
ԹԻՎ ՄԵԿ ԿԱՆՈՆԸ
- Հայ իրականությունում առկա են իրողություններ, որոնք ընդհանուր են բոլոր ժամանակների համար, եւ դա կապված է մեր էթնիկ հոգեբանության հետ: Մեր զգացմունքայնությունը միշտ էլ մեզ խանգարում է. փոխհարաբերությունների հիմնախնդիրներ ունենալիս հարկ է շունչ քաշել եւ գործել բանականորեն: Մարդկային հարաբերություններում անգամ թշնամության, ատելության զգացում ունեցողը վնասում է նախեւառաջ բացասական այդ զգացմունքները ունեցողներին: Սա կարեւոր կանոն է մարդկային եւ, ինչու՞ ոչ, միջպետական հարաբերությունների իմաստով:

Վերջերս հրապարակվեց Ջեյսոն Էփշտեյնի «Հայաստանը իրական եւ ոչ թե խորհրդանշական օգնության կարիք ունի» տպավորիչ հոդվածը. նախ` ընկալում ես, որ քո զգացածը եւ իմացածը միայն դու չգիտես. աշխարհը իրազեկ է Հայաստանի հիմնախնդիրներին, այն էլ` ողջ խորքով: Փողոցի մուրացիկներին միշտ չէ, որ գթասիրտ վերաբերմունքի ես արժանացնում: Եթե կա կյանքի դժվարությունները հաղթահարելու արժանապատիվ ձեւ, հակառակը ի՞նչ իմաստ ունի: Որքա՞ն ժամանակ մենք դոնորի, օգնության կարիք կունենանք... Ստրկահաճ դիրքերն արդյո՞ք ադեկվատ վերաբերմունք են առաջացնում: Իսկ երբ դա նկատում են այլոք, սա արդեն մեկնաբանության ենթակա չէ: Փորձագետ Ջեյսոն Էփշտեյնը իր հոդվածը սկսում է այսպես. «Հայերը անհանգիստ ազգ են... Չնայած ամերիկյան բազմամյա օգնությանը, Հայաստանի տնտեսությունը աղետալի վիճակում է: Կոռուպցիան տեղային համաճարակ է. հասարակական հարստությունը հօգուտ օլիգարխների է. գործազրկությունը բարձր մակարդակի է, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն անընդհատ աճում են: Զարմանալի չէ, որ երկրի բնակչության թվաքանակը մշտապես պակասում է: Վերջին մարդահամարի տվյալներով` Հայաստանում կա 3 միլիոն հայ»: Հարկ է ընդգծել փորձագետի դիտարկումը` կապված Հայաստանի հետընտրական գործընթացների հետ. նա մասնավորապես նշում է, որ միջազգային հանրությունը կարեւորում է երկրի ներսում բռնություններից խուսափելը, սակայն փորձագետ Ջեյսոն Էփշտեյնը ցավալի է համարում հայ սփյուռքի գաղջ վերաբերմունքը կատարվածի հանդեպ: Բացի այդ` նա շեշտում է, որ Հայկական ամերիկյան համագումարը այդ օրերին մի քանի անուղղելի հայտարարություններ է արել, ըստ որում` դրանցից մեկը վերաբերում էր բռնությունները վերջ տալուն եւ օրենքի գերակայությանը, որից կարելի է հետեւություն անել, որ չի ընկալվում մեղքի զգացողությունը: Բացի այդ` փորձագետի աչքից չի վրիպում այն հանգամանքը, որ հզոր կազմակերպական ներուժը կենտրոնանում է էմոցիոնալ հարցերի վրա. հայ-ամերիկյան խումբը արտակարգ միջոցներ, ժամանակ եւ ներուժ է ծախսում` Սպիտակ տանը կոչ անելով ճանաչել Օսմանյան տերության ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այս աշխատանքը խթանվել է բազում տարիների ընթացքում` նույնիսկ շրջանցելով թուրք-ամերիկյան ռազմավարական սերտ կապերը, եւ դա Միացյալ Նահանգների համար այն պահին, երբ Պենտագոնը էապես կախված է Աֆղանստանում եւ Իրաքում ընթացիկ գործողություններին թուրքական աջակցությունից: Ջեյսոն Էփշտեյնը վկայակոչում է այն, որ փորձագետ Սթյուարդ Ռոտենբերգը այս բանաձեւը համարում է 2007 թվականի «ամենահոգնած» բանաձեւը: Ինչո՞ւ... Միջպետական կարեւորություն ունեցող հիմնախնդիրները իրապես չեն կարգավորվում զգացական հողի վրա. սա մեր դիվանագիտության մեծ բացն է, երբ անտեսում են միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր առավելագույնին հասնելը: Հարց է ծագում` ո՞րն է առաջին քայլը, որո՞նք են հաջորդ քայլերը... Ջեյսոն Էփշտեյնը մատնանշում է Հայաստանի իրական զարգացման ուղին. նրա կարծիքով` Հայաստանում եւ Սփյուռքում պետք է գիտակցեն, որ Ս.Սարգսյանի վրա ճնշում գործադրելու միջոցով կառավարությունը պետք է օպերատիվորեն իրական տնտեսական բարեփոխումներ անցկացնի` ժողովրդավարության համագործակցությամբ, իրական միջոցներ ձեռնարկելով Ղարաբաղյան կարգավորման համար եւ ընդհանուր լեզու գտնի Թուրքիայի հետ` գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ: Թուրքական հասարակությունում եւս առկա է երկու ժողովուրդների խաղաղ ապագայի մտայնությունը: Մեկնաբան Վերիչան Զիֆլիօղլու դիտարկմամբ` եկել է նոր մոտեցումների ժամանակը. «Մենք ապրել ենք իբրեւ թշնամիներ, իսկ այժմ պետք է աշխատենք հանուն խաղաղության»:
- Գոհար Բարսամյան
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա Բաղդագյուլյան
«Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը մայիսի 5-ին հանրահավաք կազմակերպելու մասին իրազեկող հայտ էր ներկայացրել քաղաքապետարան:
Մերժելու պատճառաբանությունը թվով 647 ...ԽՈՐԵՆԱՑՈՒՑ ՀԵՏՈ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԿԱՐԵԼԻ ԷՐ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԳՐԵԼ: ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆԻՑ ԲԱՑԻ
7
«Մեր ազգի անցածը տխուր է. այն օրերի պատմական հիշատակարաններից արտասուք է հոսում:
Մեր ազգի ներկան թշվառ է` ստրկությունը եւ աղքատությունը բարձրաձայն խոսում են այստեղ»:
Սա գրել է Միքայել Նալբանդյանը: ...ՄԱՆԻՖԵՍՏ
11
Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, մեր երկրի իրական եւ օրինական տերերս, գիտակցելով, որ զրկվել ենք մեր երկրին ազատորեն իշխելու բնատուր, սահմանադրական իրավունքից, հայտարարում ենք, որ այսուհետ ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԷԼ Է ՌԵԺԻՄԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Կարելի է ասել, որ աշխարհում ընդունված նորմ է` դատողները բարոյա-հոգեբանական առավելություն են ունենում դատվողների, ամբաստանյալի աթոռին նստածների նկատմամբ: Հայաստանում այլ է:
Հայաստանում այս մարդիկ` ...ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԿԱՄ` ՈՒ՞Մ ԲՈՍՏԱՆՆ Է ՔԱՐ ԳՑՈՒՄ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Գայանե Հակոբյան 3
Թերթի նախորդ համարում Կարինե Հարությունյանը անդրադարձել էր մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին` առաջին ընթերցմամբ: Իսկ երկրորդ ընթերցման ու դրան անդրադարձի անհրաժեշտությունը, պարզվեց, կա, երբ ծանոթացա ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՉԷ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ
Մարինե Խառատյան
«Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքով ՀՀ քաղաքացիների իրավունքները փաստացի սահմանափակելուց հետո Ս.Սարգսյանը կարծես մտմտում է անմիջապես նախագահականից չվերահսկվող լրատվամիջոցները սահմանափակելու ...ԹԻՎ ՄԵԿ ԿԱՆՈՆԸ
Գոհար Բարսամյան
Հայ իրականությունում առկա են իրողություններ, որոնք ընդհանուր են բոլոր ժամանակների համար, եւ դա կապված է մեր էթնիկ հոգեբանության հետ: Մեր զգացմունքայնությունը միշտ էլ մեզ խանգարում է. փոխհարաբերությունների ...ԳՈՆԵ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՄՏԱԾԵՆ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտում, հատկապես պետական իշխանության մեջ գտնվող գործիչների շրջանում, մետամորֆոզները, նույնիսկ ակնթարթային, եւ օրը երեք անգամ` ճաշից առաջ կամ հետո, բոլորովին էլ նոր ու զարմանալի երեւույթ ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԿՈՏ ԼԵՈՊՈԼԴԻ ՏՈՆՈՎ
Հեղինե Մանուկյան 1
Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ-ում ասուլիս էր հրավիրել, որպեսզի լրացուցիչ անգամ լուսավորի նրանց, ովքեր նրա ձեւակերպմամբ՝ «ոչ ճիշտ» հարցադրումներ են հնչեցնում ԵԽԽՎ բանաձեւի եւ «Հանրահավաքներ, երթեր ...ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ
1
Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներն են ու դրանք հաղթահարելու ուղիների որոնումները:
Մինչդեռ մի կողմից ճնշելով ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ` ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
2
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից անմասն չի մնացել նաեւ Շիրակի մարզը: Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի ...«ԻՐԱՆՔ Ի՞ՆՉ ԵՆ ԴԱՌԵԼ, ՈՐ ՄԵԶ ՎԱԽԱՑՆԵՆ»
Կարինե Հարությունյան
Ինքնաբուխ: Հավաք: Ամեն օր: Վանատուրում: Ամենահաճելի բանը այս օրերի` թե փաստի առումով, եւ թե այն ֆիքսելու:
Ով մեկ անգամ գնացել է Վանատուր` դժվար թե մոռանա վանատուրցուն, նրա ոգու ուժն ու պայքարելու ...ԲՐԻՆՁ ՀՈ ՉԻ՞, ՈՐ ՋՈԿԵՆՔ
Հեղինե Մանուկյան
Երեւանի որոշ հիմնարկություններ վերջին մի քանի ամիսների ընթացքում հավակնում են «ուխտատեղի» դառնալ, սակայն բոլորովին այլ նկատառումներով:
Զորօրինակ` ՀՀ գլխավոր դատախազության շենքը, որի դիմաց երեկ հերթական ...«ՃԳՆԱԺԱՄԸ ԴԵՌԵՒՍ ՀԵՌՈՒ Է ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵԼՈՒՑ»
Էմմա Գաբրիելյան
«Վաշինգտոնի համար կարեւորագույն գործոնն այն էր, որ միայն Հայաստանի ժողովուրդն է պատասխանատու իր ղեկավարների ընտրության համար»` գտնում է «ԺԵ»-ի զրուցակիցը` ամերիկահայ փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՊՐՆ Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ ՊԵՏ ՊՐՆ Գ.ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ
2008թ. ապրիլի 7-ին ես դիմել էի Ձեզ: Հիմա ստիպված եմ դիմումիս անդրադառնալ այս բաց նամակով, որտեղ փոփոխության չեմ ենթարկի դիմումիս տեքստը:
2008թ. մարտի 3-ին խուզարկվել է իմ եւ Պահպանողական կուսակցության ...«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան 5
Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական քաղաքական «զբոսանքի» մասնակիցների շարքերում հատկապես ակտիվ էին երեխաները, ովքեր նախ գնդակ ու պարան խաղացին` «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

