
ՌԵԺԻՄԻ ԲՆՈՒՅԹԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Ապրիլի 9-ին` մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը Ս.Սարգսյանի երդման արարողության անցկացումը` գռեհիկ զորահանդեսի եւ տոնախմբության ուղեկցությամբ առաջացրել է Հայաստանի քաղաքացիների իրավացի զայրույթը: Սակայն կարեւոր է, որ ապրիլի 9-ին բողոքի արտահայտություններով եւ դրան հաջորդած օրերին շարունակվող զբոսանքներով վերահաստատվել է երկարատեւ պայքարի համար պատրաստակամության առկայությունը` հանուն իրավունքներն ու ազատությունները վերանվաճելու:

Սակայն ապրիլի 9-ը նաեւ այլ կարեւոր նշանակություն է ունեցել. մինչ այդ օրը Ռ.Քոչարյանը կարող էր փորձել ստեղծել մի իրավիճակ, որն իրեն թույլ կտար երկարաձգել իր պաշտոնավարումը` ռազմական դրություն հայտարարելու միջոցով: Այս տեսանկյունից` մարտի 4-ին հայկական եւ ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումը կարող է դիտվել որպես բռնակալի կողմից պետական շահերն անձնականին ստորադասելու հերթական փորձ: Դրան հետեւած ԼՂՀ անկախության հնարավոր ճանաչման վերաբերյալ ակնարկները թերեւս պատահական չէին. ցանկացած պահի Ռ.Քոչարյանը կարող էր նման քայլի գնալ` հույս ունենալով դրանով Ադրբեջանին լայնածավալ ռազմական գործողությունների դրդել, երկարաձգել իր պաշտոնավարումը եւ ջախջախել ընդդիմությանը: Առայժմ Հայաստանին հաջողվել է խուսափել այդ վտանգից: Եվ եթե Ռ.Քոչարյանը հարկ եղած դեպքում Երեւանում ավելի մեծ սպանդ էլ կսարքեր, Ս.Սարգսյանն առայժմ կփորձի գործել այլ մեթոդներով. հիմնականում պետք է շարունակվեն ընդդիմությանն անիմաստ «երկխոսության» մեջ ներքաշելու փորձերը` անսկզբունքային միջազգային կառույցների «դաբրոյով»: Այժմ ժամանակն է անցած ուղին վերաիմաստավորելու` նոր վճռականությամբ առաջ շարժվելուց առաջ: Դրա համար կարող է օգտակար լինել մի շարք երկրներում կատարված ժողովրդավարացման գործընթացների փոքր համեմատական վերլուծություն կատարելը: Այսպես` 2003թ. Վրաստանում եւ 2004թ. Ուկրաինայում կատարված հեղափոխական գործընթացները բացարձակապես անարյուն անցան. չի եղել ցուցարարների դեմ զենք գործադրելու դեպք: Նախագահներ Է.Շեւարդնաձեն եւ Լ.Կուչման մնացին իրենց երկրներում, չնայած մասնավորապես Լ.Կուչման կասկածվում էր լրագրող Գ.Գոնգաձեի սպանության հետ հնարավոր առնչության համար: 2000թ. Սերբիայում մինչ բողոքի կրիտիկական զանգվածի կուտակվելը եղել են ակտիվիստներին ահաբեկելու փորձեր, ինչպես նաեւ բռնության մի շարք դեպքեր` անվտանգության ծառայության կողմից. բողոքի ցույցերը, սակայն, այնքան բազմամարդ էին, որ դրանց վերջ տալու համար կպահանջվեր բանակի միջամտությունը, իսկ բանակի բարձրաստիճան սպաները կտրականապես հրաժարվեցին հանցավոր հրամաններ կատարելուց: Կարելի է նաեւ հիշել, որ դեռեւս 1989թ. Ռումինիայում հենց բանակը ջախջախեց Ն.Չաուշեսկուին հավատարիմ անվտանգության ուժերին` այն բանից հետո, երբ վերջիններս մի քանի հարյուր ցուցարարների էին սպանել: Ի դեպ, վերադառնալով Սերբիայի օրինակին` կարելի է նշել, որ իշխանափոխությանը նախորդող շրջանում վիճակը բավական նման էր մինչ մարտի 1-ը Հայաստանում եղած վիճակին: Այսպես` 2000թ. օգոստոսին հեղինակավոր մի վերլուծաբանի հրապարակած հոդվածում մասնավորապես նշված էր. «Սերբիայի նախագահ Միլոշեւիչը շարունակում է միանձնյա բռնատիրական կառավարումը: Ընդդիմությունը չկարողացավ փոխել իրավիճակը եւ շարունակում է տրոհված մնալ: Ուսանողական կազմակերպության գրանցումը մերժվել է, եւ կազմակերպությունը կառավարության կողմից մեղադրվում է ահաբեկչական գործունեության համար: Նոր հակաահաբեկչական օրենքի ընդունմամբ նախագահը ստացավ այլակարծության ցանկացած դրսեւորում ճնշելու հզոր գործիք: Ընդդիմության առաջնորդներից որեւէ մեկը չունի գոնե 15 տոկոս վարկանիշ եւ ընդդիմության հեռանկարը հուսադրող չէ»: Սակայն արդեն 2000թ. սեպտեմբերին փոփոխությունների ձգտող 18 քաղաքական կազմակերպություններ դաշինք ստեղծեցին, եւ երբ իշխանությունները փորձեցին կեղծել ընտրությունների արդյունքները` կես միլիոն մարդ դուրս եկավ փողոց. մի քանի օր անց` հոկտեմբերի 5-ին, Միլոշեւիչի վարչախումբը տապալվեց: Հայաստանում եւս ավազակապետությունը կայուն եւ անսասան էր ձեւանում, եւ բոլորը կանխատեսում էին Ս.Սարգսյանի հեշտ հաղթանակը` մինչ Լ.Տեր-Պետրոսյանի վերադարձը, որի շնորհիվ տարիներ ի վեր տրոհված ընդդիմությունը կարողացավ միավորվել: Սակայն հետընտրական գործընթացները Հայաստանում այլ կերպ զարգացան. եթե ընդդիմությունը բացառապես խաղաղ բողոքի ցույցերի միջոցով է պայքարել, ապա իշխանությունները դիմեցին սադրանքների եւ լայնածավալ բռնությունների: Կարելի է եզրակացնել, որ ավազակապետության ուժային կառույցների ղեկավարներն ի սկզբանե առավել հակված էին դեպի ուզբեկական սցենար: Դա հասկանալի է, քանի որ երկար տարիների ընթացքում ղարաբաղյան կլանի պարագլուխները պատրաստվել են դրան` ուժային կառույցների ղեկավար պաշտոններում իրենց մարդկանց ներդնելով, ինչը սկսվել էր դեռեւս մինչ հոկտեմբերի 27-ը` Վահրամ Խոռխոռունու եւ Արծրուն Մարգարյանի սպանություններով: Բանակի եւ ներքին զորքերի հրամանատարական կազմում ներդրվել են բազմաթիվ ղարաբաղցիներ, կիրովաբադցիներ եւ այլք, ովքեր հասցրել էին ալիեւյան «դպրոցն» անցնել: Այսինքն` հետեւողական կերպով կատարվել է ասիական բնույթի բռնատիրության կառուցում: Այս առնչությամբ կարելի է նաեւ պնդել, որ ռումինացի, սերբ, վրացի, ուկրաինացի բանակի սպաները, այնուամենայնիվ, եվրոպական մտածելակերպի կրողներ էին ու սեփական ժողովրդի վրա կրակելու պատրաստակամություն հեշտությամբ չէին կարող ցուցաբերել: Ավելին` Ս.Միլոշեւիչը, Է.Շեւարդնաձեն ու Լ.Կուչման, իրենց բոլոր թերություններով հանդերձ, դարձյալ առավելապես եվրոպական մտածելակերպի կրողներ էին ու այնքան հմուտ չէին կարող գտնվել, որպեսզի ասիական խորամանկությամբ տարիների ընթացքում փութաջանորեն բուծեին Ա.Բաղդասարյանի պես շինծու ընդդիմադիրների: Ռ.Քոչարյանի պաշտոնավարման ողջ ընթացքում եւ ներկայումս հետեւողական կերպով վախի մթնոլորտի ստեղծմանն ուղղված բոլոր գործողությունները, պատանդներ վերցնելը նույնպես վերահաստատում են, որ Հայաստանում գոյություն ունի խանական բնույթի բռնատիրություն: Այժմ իշխանությունները փորձելու են հնարավորինս երկար թույլ չտալ բողոքի զանգվածային միջոցառումների անցկացումը ու միաժամանակ կոսմետիկ բնույթի «բարեփոխումներ» են անցկացնելու` խաբվելու միշտ պատրաստ միջազգային կառույցներին ներկայացնելու համար: Պետք է նաեւ սպասել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որոշ ատյանների հետ համաձայնության ձեռքբերման փորձերի` միակողմանի զիջումների վերաբերյալ, ինչի դիմաց Ս.Սարգսյանին պետք է թույլ տրվի հանգիստ պաշտոնավարել: Ամփոփելով` հնարավոր է եզրակացնել. վարչակարգի բնույթը նկատի ունենալով` հերթական ընտրությունների միջոցով ժողովրդավարացման հնարավորություն Հայաստանում չի եղել: Ընդդիմության լավատեսությունն առ այն, որ պետք է տեղի ունենար ավազակապետության կազմաքանդում, մասնավորապես` պետական ծառայողների ժողովրդի կողմն անցնելու ձեւով, չափազանցված էր: Իհարկե, իշխանություններն էլ արեցին առավելագույնը նման զարգացումը կանխելու համար` արդեն փետրվարի 24-ից սկսելով ձերբակալությունները, իսկ այնուհետեւ սպանդ կազմակերպելով եւ արտակարգ դրություն մտցնելով: Եվ այնուամենայնիվ, ավազակապետական բուրգը լքած պետական պաշտոնյաների քանակը չափազանց փոքր եղավ, եւ ընդդիմությանն անհրաժեշտ կլինի դա հաշվի առնել` հետագա պայքարի ռազմավարություն ընտրելիս:
- Արմեն Գրիգորյան
ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Մեր թերթի ապրիլի 24-ի համարում հրապարակել էինք մեր ազգային բարբարոսության տիպիկ օրինակներից մեկը` Լեւոն Ներսիսյանի հուշաքանդակը եւ դրանից այսօր մնացածը: Նաեւ հարց էինք առաջադրել, թե ո՞վ կարող է լինել ...«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան 3
Ամբողջ գիշեր շան չարագուշակ ոռնոցը կրկնվեց... Սկզբում հաչում էին խմբով, հետո մեկը երկար ոռնում էր աղիողորմ, հետո ծմրում ողբացողի նման...
Մանկությունից եկող մի պատկեր կրկնվում էր անընդհատ. Բողարը դունչը ...ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան 2
Եթե երեկ, հայկական բռնակալության կնքահայրերը լինեին Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում, ապա, ամենայն հավանականությամբ, կաթված կստանային:
Վերջին տասը տարում առաջին անգամ իշխանությունը կամ ավելի ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
«Los Angeles Times» պարբերականը ապրիլի 25-ին հրապարակել է «Հայաստան-Թուրքիա. հաշտեցու՞մ» հոդվածը: «Պատմությունը կարող է պատեհ առիթ ստեղծել կամ զարմացնել մեզ. աշխարհի հայերը ապրիլի 24-ին նշում են Օսմանյան ...«ԷՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ի՞ՆՉ ՄԵՂՔ Է ԳՈՐԾԵԼ»
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի նախկին բնակիչները հավաքվել էին նախագահի նստավայրի շենքի դիմաց` նամակով դիմելու Ս.Սարգսյանին: Նրանք շատ լավ հիշում են, թե ինչ ասաց Ս.Սարգսյանը երդմնակալության արարողության ...ՌԵԺԻՄԻ ԲՆՈՒՅԹԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արմեն Գրիգորյան
Ապրիլի 9-ին` մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը Ս.Սարգսյանի երդման արարողության անցկացումը` գռեհիկ զորահանդեսի եւ տոնախմբության ուղեկցությամբ առաջացրել է Հայաստանի քաղաքացիների իրավացի զայրույթը: Սակայն ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԻ ԲՈԼՈՐ ԿԵՏԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՀՀ ՇԱՀԵՐԻՑ
Կարինե Հարությունյան
«Ձերբակալված են 100-ից ավելի մարդիկ, եւ կասկած կա, որ նրանք բոլորը քաղբանտարկյալներ են», - ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Պաշտպանը իր արտահերթ հրապարակային զեկույցում վերլուծել ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵԼՔՆ ԷԼ ԳԻՏԵՆ, ՄՈՒՏՔՆ ԷԼ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԱՍԻՆ ԹՈՂ ՄՏԱԾԻ
Արամ Ամատունի
Հայաստանը ժողովրդավարական ուղի վերադարձնելու մասին միջազգային հանրության հորդորներից ու ԵԽԽՎ բանաձեւից հետո տրամաբանական հարց է առաջանում, թե կարո՞ղ են, արդյոք, Հայաստանի իշխանություններն անտեսել այդ ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Մարինե Խառատյան
Գլխավոր դատախազության շենքի առաջ երեկ ցերեկը հանգրվանել էին մի խումբ ոստիկաններ: Ավելի ուշ նրանց միացան կարմիր բերետավորներ:
Երեկ դատախազության առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղբանտարկյալների ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ
7
Երեկ, «Ազատություն» ռադիոկայանով հաղորդվել է, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը միջնորդություն է առաջարկել` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում կազմակերպելու ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տարածել է մի հաղորդագրություն, ուր մասնավորապես ասված է. «2008թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ...ԴՐԱՆՑ ՀԱԼ-ՄԵՐ ՀԱՎԵՍ
Ճիշտը վերջից սկսելն ա: Մե՞զ ինչ ա եղել: Մենք հո անձնականի համար չենք պայքարում, որ հարմարվենք կամ հուսահատվենք կամ էլ թքենք-թողնենք գնանք էս երկրից: Մեր կռիվը-պայքարը-չգիտեմ էլ ինչը հենց էս երկրի համար ...ԴԱՏԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍԸ ՍԿՍՎԵՑ
Գագիկ Աբգարյան
Երեկ, Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի եւ Աշոտ Զաքարյանի դատը: Վերջինս, ...
ՄԵՆԱԿ` ՇԵՖԸ ՉԲԱՐԿԱՆԱ
Կարինե ՀարությունյանԵԽ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՌԵՑՈՒՄԸ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՉՍԿՍԵՑ
Վարդգես ԳասպարիՏՂԱՄԱՐԴԻԿ ԴՐԱՆՑ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԵՆ ԱՍՈՒՄ
Կարինե ՀարությունյանՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՑ ԷԼ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
Կարինե ՀարությունյանԻՐԱՔԸ ԼՔԵՑԻՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

