինելու բռնել դեպի Ուզբեկստան տանող ճանապարհը:
- Ժաննա Ալեքսանյան
Քննարկում
Vahan NY գրել է:
լեվոնը քաղցքեղի հառուցիչ է այն պետք է վերացնել վիրահատման միջոցով- Marine գրել է:
- Vahan NY
լեվոնը քաղցքեղի հառուցիչ է այն պետք է վերացնել վիրահատման միջոցով
Լսեք. ես երբեք չեմ բացում ինձ համար անցանկալի, դեմք չունեցող լրագիր, նույնիսկ չեմ բացում, էլ ուր մնաց թե կարդամ: իսկ դուք եթե հակառակորդ եք, ուրեմն ինչու եք հենց այս լրագիրը կարդում ու ,,մեկնաբանում,, բացեք ձեզ հարազատ էջեր, թե ենտեղ հետաքրքիր ու բավանդակալից որևէ բան չկա:Եթե այդպես է, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ: - Vahan NY
Vahan NY գրել է:- Marine
Լսեք. ես երբեք չեմ բացում ինձ համար անցանկալի, դեմք չունեցող լրագիր, նույնիսկ չեմ բացում, էլ ուր մնաց թե կարդամ: իսկ դուք եթե հակառակորդ եք, ուրեմն ինչու եք հենց այս լրագիրը կարդում ու ,,մեկնաբանում,, բացեք ձեզ հարազատ էջեր, թե ենտեղ հետաքրքիր ու բավանդակալից որևէ բան չկա:Եթե այդպես է, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ:
Սիրելի Marine խորհուրդ կտայի բոլոր լրագրերը կարդաիք դա կհեշտացնի թացը չորից ջոկելը ,իսկ ես հակառակորդեմ այն մարդկանց ովքեր հակառակորդ են հայ կոչված մարդկային տեսակին- Marine
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան 5
Երեկ, գրեթե միաժամանակ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր քաղբանտարկյալներ Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատը:
Դրանց ...«ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ԲՌԻ ՄԵՋ Է»
Կարինե Հարությունյան
«Ազատություն հերոսին»: Այս կոչը Վանատուրի երեխաների շուրթերին է: Արդեն մեկ ամսից ավել:
Այս երեխաները հասունացան որպես երկրի վաղվա տերեր, որպես հայրենիքի վաղվա զինվոր-հերոսներ, որպես Հայաստանի Հանրապետության ...ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան 16
Ի՞նչ է տվել 10 տարվա քոչարյանական կառավարումը Հայաստանին: Ինչո՞վ է Հայաստանը միջազգային կյանքում «անուն» հանել այդ 10 տարիներին.
1. 1998թ. հիմնադիր նախագահին պարտադրված հրաժարականով:
2. 1999թ. Հոկտեմբերի ...FREEDOM HOUSE-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Freedom house միջազգային հեղինակավոր կազմակերպությունը վերջերս հրապարակել է նոր հաշվետվություն, որում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես նշված է.
«Սահմանադրությունը երաշխավորում է մամուլի ազատությունը` ...«ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ» ԸՆԴԱՌԱՋ
Էմմա Գաբրիելյան
Մայիսի 7-ին Ստրասբուրգում նախատեսված է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, սակայն այս հանդիպման շուրջ մեկնաբանություններով ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՈՐԱԿ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Ժաննա Ալեքսանյան 3
Մարտմեկյան իրադարձություններից հետո ականատես եղանք Հայաստանի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացվող զանգվածային բռնությունների ու հետապնդումների այնպիսի մի ալիքի, ինչը Հայաստանում ...ԶԻՆՎԵՆՔ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԼԻՆԵՆՔ
Արմեն Գրիգորյան
Ինչպես արդեն նշել էինք, վարչակարգի բնույթը նկատի ունենալով` 2008թ. հերթական ընտրությունների միջոցով ժողովրդավարացման հնարավորություն Հայաստանում չի եղել: Իսկապես, քոչարյանասերժական ավազակապետությունն ...ՇԱՆՏԱԺԻ ՄԻ ԵՆԹԱՐԿԵՔ...
Մարինե Խառատյան 1
Տեսնել էր պետք, թե ի~նչ ոգեւորությամբ, ծեքծեքումներով էր երեկ վարչապետի պաշտոնում առաջին անգամ ԱԺ-ում ելույթ ունենում Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը: Իսկը Իսպանիայի վարչապետ` միայն ...ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ԱԺ երեսփոխաններից շատերի համար ծանր ու տառապալից օր էր. ստիպված էին իրենց թանկագին ժամանակից գողանալ ու գործի գալ, իսկ նման անձնուրացության պատճառն այն էր, որ իրենց ներկայությամբ պիտի պատվեին նորաթուխ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ Է
Ա. Սարգսյան
Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը 2005-2008 թթ. Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակի Գիտահետազոտական եւ վերլուծության կենտրոնի տնօրեն Արմեն Խարազյանի ...ՉԿԵՑՑԵ՞ ՄԱՅԻՍԻ 1-Ը
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ս/թ ապրիլի 23-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում 2008թ.-ի մայիսի 1-ին, ժամը 13: 00-16: 00-ն ՍԴՀԿ-ի կողմից միջոցառում ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինձ ստիպեցին: Ես չէի ուզում: Պարզապես երբ տեսնում ես, որ ումնի տեսքով սկսում են ոչ էնքան «ումնի» բաներ խոսել` մեկ-մեկ չես դիմանում:
Որ մեր պատմությունը հեքիաթ է` արդեն ասել եմ: Լավագույն դեպքում` ...«ԳՅՈՒՄՐԻ Ե՞Ս ԳՆՈՒՄ, ԹԵ՞ ԹԱԼԻՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» եկածները, ինչպես յուրաքանչյուր օր, զբոսնում, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում, երեխաները խաղում-վանկարկում էին` «Ազատ, անկախ Հայաստան», ...
«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-3-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
ԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
Կարինե Հարությունյան«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. Շահվերդյան«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

