
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵԼՔՆ ԷԼ ԳԻՏԵՆ, ՄՈՒՏՔՆ ԷԼ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԱՍԻՆ ԹՈՂ ՄՏԱԾԻ
- Հայաստանը ժողովրդավարական ուղի վերադարձնելու մասին միջազգային հանրության հորդորներից ու ԵԽԽՎ բանաձեւից հետո տրամաբանական հարց է առաջանում, թե կարո՞ղ են, արդյոք, Հայաստանի իշխանություններն անտեսել այդ բանաձեւերը:

Օրինակ` ԵԽԽՎ բանաձեւը հորդորում է անհապաղ ազատ արձակել քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց: Հայաստանի իշխանությունն այստեղ ունի կարծես թե երեք անելիք: Առաջինն այն է, որ նա իսկապես ազատ արձակի քաղաքական հայացքների համար ազատազրկածներին: Երկրորդը. իշխանությունները երեւի թե պետք է Ստրասբուրգ գործուղեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով եվրապատվիրակներին հանգամանալից կբացատրի, որ անհապաղ չի նշանակում անմիջապես, ինչը նշանակում է, որ իշխանությունները քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց ազատ կարձակեն նրանց պատժի ժամկետը լրանալուց հետո` անհապաղ: Երրորդ անելիքը, այսինքն` իշխանությունների անելիքի երրորդ տարբերակը կարող է լինել այն, որ նրանք ուղղակի Եվրոպային փորձեն համոզել, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար դատապարտված անձ չկա: Թե ի՞նչ կպատասխանի այդ դեպքում Եվրոպան` դժվար է ասել: Հայտնի է, օրինակ, որ նման պնդմանը, որ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում Հայաստանի դեպքերի քննարկմանն արել էր նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը, կոմիտեի ղեկավար Հասթինգսը պատասխանել էր, որ եթե Սարգսյանը փորձում է իրենց համոզել, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար դատապարտվածներ չկան, ուրեմն նա խելագար է: Թե Հայաստանի իշխանությունը հնարավոր երեք անելիքներից որը կընտրի ԵԽԽՎ բանաձեւի հորդորներից հետո` երեւի թե կերեւա ժամանակի ընթացքում: Ակնհայտ է, որ առաջին տարբերակը կարծես թե չի ընտրվի, քանի որ բանաձեւից անցել է արդեն ավելի քան մեկ շաբաթ, սակայն քաղաքական հայացքների համար որեւէ ազատազրկված դեռեւս չի ազատվել: Կարծես թե երկրորդ տարբերակն էլ չի գործի, քանի որ Աղվան Հովսեփյանը Ստրասբուրգ չի գնացել եւ չի փորձել բացատրել անհապաղի ու անմիջապեսի տարբերությունները: Հետեւաբար հավանական է երրորդ տարբերակը, որ Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, կփորձեն Եվրոպային համոզել, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդվողներ ու ազատազրկվածներ չկան, հետեւաբար չկա նաեւ որեւէ մեկին ազատ արձակելու անհրաժեշտություն: Իշխանություններն, ըստ երեւույթին, կակնկալեն, որ գոնե Եվրոպան չի համարի, որ այդպես պնդողները խելքները թռցրել են: Սակայն եթե Եվրոպան այդպես չհամարի, կնշանակի, որ խելքները հենց եվրոպացիներն են թռցրել: Իսկ եթե եվրոպացիները խելքները թռցրել են, ապա ինքնաբերաբար պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները միանգամայն ունակ են չկատարել ԵԽԽՎ բանաձեւի պահանջները: Հո խելքները չեն թռցրել, որ կատարեն, եթե այդ պահանջները կատարելու դեպքում իրենք կարող են հայտնվել խիստ անցանկալի իրավիճակում: Առավել եւս, որ այդ բանաձեւի հազար պահանջ կատարելու փոխարեն իշխանությունների համար առավել նպաստավոր կլինի կատարել ժողովրդի ընդամենը մեկ պահանջը` հրաժարական տալ ու հեռանալ, հատկապես` որ վերջնարդյունքը, ԵԽԽՎ բանաձեւը կատարելու դեպքում, ըստ էության լինելու է նույնը: Այնպես որ, եթե իշխանությունները չեն հեռանում, ապա կասկածից վեր է, որ նրանք չեն էլ պատրաստվում կատարել ԵԽԽՎ բանաձեւը: Դա տեսնելու եւ հասկանալու համար պետք չէ շատ հեռու գնալ: Բավարար էր ընդամենը ապրիլի 24-ին գնալ Ազատության հրապարակ, տեսնել այն շղթայած ոստիկաններին ու գիտակցել, որ հրապարակը շղթայած իշխանությունն ի վիճակի չէ դուրս գալ այդ շղթայի միջից: Մինչդեռ ԵԽԽՎ բանաձեւի բովանդակությունը հենց դա է ենթադրում, ենթադրում է տանկերը տանել գարաժ, զորքերը տանել զորանոց, իսկ քաղաքացիներին թույլ տալ հավաքվել սեփական քաղաքի հրապարակներում: Իշխանությունները պատրաստ չեն դրան, եւ դա ապացուցվում է ամեն օր: Հետեւաբար նրանք պատրաստ չեն որեւէ բանաձեւի կատարման, այսինքն` չունեն որեւէ ցանկություն: Այլ խնդիր է, եթե եվրոպացիները կարողանային ներկա իշխանություններին հանգամանալից բացատրել, որ բանաձեւը բխում է նրանց իսկ շահից: Այսինքն` իշխանավորները զգային, հասկանային, գիտակցեին, որ եթե այն չկատարվի, ապա վատ է լինելու ոչ թե հասարակության ու պետության, այլ հենց իշխանությունների համար: Այդ դեպքում կարելի է չկասկածել, որ անհապաղն ու անմիջապեսը կդառնան հոմանիշներ, եւ բանաձեւը կյանքի կկոչվի այնքան արագ, որ Եվրոպան կմնա զարմացած ու Հայաստանին ոչ միայն չի զրկի քվեարկության իրավունքից, այլ մեր պատվիրակության յուրաքանչյուր անդամի մեկ ձայնին կտա երեքի արժեք: Բայց ինչպե՞ս համոզել, ինչպե՞ս բացատրել Հայաստանի իշխանություններին, որ ԵԽԽՎ բանաձեւի հորդորները, որոնք, ի դեպ, դրանից առաջ էլ բազմիցս հնչել են ընդդիմության հրապարակային ելույթներում, բխում են հենց այդ իշխանությունների շահերից: Դրա համար երեւի թե արժե դիմել պատմության տարրական դասընթացների օգնությանը: Ասենք` վերցնել մի որեւէ բերդի պաշարման օրինակ եւ իշխանություններին խնդրել, որպեսզի նրանք անպայման փորձեն կարդալ այդ դասը եւ որոշ բաներ մտապահել: Բանն այն է, որ իշխանություններն այժմ իրենք իրենց դրել են պաշարված բերդի վիճակում: Երեւի թե պաշարվածությունը նրանց մոտ ուղղակի հոգեբանություն է, հոգեվիճակ, եւ դրանով է բացատրվում, որ իրենց կառավարման ընթացքում ներկայիս իշխանությունները հետեւողականորեն ամեն ինչ արեցին Հայաստանը պաշարման վիճակի մեջ դնելու համար: Հիմա նաեւ իրենք են արդեն պաշարվել, պաշարվել են բավական հիմնավոր կերպով, թեեւ պարսպի փոխարեն ընդամենը դեղին ժապավենն է: Սակայն խնդիրը դա չէ, քանի որ ժողովուրդը, որից նրանք այդպես պատսպարվել են, չի պատրաստվել ու չի էլ պատրաստվում գրոհել որեւէ բան: Այնպես որ, պարիսպ թե դեղին ժապավեն` ժողովրդի համար նշանակություն չունի: Խնդիրն այն է, որ անգամ ամենից անառիկ թվացող բերդերը վաղ թե ուշ ստիպված են եղել անձնատուր լինել երկարատեւ պաշարումից հետո: Խնդիրը միայն եղել է պաշարողների համբերությունը: Հետեւաբար, ԵԽԽՎ բանաձեւն ու ընդհանրապես միջազգային հորդորները իշխանությունների համար ապաշրջափակվելու մի հնարավորություն են, այսինքն` հնարավորություն են իշխանությունների, ոչ թե քաղաքացիների համար, ինչպես թերեւս մտածում են իշխանական համակարգում: Քաղաքացիներն անելանելի վիճակում չեն, որ հնարավորության անհրաժեշտություն ունենան: Անելանելին իշխանությունների վիճակն է, հետեւաբար նրանք ունեն հնարավորությունների, ելքերի կարիք: Պարզապես միջազգային կառույցները, ի տարբերություն թերեւս ամերիկացի Հասթինգսի, այդ մասին իշխանություններին դեռ զգույշ են ասում, մեղմ, որ հանկարծ տրամադրությունները չընկնի:
- Արամ Ամատունի
ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Մեր թերթի ապրիլի 24-ի համարում հրապարակել էինք մեր ազգային բարբարոսության տիպիկ օրինակներից մեկը` Լեւոն Ներսիսյանի հուշաքանդակը եւ դրանից այսօր մնացածը: Նաեւ հարց էինք առաջադրել, թե ո՞վ կարող է լինել ...«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան 3
Ամբողջ գիշեր շան չարագուշակ ոռնոցը կրկնվեց... Սկզբում հաչում էին խմբով, հետո մեկը երկար ոռնում էր աղիողորմ, հետո ծմրում ողբացողի նման...
Մանկությունից եկող մի պատկեր կրկնվում էր անընդհատ. Բողարը դունչը ...ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան 2
Եթե երեկ, հայկական բռնակալության կնքահայրերը լինեին Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում, ապա, ամենայն հավանականությամբ, կաթված կստանային:
Վերջին տասը տարում առաջին անգամ իշխանությունը կամ ավելի ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
«Los Angeles Times» պարբերականը ապրիլի 25-ին հրապարակել է «Հայաստան-Թուրքիա. հաշտեցու՞մ» հոդվածը: «Պատմությունը կարող է պատեհ առիթ ստեղծել կամ զարմացնել մեզ. աշխարհի հայերը ապրիլի 24-ին նշում են Օսմանյան ...«ԷՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ի՞ՆՉ ՄԵՂՔ Է ԳՈՐԾԵԼ»
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի նախկին բնակիչները հավաքվել էին նախագահի նստավայրի շենքի դիմաց` նամակով դիմելու Ս.Սարգսյանին: Նրանք շատ լավ հիշում են, թե ինչ ասաց Ս.Սարգսյանը երդմնակալության արարողության ...ՌԵԺԻՄԻ ԲՆՈՒՅԹԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արմեն Գրիգորյան
Ապրիլի 9-ին` մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը Ս.Սարգսյանի երդման արարողության անցկացումը` գռեհիկ զորահանդեսի եւ տոնախմբության ուղեկցությամբ առաջացրել է Հայաստանի քաղաքացիների իրավացի զայրույթը: Սակայն ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԻ ԲՈԼՈՐ ԿԵՏԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՀՀ ՇԱՀԵՐԻՑ
Կարինե Հարությունյան
«Ձերբակալված են 100-ից ավելի մարդիկ, եւ կասկած կա, որ նրանք բոլորը քաղբանտարկյալներ են», - ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Պաշտպանը իր արտահերթ հրապարակային զեկույցում վերլուծել ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵԼՔՆ ԷԼ ԳԻՏԵՆ, ՄՈՒՏՔՆ ԷԼ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԱՍԻՆ ԹՈՂ ՄՏԱԾԻ
Արամ Ամատունի
Հայաստանը ժողովրդավարական ուղի վերադարձնելու մասին միջազգային հանրության հորդորներից ու ԵԽԽՎ բանաձեւից հետո տրամաբանական հարց է առաջանում, թե կարո՞ղ են, արդյոք, Հայաստանի իշխանություններն անտեսել այդ ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Մարինե Խառատյան
Գլխավոր դատախազության շենքի առաջ երեկ ցերեկը հանգրվանել էին մի խումբ ոստիկաններ: Ավելի ուշ նրանց միացան կարմիր բերետավորներ:
Երեկ դատախազության առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղբանտարկյալների ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ
7
Երեկ, «Ազատություն» ռադիոկայանով հաղորդվել է, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը միջնորդություն է առաջարկել` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում կազմակերպելու ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տարածել է մի հաղորդագրություն, ուր մասնավորապես ասված է. «2008թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ...ԴՐԱՆՑ ՀԱԼ-ՄԵՐ ՀԱՎԵՍ
Ճիշտը վերջից սկսելն ա: Մե՞զ ինչ ա եղել: Մենք հո անձնականի համար չենք պայքարում, որ հարմարվենք կամ հուսահատվենք կամ էլ թքենք-թողնենք գնանք էս երկրից: Մեր կռիվը-պայքարը-չգիտեմ էլ ինչը հենց էս երկրի համար ...ԴԱՏԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍԸ ՍԿՍՎԵՑ
Գագիկ Աբգարյան
Երեկ, Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի եւ Աշոտ Զաքարյանի դատը: Վերջինս, ...
ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՒԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
Արմեն ԳրիգորյանՀՌՉԱԿՎԵՑ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ: ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՅՆ
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿՐԵՄԼԸ ՍԿՍԵՑ ՃԱՆԱՉԵԼ «ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻՆ»
Էմմա ԳաբրիելյանՆԱ ԳՆԱՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՏԵՒԻՑ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

