
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԿԱՄ` ՈՒ՞Մ ԲՈՍՏԱՆՆ Է ՔԱՐ ԳՑՈՒՄ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
- Թերթի նախորդ համարում Կարինե Հարությունյանը անդրադարձել էր մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին` առաջին ընթերցմամբ: Իսկ երկրորդ ընթերցման ու դրան անդրադարձի անհրաժեշտությունը, պարզվեց, կա, երբ ծանոթացա զեկույցի ամբողջ բովանդակությանը:

Եվ այսպես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցով փորձում է մի կրակոցով մի քանի նապաստակ խփել: Նախ՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ որոշ օբյեկտիվ գնահատականներով, փորձում է ժողովրդի աչքին թոզ փչել, թե ինքը իսկապես փորձում է «իրեն ճիշտ պահել որպես օմբուդսմեն, որպեսզի վստահություն առաջանա այդ ինստիտուտի նկատմամբ»: Երկրորդ՝ փորձում է մաքրել իր նոր տիրոջ՝ Ս.Սարգսյանի վերջին տասը տարվա քաղաքական անցյալը, լվալ նրա արյունոտ ձեռքերը՝ կապված Մարտի 1-2-ի դեպքերի հետ ու վերջին իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել Ռ.Քոչարյանի վրա: Երրորդ՝ փորձում է Ս.Սարգսյանի համար սրանով միայնակ եւ ինքնուրույն գործելու ճանապարհ բացել, քանի որ նախկին վարչապետն ու իրեն երկրի նախագահ երեւակայող մարդը փափագում է, ի վերջո, ֆուկ անել իր` բոլոր հարցերում մարտական ընկերոջը: Չորրորդ՝ Արեւմուտքին հավատացնել, թե էս երկրում վերջապես մեկը գտնվեց, որը համարձակվեց ամենին նայել ժողովրդավարության պաշտպանյալի աչքերով, եւ այդ մեկը, ոչ ավել-ոչ պակաս, ինքը՝ օմբուդսմենն է: Մնացած նպատակները սրանց ածանցյալն են ընդամենը: Ե՞վ: Նախ՝ զեկույցը ընթերցելով հայտնաբերեցի, որ ի թիվս բազմաթիվ «շնորհների», Արմեն Հարությունյանը նաեւ հոգեբանի արհեստին է տիրապետում: Արհեստ բառն այստեղ լրիվ արդարացված է, քանի որ խոսքը ոչ մասնագետ-հոգեբանի ուսումնասիրությունների, այլ իրավաբանի կրթությամբ ու շարքային չինովնիկի հոգեբանությամբ մարդու մտքերի մասին է: Մարդ, որը թացը չորի հետ խառնելով եւ աճպարարի՝ իր ընդունակությունների վրա հույս դնելով նույն այն երգն է երգում, ինչ երգում էին ռեժիմի սպասարկուները՝ սկսած գլխավոր դատախազից, վերջացրած պալատական հոգեբան-մտավորականներով: Նկարագրելով թե ինչպիսի տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրներ կան երկրում եւ նշելով, որ նման իրականության մեջ ապրող հասարակությունը չի կարող իշխանությունից դժգոհ չլինել` պաշտպանը նույն այդ հասարակությանը անվանում է ծայրահեղ, իսկ իր իրավունքների վերահաստատման համար ծավալված ժողովրդական պայքարը՝ ծայրահեղական պահանջարկ: Այնուհետեւ խոսելով ժողովրդի արդարացի ընդվզման մասին` պաշտպանը ընդդիմության հաջողությունները կապում է Ռ.Քոչարյանի եւ «Հ1»-ի «սխալ մարտավարության» հետ. «Մի շարք արտահայտություններով եւ միակողմանի մեկնաբանություններով երկրորդ նախագահն ու «Հայլուրը» ուղղակիորեն օգնում էին ընդդիմադիրներին»: Պարզ է, չէ՞, ում բոստանն է քար գցում Արմեն Հարությունյանը: Հետագա շարադրանքում այս գաղափարը զարգացնելով` օմբուդսմենը հասնում է նրան, որ քիչ է մնում ուղղակիորեն մեղադրի միայն Քոչարյանի աջ ձեռք Գրիշա Սարկիսովին՝ մարտիմեկյան ջարդը կազմակերպելու, իրականացնելու, ղեկավարելու հարցում: Ավելին` պաշտպանի համարձակությունը հասել է այնտեղ, որ ժողովրդի դեմ կատարված սպանդի հարցում մեղադրում է նաեւ իր նախկին տիրոջը` հիշեցնելով փետրվարի 29-ին ԵՊՀ-ում Քոչարյանի արած հայտարարության մասին, թե. «Առկա լուծումներից առավել հավանականը ոստիկանների կողմից հրապարակի մաքրումն է»: Զեկույցի հաջորդ բաժնում պաշտպանն անդրադառնում է մարտիմեկյան դեպքերին եւ պատմում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Կարելի է կարծել, թե ինքն այնտեղ է եղել այդ ամբողջ ընթացքում: Իհարկե, Ֆրանսիայի դեսպանատան մոտ Արմեն Հարությունյանը եղել է որոշ ժամանակ եւ չէր կարող տեսած չլինել, որ ինքնաբուխ հավաքված ժողովրդի մեջ ծայրահեղականներ չկային: Ու այնտեղ եթե, ըստ պաշտոնական, տվյալների սադրիչներ եղել են, ապա ինքն այնքան լավ է գործից հասկանում, որ դժվար թե չիմանար, որ դրանք ռեժիմի վարժեցրած «թուլեքն» էին, որոնցից մեկը, ի դեպ, համարձակվեց հարվածել նույն Արմեն Հարությունյանի գլխին: Հավանաբար դրանից հետո է մոռացել, թե ինչպես էր փորձում Ֆրանսիայի դեսպանատան մոտ փրկություն փնտրող անօգնական ժողովրդին ուղղորդել դեպի «Դինամո» մարզադաշտ: Ու երբ լրագրողները հարցրին, թե բացառու՞մ է, որ Ազատության հրապարակում ժողովրդին ջարդող իշխանության համար ամենալավ տարբերակը չի «Դինամոն»` նկատի ունենալով, որ աչքից հեռու փակ տարածք է, պաշտպանը ասաց. «Դե ջարդում են, թող ջարդեն` ես էլ ձեզ հետ: Հետո կորոշենք` ինչ ենք անում»: Հարց է առաջանում. արդյո՞ք իրեն «ճիշտ պահելու փորձեր անող» պաշտպանը նույն` Քոչարյանի պատվերը չէր կատարում նույնիսկ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին: Զեկույցի վերջին մասում մեր` անաչառ երեւացող, բայց իրականում ռեժիմի պատվեր կատարող Արմեն Հարությունյանը ժողովրդավարության վերաբերյալ իր գիտելիքներն է շարադրում, հետո դրանք փորձում է տեղայնացնել հայկական իրականության մեջ` մինչ իր նոր տիրոջը հավատարմության երդում տալու պահը, ապա` մտածելով, որ արդեն բավականաչափ դաշտը մաքրել է ինքնակոչի համար, եզրահանգում. «Նորընտիր նախագահը եւ ձեւավորվող իշխանական համակարգը շատ ծանր ժառանգություն ստացան»: Հետո էլ «մանկամտորեն» ավելացնում. «Իհարկե, ցանկալի կլիներ, որ ժառանգությունը այդքան ծանր չլիներ»: «Այդքանը», հավանաբար, վերաբերում է ռեժիմի` ի դեմս Սարգսյան-Քոչարյան զույգի` իրականացրած մարտիմեկյան ոճրագործությանը: Մնացին մեր եզրահանգումները: Ամենեւին չկասկածելով Արմեն Հարությունյանի խելքին եւ ունակություններին, այնուամենայնիվ, համարձակվում եմ ոչ հռետորական մի հարց ուղղել հենց իրեն. «Ընդդիմության նկատմամբ պատվեր եք կատարում` հասկացանք, գիտեք, որ ընդդիմությունը հիշաչար չէ: Արեւմուտքի ու ժողովրդի աչքին թոզ եք փչում, դա էլ հասկացանք: Գիտեք, որ առաջինի դեպքում անաչառ խոսքը կարող է ազդեցություն ունենալ ու խաբվելու տեղ թողնել, իսկ երկրորդի դեպքում` դե միամիտ ժողովուրդ է, բարի խոսքի կարոտ ու համարձակությունը գնահատող: Էս բոլորը հասկացանք: Մի բան մնաց հասկանալու. էդքան միամիտ ե՞ք: Քոչարյանին, երեւում է, լավ չեք ճանաչում: Այ նա, հաստատ, չի ների»:
- Գայանե Հակոբյան
Քննարկում
Vahan NY գրել է:
գայանե ես հոդվածի համար ի՞նչքան փող ստացար:
Քեզնից քիչ երեվի գրել է:- Vahan NY
գայանե ես հոդվածի համար ի՞նչքան փող ստացար:
Թույլ հոդված ա ,հազիվ քո չափ ստացած լինի- Vahan NY
Vahan NY գրել է:- Քեզնից քիչ երեվի
Թույլ հոդված ա ,հազիվ քո չափ ստացած լինի
որեմն քո չափ ա ստացել- Քեզնից քիչ երեվի
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա Բաղդագյուլյան
«Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը մայիսի 5-ին հանրահավաք կազմակերպելու մասին իրազեկող հայտ էր ներկայացրել քաղաքապետարան:
Մերժելու պատճառաբանությունը թվով 647 ...ԽՈՐԵՆԱՑՈՒՑ ՀԵՏՈ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԿԱՐԵԼԻ ԷՐ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԳՐԵԼ: ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆԻՑ ԲԱՑԻ
7
«Մեր ազգի անցածը տխուր է. այն օրերի պատմական հիշատակարաններից արտասուք է հոսում:
Մեր ազգի ներկան թշվառ է` ստրկությունը եւ աղքատությունը բարձրաձայն խոսում են այստեղ»:
Սա գրել է Միքայել Նալբանդյանը: ...ՄԱՆԻՖԵՍՏ
11
Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, մեր երկրի իրական եւ օրինական տերերս, գիտակցելով, որ զրկվել ենք մեր երկրին ազատորեն իշխելու բնատուր, սահմանադրական իրավունքից, հայտարարում ենք, որ այսուհետ ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԷԼ Է ՌԵԺԻՄԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Կարելի է ասել, որ աշխարհում ընդունված նորմ է` դատողները բարոյա-հոգեբանական առավելություն են ունենում դատվողների, ամբաստանյալի աթոռին նստածների նկատմամբ: Հայաստանում այլ է:
Հայաստանում այս մարդիկ` ...ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԿԱՄ` ՈՒ՞Մ ԲՈՍՏԱՆՆ Է ՔԱՐ ԳՑՈՒՄ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Գայանե Հակոբյան 3
Թերթի նախորդ համարում Կարինե Հարությունյանը անդրադարձել էր մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին` առաջին ընթերցմամբ: Իսկ երկրորդ ընթերցման ու դրան անդրադարձի անհրաժեշտությունը, պարզվեց, կա, երբ ծանոթացա ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՉԷ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ
Մարինե Խառատյան
«Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքով ՀՀ քաղաքացիների իրավունքները փաստացի սահմանափակելուց հետո Ս.Սարգսյանը կարծես մտմտում է անմիջապես նախագահականից չվերահսկվող լրատվամիջոցները սահմանափակելու ...ԹԻՎ ՄԵԿ ԿԱՆՈՆԸ
Գոհար Բարսամյան
Հայ իրականությունում առկա են իրողություններ, որոնք ընդհանուր են բոլոր ժամանակների համար, եւ դա կապված է մեր էթնիկ հոգեբանության հետ: Մեր զգացմունքայնությունը միշտ էլ մեզ խանգարում է. փոխհարաբերությունների ...ԳՈՆԵ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՄՏԱԾԵՆ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտում, հատկապես պետական իշխանության մեջ գտնվող գործիչների շրջանում, մետամորֆոզները, նույնիսկ ակնթարթային, եւ օրը երեք անգամ` ճաշից առաջ կամ հետո, բոլորովին էլ նոր ու զարմանալի երեւույթ ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԿՈՏ ԼԵՈՊՈԼԴԻ ՏՈՆՈՎ
Հեղինե Մանուկյան 1
Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ-ում ասուլիս էր հրավիրել, որպեսզի լրացուցիչ անգամ լուսավորի նրանց, ովքեր նրա ձեւակերպմամբ՝ «ոչ ճիշտ» հարցադրումներ են հնչեցնում ԵԽԽՎ բանաձեւի եւ «Հանրահավաքներ, երթեր ...ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ
1
Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներն են ու դրանք հաղթահարելու ուղիների որոնումները:
Մինչդեռ մի կողմից ճնշելով ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ` ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
2
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից անմասն չի մնացել նաեւ Շիրակի մարզը: Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի ...«ԻՐԱՆՔ Ի՞ՆՉ ԵՆ ԴԱՌԵԼ, ՈՐ ՄԵԶ ՎԱԽԱՑՆԵՆ»
Կարինե Հարությունյան
Ինքնաբուխ: Հավաք: Ամեն օր: Վանատուրում: Ամենահաճելի բանը այս օրերի` թե փաստի առումով, եւ թե այն ֆիքսելու:
Ով մեկ անգամ գնացել է Վանատուր` դժվար թե մոռանա վանատուրցուն, նրա ոգու ուժն ու պայքարելու ...ԲՐԻՆՁ ՀՈ ՉԻ՞, ՈՐ ՋՈԿԵՆՔ
Հեղինե Մանուկյան
Երեւանի որոշ հիմնարկություններ վերջին մի քանի ամիսների ընթացքում հավակնում են «ուխտատեղի» դառնալ, սակայն բոլորովին այլ նկատառումներով:
Զորօրինակ` ՀՀ գլխավոր դատախազության շենքը, որի դիմաց երեկ հերթական ...«ՃԳՆԱԺԱՄԸ ԴԵՌԵՒՍ ՀԵՌՈՒ Է ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵԼՈՒՑ»
Էմմա Գաբրիելյան
«Վաշինգտոնի համար կարեւորագույն գործոնն այն էր, որ միայն Հայաստանի ժողովուրդն է պատասխանատու իր ղեկավարների ընտրության համար»` գտնում է «ԺԵ»-ի զրուցակիցը` ամերիկահայ փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՊՐՆ Ա.ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ ՊԵՏ ՊՐՆ Գ.ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ
2008թ. ապրիլի 7-ին ես դիմել էի Ձեզ: Հիմա ստիպված եմ դիմումիս անդրադառնալ այս բաց նամակով, որտեղ փոփոխության չեմ ենթարկի դիմումիս տեքստը:
2008թ. մարտի 3-ին խուզարկվել է իմ եւ Պահպանողական կուսակցության ...«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան 5
Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական քաղաքական «զբոսանքի» մասնակիցների շարքերում հատկապես ակտիվ էին երեխաները, ովքեր նախ գնդակ ու պարան խաղացին` «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» ...
ՌԵԺԻՄԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԿՐԻՄԻՆԱԼԻ ՀԵՏ
Ա.Սարգսյան«ԴԱԺԱՆԱԲԱՐ ԾԵԾՎԵԼ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ»
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵԽԽՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ
37-Ի ՆՄԱՆ
Մարինե ԽառատյանԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ԽԱՂԵՐԸ» ԲԱՆՏԵՐՈՒՄ
Կարինե Հարությունյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

