
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ` ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
- Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից անմասն չի մնացել նաեւ Շիրակի մարզը: Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը, ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանը եւ Գեւորգ Ղազարյանը: Շիրակի մարզի ազգաբնակչությունը միշտ էլ հպարտացել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո իրենց մեջ ուժ եւ տոկունություն գտած իր հերոս զավակներով, ովքեր հայրենիքի համար ամենավտանգավոր պահերին չխնայեցին իրենց կյանքն ու առողջությունը` փայլուն հաղթանակներ գրանցելով հայ ազգային-ազատագրական պայքարի նորագույն պատմության մեջ, արժանապատվորեն պաշտպանեցին Հողն Հայրենի:

Հայաստանի պայծառ ապագայի համար առողջության մեծ մասը վատնած հայորդիներն այժմ էլ իրենց մնացած առողջությունը վատնում են բռնապետական զնդաններում` արդարության հասնելու համար պայքարի ծայրահեղ միջոցով` հացադուլ հայտարարելով: Բազմահազար շիրակցիներս մտահոգված ենք ՀՀ իշխանությունների կողմից դրսեւորվող արհամարհական եւ անտարբեր վերաբերմունքից ոչ միայն Շիրակի մարզի, այլեւ Արցախյան ազատամարտի գրեթե բոլոր մասնակիցների նկատմամբ, ինչը, վստահ ենք, իր բացասական դերակատարումը կունենա մատաղ սերնդին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու գործում: Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգված են Մայր Հայրենիքի բարձրագույն արժեքներ հանդիսացող հերոս հայորդիների հետագա ճակատագրով, բարձրացնել իրենց բողոքի ձայնը եւ ունեցած բոլոր հնարավորություններով ներգործել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք հասնել արդարությանը: Այլապես, վստահեցնում ենք Ձեզ, որ վտանգված կլինի մեր բոլորի հայրենիքը հանդիսացող Հայաստանի ապագան: 28 ապրիլի 2008
Հ.Գ. Շիրակի մարզից քաղբանտարկյալների պաշտպանության համար անցած 15 օրերին կազմակերպված ստորագրահավաքին մասնակցել է 5450 հոգի: Ստորագրահավաքը շարունակվում է:
Քննարկում
RAFFI գրել է:
payz inj garox enk anel .sranz hed miayn ushov garox es .gidenk vor Gyumrezin gamki der e .uremn xntragrov jarshe sranz hed xosel .bedk e bahn endrel yev badrasdvel haga harvasi .miazayn yete lini joxovurtn .baykarel e bedk .yev arhamarel nerga ishxanutyan .bedk e gamaz gamaz badrasdvel .ushn e znum iravunk .yev hadgabes anoreni tem.sa bedk e hasganal .miasnapar ush gazmel yev hexapoxutyan badrasdvel .urish yelk jga es turkeriz azadvelu.
Levon-levon գրել է:
payz inj garox enk anel .sranz hed miayn ushov garox es .gidenk vor Gyumrezin gamki der e .uremn xntragrov jarshe Թարգմանեմ այս տվարի գրածը; բայց ինչ գարոխ ենք անել, սրանց հետ միայն ուշով գարոխ ես, գիտենք որ գյւմրեցին քամակի տեր է, ուրեմն խնդրագրով ջարշե... Այ մարդ, ինչ գարոխ, ինչ քամակ, ինչի մասին է խոսքը: Էս խելքով էլ ասում-խոսում ուրախանու՞մ եք:
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա Բաղդագյուլյան
«Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը մայիսի 5-ին հանրահավաք կազմակերպելու մասին իրազեկող հայտ էր ներկայացրել քաղաքապետարան:
Մերժելու պատճառաբանությունը թվով 647 ...ԽՈՐԵՆԱՑՈՒՑ ՀԵՏՈ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԿԱՐԵԼԻ ԷՐ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԳՐԵԼ: ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆԻՑ ԲԱՑԻ
7
«Մեր ազգի անցածը տխուր է. այն օրերի պատմական հիշատակարաններից արտասուք է հոսում:
Մեր ազգի ներկան թշվառ է` ստրկությունը եւ աղքատությունը բարձրաձայն խոսում են այստեղ»:
Սա գրել է Միքայել Նալբանդյանը: ...ՄԱՆԻՖԵՍՏ
11
Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, մեր երկրի իրական եւ օրինական տերերս, գիտակցելով, որ զրկվել ենք մեր երկրին ազատորեն իշխելու բնատուր, սահմանադրական իրավունքից, հայտարարում ենք, որ այսուհետ ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԷԼ Է ՌԵԺԻՄԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Կարելի է ասել, որ աշխարհում ընդունված նորմ է` դատողները բարոյա-հոգեբանական առավելություն են ունենում դատվողների, ամբաստանյալի աթոռին նստածների նկատմամբ: Հայաստանում այլ է:
Հայաստանում այս մարդիկ` ...ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԿԱՄ` ՈՒ՞Մ ԲՈՍՏԱՆՆ Է ՔԱՐ ԳՑՈՒՄ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Գայանե Հակոբյան 3
Թերթի նախորդ համարում Կարինե Հարությունյանը անդրադարձել էր մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին` առաջին ընթերցմամբ: Իսկ երկրորդ ընթերցման ու դրան անդրադարձի անհրաժեշտությունը, պարզվեց, կա, երբ ծանոթացա ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՉԷ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ
Մարինե Խառատյան
«Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքով ՀՀ քաղաքացիների իրավունքները փաստացի սահմանափակելուց հետո Ս.Սարգսյանը կարծես մտմտում է անմիջապես նախագահականից չվերահսկվող լրատվամիջոցները սահմանափակելու ...ԹԻՎ ՄԵԿ ԿԱՆՈՆԸ
Գոհար Բարսամյան
Հայ իրականությունում առկա են իրողություններ, որոնք ընդհանուր են բոլոր ժամանակների համար, եւ դա կապված է մեր էթնիկ հոգեբանության հետ: Մեր զգացմունքայնությունը միշտ էլ մեզ խանգարում է. փոխհարաբերությունների ...ԳՈՆԵ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՄՏԱԾԵՆ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտում, հատկապես պետական իշխանության մեջ գտնվող գործիչների շրջանում, մետամորֆոզները, նույնիսկ ակնթարթային, եւ օրը երեք անգամ` ճաշից առաջ կամ հետո, բոլորովին էլ նոր ու զարմանալի երեւույթ ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԿՈՏ ԼԵՈՊՈԼԴԻ ՏՈՆՈՎ
Հեղինե Մանուկյան 1
Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ-ում ասուլիս էր հրավիրել, որպեսզի լրացուցիչ անգամ լուսավորի նրանց, ովքեր նրա ձեւակերպմամբ՝ «ոչ ճիշտ» հարցադրումներ են հնչեցնում ԵԽԽՎ բանաձեւի եւ «Հանրահավաքներ, երթեր ...ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ
1
Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներն են ու դրանք հաղթահարելու ուղիների որոնումները:
Մինչդեռ մի կողմից ճնշելով ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ` ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
2
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից անմասն չի մնացել նաեւ Շիրակի մարզը: Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի ...«ԻՐԱՆՔ Ի՞ՆՉ ԵՆ ԴԱՌԵԼ, ՈՐ ՄԵԶ ՎԱԽԱՑՆԵՆ»
Կարինե Հարությունյան
Ինքնաբուխ: Հավաք: Ամեն օր: Վանատուրում: Ամենահաճելի բանը այս օրերի` թե փաստի առումով, եւ թե այն ֆիքսելու:
Ով մեկ անգամ գնացել է Վանատուր` դժվար թե մոռանա վանատուրցուն, նրա ոգու ուժն ու պայքարելու ...ԲՐԻՆՁ ՀՈ ՉԻ՞, ՈՐ ՋՈԿԵՆՔ
Հեղինե Մանուկյան
Երեւանի որոշ հիմնարկություններ վերջին մի քանի ամիսների ընթացքում հավակնում են «ուխտատեղի» դառնալ, սակայն բոլորովին այլ նկատառումներով:
Զորօրինակ` ՀՀ գլխավոր դատախազության շենքը, որի դիմաց երեկ հերթական ...«ՃԳՆԱԺԱՄԸ ԴԵՌԵՒՍ ՀԵՌՈՒ Է ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵԼՈՒՑ»
Էմմա Գաբրիելյան
«Վաշինգտոնի համար կարեւորագույն գործոնն այն էր, որ միայն Հայաստանի ժողովուրդն է պատասխանատու իր ղեկավարների ընտրության համար»` գտնում է «ԺԵ»-ի զրուցակիցը` ամերիկահայ փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՊՐՆ Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ ՊԵՏ ՊՐՆ Գ.ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ
2008թ. ապրիլի 7-ին ես դիմել էի Ձեզ: Հիմա ստիպված եմ դիմումիս անդրադառնալ այս բաց նամակով, որտեղ փոփոխության չեմ ենթարկի դիմումիս տեքստը:
2008թ. մարտի 3-ին խուզարկվել է իմ եւ Պահպանողական կուսակցության ...«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան 5
Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական քաղաքական «զբոսանքի» մասնակիցների շարքերում հատկապես ակտիվ էին երեխաները, ովքեր նախ գնդակ ու պարան խաղացին` «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» ...
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԹՈՒՂԹ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գայանե ԱռուստամյանՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
Գայանե ՀովսեփյանՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ
Կարինե Հարությունյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

