
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԻ ԲՈԼՈՐ ԿԵՏԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՀՀ ՇԱՀԵՐԻՑ
- «Ձերբակալված են 100-ից ավելի մարդիկ, եւ կասկած կա, որ նրանք բոլորը քաղբանտարկյալներ են», - ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Պաշտպանը իր արտահերթ հրապարակային զեկույցում վերլուծել է ընտրական եւ հետընտրական զարգացումները: Անդրադառնալով այդ զարգացումներին` ասվում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի` որպես քաղաքական գործչի վերածնունդը զգալի մասով հնարավոր դարձավ ինչպես օբյեկտիվ գործոնների, այնպես էլ իշխանությունը ներկայացնող տարբեր գործիչների եւ իշխանամետ ԶԼՄ-ների` նրա դեմ ուղղված հակաքարոզչության շնորհիվ»: Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին եւ դրանց հաջորդող ձերբակալություններին` զեկույցում պաշտոնական տեսակետներին զուգահեռ ներկայացվում են հարցադրումներ, որոնց պատասխանը պետք է սպառիչ տրվի, «որպեսզի հասկանանք մարտի 1-ի առավոտ 9-ին ի՞նչ տեղի ունեցավ: Սակայն մեր երկրում հասարակության մոտ մեծ անվստահություն կա դատական համակարգի նկատմամբ, եւ նրանք, ովքեր չեն վստահում, կգնան Եվրադատարան: Ուրեմն` ավելի ճիշտ կլինի անկախ հանձնաժողով ստեղծել եւ մեկ անգամ գոնե մեր ուժերով հարցին լուծում տալ, որը վստահություն կներշնչի հասարակությանը»: Իսկ ովքե՞ր պետք է ընդգրկվեն այդ հանձնաժողովում: Պաշտպանը ասաց, որ պետք է լինի մի անկախ հանձնաժողով, «որում ընդգրկված կլինեն եւ մեր մասնագետները, եւ արտասահմանյան փորձագետները, ինչպես նաեւ` արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Հանձնաժողովը, իհարկե, պետք է ոչ միայն վերահսկողություն իրականացնի քննվող գործերի նկատմամբ, այլեւ զբաղվի արդեն ավարտված գործերով, որ այնպես չստացվի, թե 2-3 ոստիկանի վկայությամբ մարդիկ են դատապարտվել»: Հակասությունների մասին: ՀՀ գլխավոր դատախազի մարտի 4-ին ԱԺ չորս պատգամավորներին կալանելու համար միջնորդությունում նշվում է. «Ոստիկանության նպատակն է եղել զենքը առգրավելուն ուղղված օպերատիվ միջոցառում, որը վերաճել է բախման»: Իսկ ՀՀ գլխավոր դատախազության մարտի 1-ի մամլո հաղորդագրությունում նշվում է այլ բան. «Ոստիկանության նպատակը մարտի 1-ի առավոտյան ժամը 6.00-ի սահմաններում եղել է հավաքը հարկադրաբար դադարեցնելը»: Հակասություններ կան նաեւ գլխավոր դատախազության տարբեր հայտարարություններում` կապված մարտի 1-ին ցուցարարների կողմից օգտագործված միջոցների վերաբերյալ: Մի դեպքում ասվել է, թե ցուցարարները օգտագործել են «մահակներ, մետաղաձողեր եւ այլ հարմարեցված գործիքներ», մի այլ դեպքում` «բռնկուն նյութերով շշեր», երրորդում` «մահակներ եւ երկաթյա ձողեր»: Կամ` ինչու՞ ոստիկանությունը չէր հարուցել քրեական գործ, եթե իրոք տեղեկություն ունեին Ազատության հրապարակում, իբր, առկա զենքի մասին: Զեկույցում ասվում է. «Եթե պետք է արվեր առգրավում, ապա քրեական գործն արդեն իսկ պետք է հարուցված լիներ»: Նույնիսկ այդ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 218 հոդվածի համաձայն` տեղազննությունը կատարվում է «ցերեկը` ընթերակաների մասնակցությամբ», իսկ նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 48-րդ կետի համաձայն` «գիշերային ժամանակը 22.00-ից մինչեւ 7.00-ն է»: Ազատության հրապարակի ոստիկանական հարձակումը տեղի ունեցավ առավոտյան ժամը 6.40-ին` ասվում է զեկույցում: Պաշտպանը նշում է նաեւ լրագրողների նկատմամբ ոստիկանների կողմից կատարված ոտնձգությունների, նրանց աշխատանքը ոչ միայն խոչընդոտելու, այլեւ նրանց նկատմամբ բռնություններ իրականացնելու մասին: Դառնանք մարտի 1-ի առավոտյան դեպքերին: Ահավասիկ` օմբուդսմենի հարցադրումներից մեկն ամբողջությամբ. «Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանի մասնակցությունը Ազատության հրապարակի այս միջոցառմանը: Ավելին` պետք է պարզել` արդյո՞ք նա է ղեկավարել մարտի 1-ի Ազատության հրապարակի օպերացիան եւ ինչո՞վ է պայմանավորված տեղազննության շրջանակներում ՀՀ առաջին նախագահի բռնի, ինչպես պաշտոնաթող նախագահն ինքն է հայտարարել, դեպի իր առանձնատուն ուղեկցելը եւ այնտեղ «տնային կալանքի» տակ պահելը»: Զեկույցում անդրադարձ կա նաեւ Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու փաստին: Ասվում է, որ հրամանագրով սահմանված որոշ սահմանափակումներ գործում էին նաեւ երկրի այլ քաղաքներում: Սա հրամանագրի խախտումներից մեկն էր ընդամենը: Ասվում է նաեւ, որ հրամանագիրը, թեեւ գրաքննություն չէր նախատեսում, բայց «իրականացվում էր փաստացի գրաքննություն» ազատ լրատվամիջոցների նկատմամբ, մինչդեռ «ընդդիմությանը վարկաբեկող եւ վիրավորող, հաճախ ագրեսիվ արտահայտությունների հրապարակումը այլ թերթերում եւ հեռուստաալիքներով որեւէ կերպ չէր սահմանափակվում»: Արմեն Հարությունյանը զեկույցը ներկայացնելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Ահա պատասխաններից ամենաբնորոշները. «Համոզված եմ, որ մարտի 1-ի առավոտվա, կեսօրի եւ երեկոյան ամբողջ միջոցառումները միասնական պետք է հետաքննվեն, դրանց միջեւ պատճառական կապ կա, որը ինձ համար տեսանելի է: ...Մենք բոլորս ենք մեղավոր ստեղծված իրավիճակի համար, սակայն պատասխանատվության ենթարկվեցին միայն ընդդիմության ներկայացուցիչները: ...ԵԽԽՎ բանաձեւն ամբողջությամբ ընդունում եմ, բոլոր կետերը բխում են ՀՀ շահերից»:
- Կարինե Հարությունյան
ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Մեր թերթի ապրիլի 24-ի համարում հրապարակել էինք մեր ազգային բարբարոսության տիպիկ օրինակներից մեկը` Լեւոն Ներսիսյանի հուշաքանդակը եւ դրանից այսօր մնացածը: Նաեւ հարց էինք առաջադրել, թե ո՞վ կարող է լինել ...«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան 3
Ամբողջ գիշեր շան չարագուշակ ոռնոցը կրկնվեց... Սկզբում հաչում էին խմբով, հետո մեկը երկար ոռնում էր աղիողորմ, հետո ծմրում ողբացողի նման...
Մանկությունից եկող մի պատկեր կրկնվում էր անընդհատ. Բողարը դունչը ...ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան 2
Եթե երեկ, հայկական բռնակալության կնքահայրերը լինեին Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում, ապա, ամենայն հավանականությամբ, կաթված կստանային:
Վերջին տասը տարում առաջին անգամ իշխանությունը կամ ավելի ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
«Los Angeles Times» պարբերականը ապրիլի 25-ին հրապարակել է «Հայաստան-Թուրքիա. հաշտեցու՞մ» հոդվածը: «Պատմությունը կարող է պատեհ առիթ ստեղծել կամ զարմացնել մեզ. աշխարհի հայերը ապրիլի 24-ին նշում են Օսմանյան ...«ԷՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ի՞ՆՉ ՄԵՂՔ Է ԳՈՐԾԵԼ»
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի նախկին բնակիչները հավաքվել էին նախագահի նստավայրի շենքի դիմաց` նամակով դիմելու Ս.Սարգսյանին: Նրանք շատ լավ հիշում են, թե ինչ ասաց Ս.Սարգսյանը երդմնակալության արարողության ...ՌԵԺԻՄԻ ԲՆՈՒՅԹԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արմեն Գրիգորյան
Ապրիլի 9-ին` մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը Ս.Սարգսյանի երդման արարողության անցկացումը` գռեհիկ զորահանդեսի եւ տոնախմբության ուղեկցությամբ առաջացրել է Հայաստանի քաղաքացիների իրավացի զայրույթը: Սակայն ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԻ ԲՈԼՈՐ ԿԵՏԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՀՀ ՇԱՀԵՐԻՑ
Կարինե Հարությունյան
«Ձերբակալված են 100-ից ավելի մարդիկ, եւ կասկած կա, որ նրանք բոլորը քաղբանտարկյալներ են», - ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Պաշտպանը իր արտահերթ հրապարակային զեկույցում վերլուծել ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵԼՔՆ ԷԼ ԳԻՏԵՆ, ՄՈՒՏՔՆ ԷԼ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԱՍԻՆ ԹՈՂ ՄՏԱԾԻ
Արամ Ամատունի
Հայաստանը ժողովրդավարական ուղի վերադարձնելու մասին միջազգային հանրության հորդորներից ու ԵԽԽՎ բանաձեւից հետո տրամաբանական հարց է առաջանում, թե կարո՞ղ են, արդյոք, Հայաստանի իշխանություններն անտեսել այդ ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Մարինե Խառատյան
Գլխավոր դատախազության շենքի առաջ երեկ ցերեկը հանգրվանել էին մի խումբ ոստիկաններ: Ավելի ուշ նրանց միացան կարմիր բերետավորներ:
Երեկ դատախազության առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղբանտարկյալների ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ
7
Երեկ, «Ազատություն» ռադիոկայանով հաղորդվել է, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը միջնորդություն է առաջարկել` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում կազմակերպելու ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տարածել է մի հաղորդագրություն, ուր մասնավորապես ասված է. «2008թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ...ԴՐԱՆՑ ՀԱԼ-ՄԵՐ ՀԱՎԵՍ
Ճիշտը վերջից սկսելն ա: Մե՞զ ինչ ա եղել: Մենք հո անձնականի համար չենք պայքարում, որ հարմարվենք կամ հուսահատվենք կամ էլ թքենք-թողնենք գնանք էս երկրից: Մեր կռիվը-պայքարը-չգիտեմ էլ ինչը հենց էս երկրի համար ...ԴԱՏԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍԸ ՍԿՍՎԵՑ
Գագիկ Աբգարյան
Երեկ, Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի եւ Աշոտ Զաքարյանի դատը: Վերջինս, ...
ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե ՄանուկյանՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե ԱռուստամյանՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե ԱռուստամյանՄՏՈՐԵԼՈՒ ԱՌԻԹ` ՕԳՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արամ Ամատունի
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

