
«ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ» ԸՆԴԱՌԱՋ
- Մայիսի 7-ին Ստրասբուրգում նախատեսված է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, սակայն այս հանդիպման շուրջ մեկնաբանություններով առայժմ հանդես է գալիս բացառապես պաշտոնական Բաքուն:

Պաշտոնական Երեւանը այդ հանդիպումը ոչ միայն հաստատող, այլեւ կոնկրետ այդ հանդիպումից իր ակնկալիքների առնչությամբ դեռեւս ոչինչ չի հայտարարել` թերեւս սահմանափակվելով երեկ ԱԺ-ում ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարության ընդունմամբ: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով մայիսի 7-ին Ստրասբուրգում նախատեսված հանդիպումը, հույս է հայտնել, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը ավելի կառուցողական կդառնա: Նա տեղեկացրել է, որ հանդիպումը ճանաչողական բնույթ կկրի եւ թույլ կտա հասկանալ` «ինչպե՞ս է Հայաստանի նոր ղեկավարությունն արձագանքում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Վերջին ամիսներին վերահաստատվել է այն մոտեցումը, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անքակտելիության հիման վրա: Ոչ ոք չի կարող բռնության ճանապարհով փոխել պետության սահմաններն ու տարածքային ամբողջականությունն էթնիկ զտումներ անցկացնելու միջոցով, իսկ հետո հանդես գալ պահանջներով: Եթե դու սկզբից անցկացրել ես էթնիկական զտումներ, իսկ հետո խոսում ես ինքնորոշման մասին` դա գործող մոդել չէ: Միայն գրավյալ տարածքներում իրավիճակի վերականգնման եւ տեղահանված անձանց վերադարձից հետո հնարավոր կլինի խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, այն էլ` Ադրբեջանի կազմում», - ընդգծել է Է.Մամեդյարովը: Իսկ արծարծելով հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու թեման` Ադրբեջանի արտգործնախարարը «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում նկատել է. «Միշտ ակնկալում ենք, որ առաջընթաց կլինի` որքան որ ղարաբաղյան հակամարտությունը գոյություն ունի եւ շարունակվում է»: Ապա հիշեցրել է պաշտոնական Բաքվի սպասելիքները ճանաչողական հանդիպմանն ընդառաջ` հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա, որը «իր նոր ամրագրումն է ունեցել»` նկատել է նա մասնավորեցնելով, թե ինչի մասին է խոսքը` «այդ մասին են ՄԱԿ-ում վերջերս ընդունված հայտնի բանաձեւը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովի հռչակագիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահող երկրների հայտարարությունները»: Օրերս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում նույնպես շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքում պետք է հաշվի առնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Մինչ Բաքուն վերահաստատում է իր դիրքորոշումները, Հայաստանի Ազգային ժողովում վերջին երկու օրերին քննարկվեց եւ ընդունվեց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություն, որի հեղինակը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն է: Հայտարարության մեջ անհանգստություն է արտահայտվում վերջին շրջանում ԼՂ խնդրին առնչվող զարգացումների առիթով, վտանգավոր են համարվում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները, դատապարտվում են ադրբեջանական բանակի կողմից հրադադարի խախտման գործողությունները, մասնավորապես` մարտի 4-ինը: Խորհրդարանականները հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների նկատմամբ շանտաժ է իրականացվում», ընդգծում են, որ անսակարկելի եւ միջազգային իրավունքի տեսակետից անթերի է ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ կարեւորում են այդ սկզբունքի անվերապահ կիրառման անհրաժեշտությունը, ուստի ՀՀ ԱԺ-ն առաջարկում է` ակտիվացնել խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը տեղեկացնելուն ուղղված ջանքերը, Հայաստանի քաղաքականությանը այս հարցում հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ, ապա ընգծվում է, որ «անհապաղ հարկավոր է ինքնորոշման սկզբունքը կիրառել խնդրի կարգավորման գործընթացում»: Ինչպես նաեւ առաջարկվում է ձեւակերպել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում ՀՀ կառավարությանը հնարավորություն կտան ապահովելու ԼՂ-ի լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը: Պատգամավորները երեկ առաջարկել են տեքստում նաեւ հավելել դրույթը այն մասին, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ԱԺ-ն համարում է միակ ընդունելի ուղին հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Այսպիսով, ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությունը երեկ ԱԺ-ում ընդունվել է` 96 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, «Ժառանգություն» խմբակցությունը բոյկոտել է քվեարկությունը: Ապրիլի 28-ին ԱԺ-ն հրաժարվել է օրակարգում ընդգրկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը, որի հեղինակը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Նախագիծը ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել էր եւ բացասական եզրակացությամբ ներկայացվել պատգամավորներին: Վերջիններս մտահոգ են եղել, որ ԱԺ-ի այդ որոշումը կարող է քաղաքական բացասական հետեւանքներ ունենալ, օգտագործվել Ադրբեջանի կողմից` հիմնավորմամբ, թե ՀՀ ԱԺ-ն դեմ է ԼՂՀ ճանաչման հարցը ներառել ԱԺ նստաշրջանի օրակարգում եւ եղել է առաջարկ, որպեսզի նախագիծը ընդգրկվի օրակարգում, այնտեղ պարզապես պահվի, որպեսզի ցույց տրվի, որ Հայաստանի զինանոցում կարող է լինել ԼՂՀ ճանաչման հարցը: Նախագծի հեղինակը` Ր.Հովհաննիսյանը էական է համարել ԼՂՀ անկախությունը ճանաչելու նախագիծը կմտնի՞, թե՞ չի մտնի ԱԺ օրակարգ. «Բովանդակային առումով հիմքն ամուր է: Ընթացակարգային առումով նույնպես ԱԺ-ն, իբրեւ ամբիոն, ճիշտ է ընտրված: Պահը եւս արդիական է եւ այժմեական: Ով հետեւում է միջազգային զարգացումներին` Նյու Յորքից մինչեւ Ստրասբուրգ, եւ մեր ռազմաճակատն անգամ գիտի, որ Հայաստանն արդեն իր տեսակետը պետք է հայտնի, որը հիմնավոր է եւ որը թույլ կտա նաեւ ազգային պետական շահի համապատասխան առաջ տանել բանակցային գործընթացը», - նշել է իր ելույթում նախագծի հեղինակը: Այնուամենայնիվ, ԱԺ-ն քվեարկությամբ հրաժարվել է օրակարգում ընդգրկել Ր.Հովհաննիսյանի առաջարկած` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը:
- Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան 5
Երեկ, գրեթե միաժամանակ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր քաղբանտարկյալներ Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատը:
Դրանց ...«ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ԲՌԻ ՄԵՋ Է»
Կարինե Հարությունյան
«Ազատություն հերոսին»: Այս կոչը Վանատուրի երեխաների շուրթերին է: Արդեն մեկ ամսից ավել:
Այս երեխաները հասունացան որպես երկրի վաղվա տերեր, որպես հայրենիքի վաղվա զինվոր-հերոսներ, որպես Հայաստանի Հանրապետության ...ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան 16
Ի՞նչ է տվել 10 տարվա քոչարյանական կառավարումը Հայաստանին: Ինչո՞վ է Հայաստանը միջազգային կյանքում «անուն» հանել այդ 10 տարիներին.
1. 1998թ. հիմնադիր նախագահին պարտադրված հրաժարականով:
2. 1999թ. Հոկտեմբերի ...FREEDOM HOUSE-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Freedom house միջազգային հեղինակավոր կազմակերպությունը վերջերս հրապարակել է նոր հաշվետվություն, որում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես նշված է.
«Սահմանադրությունը երաշխավորում է մամուլի ազատությունը` ...«ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ» ԸՆԴԱՌԱՋ
Էմմա Գաբրիելյան
Մայիսի 7-ին Ստրասբուրգում նախատեսված է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, սակայն այս հանդիպման շուրջ մեկնաբանություններով ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՈՐԱԿ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Ժաննա Ալեքսանյան 3
Մարտմեկյան իրադարձություններից հետո ականատես եղանք Հայաստանի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացվող զանգվածային բռնությունների ու հետապնդումների այնպիսի մի ալիքի, ինչը Հայաստանում ...ԶԻՆՎԵՆՔ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԼԻՆԵՆՔ
Արմեն Գրիգորյան
Ինչպես արդեն նշել էինք, վարչակարգի բնույթը նկատի ունենալով` 2008թ. հերթական ընտրությունների միջոցով ժողովրդավարացման հնարավորություն Հայաստանում չի եղել: Իսկապես, քոչարյանասերժական ավազակապետությունն ...ՇԱՆՏԱԺԻ ՄԻ ԵՆԹԱՐԿԵՔ...
Մարինե Խառատյան 1
Տեսնել էր պետք, թե ի~նչ ոգեւորությամբ, ծեքծեքումներով էր երեկ վարչապետի պաշտոնում առաջին անգամ ԱԺ-ում ելույթ ունենում Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը: Իսկը Իսպանիայի վարչապետ` միայն ...ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ԱԺ երեսփոխաններից շատերի համար ծանր ու տառապալից օր էր. ստիպված էին իրենց թանկագին ժամանակից գողանալ ու գործի գալ, իսկ նման անձնուրացության պատճառն այն էր, որ իրենց ներկայությամբ պիտի պատվեին նորաթուխ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ Է
Ա. Սարգսյան
Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը 2005-2008 թթ. Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակի Գիտահետազոտական եւ վերլուծության կենտրոնի տնօրեն Արմեն Խարազյանի ...ՉԿԵՑՑԵ՞ ՄԱՅԻՍԻ 1-Ը
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ս/թ ապրիլի 23-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում 2008թ.-ի մայիսի 1-ին, ժամը 13: 00-16: 00-ն ՍԴՀԿ-ի կողմից միջոցառում ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինձ ստիպեցին: Ես չէի ուզում: Պարզապես երբ տեսնում ես, որ ումնի տեսքով սկսում են ոչ էնքան «ումնի» բաներ խոսել` մեկ-մեկ չես դիմանում:
Որ մեր պատմությունը հեքիաթ է` արդեն ասել եմ: Լավագույն դեպքում` ...«ԳՅՈՒՄՐԻ Ե՞Ս ԳՆՈՒՄ, ԹԵ՞ ԹԱԼԻՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» եկածները, ինչպես յուրաքանչյուր օր, զբոսնում, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում, երեխաները խաղում-վանկարկում էին` «Ազատ, անկախ Հայաստան», ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

