
ԳՈՆԵ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՄՏԱԾԵՆ
- Հայաստանի քաղաքական դաշտում, հատկապես պետական իշխանության մեջ գտնվող գործիչների շրջանում, մետամորֆոզները, նույնիսկ ակնթարթային, եւ օրը երեք անգամ` ճաշից առաջ կամ հետո, բոլորովին էլ նոր ու զարմանալի երեւույթ չեն: Հատկապես պաշտոնյաների դեպքում մենք սովոր ենք, որ առավոտյան մի բան են ասում, կեսօրին անում են մեկ այլ բան, իսկ երեկոյան հեռուստատեսությամբ երդվում են բոլորովին այլ գործերի համար:

Սակայն այդ ամենով հանդերձ, թե մեր, թե նաեւ հասարակության մի զգալի մասի հետաքրքրությունը շարժեց այն կերպարանափոխությունը, որ ունեցավ քաղաքական եւ պետական գործիչ Տիգրան Թորոսյանը: Հայաստանի քաղաքական դաշտի ամենից հեզ, ամենից խաղաղասեր, ամենից հանդուրժող կերպարներից մեկը, հատկապես միջազգային կառույցների հետ հարաբերություններում, հանկարծ դարձավ իսկական «բազե», ընդ որում` ոչ թե համահայկական երիտասարդական հավաքին, այլ նույնիսկ ԱՄՆ Հանրապետական վարչակազմին արժանի բազե: Կարելի է վստահ կարծել, որ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդն անգամ կնախանձեր այն համարձակությանը, որ Եվրոպայի եւ ընդհանրապես աշխարհի հետ հարաբերության առումով ցուցադրում է Տ.Թորոսյանը` սկսած արտակարգ դրության ժամանակներից: Մինչեւ հիմա էլ Տ.Թորոսյանը շարունակում է մնալ իր այդ համարձակ կեցվածքում, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ կամ նա մինչեւ հիմա տեղյակ չէ, որ Հայաստանում արտակարգ դրությունը վաղուց արդեն վերացված է, կամ էլ նրան տվել են հանդգնության, համարձակության, աշխարհի ու դրա տված հորդորների վրա թքած ունենալու հիմնավոր երաշխիքներ: Այլապես...եթե ոչ մեկն է, ոչ մյուսը, Տ.Թորոսյանի կերպարանափոխությունը դառնում է ոչ միայն զարմանալի, ոչ միայն տարօրինակ, այլ նաեւ պետության համար վտանգավոր, որովհետեւ եթե պետության երկրորդ դեմքը ցուցաբերում է չհիմնավորված ու չպատճառաբանված հանդգնություն ու համարձակություն, ապա որքան էլ դա հերոսական դիտվի տարոնականության եւ նժդեհականության գաղափարական բարձունքներից, այդուամենայնիվ ժամանակակից աշխարհում դա կարող է լրջորեն խարխլել պետության դիրքերը դիվանագիտական ճակատներում: Ի՞նչն է խնդիրը: Տ.Թորոսյանը երեկ հանդես է եկել հերթական խրոխտ հայտարարությամբ` ասելով, թե ընդդիմության երկխոսության կոչ անողները պետք է ճշտեն այդ երկխոսության ձեւաչափն ու թեման: Եթե նկատի ունենանք, որ այդ երկխոսության կոչն անում են Եվրոպան, մասնավորապես` ԵԽԽՎ-ն, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները, ապա կարելի է արձանագրել, որ Տ.Թորոսյանը ուղղակի հենց նրանց է դիմում, երբ ասում է, որ երկխոսությունը չի կարող աբստրակտ լինել կամ լինել ասենք թե եղանակի մասին: Հիմա, եթե Եվրոպան ու ԱՄՆ-ն իսկապես ցանկանում են, որ Հայաստանի իշխանությունը երկխոսություն սկսի ընդդիմության հետ, ապա կասկածից վեր է, որ պետք է շտապ կարգով որոշակիացնի այդ երկխոսության ձեւաչափը եւ թեման, քանի դեռ Տ.Թորոսյանն ավելի չի կոշտացրել իր խոսքը: Իսկ որպեսզի ավելորդ ժամանակ չկորցնեն, ճիշտ կլինի երեւի թե, որ Եվրոպան մտածի երկխոսության թեման, իսկ ԱՄՆ-ն էլ մտածի ձեւաչափի մասին: Այդպես ավելի արագ կլինի, եւ Տ.Թորոսյանը հունից դուրս չի գա: Դժվար է իհարկե ասել, թե ինչ կլինի, եթե նա դուրս գա հունից: Բայց ամեն դեպքում, ինչպես ասում են, մարմանդ գետից է պետք վախենալ: Բայց մյուս կողմից էլ` Տ.Թորոսյանի ասածի մեջ, որքան էլ տարօրինակ թվա, կա ռացիոնալության բավական զգալի պաշար: Իսկապես, եթե չի հստակեցվում ձեւաչափն ու թեման, ապա երկխոսության մասին ցանկացած խոսք ուղղակի ավելորդ է: Սակայն այդ դեպքում ավելորդ է ոչ միայն Եվրոպայի ու ԱՄՆ-ի կոչը, այլ նաեւ իշխանավորների, ընդհուպ ամենագլխավորի` Ս.Սարգսյանի երկխոսելու պատրաստակամությունը: Ավելին` ԱՄՆ-ն եւ Եվրոպան պարտավոր էլ չեն երկխոսության ձեւաչափ կամ թեմա առաջադրել, իսկ ահա Ս.Սարգսյանը, որ հայտնում է իր պատրաստակամությունը, պարտավոր էր կոնկրետանալ եւ ասել` ինչի՞ շուրջ է երկխոսություն ցանկանում ծավալել եւ ի՞նչ ձեւաչափով: Միգուցե ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ Ս.Սարգսյանի մյուս սպասավորները նրան հասկանում են անգամ կես խոսքից եւ կարիք չկար նրանց համար ձեւաչափ ու թեմա նշել, ամեն ինչ առանց դրա էլ պարզ է. ձեւաչափը` որեւէ օբյեկտ, թեման` որեւէ պորտֆել: Բայց եթե խոսքը իրապես ընդդիմության հետ երկխոսության մասին էր, ապա դրան պատրաստ մարդը պիտի գոնե պատկերացներ ու ասեր, թե ինչ ձեւաչափի էր պատրաստ: Այնպես որ, Տ.Թորոսյանն ըստ էության այնքան է տաքացել միջազգային հանրության դեմ, որ չի էլ նկատում, որ հընթացս նաեւ իր կուսակցական ու իշխանական ղեկավարին է մի թեթեւ նախատում: Բայց դա անում է արդարացի, ստիպված ենք նկատել եւս մեկ անգամ, եւ քանի որ գործ ունենք արդարացի քայլի հետ, փորձենք օգնել Տ.Թորոսյանին` թեմայի հարցում: Ընդդիմության ու իշխանության թեման, հարգարժան պարոն Թորոսյան, շատ պարզ է ու հստակ` Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները: Միգուցե երկխոսության կոչ անող ամերիկացիներն ու եվրոպացիները հենց դրա համար է, որ թեմայի մասին չեն նշել` մտածելով, որ ինչ-ինչ, բայց առնվազն օրենսդիր մարմնի ղեկավարը պետք է որ հասկանա, որ երկրում քաղաքական տարբեր ուժերի երկխոսության ինչ թեմա էլ լինի կամ չլինի, օրենքն ու Սահմանադրությունը որպես թեմա կան ու կան: Իհարկե, Տ.Թորոսյանն ասում է, որ ընդդիմությունը չի ընդունում երկրի օրենքներն ու Սահմանադրական դատարանի որոշումը, էլ ինչպես երկխոսեն նրա հետ: Այո, ընդդիմությունը չի ընդունում, որովհետեւ այն օրենքները, որոնք Տ.Թորոսյանն ու նրա կուսակցությունը փորձում են պարտադրել ընդդիմությանը, լիովին հակասության մեջ են մտնում Հայաստանի Սահմանադրության հետ, այդ թվում եւ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումն ընտրությունների արդյունքների մասին: Այնպես որ, ահա երկխոսության եւս մի հրաշալի թեմա, այն մասին, թե ինչպես է ստացվել, որ այդ օրենքներն ու դատարանի որոշումը չեն համապատասխանում երկրի Մայր օրենքին: Հետեւաբար ճիշտ կլինի, որ Տ.Թորոսյանը եւ ի դեմս նրա` նաեւ ամբողջ համակարգը, եթե կառավարելու ընթացքում չեն մտածում, գոնե մտածեն ընդդիմության հետ երկխոսությունից խուսափելու արդարացում փնտրելիս:
- Արամ Ամատունի
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա Բաղդագյուլյան
«Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը մայիսի 5-ին հանրահավաք կազմակերպելու մասին իրազեկող հայտ էր ներկայացրել քաղաքապետարան:
Մերժելու պատճառաբանությունը թվով 647 ...ԽՈՐԵՆԱՑՈՒՑ ՀԵՏՈ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԿԱՐԵԼԻ ԷՐ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԳՐԵԼ: ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆԻՑ ԲԱՑԻ
7
«Մեր ազգի անցածը տխուր է. այն օրերի պատմական հիշատակարաններից արտասուք է հոսում:
Մեր ազգի ներկան թշվառ է` ստրկությունը եւ աղքատությունը բարձրաձայն խոսում են այստեղ»:
Սա գրել է Միքայել Նալբանդյանը: ...ՄԱՆԻՖԵՍՏ
11
Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, մեր երկրի իրական եւ օրինական տերերս, գիտակցելով, որ զրկվել ենք մեր երկրին ազատորեն իշխելու բնատուր, սահմանադրական իրավունքից, հայտարարում ենք, որ այսուհետ ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԷԼ Է ՌԵԺԻՄԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Կարելի է ասել, որ աշխարհում ընդունված նորմ է` դատողները բարոյա-հոգեբանական առավելություն են ունենում դատվողների, ամբաստանյալի աթոռին նստածների նկատմամբ: Հայաստանում այլ է:
Հայաստանում այս մարդիկ` ...ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԿԱՄ` ՈՒ՞Մ ԲՈՍՏԱՆՆ Է ՔԱՐ ԳՑՈՒՄ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Գայանե Հակոբյան 3
Թերթի նախորդ համարում Կարինե Հարությունյանը անդրադարձել էր մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին` առաջին ընթերցմամբ: Իսկ երկրորդ ընթերցման ու դրան անդրադարձի անհրաժեշտությունը, պարզվեց, կա, երբ ծանոթացա ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՉԷ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ
Մարինե Խառատյան
«Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքով ՀՀ քաղաքացիների իրավունքները փաստացի սահմանափակելուց հետո Ս.Սարգսյանը կարծես մտմտում է անմիջապես նախագահականից չվերահսկվող լրատվամիջոցները սահմանափակելու ...ԹԻՎ ՄԵԿ ԿԱՆՈՆԸ
Գոհար Բարսամյան
Հայ իրականությունում առկա են իրողություններ, որոնք ընդհանուր են բոլոր ժամանակների համար, եւ դա կապված է մեր էթնիկ հոգեբանության հետ: Մեր զգացմունքայնությունը միշտ էլ մեզ խանգարում է. փոխհարաբերությունների ...ԳՈՆԵ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՄՏԱԾԵՆ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտում, հատկապես պետական իշխանության մեջ գտնվող գործիչների շրջանում, մետամորֆոզները, նույնիսկ ակնթարթային, եւ օրը երեք անգամ` ճաշից առաջ կամ հետո, բոլորովին էլ նոր ու զարմանալի երեւույթ ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԿՈՏ ԼԵՈՊՈԼԴԻ ՏՈՆՈՎ
Հեղինե Մանուկյան 1
Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ-ում ասուլիս էր հրավիրել, որպեսզի լրացուցիչ անգամ լուսավորի նրանց, ովքեր նրա ձեւակերպմամբ՝ «ոչ ճիշտ» հարցադրումներ են հնչեցնում ԵԽԽՎ բանաձեւի եւ «Հանրահավաքներ, երթեր ...ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ
1
Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներն են ու դրանք հաղթահարելու ուղիների որոնումները:
Մինչդեռ մի կողմից ճնշելով ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ` ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
2
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից անմասն չի մնացել նաեւ Շիրակի մարզը: Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի ...«ԻՐԱՆՔ Ի՞ՆՉ ԵՆ ԴԱՌԵԼ, ՈՐ ՄԵԶ ՎԱԽԱՑՆԵՆ»
Կարինե Հարությունյան
Ինքնաբուխ: Հավաք: Ամեն օր: Վանատուրում: Ամենահաճելի բանը այս օրերի` թե փաստի առումով, եւ թե այն ֆիքսելու:
Ով մեկ անգամ գնացել է Վանատուր` դժվար թե մոռանա վանատուրցուն, նրա ոգու ուժն ու պայքարելու ...ԲՐԻՆՁ ՀՈ ՉԻ՞, ՈՐ ՋՈԿԵՆՔ
Հեղինե Մանուկյան
Երեւանի որոշ հիմնարկություններ վերջին մի քանի ամիսների ընթացքում հավակնում են «ուխտատեղի» դառնալ, սակայն բոլորովին այլ նկատառումներով:
Զորօրինակ` ՀՀ գլխավոր դատախազության շենքը, որի դիմաց երեկ հերթական ...«ՃԳՆԱԺԱՄԸ ԴԵՌԵՒՍ ՀԵՌՈՒ Է ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵԼՈՒՑ»
Էմմա Գաբրիելյան
«Վաշինգտոնի համար կարեւորագույն գործոնն այն էր, որ միայն Հայաստանի ժողովուրդն է պատասխանատու իր ղեկավարների ընտրության համար»` գտնում է «ԺԵ»-ի զրուցակիցը` ամերիկահայ փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՊՐՆ Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ ՊԵՏ ՊՐՆ Գ.ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ
2008թ. ապրիլի 7-ին ես դիմել էի Ձեզ: Հիմա ստիպված եմ դիմումիս անդրադառնալ այս բաց նամակով, որտեղ փոփոխության չեմ ենթարկի դիմումիս տեքստը:
2008թ. մարտի 3-ին խուզարկվել է իմ եւ Պահպանողական կուսակցության ...«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան 5
Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական քաղաքական «զբոսանքի» մասնակիցների շարքերում հատկապես ակտիվ էին երեխաները, ովքեր նախ գնդակ ու պարան խաղացին` «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» ...
ԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՎԵԼԻ Է ԲԱՐԴԱՑԵԼ
Էմմա ԳաբրիելյանՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման ԲաբաջանյանՄԵՆԱԿ` ՇԵՖԸ ՉԲԱՐԿԱՆԱ
Կարինե ՀարությունյանՄՏՈՐԵԼՈՒ ԱՌԻԹ` ՕԳՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արամ ԱմատունիԻ ՎԵՐՋՈ՝ Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ԶՈՐԱԿՈՉԻԿԻՆ
Գայանե Առուստամյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

