
ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ ԵՐԵԿ, ԻՍԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՀԵՏՈ
- Երեկ ապրիլի 24-ն էր` 1915թ.-ի Եղեռնի զոհերի օրը: Ի դեպ, հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օրն այդ մինչ այս արարողակարգային առումով ունեցել է սովորական ու ինչ-որ տեղ նաեւ ստանդարտ ընթացք` հազարավոր մարդիկ ամեն տարի ապրիլի 24-ին ծաղիկները ձեռքներին գնում են հուշահամալիր, նրանցից ոմանք անկեղծ սգում էին, ոմանք էլ` հատկապես օրվա խորհրդին անհաղորդները, իրենց թույլ են տալիս «թաթիկով» անել արարողությունը նկարահանող տեսախցիկներին, նույնիսկ` լայն ժպտալ ու այսքանով, թերեւս, «էքսկուրսիան» համարում ավարտված:

Այդ օրը հայրենի իշխանավորներն էլ իրենց «գլխավորի» եւ, անշուշտ, թիկնազորի ուղեկցությամբ իրենց «պրատակոլային» այցն են կատարում հուշահամալիր, յուրաքանչյուրն իր մի զույգ սպիտակ մեխակը խառնում է հուշակոթողի վրա դրված մյուս ծաղիկներին, լսում Էջմիածնա հոգեւոր հովվի` զոհերի ոգեկոչմանը նվիրված աղոթքն ու...ամեն մեկն իր գործով: Այդպես եղավ նաեւ այս տարի, սակայն 2008թ.-ի ապրիլի 24-ը տարբերվում էր մյուս ապրիլի 24-ներից, որին «սրտի թրթիռով» էին սպասում հատկապես նույն այդ իշխանավորները, որովհետեւ «ախորժակ էին պահել», թե այդ օրը, ինքնաբուխ հավաքված հայ քաղաքացիները, ովքեր օրենքի ուժով մարտի 1-ից հետո զրկված էին երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունից, առիթը լիուլի կօգտագործեն ու հեղափոխություն կանեն: Սակայն նրանց ակնկալած հեղափոխությունն այդպես էլ տեղի չունեցավ, փոխարենը երթ տեղի ունեցավ: Երթը, որը պիտի մեկնարկեր Ազատության հրապարակից, մեկնարկեց Հյուսիսային պողոտայից, որովհետեւ Ազատության հրապարակը, որը հայրենի ոստիկանների համար տեւական ժամանակ ձեռք է բերել «Բերմուդյան եռանկյունու» նշանակություն, շուրջկալ էր արվել ոստիկանների կողմից, ու նույնիսկ հավքն իր թեւով, օձն իր պորտով չէր կարող թափանցել այդ հրապարակ, էլ ուր մնաց երթի մասնակից բազմահազար մարդիկ: Ինչեւէ, ոստիկաններին առայժմ թողնենք իրենց սարսափի օբյեկտի հետ, ու անցնենք երթի նկարագրությանը, որի ընթացքում էլի մի քանի անգամ ստիպված ենք լինելու գործածել «ոստիկան» բառը: Երթը շարժվեց հետեւյալ ուղղությամբ` Թումանյանի փողոցով դեպի Մաշտոցի պողոտա, ապա Բաղրամյան, Օրբելի փողոցներ ու Կիեւյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդ: Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, երթի մասնակիցներին միացան «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ու այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Երթի ողջ ընթացքը նկարահանում, լուսանկարում եւ հնարավոր բոլոր մեթոդներով արձանագրում էին ոստիկանական տեսախցիկներն ու լուսանկարչական ապարատները: Երբ երթի մասնակիցները «Լե-վոն, Լե-վոն», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» վանկարկելով հասան Բաղրամյան փողոցի սկզբնամաս, նրանց ընդառաջ գնացող հետիոտն ու անվավոր` ոստիկանական մեքենայով գնացող իրավապահները սկսեցին «խորհուրդ տալ»` «Հարգելի հայրենակիցներ, քայլեք մայթերով, դուք խոչընդոտում եք երթեւեկությանը», ինչին ի պատասխան երթի մասնակիցներն ասացին` «Մեզ մի ասեք հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հայրենակիցը չենք»: Շուտով Բաղրամյան 26-ն էր` «նախագահանիստ» հասցեն, այստեղ հասնելուն պես երթի մասնակիցներն սկսեցին լիաթոք «Լեւոն` նախագահ, Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ` մարդասպան» վանկարկել, ինչից մեր իրավապահների լեղին ջուր կտրեց: Նրանցից մեկը` «Բազազ» մականունով հայտնի Ռոբերտ Մելքոնյանը, որը մինչ այդ «հարաբերական խաղաղության» մեջ էր, սկսեց անընդհատ շուռումուռ գալ ու հայացքով ոչնչացնել «Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ` մարդասպան» բացականչողներին, չնայած կգերադասեր իր սիրելի մեթոդով` էլեկտրաշոկով պատժել «չափն անցած սադրիչներին»: Կողքովս քայլող տղամարդկանցից մեկն ասաց. «Բա ասում էին` կոտրել են ժողովրդին, էս կոտրված ժողովրդի պահվա՞ծք ա»: Երբ հարցրի, թե «Սերժիկ` մարդասպան» եւ «Սերժիկ, հեռացիր» բացականչություններն ի վիճակի կլինե՞ն կոտրել Ս.Սարգսյանի կամքն ու նրան ստիպել հրաժարական տալ նախագահի պաշտոնից, զրուցակիցս` Լյովա Սահակյանը, ով ներկայացավ որպես Անկախության բանակի Հոկտեմբերյանի ջոկատի հրամանատար, ասաց. «Ինքը վաղուց կոտրված ա, որովհետեւ միայն կոտրված մարդը կարող էր ձեռք բարձրացնել ժողովրդի վրա, մեկ էլ վախկոտ մարդը: Ես հրամանատար մարդ եմ, Սերժի ու Քոչարյանի հետ կռվել եմ դիրքերում եւ չեմ հիշում, որ նրանք երբեւէ ավտոմատը թուրքերի ուղղությամբ նշան բռնած լինեն, թուրքի վրա կրակած լինեն, բայց հայերի վրա կրակեցին: Ռուսական մի լավ խոսք կա` դլյա կավո տը վայնա, ա դլյա կավո տը` մած ռադնայա: Ռոբերտի ու Սերժիկի համար պատերազմը, փաստորեն, «մած ռադնայա» դառավ»: Նշենք, որ երեկ երթի ողջ ընթացքում բոլոր խանութների, բուժհաստատությունների եւ այլ հիմնարկների աշխատակիցները պատուհաններից, անգամ տանիքներից հետեւում էին երթի ընթացքին, ականջալուր էին մասնակիցների վանկարկումներին ու հավանության նշաններ էին անում` բռունցք պարզելով կամ ձեռք թափահարելով: Ի դեպ, քանի որ երեկ եղանակը փոքր-ինչ շոգ էր, երթի մասնակիցների համար որպես ամպհովանի ծառայում էին «Ժամանակ Երեւան», «Հայկական ժամանակ» եւ «Հայք» թերթերը: Օրբելի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչներից մեկը` մոտ 45 տարեկան կին, որոշեց իր «քաղաքացիական դիրքորոշումն» արտահայտել` երթի մասնակիցների վրա ձվեր նետելով: Մեկ այլ կին էլ` ջուր շփեց: Արժեր, զովացանք: Երթի մասնակիցները մի պահ կանգ առան ու նախատեցին տիկնանց` նրանց անվանելով «Սերժի տաշտից կերակրվողներ», իսկ հավկիթասեր կնոջ հարեւանները, ովքեր նույնպես հետեւում էին երթի ընթացքին, նախատինք թափեցին իրենց հարեւանուհու հասցեին ու բռունցքները վեր պարզած` բացականչեցին` «Մենք էլ ենք ձեզ հետ»: Ծիծեռնակաբերդի ստորոտում երթի մասնակիցներին միացավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաեւ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ինչից երթի մասնակիցները մեծ խանդավառություն ապրեցին ու էլ ավելի զիլ ձայնով վանկարկեցին «Լե-վոն, Լե-վոն»: Ի դեպ, հուշահամալիրի մատույցներում ոստիկանները, բոլոր դեպքերում փորձեցին ցույց տալ իրենց ոստիկանությունն ու ձեռքներից եկած հնարավոր ձեւերով խոչընդոտել երթի վարար ընթացքը: Գործի դրվեց անհայտ ծագման մի ճոպան, որպեսզի այդ ճոպանի զորությամբ հնարավոր լինի կանխել հուշահամալիրի մոտ մարդկային կուտակումները: Հենց այդ կուտակումներից խուսափելու համար էլ մարդկանց թույլ էին տալիս անցնել, ինչպես ոստիկաններից մեկն ասաց` «պատոկներով»: Բնականաբար հերթ գոյացավ, ինչը հարուցեց երթի մասնակիցների դժգոհությունն ու ստիպեց ոստիկաններին հրաժարվել ճոպանի ծառայություններից: Երթի մասնակիցներն, ի վերջո, կարողացան անարգել հասնել հուշակոթողի մոտ, ծաղիկներ դնել ու խաչակնքվել: Ապա նույն երթուղով, նույն խանդավառությամբ ու «դուխով», նույն կարգախոսներով վերադարձան այնտեղ, որտեղից սկսել էին` հռչակավոր Հյուսիսային պողոտա: Լուսանկարը՝ Գերման Ավագյանի
- Հեղինե Մանուկյան
Քննարկում
karen գրել է:
Առը հա ձեզ.
@ գրել է:
ամեն ինչ ւրացել են եսօրով ել լեվոն են գոռւմ.
Gloria գրել է:- karen
Առը հա ձեզ.
Դեռ կտեսնես,հետո՛ կուտես...- karen
Kich mnats գրել է:- Gloria
Կրկնակին-քեզ:
Դեռ կտեսնես,հետո՛ կուտես...
UUUUUUUUUURRRRRRRRRRRRRRRRAAAAAAAAAAAA
Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը հսկայական նյութական միջոցներ է հատկացրել գիտնական , քաղաքական մեծ գործիչ ու հայրենասեր Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գործին: Կլանների, օլիգարխիների թաթար մոնղոլական պետությունը պարզապես սարսափում է Տեր-Պետրոսյանի մտքի ու գործի կարողությունից: Ռեժիմը նրան մոգական կարողություններ է վերագրում ,չուզելով ասել, որ նա հզոր կազմակերպիչ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը ամենակարճ ժամանակամիջոցում , մաֆիայի, պետական բարձրաստիճան
կաշառակերների հաշիվները խառնեց : Տեր-Պետրոսյանին մի հզոր համաժողովրդական շարժում ու կազմակերպություն ոտքի հանեց, որից ղարաբաղյան կլանը և հակաժողովրդական էլեմենտները ահ ու սարսափի մեջ են ընկել: Մարտի 1-ի եղեռնագործությունը, սարսափի կուլմինացիոն կետն էր: Ֆաշիստական ռեժիմի համակարգը լավ է հասկանում,
որ ժողովրդի հաղթանակը իր մահն է նշանակում: Ահա թե որտեղ է թաքնված Տեր-Պետրոսյանի դեմ բուռն ատելության գաղտնիքը: Ռեժիմի թշվառությունը այնտեեղ է հասել, որ հույսը դրել է ասոցիալ Խաչիկ Ստամբոլցիանի վրա: Ստամբոլցիանին ամեն օր կարելի է հանդիպել Երևանի փողոցներում ավետարանը գրպանում, խաչը կրծքին մի քանի տղաների ու աղջիկների հետ ֆռֆռալով և Էջիածնի դեմ հակաքարոզչություն անելով, հիմա ռեժիմի պատվերով կաթողիկոս է պաշտպանում:
Տեր-Պետրոսյանի արարքը կաթողիկոսին չընդունելու գործում մի
պատմական ժեստ էր ու շառաչյուն ապտակ այն մարդուն, որ զբաղվում է իր պաշտոնին անհարիր գործերով: Գարեգին բ-ն ինչո՞ւ մարտի մեկին չեկավ ու չկանգնեց ցուցարների
ու զինվորների միջև, հավանական բախումները կանխելու համար...(Անկախ այն բանից, որ ռեժիմը իրեն փրկելու համար բախունները նախապես ծրագրել էր):
Ինչքան ուզում եք վայրահաչեք,Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անձնավորություն է, որին արժեքազրկել ոչ մեկին չի հաջողվի: Տեռորի ռեժիմը Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով նպատակ ունի նսեմացնելու տասնյակ քաղաքական, հասարակական կուսակցությունների, կազմակերպությունների ու հարյուր հազարավոր քաջ, ազնիվ ու իրենց իրավունքնրին գիտակից մարդկանց իրավացի պահանջները տարրերային որակել...Այստեղ ոչ մեկ տարօրինակ բան չկա, այս բոլորը բռնակալ ռեժիմների վարվելակերպն է և Երևանի բռնապետությունը բացառություն չի կազմում:
Քաջ իմացեք, Հայաստանը մերն էր առաջ և մերն է հիմա:
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:
Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն:
PAYKAR,PAYKAR MINCHEV VERjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj- Gloria
Gloria գրել է:
UUUUUUUUUURRRRRRRRRRRRRRRRAAAAAAAAAAAA Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը ....Inchu im?Im toxeric sxal hetevutjun es arel... Es inqs PaJqar-i koxmnakicn em.Chisht e ,indz erbeq tujl chem takatoxikosin qnnadatem(nran uni MEC DATAVOR-ASTVAC),bajc chyntrvac naxagahin ev kqnnadatem , ev chem chanachi ,ev kpajqarem nra dem anhandurzhoxakanutjamb minchev verj!!!
Khich mnats գրել է:- Gloria
UUUUUUUUUURRRRRRRRRRRRRRRRAAAAAAAAAAAA Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը ....Inchu im?Im toxeric sxal hetevutjun es arel... Es inqs PaJqar-i koxmnakicn em.Chisht e ,indz erbeq tujl chem takatoxikosin qnnadatem(nran uni MEC DATAVOR-ASTVAC),bajc chyntrvac naxagahin ev kqnnadatem , ev chem chanachi ,ev kpajqarem nra dem anhandurzhoxakanutjamb minchev verj!!!
Gloria jan es kez tjisht em haskatsel, es patasxanum em serjakan takanknerin ev chem uzum irents gratsi tak grel vor drants grats@ chkrknvi,kartsum em karogatsa patsatrel, HAGTELU ENKKKKKKKKKKKKKKKKKK- Gloria
гугуш գրել է:- Kich mnats
UUUUUUUUUURRRRRRRRRRRRRRRRAAAAAAAAAAAA
Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը հսկայական նյութական միջոցներ է հատկացրել գիտնական , քաղաքական մեծ գործիչ ու հայրենասեր Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գործին: Կլանների, օլիգարխիների թաթար մոնղոլական պետությունը պարզապես սարսափում է Տեր-Պետրոսյանի մտքի ու գործի կարողությունից: Ռեժիմը նրան մոգական կարողություններ է վերագրում ,չուզելով ասել, որ նա հզոր կազմակերպիչ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը ամենակարճ ժամանակամիջոցում , մաֆիայի, պետական բարձրաստիճան
կաշառակերների հաշիվները խառնեց : Տեր-Պետրոսյանին մի հզոր համաժողովրդական շարժում ու կազմակերպություն ոտքի հանեց, որից ղարաբաղյան կլանը և հակաժողովրդական էլեմենտները ահ ու սարսափի մեջ են ընկել: Մարտի 1-ի եղեռնագործությունը, սարսափի կուլմինացիոն կետն էր: Ֆաշիստական ռեժիմի համակարգը լավ է հասկանում,
որ ժողովրդի հաղթանակը իր մահն է նշանակում: Ահա թե որտեղ է թաքնված Տեր-Պետրոսյանի դեմ բուռն ատելության գաղտնիքը: Ռեժիմի թշվառությունը այնտեեղ է հասել, որ հույսը դրել է ասոցիալ Խաչիկ Ստամբոլցիանի վրա: Ստամբոլցիանին ամեն օր կարելի է հանդիպել Երևանի փողոցներում ավետարանը գրպանում, խաչը կրծքին մի քանի տղաների ու աղջիկների հետ ֆռֆռալով և Էջիածնի դեմ հակաքարոզչություն անելով, հիմա ռեժիմի պատվերով կաթողիկոս է պաշտպանում:
Տեր-Պետրոսյանի արարքը կաթողիկոսին չընդունելու գործում մի
պատմական ժեստ էր ու շառաչյուն ապտակ այն մարդուն, որ զբաղվում է իր պաշտոնին անհարիր գործերով: Գարեգին բ-ն ինչո՞ւ մարտի մեկին չեկավ ու չկանգնեց ցուցարների
ու զինվորների միջև, հավանական բախումները կանխելու համար...(Անկախ այն բանից, որ ռեժիմը իրեն փրկելու համար բախունները նախապես ծրագրել էր):
Ինչքան ուզում եք վայրահաչեք,Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անձնավորություն է, որին արժեքազրկել ոչ մեկին չի հաջողվի: Տեռորի ռեժիմը Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով նպատակ ունի նսեմացնելու տասնյակ քաղաքական, հասարակական կուսակցությունների, կազմակերպությունների ու հարյուր հազարավոր քաջ, ազնիվ ու իրենց իրավունքնրին գիտակից մարդկանց իրավացի պահանջները տարրերային որակել...Այստեղ ոչ մեկ տարօրինակ բան չկա, այս բոլորը բռնակալ ռեժիմների վարվելակերպն է և Երևանի բռնապետությունը բացառություն չի կազմում:
Քաջ իմացեք, Հայաստանը մերն էր առաջ և մերն է հիմա:
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:
Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն:
PAYKAR,PAYKAR MINCHEV VERjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj
ахпер лрив чишт а..шат шутов ет мардаспаннеры ккангнен кахахани арач..- Kich mnats
ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆՉԵՐԱՆԳՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Գոհար Բարսամյան
Հերթական անգամ սրվել են ռուս-վրացական հարաբերությունները. այս անգամ Թբիլիսին առաջարկում է Մոսկվային` փոխանակել ռադարների տվյալները, որպեսզի հաստատեն, թե ապրիլի 20-ին Վրաստանի օդային տարածքում ով է խփել ...ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան 13
Երեկ գործող վարչախումբը առեւանգել է «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանին: Բոլոր երգերը երգել էին, էս էր մնացել:
Թույլ, վախկոտ, ողորմելի: Ու լիքը էս հանգի բառեր: Էս ...ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ...
Առաքել Սեմիրջյան 3
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` քայլում եմ իմ սպանված եղբայրների արյան վրայով ու իմ կիսաքրքրված կոշիկներով տրորում եմ նրանց աճյունը:
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` գետնի ...«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան 4
«Տիգրան Մեծ» աշխարհազորայինի հրամանատար Սմբատ Այվազյանի գլխի դիմաց ադրբեջանցիները պատրաստ էին մեծ, շատ մեծ գլխագին վճարել:
Դժվար չէ ենթադրել, որ Սմբատ Այվազյանը ուժեղ, անկոտրում հրամանատար էր, որ ...ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 51
Վլադիմիր Լենինի ծննդյան օրը, պատահական զուգադիպությամբ, զրուցեցինք «Մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ: Գուցե այդ էր պատճառը, որ մեր զրույցի ընթացքում պրն Հակոբյանը մի քանի անգամ ...«ԷՍ ՀՈՂԵՐ ԵՔ ԳՐԱՎԵԼ, ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐՍ ՉԵ՞Ք ԹՈՂՆՈՒՄ»
Մարինե Խառատյան 2
Ապրիլի 24-ի օրով Հայաստանի իշխանությունը հերթական անգամ խախտեց սահմանադրական կարգը. կրկին անգամ անհիմն, ապօրինի կերպով սահմանափակել էր մարդկանց ազատ տեղաշարժի` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը Երեւանի ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Կարինե Հարությունյան 1
«Որպեսզի ձեր վրա ընկնի...» Ապրիլի 24: Ամեն տարի: 1967-ից: Միլիոնից ավել հայեր, օտարերկրացիներ քայլում են դեպի հայոց նահատակաց հուշահամալիր:
Ծիծեռնակաբերդ: Ամեն տարի: 1967-ից: Ապրիլի 24-ին: Միլիոնից ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ»
Գագիկ Աբգարյան
Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած պահանջը` քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու ...ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ ԵՐԵԿ, ԻՍԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՀԵՏՈ
Հեղինե Մանուկյան 7
Երեկ ապրիլի 24-ն էր` 1915թ.-ի Եղեռնի զոհերի օրը: Ի դեպ, հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օրն այդ մինչ այս արարողակարգային առումով ունեցել է սովորական ու ինչ-որ տեղ նաեւ ստանդարտ ընթացք` ...ԸՆԴԴԵՄ ԵՆԻՉԵՐԻՈՒԹՅԱՆ
Մարինե Խառատյան 9
Ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի բարձունքում խնկարկելուց հետո համաժողովրդական Շարժման մասնակիցները երթով իջան Հյուսիսային պողոտա: Այնպես որ, պողոտան երեկ ժամը 18-ի կողմը լեփ-լեցուն էր: Սա, ...ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
3
Մենք նորմալ պատմություն չունենք: Կամ` գրեթե չունենք: Մեր պատմությունը` հեքիաթ է: Լավագույն դեպքում` պատմվածք: Ու` ըստ գրողի էլ, «ասանկ» կամ «անանկ» է եղել այս կամ այն անցքը: Ու հիմա շատ դժվար է ասել, ...
ՄԵՆԱԿ` ՇԵՖԸ ՉԲԱՐԿԱՆԱ
Կարինե Հարությունյան«ՆԱԲՈՒԿՈ» ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԼՂ ԽՆԴՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց
Էմմա ԳաբրիելյանՆԻԿՈՅԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ
Մարինե ԽառատյանՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՀԵՌԱՆՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻՑ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե Առուստամյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

