
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
- Ամբողջ գիշեր շան չարագուշակ ոռնոցը կրկնվեց... Սկզբում հաչում էին խմբով, հետո մեկը երկար ոռնում էր աղիողորմ, հետո ծմրում ողբացողի նման...

Մանկությունից եկող մի պատկեր կրկնվում էր անընդհատ. Բողարը դունչը երկինք պարզած՝ ոռնում էր թախծոտ, ինչ-որ բան աղերսողի նման, ու սիրտս խփում էր տագնապով, հաջորդ պահին լսվում էր տատիս դժգոհ, սաստող ձայնը. «Ոռնոցդ կտրի, ա՛յ գլխակեր», - հետո փնթփնթում էր անհանգիստ. «Տեսնես էլի ի՞նչ է պատահելու...»: Հետո պատկերը հեռանում էր. քնում էի, չէի քնում` չգիտեի, չէի հասկանում: Շան չարաբաստիկ ոռնոցը ողջ գիշեր ականջներիս մեջ էր, ու մեկ էլ վեր թռա հեռախոսազանգից. Ընկերներիցս մեկն էր. «Ցուցարարներին ջարդել են...», լսեցի, ու աշխարհը շուռ եկավ գլխիս... Ուզում էի գոռալ, լաց լինել, պարզապես որեւէ ձայն հանել... Ոչինչ չէր ստացվում: Այդպես 88-ին էր. երկրաշարժից հետո հաշված վայրկյաններում կորցրինք տուն-տեղ, երազ ու ապագայի հույս... Այն ժամանակ էլ էի քարացել. գլուխս կորցրած փլատակից փլատակ էի վազում, եւ պատկերները՝ ցավոտ, սարսռեցնող, տպվում էին տեսողական հիշողությանս մեջ, եւ ցավի վրա ցավ էին ամբարում: Չգրեցի ապրածիս ու տեսածիս մասին, չկարողացա գրել. ցավը չէր հեռանում, ու ես ի զորու չեղա, չպարպվեցի, եւ մինչեւ հիմա հիշողություններս մղկտացնում են սիրտս ու հոգիս: Ֆրանսիական դեսպանատան առաջ ժողովուրդ էր հավաքվել, ու դեռ գալիս էին... Բոթը սեւ մառախուղի նման տարածվեց քաղաքի վրա, փակ դռներից ու լուսամուտներից սողոսկեց ներս, ճաք տվեցին մարդկանց սրտերը, ալիքվեց զայրույթը, եւ սկսեցին գալ ու գալ, եւ ակամա, ինձնից անկախ, մտքիս մեջ, լեզվիս ծայրին Չարենց էր. [Մենք փող զարկինք, եւ արձագանքն ահավոր], [Երկրից երկիր որոտաձայն շառաչեց], [Եվ սրտերում միլիոնավոր, բյուրավոր] [Ըմբոստությունն ահագնացավ ու աճեց...]: Եվ ժողովուրդը՝ ծեծված, վիրավորված, բայց վճռական վանկարկում էր. «Ազա՛տ, անկա՛խ Հա-յաս-տան» եւ «Լե-վո՛ն, Լե-վո՛ն...», ում անվան հետ կապում էին երազած ազատությունն ու արդարությունը: Ու որտեղից որտեղ հայտնվեց աղբատար ինքնաթափ մեքենան, ասես ցուցադրաբար՝ թափքը կիսով չափ բարձրացրած, սկսեց առաջանալ վիրավորված ու վրդովված ժողովրդի միջով, ու թափքի մեջ տեսանելի դարձան կանաչ, դեղին, կապույտ վրանները... տեսան, ճանաչեցին Ազատության հրապարակի իրենց կացարանները... Մեկ րոպեում դատարկեցին մեքենան ու եղածը քարշ տվին ուղիղ դեսպանատան առաջ. ներքնակներ, վրաններ, հին վերարկու՝ տեղ-տեղ արյունոտ եւ հաց, շա՜տ հաց՝ դարձյալ արյունոտ... ...Ինչու՞ էր այդ մեքենան այդ ժամին, այդ տեղով, այդ բորբոքված ժողովրդի միջով տանում լուսադեմի դեպքերի իրեղեն (այս դեպքում)՝ վկայությունները... Պատահականությու՞ն էր, վախեցնելու՞ համար էր, թե՞ բորբոքելու ցավը, զայրույթը, ըմբոստությունը... Վատ զգացի, մտա թատրոն՝ ջուր խմելու, երբ վերադարձա՝ ճանապարհը փակած ոստիկանությունն ու ժողովուրդը բախվել էին, մի քանի տղամարդու գլուխ էր վնասվել... Կանանցով ձեռք ձեռքի տված կանգնեցինք ժողովրդի եւ ոստիկանության արանքում, կենդանի պատ կազմելով՝ փակեցինք տղամարդկանց ճանապարհը՝ նոր բախումից խուսափելու համար: Չեմ հիշում ինչքան ենք այդպես կանգնել. ոչ մի տղամարդու չէինք թողնում առաջին պլան գալ: Ժողովուրդը նման էր անտեր հոտի... Լեւոնը տնային կալանքի էր վերցված, չկային նաեւ մյուս կազմակերպիչները , ժողովուրդը շատանում ու շատանում էր... Հոտին հովիվ էր պետք... Ազատության հրապարակի ծով բազմության մեջ կորցրած բջջային հեռախոսները, անգամ փողով դրամապանակը, ձեռքից ձեռք փոխանցվելով՝ հայտնվում էր հարթակից միտինգը ղեկավարողի ձեռքին եւ գտնում տիրոջը: Հրապարակի բազմությունը՝ «բոմժերը», «թմրամոլները» եւ բոլոր տեսակի «մտագարները», կեսօրին եւ քնելուց առաջ «Հայր մեր» էին շշնջում. բոլորը իրար հարազատ ու բարեկամ էին դարձել, միմյանց նկատմամբ հոգատար եւ ուշադիր... Հրապարակի մթնոլորտը մաքուր էր ու ջերմ՝ ինչպես 88 թվին: Ես չեմ կարծում, որ հրապարակի խաղաղ ցուցարարների աղոթքը Աստծուն չհասավ... Քնած կանանց եւ երեխաների վրա հարձակվող ենիչերիներն էին անաստված... Ու եղավ չլսված, չտեսնված, անպատմելի եւ անընդունելի մի իրողություն, երբ հայր եւ որդի, մայր եւ զավակ՝ հայը եւ հայը ձեռք բարձրացրին միմյանց վրա, եւ արյան կանչը տեղ չհասավ, բարձրացված ձեռքերը չքարացան օդում: Կարծեմ դեռ 2002-ին, թե էլ ավելի առաջ, «Առավոտի» թղթակցի «27-ի սցենարը մենք բոլորս ենք գրել... արյունռուշտ մթնոլորտի ծնունդ էր Նաիրին, 27-ը պարպե՞ց այդ մթնոլորտը, թե՞ այն շարունակվում է» հարցին Հրանտ Մաթեւոսյանը ցավով պատասխանել էր, հիմա կարող ենք ասել՝ կանխատեսել էր. «Ձեր հարցին ես կարող էի պատասխանել այսպես. մթնոլորտը, ո՛չ, չի պարպվել, դեռ դարաններ են սքողվում, դեռ դղյակներ են հօդս ցնդելու, դեռ արյունոտ հաշվեհարդարներ են լինելու, Հայն ու Հայը, Հայն ու Հայաստանը դեռ անցնելիք ճանապարհ ունեն իրարից հեռանալու...»: Եվ ահա կատարվեց մեծն Հրանտի ցավոտ կանխատեսումը: 2008 թվականին մարտիմեկյան դավադիր արշալույսին եւ գիշերը, մենք՝ հայերս, պատմության համար արձանագրեցինք մեր անչափելի ամոթն ու անմեկնելի ցավը, իսկ հրապարակում հավաքվածները բոմժեր չէին, ոչ էլ՝ թմրամոլներ, մտագարներ էլ չէին ու ոչ էլ զինված էին: Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահները եւ մի խումբ ճանաչված գրողներ եւ արվեստագետներ միտինգների ժամանակահատվածում իրենց մտահոգությունն էին հայտնել արձանների համար... Բնավ չնսեմացնելով այդ արձանների կարեւորության չափը, այնուամենայնիվ, փաստենք, որ արձանները կարելի է վերականգնել, մի բան, որ հնարավոր չէ մարդկային կորուստների դեպքում եւ չափազանց դժվար` վստահության ու հավատի կորստի դեպքում: Ձեր լռությամբ, հարգելի մտավորականներ, ուզում եք ասել, որ անտեղյա՞կ եք այսքան բռնություններից կամ էլ՝ տեղյակ եք եւ հավատում եք, որ նրանք քաղբանտարկյալներ չե՞ն, որոնց անպայման պետք է ազատ արձակել: Կարող եք ասել, թե հավատում եք, որ ժողովրդի հոգեւոր մշակույթի եզակի կենտրոնի՝ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը հանցագո՞րծ է... Մի մարդ, ում՝ փաստաբանի միջոցով բանտից հաղորդած մտահոգությունը ոչ թե անձնական, ընտանեկան էր, այլ հույժ կարեւոր աշխատանքային... Արշակ Բանուչյանը ազնվաբարո, հեղինակավոր մարդ է, խենթանալու չափ նվիրված իր գործին. փայլուն գիտնական է, ում ճանաչում ու հարգում են աշխարհի որ ծայրում ասես: Նրա եռանդուն ջանքերի շնորհիվ մի քանի տարի առաջ Մատենադարանը խոշոր չափի դրամաշնորհ ստացավ Ճապոնիայից, միայն նրան հաջողվեց եռամյա բանակցությունների արդյունքում, իր ունեցած կապերի շնորհիվ, Մատենադարանի սեփականությունը դարձնել Մոկաց Ավետարանը: Ողջ սփյուռքահայ մտավորականությունը զարմացած ու վրդովված ոտքի է ելել, իսկ մերոնք լռում են, ով էլ խոսում է՝ լավ կլիներ՝ հավիտյան լռեր... «168 ժամ»-ին տված հարցազրույցում հայտնի մուլտիպլիկատորը, ով հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդկանց, առանց բացառության, անուղեղ ապուշներ է անվանում, լրագրողի հարցին՝ «Իսկ դուք ինքներդ բողոք չունե՞ք կատարվածի դեմ, երբ գիշերը գալիս ու ձերբակալում են Մատենադարանի փոխտնօրենին», պատասխանում է առանց այլեւայլության. «Իսկ գուցե նա այդ ժամին բռնաբարում էր անչափահաս երեխայի, ես ի՞նչ իմանամ»... Մեղա քեզ, Տեր, եւ հազար ներողություն շատ-շատ հարգելի Արշակ Բանուչյան, այս սրբապղծությունը ակամա թղթին հանձնելուս համար: «Բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակեք» կոչին, նույնը արձագանքում է. «Եթե քրիստոնեական պահանջներ են ներկայացնում իշխանություններին՝ թողեք բոլորին ազատ, այդ դեպքում եկեք Նաիրի Հունանյանին եւ իր եղբորը բանտից ազատենք: Դե, պատահում է, ի վերջո, հայեր են, երիտասարդ են, մի քիչ տաքացել էին: Այդ ինչու՞ նրանց չեք խղճում, իսկ խանութից սալաթ գողացող, ցուցափեղկ ջարդող տականքին խղճում եք»: Ավելի քան վստահ եմ, որ մեկնաբանությունների կարիք չկա: Որքան ուզեցի շրջանցել մի շատ կարեւոր միտք այս մարդուց (այս անգամ՝ միտքը առանց չակերտների), չկարողացա: Եվ ուզում եմ ընթերցողների ուշադրությանը ներկայացնել այն. «...Այն գիշերվանից հետո ասում էի, որ ամենասարսափելին, որ կատարել է Լեւոնը, այն է, որ Լեւոնի ու այդ գիշերվա «շնորհիվ» Սերժն այսօր պարտական է [ինչու՞] նաեւ քրեական տարրերին», - հետեւությունը թողնելով ընթերցողներին, ես միայն ասում եմ. «Դո՛ւ ասացիր» եւ ավելացնում՝ խոսքս ուղղելով Ս.Սարգսյանին. «Դուք եթե ուրիշ թշնամի չունենաք, այս մեկը լիուլի ձեզ բավարար է. կարդացեք, խնդրում եմ, ձեր բարեկամի խոսուն արտահայտությունը»: Փակենք տհաճ թեման: Հիմա երկու խոսք Լեւոն Տեր-Պետրոսյանի «հմայությունների»՝ ընտանիք, հայրենիք, հաղթանակ «կոդավորված» բառերի մասին. այդ բառերը միշտ են կոդավորված եղել, զարմանում եմ, որ նոր եք փորձում վերծանել: Ընտանիքը՝ բոլորիս սրբությունն է եղել եւ մեր ընտանիքների ամրությունը ամուր տոհմ, դա էլ իր հերթին՝ ուժեղ, կայացած ազգ եւ ազգն էլ՝ հաղթանակած պետություն, հզոր հայրենիք է ենթադրում, ահա այդ բառերի կոդերը, որի բացողը միայն ուրախ պիտի լինի, կրողը՝ երջանիկ: Այո՛, հրապարակում կար կախարդանք, որ մոգական ազդեցություն էր թողնում հավաքվածների վրա... Հրապարակում իշխում էր հայերեն մաքուր, գրագետ, ազատ եւ ճշմարիտ խոսքի կախարդանքը, բազմության լսելիքը շոյում էր օրենքի երկիր կառուցելու եւ այդ երկրում մարդավայել ապրելու, իրենց երկրի տերեր զգալու երազանքի վստահեցումը: Եվ ահա, քիչ է մնում ընդդիմության պարագլուխներին հերետիկոսների նման հավատաքննության ենթարկեն` ստեղծելով ինկվիզիցիոն գերագույն տրիբունալ: Իսկ Մյասնիկյանի արձանի մոտ ժողովուրդը շատանում էր... Գիտեին գիշերվա դեպքերի մասին, բայց գալիս էին՝ հավանաբար գիտակցելով, որ կարող է կրկնվել ուժի գործադրումը. միշտ չէ, որ մարդու լեզուն վախից կապվում-պապանձվում է. պատահում է եւ հակառակը: Ու որ բացվեց, էլ կապել չի լինի... Ես չեմ մանրամասնի դեպքերի հետագա ընթացքը, այդ մասին շատ է գրվել ականատես վկաների կողմից: Ուզում եմ միայն անդրադառնալ ստեղծված փաստացի իրականությանը. բոլոր նրանք (իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչները, չարչրկված մտավորականները, հասարակական կազմակերպությունների ղեկավարները), ովքեր շարունակում են միակողմանիորեն ամբողջ մեղքը բարդել ընդդիմության վրա եւ դատապարտել նրանց՝ հայտարարելով, թե իբր երկիրը կայունանում է` վատ, շատ վատ ծառայություն են մատուցում հենց իրենց՝ իշխանություններին: Ինչպե՞ս կարող է երկրում կայունանալ վիճակը, երբ շարունակվում են բռնությունները. աշխատանքից ազատվողների թիվն ավելանում է, քաղբանտարկյալները դիմում են ծայրահեղ միջոցի՝ հացադուլի... Ու բոլոր «օրինազանցները», «հանցանք» ու «զանցանք» գործածները, աշխատանքից ազատվածները Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից են. մյուս կողմում բոլորը ոտքերն ամպոտ հրեշտակներ են... Երկխոսության կոչեր են անում, բայց շարունակում են լցնել բանտերը: «...Առաջ կպոռանք եւ, ետ-ետ կերթանք...», մինչեւ ու՞ր... Երբ իշխանությունները ասում են կոալիցիա, իրենք էլ գիտեն, որ դա կոալիցիա չէ. լսող-տեսնողներն էլ գիտեն: Այս «կոալիցիան» չի մեղմում ստեղծված ներքաղաքական ծանր վիճակը, քանզի ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ «ընդդիմադիր» Արթուր Բաղդասարյանը Ազատության հրապարակում, բազմահազարանոց միտինգի ժամանակ, հարայ էր կանչում, թե իշխանություններն ուզում են սպանել իրեն եւ հրապարակավ էլ «գրեց կտակը»... Ընտրություններից հետո հայտնվեց կոալիցիայի կազմում... Ի՞նչ է ստացվում. եթե Արթուր Բաղդասարյանը ճիշտ էր ասում, ինչպե՞ս պիտի համագործակցի հանցագործ իշխանությունների հետ: Եթե ստում էր, քրեորեն պատժելի է, եւ ինչպե՞ս են հանդուրժելու իշխանությունները նրա գոյությունը կոալիցիայում: Եվ ինչպե՞ս հավատա ժողովուրդը այդպիսի կոալիցիային: Խեղճ ժողովուրդ... Իսկ ժողովրդին ոչ թե պետք է խղճալ, այլ՝ սիրել, շատ սիրել, այնինչ երկիրը վեր է ածվել գազազած մեղվափեթակի, որի կափարիչն առայժմ փակ է, միայն՝ առայժմ...Թթվածնի չափ անհրաժեշտություն կա ճշմարիտ խոսքի: Իսկապես՝ ճշմարիտ, բազմակողմանի վերլուծություններ եւ դրանցից արվող հետեւություններ են պետք: Ժողովուրդը քաղաքականապես հասունացել է եւ այլեւս չի հարմարվելու: Ճշմարտությունը լեղու չափ դառը դեղահաբ է, բայց բուժիչ է բալասանի նման... Ճշմարիտ խոսքով պետք է վերականգնել հասարակության հավատը, վստահությունը: Ստեղծված իրավիճակի համար ե՛ւ մեղավոր ենք, ե՛ւ պատասխանատու ենք բոլորս: Մեղավոր ենք անկախության տարիների բոլոր անօրինությունների հանդուրժողականության եւ այս օրերի ամոթալի լռության ու Պիղատոսի նման ձեռքներս լվանալու համար: Քանի դեռ իշխանությունները պատրաստ չեն ճշմարտություններ ասելու եւ լսելու, «սայլը տեղից չի շարժվելու»: Այս ամբողջ ծանր ու մղձավանջային ժամանակահատվածում (մարտի 1-ից մինչեւ այսօր) «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն իրենց մարդասիրությամբ, անկոտրում կամքով, ճշմարիտ, արժանապատիվ կեցվածքով եւ անդադար աշխատանքով ապացուցեցին եւ շարունակում են ապացուցել, որ լիովին արժանի են ժողովրդի ընտրյալներ կոչվելու եւ վայելում են հասարակության վստահությունն ու հարգանքը: ...Որդեկորույս մայրերը, այրիացած կանայք եւ որբացած երեխաները անամոք վշտով սգում են սիրելի որդիների, ամուսինների եւ հայրերի անդառնալի կորուստը: Այս կորուստը նաեւ մերն է, եւ սգակիր ենք բոլորս ազգովի: Նրանք՝ մարտիմեկյան անմեղ զոհերը, գնացին ճշմարտություն, արդարություն եւ ազատություն որոնելու՝ նման այն հավատավոր խենթերին, ովքեր Բինգյոլի ձյունապատ ու ամպոտ գագաթին որոնում էին բրաբիոն ծաղիկը՝ որպես երջանկության առհավատչյա... Գնացին եւ չվերադարձան... Չվերադարձան, բայց նրանց վերադարձը խոչընդոտողները ազատության ոգին չկարողացան սպանել, չեն կարող սպանել: Կան եւ միշտ գտնվելու են նորանոր հուսավառ խենթեր, ովքեր անդադար ձգտելու են ազատության, եւ գտնելու ենք երջանկաբեր բրաբիոն ծաղիկը, քանզի այս անգամ փնտրողը ժողովուրդն է:
- Նելլի Շահնազարյան
Քննարկում
R գրել է:- RAF
Ajsorva koalician schat nmane eritturkerin + ataturk.Cavov em ajdpes asum bajc aveli cavalie vor nrank irenc zaranerov [hajeren].
Ajsorva koalician schat nmane eritturkerin + ataturk.Cavov em ajdpes asum bajc aveli cavalie vor nrank irenc zaranerov [hajeren].- RAF
ARAM գրել է:
Էդքան անմեղ զոհերի գնով պահած իշխանությունը դրանք չեեեեն վայելելու, թող լավ իմանան, հայերը պապուասներ չեն, չեն ներելու երբեք, բոլորը պատժվելու են մեկ առ մեկ. Իսկ էդ խեղկատակ մուտիպլիկատորն էլ գիտի, որ իշխանությունը փոխվելուց հետո իրեն ոչ ոք շան տեղ չի դնելու.
Nor DRO գրել է:
Shutov , mek-mek glxits utelu en.....
ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Մեր թերթի ապրիլի 24-ի համարում հրապարակել էինք մեր ազգային բարբարոսության տիպիկ օրինակներից մեկը` Լեւոն Ներսիսյանի հուշաքանդակը եւ դրանից այսօր մնացածը: Նաեւ հարց էինք առաջադրել, թե ո՞վ կարող է լինել ...«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան 3
Ամբողջ գիշեր շան չարագուշակ ոռնոցը կրկնվեց... Սկզբում հաչում էին խմբով, հետո մեկը երկար ոռնում էր աղիողորմ, հետո ծմրում ողբացողի նման...
Մանկությունից եկող մի պատկեր կրկնվում էր անընդհատ. Բողարը դունչը ...ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան 2
Եթե երեկ, հայկական բռնակալության կնքահայրերը լինեին Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում, ապա, ամենայն հավանականությամբ, կաթված կստանային:
Վերջին տասը տարում առաջին անգամ իշխանությունը կամ ավելի ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
«Los Angeles Times» պարբերականը ապրիլի 25-ին հրապարակել է «Հայաստան-Թուրքիա. հաշտեցու՞մ» հոդվածը: «Պատմությունը կարող է պատեհ առիթ ստեղծել կամ զարմացնել մեզ. աշխարհի հայերը ապրիլի 24-ին նշում են Օսմանյան ...«ԷՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ի՞ՆՉ ՄԵՂՔ Է ԳՈՐԾԵԼ»
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի նախկին բնակիչները հավաքվել էին նախագահի նստավայրի շենքի դիմաց` նամակով դիմելու Ս.Սարգսյանին: Նրանք շատ լավ հիշում են, թե ինչ ասաց Ս.Սարգսյանը երդմնակալության արարողության ...ՌԵԺԻՄԻ ԲՆՈՒՅԹԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արմեն Գրիգորյան
Ապրիլի 9-ին` մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը Ս.Սարգսյանի երդման արարողության անցկացումը` գռեհիկ զորահանդեսի եւ տոնախմբության ուղեկցությամբ առաջացրել է Հայաստանի քաղաքացիների իրավացի զայրույթը: Սակայն ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԻ ԲՈԼՈՐ ԿԵՏԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՀՀ ՇԱՀԵՐԻՑ
Կարինե Հարությունյան
«Ձերբակալված են 100-ից ավելի մարդիկ, եւ կասկած կա, որ նրանք բոլորը քաղբանտարկյալներ են», - ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Պաշտպանը իր արտահերթ հրապարակային զեկույցում վերլուծել ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵԼՔՆ ԷԼ ԳԻՏԵՆ, ՄՈՒՏՔՆ ԷԼ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԱՍԻՆ ԹՈՂ ՄՏԱԾԻ
Արամ Ամատունի
Հայաստանը ժողովրդավարական ուղի վերադարձնելու մասին միջազգային հանրության հորդորներից ու ԵԽԽՎ բանաձեւից հետո տրամաբանական հարց է առաջանում, թե կարո՞ղ են, արդյոք, Հայաստանի իշխանություններն անտեսել այդ ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Մարինե Խառատյան
Գլխավոր դատախազության շենքի առաջ երեկ ցերեկը հանգրվանել էին մի խումբ ոստիկաններ: Ավելի ուշ նրանց միացան կարմիր բերետավորներ:
Երեկ դատախազության առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղբանտարկյալների ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ
7
Երեկ, «Ազատություն» ռադիոկայանով հաղորդվել է, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը միջնորդություն է առաջարկել` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում կազմակերպելու ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տարածել է մի հաղորդագրություն, ուր մասնավորապես ասված է. «2008թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ...ԴՐԱՆՑ ՀԱԼ-ՄԵՐ ՀԱՎԵՍ
Ճիշտը վերջից սկսելն ա: Մե՞զ ինչ ա եղել: Մենք հո անձնականի համար չենք պայքարում, որ հարմարվենք կամ հուսահատվենք կամ էլ թքենք-թողնենք գնանք էս երկրից: Մեր կռիվը-պայքարը-չգիտեմ էլ ինչը հենց էս երկրի համար ...ԴԱՏԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍԸ ՍԿՍՎԵՑ
Գագիկ Աբգարյան
Երեկ, Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի եւ Աշոտ Զաքարյանի դատը: Վերջինս, ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

