
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
- Եթե երեկ, հայկական բռնակալության կնքահայրերը լինեին Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում, ապա, ամենայն հավանականությամբ, կաթված կստանային:

Վերջին տասը տարում առաջին անգամ իշխանությունը կամ ավելի ճիշտ դրա մի ճյուղը չհամարձակվեց ընդդիմանալ ու հլու-հնազանդ ենթարկվեց ժողովրդի կամքին: Երեկ վերոնշյալ դատարանում ժամը 11.00-ին նշանակված էր մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի դատը: Նիստից մոտ կես ժամ առաջ Գյումրի եկան քաղբանտարկյալների ազատության համար պայքարող «Հայոց կանանց շարժում» կազմակերպության ակտիվիստները ու «Ազատություն», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով ոգեւորություն հաղորդեցին դատարանի շենքի մոտ հավաքված մեղադրյալների հարազատներին ու ծանոթներին: Նշանակված ժամին դատը պետք է սկսվեր, բայց պարզվեց, որ նիստի համար հատկացվել է փոքր դահլիճը, որտեղ կարող էր տեղավորվել հավաքվածների չնչին մասը միայն: Սա հավաքվածներին դուր չեկավ, եւ նրանք սկսեցին վանկարկումներով, սուլոցներով ու հատակին դոփելով պահանջել, որ տրամադրեն մեծ դահլիճը: Սա արդեն ակնհայտորեն դուր չեկավ շենքի «տերերին», եւ սկսվեց մի լուռ պայքար ժողովրդի ու նրանց միջեւ: Խեղճուկրակ, օրգաններից վախեցող ժողովուրդ տեսնելուն սովոր համակարգի ներկայացուցիչները կարկամել էին ժողովրդի կամքից: Ի վերջո` որոշեցին գնալ ծանոթ ճանապարհով ու դատարանը լցրեցին ոստիկանական ուժերով: Ժողովուրդը ոստիկաններին տեսնելով, բնականաբար, ոչ թե վախեցավ, այլ ավելի բորբոքվեց: Լարվածությունը հասավ գագաթնակետին: Մոտ կես ժամ անց բռնակալությունը կոտրվեց` բացվեցին մեծ դահլիճի դռները: Անգամ մեծ դահլիճը չկարողացավ տեղավորել ներկաների կեսին: Դատն արդեն սկսվել էր, երբ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը դատավորի ուշադրությունը հրավիրեց դահլիճում գտնվող մեծաքանակ ոստիկանների վրա ու հարցրեց, թե ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ դահլիճում: Ներկաները իսկույն ոտքի կանգնեցին ու պահանջեցին, որ դատավորը նրանց դուրս հրավիրի: Մի քանի րոպե դատավորը շվարած նստած էր ու չգիտեր` ի՞նչ անել, բայց, ի վերջո, ստիպված էր ընդառաջ գնալ նաեւ այս պահանջին: Սակայն այսքանով միջադեպերը չավարտվեցին: Դատարանի անվտանգության աշխատակիցներից մեկի նյարդերը տեղի տվեցին, եւ նա նախ հրեց, ապա հարվածեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, հետո ձեռնաշղթաներ հանելով` փորձեց դրանք գցել լրագրողի ձեռքը: Սա համբերությունից հանեց ժողովրդին: Սուլոց, աղմուկ, աղաղակ բարձրացնելով` դատավորից պահանջեցին դուրս անել իր իրավասությունները գերազանցած աշխատակցին: Սա, դատավորի ընկալումներով, հավանաբար արդեն չափից դուրս էր, ու մոտ տասը րոպե նա ոչ կարողանում էր նիստը շարունակել, ոչ էլ ուզում էր, մինչեւ վերջ կուլ գնալով, կատարել մարդկանց պահանջը: Իրավիճակը գնալով սրվում էր: Վերջիվերջո, դատավորը աշխատակցին դուրս հրավիրեց, բայց մեկ րոպե անց, առանց որեւէ բան հայտարարելու ինքն էլ դուրս եկավ: Մոտ կես ժամ անց դատը վերսկսվեց, բայց այստեղ էլ պարզվեց, որ դահլիճում շոգ է, եւ մասնակիցները պահանջում են բացել պատուհանը: Այս պահանջն էլ բավարարեց, որից հետո դատավոր Վահե Խալաթյանը «հանգիստ խղճով» անցավ իր գործին: Երեկվա նիստում դատարանը հասցրեց հարցաքննել Գյումրիի 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանին եւ տեղակալ Կարինե Հարությունյանին, որոնց հետ, իբր, փետրվարի 19-ին` ընտրությունների օրը, խուլիգանական հայհոյանքներով վեճ ու կռիվ են սարքել ամբաստանյալները, ինչի հետեւանքով մոտ 40 րոպե խանգարվել է ընտրատեղամասի աշխատանքը: Նախ Կ.Հարությունյանը կտրականապես հերքեց, թե իր հետ որեւէ մեկը կոպիտ խոսել է: Հետո հերքեց տեղամասի աշխատանքը խոչընդոտելու մասին մեղադրանքն` ասելով, որ «անգամ մեկ րոպե տեղամասը պարապ չի մնացել»: Եվ մեղադրող, եւ պաշտպանական կողմը նկատեցին, որ նրա նախաքննությանը եւ դատարանում տված ցուցմունքներում հակասություններ կան: Երբ հրապարակվեց նախաքննությանը տված Կ.Հարությունյանի ցուցմունքը, նա հայտարարեց, որ քննիչն, օգտվելով իր անտեղյակությունից, ուղղորդել է իրեն. «Ինքը թելադրել ա, ես էլ գրել եմ` առանց իմանալու, թե ինչ կա էդ ձեւակերպումների տակ»: Գրեթե նույն սցենարով գնաց նաեւ հանձնաժողովի նախագահի հարցաքննությունը: Ի հայտ եկած հակասությունների վերաբերյալ նա հայտարարեց, որ «Ինչ-որ մեկը իմ փոխարեն բաներ է ավելացրել ցուցմունքի մեջ: Ես նման բան չեմ ասել»: Լուսանկարը՝ հեղինակի
- Գագիկ Աբգարյան
Քննարկում
Գուրգեն Բաղդասարյան գրել է:
Այդ սանձարձակ ու անարխիստ իրավախախտներին պետք էր դուրս տանել դատարանի դահլիճից եվ պետական օրենքն հարգելու մասին ԼԻԳԲԷԶ անցկացնել նրանց հետ:
Հայաստանի Հանրապետության դատարանները չպետք է դարձնել զորբաների հավաքատեղի:
Քիրվա ԼՏՊ -ներն ու լաչառ Նիկոլները,ինչպես նաեւ ժողովրդական փողերով հղփացած Գռզոները թունավորել են մարդկանց ուղեղները:
Պետականության հիմքերն հանդիսացող, դատավոր ու օրենք հարգեք եւ ոչ թե բռի ամենաթույլտվութան պահանջեք իշխանություններից,հայացքներդ ուղղած նենգ եվրոպաներին ու այլասերված ամերականերին:
Vahan NY գրել է:- Գուրգեն Բաղդասարյան
Այդ սանձարձակ ու անարխիստ իրավախախտներին պետք էր դուրս տանել դատարանի դահլիճից եվ պետական օրենքն հարգելու մասին ԼԻԳԲԷԶ անցկացնել նրանց հետ:Հայաստանի Հանրապետության դատարանները չպետք է դարձնել զորբաների հավաքատեղի:
Քիրվա ԼՏՊ -ներն ու լաչառ Նիկոլները,ինչպես նաեւ ժողովրդական փողերով հղփացած Գռզոները թունավորել են մարդկանց ուղեղները:
Պետականության հիմքերն հանդիսացող, դատավոր ու օրենք հարգեք եւ ոչ թե բռի ամենաթույլտվութան պահանջեք իշխանություններից,հայացքներդ ուղղած նենգ եվրոպաներին ու այլասերված ամերիկաներին:
100 տոկոսանոց մեկնաբանություն- Գուրգեն Բաղդասարյան
ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Մեր թերթի ապրիլի 24-ի համարում հրապարակել էինք մեր ազգային բարբարոսության տիպիկ օրինակներից մեկը` Լեւոն Ներսիսյանի հուշաքանդակը եւ դրանից այսօր մնացածը: Նաեւ հարց էինք առաջադրել, թե ո՞վ կարող է լինել ...«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան 3
Ամբողջ գիշեր շան չարագուշակ ոռնոցը կրկնվեց... Սկզբում հաչում էին խմբով, հետո մեկը երկար ոռնում էր աղիողորմ, հետո ծմրում ողբացողի նման...
Մանկությունից եկող մի պատկեր կրկնվում էր անընդհատ. Բողարը դունչը ...ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան 2
Եթե երեկ, հայկական բռնակալության կնքահայրերը լինեին Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում, ապա, ամենայն հավանականությամբ, կաթված կստանային:
Վերջին տասը տարում առաջին անգամ իշխանությունը կամ ավելի ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
«Los Angeles Times» պարբերականը ապրիլի 25-ին հրապարակել է «Հայաստան-Թուրքիա. հաշտեցու՞մ» հոդվածը: «Պատմությունը կարող է պատեհ առիթ ստեղծել կամ զարմացնել մեզ. աշխարհի հայերը ապրիլի 24-ին նշում են Օսմանյան ...«ԷՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ի՞ՆՉ ՄԵՂՔ Է ԳՈՐԾԵԼ»
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի նախկին բնակիչները հավաքվել էին նախագահի նստավայրի շենքի դիմաց` նամակով դիմելու Ս.Սարգսյանին: Նրանք շատ լավ հիշում են, թե ինչ ասաց Ս.Սարգսյանը երդմնակալության արարողության ...ՌԵԺԻՄԻ ԲՆՈՒՅԹԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արմեն Գրիգորյան
Ապրիլի 9-ին` մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը Ս.Սարգսյանի երդման արարողության անցկացումը` գռեհիկ զորահանդեսի եւ տոնախմբության ուղեկցությամբ առաջացրել է Հայաստանի քաղաքացիների իրավացի զայրույթը: Սակայն ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԻ ԲՈԼՈՐ ԿԵՏԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՀՀ ՇԱՀԵՐԻՑ
Կարինե Հարությունյան
«Ձերբակալված են 100-ից ավելի մարդիկ, եւ կասկած կա, որ նրանք բոլորը քաղբանտարկյալներ են», - ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Պաշտպանը իր արտահերթ հրապարակային զեկույցում վերլուծել ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵԼՔՆ ԷԼ ԳԻՏԵՆ, ՄՈՒՏՔՆ ԷԼ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԱՍԻՆ ԹՈՂ ՄՏԱԾԻ
Արամ Ամատունի
Հայաստանը ժողովրդավարական ուղի վերադարձնելու մասին միջազգային հանրության հորդորներից ու ԵԽԽՎ բանաձեւից հետո տրամաբանական հարց է առաջանում, թե կարո՞ղ են, արդյոք, Հայաստանի իշխանություններն անտեսել այդ ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Մարինե Խառատյան
Գլխավոր դատախազության շենքի առաջ երեկ ցերեկը հանգրվանել էին մի խումբ ոստիկաններ: Ավելի ուշ նրանց միացան կարմիր բերետավորներ:
Երեկ դատախազության առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղբանտարկյալների ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ
7
Երեկ, «Ազատություն» ռադիոկայանով հաղորդվել է, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը միջնորդություն է առաջարկել` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում կազմակերպելու ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տարածել է մի հաղորդագրություն, ուր մասնավորապես ասված է. «2008թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ...ԴՐԱՆՑ ՀԱԼ-ՄԵՐ ՀԱՎԵՍ
Ճիշտը վերջից սկսելն ա: Մե՞զ ինչ ա եղել: Մենք հո անձնականի համար չենք պայքարում, որ հարմարվենք կամ հուսահատվենք կամ էլ թքենք-թողնենք գնանք էս երկրից: Մեր կռիվը-պայքարը-չգիտեմ էլ ինչը հենց էս երկրի համար ...ԴԱՏԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍԸ ՍԿՍՎԵՑ
Գագիկ Աբգարյան
Երեկ, Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի եւ Աշոտ Զաքարյանի դատը: Վերջինս, ...
ԴՈՒՔ ՈՐ ՉՎԵՐՑՆԵ՜Ք...
Ա.Սարգսյան«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-3-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Հեղինե Մանուկյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

