
FREEDOM HOUSE-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- Freedom house միջազգային հեղինակավոր կազմակերպությունը վերջերս հրապարակել է նոր հաշվետվություն, որում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես նշված է.

«Սահմանադրությունը երաշխավորում է մամուլի ազատությունը` թեպետ Հայաստանի կառավարությունը գործնականում չի պահպանում մամուլի ազատությունը: Զրպարտությունը համարվում է քրեական հանցագործություն: Հասարակական կազմակերպությունների կոալիցիան, որոնց թվում` Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի լրագրողների միությունը, Internews Armenia-ն, Ազատ կարծիք հայտնելու կոմիտեն, Լրագրողական հետաքննություն կազմակերպությունը, առաջարկություններ են մշակել քրեական օրենսգրքի 318 հոդվածը չեղյալ հայտարարելու առնչությամբ, ինչը քրեական պատասխանատվություն է սահմանում պետական ծառայողին զրպարտելու համար: Հայաստանը 2003 թվականին ազատ տեղեկատվության վերաբերյալ օրենք է ընդունել, սակայն այն լավ չի իրագործվել: 2006 թվականի սեպտեմբերին «Ժամանակ Երեւան» ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: ԶԼՄ-ները մտահոգություն են հայտնել, որ պատիժը չափազանց խիստ է եղել եւ դատաքննությունը ունեցել է քաղաքական ենթատեքստ: Հուլիսին 8 հրատարակությունների խմբագիրներ եւ տնօրեններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծվել է մտահոգությունը, թե աճում է ճնշումը այն լրագրողների վրա, որոնք քննադատում են իշխանություններին: Երկրի նախագահը նշանակում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնք հսկում են ԶԼՄ-ների հեռարձակումը: Հանձնաժողովի գործունեությունը հսկվում է կառավարության կողմից եւ թափանցիկ չէ: « Ա1+»-ը շարունակում էր ջանքեր գործադրել արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից: 2002 թվականին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը «Ա1+»-ին զրկել է արտոնագրից եւ կապուղին հանձնել է կառավարամետ հեռուստաալիքի: Այդ օրվանից կայանը մնացել է առանց կապուղու: Ամեն տարի հայ լրագրողները բողոքի ակցիաներ են կազմակերպում արտոնագիրը չեղյալ հայտարարելու տարելիցի առնչությամբ: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան 2006 թվականի մարտին հայց է ներկայացրել եւ լրագրողներին 24 ժամ է հատկացվել` շինությունը ազատելու համար: Օրենսդրությունը նաեւ ենթադրում էր նվազեցնել խորհրդարանի աշխատանքների հեռուստալուսաբանումը: Այդուհանդերձ սեպտեմբերին օրենսդիրները մերժեցին օրինագիծը: Թեպետ կառավարությունը ԶԼՄ-ների ուղիղ հսկողություն չի իրականացնում, սակայն կոշտ սահմանափակում է տեղեկատվության եթեր հեռարձակումը: Բացի այդ` ոչ պաշտոնական ճնշում է գործադրվում թերթերի կրպակների վրա, որով բացատրվում է պարբերականների փոքր շրջանառությունը: «Հայկական ժամանակը» ամեն օր 6000 նմուշօրինակ է հրատարակում: «Ա1+» հեռուստաալիքը փակելուց հետո մյուս հեռուստաընկերությունները քաղաքական համաձայնություն ունեն կառավարության հետ, ընտրական գործընթացներում հաշվետու են, ինչպես նաեւ մշտապես անտեսում են ընդդիմությանը: Հայաստանի հանրային հեռուստաալիքը խուսափում է կառավարությանը քննադատելուց: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական գովազդների համար բարձր գներ սահմանվեցին: Նկատվեցին ֆիզիկական հաշվեհարդարի դեպքեր: Հուլիսին «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը եւ սեպտեմբերին «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը ենթարկվել են ծեծի: Հրատարակվող ԶԼՄ-ները մասնավոր սեփականություն են ներկայացնում` բացառությամբ «Հայաստանի Հանրապետության» եւ նրա ռուսալեզու տարբերակի: Հրատարակությունները ունեն ֆինանսական դժվարություններ եւ միայն որոշ թերթեր կարող են տնտեսական եւ քաղաքական խմբավորումների շահերից անկախ գործել: Կառավարությունը թանկ գին ունեցող արտոնագրեր է սահմանում: Օրենսդրությունը սպառնում է սնանկացնել փոքր ընկերություններին եւ ստիպում է հրատարակվող ԶԼՄ-ներին օգտվել Հայաստանի փոստային կիսամենաշնորհային ծառայությունից: 2006 թվականին Վրաստանի վրա դրված Ռուսաստանի բեռնարգելքի պատճառով Հայաստանը ունի թղթի պակասություն: Հեռուստաալիքների տերերը կամ կառավարամետ քաղաքական գործիչներ են կամ էլ` գործարար-մագնատներ: Ինտերնետ մուտքի թույլտվությունը ցածր ցուցանիշ ունի. բնակչության ընդամենը 5 տոկոսն է կարողանում օգտվել այդ ծառայությունից` կապի մեծ ծախսերի հետ կապված, սակայն սահմանափակումների մասին պաշտոնապես չի ծանուցվում»:
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան 5
Երեկ, գրեթե միաժամանակ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր քաղբանտարկյալներ Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատը:
Դրանց ...«ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ԲՌԻ ՄԵՋ Է»
Կարինե Հարությունյան
«Ազատություն հերոսին»: Այս կոչը Վանատուրի երեխաների շուրթերին է: Արդեն մեկ ամսից ավել:
Այս երեխաները հասունացան որպես երկրի վաղվա տերեր, որպես հայրենիքի վաղվա զինվոր-հերոսներ, որպես Հայաստանի Հանրապետության ...ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան 16
Ի՞նչ է տվել 10 տարվա քոչարյանական կառավարումը Հայաստանին: Ինչո՞վ է Հայաստանը միջազգային կյանքում «անուն» հանել այդ 10 տարիներին.
1. 1998թ. հիմնադիր նախագահին պարտադրված հրաժարականով:
2. 1999թ. Հոկտեմբերի ...FREEDOM HOUSE-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Freedom house միջազգային հեղինակավոր կազմակերպությունը վերջերս հրապարակել է նոր հաշվետվություն, որում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես նշված է.
«Սահմանադրությունը երաշխավորում է մամուլի ազատությունը` ...«ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ» ԸՆԴԱՌԱՋ
Էմմա Գաբրիելյան
Մայիսի 7-ին Ստրասբուրգում նախատեսված է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, սակայն այս հանդիպման շուրջ մեկնաբանություններով ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՈՐԱԿ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Ժաննա Ալեքսանյան 3
Մարտմեկյան իրադարձություններից հետո ականատես եղանք Հայաստանի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացվող զանգվածային բռնությունների ու հետապնդումների այնպիսի մի ալիքի, ինչը Հայաստանում ...ԶԻՆՎԵՆՔ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԼԻՆԵՆՔ
Արմեն Գրիգորյան
Ինչպես արդեն նշել էինք, վարչակարգի բնույթը նկատի ունենալով` 2008թ. հերթական ընտրությունների միջոցով ժողովրդավարացման հնարավորություն Հայաստանում չի եղել: Իսկապես, քոչարյանասերժական ավազակապետությունն ...ՇԱՆՏԱԺԻ ՄԻ ԵՆԹԱՐԿԵՔ...
Մարինե Խառատյան 1
Տեսնել էր պետք, թե ի~նչ ոգեւորությամբ, ծեքծեքումներով էր երեկ վարչապետի պաշտոնում առաջին անգամ ԱԺ-ում ելույթ ունենում Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը: Իսկը Իսպանիայի վարչապետ` միայն ...ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ԱԺ երեսփոխաններից շատերի համար ծանր ու տառապալից օր էր. ստիպված էին իրենց թանկագին ժամանակից գողանալ ու գործի գալ, իսկ նման անձնուրացության պատճառն այն էր, որ իրենց ներկայությամբ պիտի պատվեին նորաթուխ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ Է
Ա. Սարգսյան
Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը 2005-2008 թթ. Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակի Գիտահետազոտական եւ վերլուծության կենտրոնի տնօրեն Արմեն Խարազյանի ...ՉԿԵՑՑԵ՞ ՄԱՅԻՍԻ 1-Ը
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ս/թ ապրիլի 23-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում 2008թ.-ի մայիսի 1-ին, ժամը 13: 00-16: 00-ն ՍԴՀԿ-ի կողմից միջոցառում ...ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինձ ստիպեցին: Ես չէի ուզում: Պարզապես երբ տեսնում ես, որ ումնի տեսքով սկսում են ոչ էնքան «ումնի» բաներ խոսել` մեկ-մեկ չես դիմանում:
Որ մեր պատմությունը հեքիաթ է` արդեն ասել եմ: Լավագույն դեպքում` ...«ԳՅՈՒՄՐԻ Ե՞Ս ԳՆՈՒՄ, ԹԵ՞ ԹԱԼԻՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» եկածները, ինչպես յուրաքանչյուր օր, զբոսնում, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում, երեխաները խաղում-վանկարկում էին` «Ազատ, անկախ Հայաստան», ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

