
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ»
- Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած պահանջը` քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու մասին, Հայաստանի իշխանությունները սկսել են ի կատար ածել:

Ի մասնավորի` նա մատնանշել է երկու վճիռ, որոնց իրագործումը դատարանը հետաձգել է` մեղադրյալի համար սահմանելով որոշակի փորձաշրջան: Մենք դիմեցինք մի քանի փաստաբանների, իրավապաշտպանների` խնդրելով բացատրել. կարելի՞ է պատժի կիրառումը պայմանականորեն հետաձգելը համարել ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած վերոնշյալ պահանջի իրագործում: Հովիկ Արսենյան- Պրն Հովհաննիսյանը հենվել է այն դատավճիռների վրա, որոնք կայացվել են ապացույցների հայթայթման համար անօրինական միջոցների կիրառմամբ: Ճնշումների, սպառնալիքների միջոցով մարդկանց ստիպել են մեղքն ընդունել, խոստովանությամբ հանդես գալ, այնուհետեւ իբր մեղմ դատավճիռ են կայացրել: Պայմանականով ազատ արձակելը չի նշանակում չդատապարտել: Անգամ տուգանելն է համարվում քրեական պատասխանատվության ենթարկել: Այնպես որ` իշխանությունները ուղղակի մանիպուլյացիա են անում այս հարցի շուրջ: Պարգեւ Օհանյան- ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած պահանջը ենթադրում է քաղաքական հալածանքների դադարեցում: Սա նշանակում է, որ պետք է փոխվեր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իշխանությունների տակտիկան, հանգիստ պայմաններում հետաքննվեին մարդկանց գործերը ու պարզվեին նրանց գործողություններում եղե՞լ է հանցակազմ, թե՞ ոչ: Միայն հանցակազմի առկայության դեպքում պայմանականով ազատ արձակումը կարելի է դիտարկել որպես քաղաքական հալածանքի դադարեցում եւ ԵԽԽՎ պահանջի կատարում: Միքայել Դանիելյան- Այսպիսի քայլերով իշխանությունները փորձում են թոզ փչել Եվրոպայի աչքերին, բայց ես չեմ կարծում, թե նրանք այնքան «հարիֆ» են, որ չեն հասկանա, թե պայմանականորեն հետաձգված պատիժը նշանակում է մարդուն մազից կախել, որ դա նույն պատժելն է եւ չի կարող իրենց պահանջը բավարարելուն միտված քայլ լինել: Տիգրան Տեր-Եսայան- Մենք պետք է տարբերակենք իրավական հարթության մեջ գտնվող գործերը քրեական գործերից: Այսինքն իրավական հարթությունում գտնվում են գործեր, որոնք քաղաքական լուծում են պահանջում: Բազմիցս ասվել է, որ մարտիմեկյան իրադարձությունները իրավական հարթության դեպքեր չեն, դրանք պետք է դիտարկել քաղաքական հարթությունում: Հարց է` դատարանի այդ լուծումները արդյո՞ք իրավական հարթության մեջ են եղել, իրավական գնահատման տեսանկյունից հարց է առաջանում` արդյո՞ք դատաքննությունը օբյեկտիվ է կատարվել, թե՞ սուբյեկտիվ: Ուզում եմ ասել, որ այդ դատավճիռներով քաղաքական երկխոսության նշաններ չեն նկատվում: Եթե մի քիչ խորանանք, ապա կնկատենք, որ այդ դատավճիռներում օբյեկտիվությունը զիջել է սուբյեկտիվությանը: Քաղաքական երկխոսությունը պետք է տարածվի ընդհանուր գաղափարախոսության վրա: Այնպես որ` մարդուն դատապարտելն ու նրա համար փորձաշրջան սահմանելը չի կարելի համարել երկխոսություն, առավել եւս` ԵԽԽՎ բանաձեւի պահանջը իրականացնելուն ուղղված քայլ:
- Գագիկ Աբգարյան
ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆՉԵՐԱՆԳՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Գոհար Բարսամյան
Հերթական անգամ սրվել են ռուս-վրացական հարաբերությունները. այս անգամ Թբիլիսին առաջարկում է Մոսկվային` փոխանակել ռադարների տվյալները, որպեսզի հաստատեն, թե ապրիլի 20-ին Վրաստանի օդային տարածքում ով է խփել ...ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան 13
Երեկ գործող վարչախումբը առեւանգել է «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանին: Բոլոր երգերը երգել էին, էս էր մնացել:
Թույլ, վախկոտ, ողորմելի: Ու լիքը էս հանգի բառեր: Էս ...ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ...
Առաքել Սեմիրջյան 3
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` քայլում եմ իմ սպանված եղբայրների արյան վրայով ու իմ կիսաքրքրված կոշիկներով տրորում եմ նրանց աճյունը:
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` գետնի ...«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան 4
«Տիգրան Մեծ» աշխարհազորայինի հրամանատար Սմբատ Այվազյանի գլխի դիմաց ադրբեջանցիները պատրաստ էին մեծ, շատ մեծ գլխագին վճարել:
Դժվար չէ ենթադրել, որ Սմբատ Այվազյանը ուժեղ, անկոտրում հրամանատար էր, որ ...ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 51
Վլադիմիր Լենինի ծննդյան օրը, պատահական զուգադիպությամբ, զրուցեցինք «Մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ: Գուցե այդ էր պատճառը, որ մեր զրույցի ընթացքում պրն Հակոբյանը մի քանի անգամ ...«ԷՍ ՀՈՂԵՐ ԵՔ ԳՐԱՎԵԼ, ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐՍ ՉԵ՞Ք ԹՈՂՆՈՒՄ»
Մարինե Խառատյան 2
Ապրիլի 24-ի օրով Հայաստանի իշխանությունը հերթական անգամ խախտեց սահմանադրական կարգը. կրկին անգամ անհիմն, ապօրինի կերպով սահմանափակել էր մարդկանց ազատ տեղաշարժի` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը Երեւանի ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Կարինե Հարությունյան 1
«Որպեսզի ձեր վրա ընկնի...» Ապրիլի 24: Ամեն տարի: 1967-ից: Միլիոնից ավել հայեր, օտարերկրացիներ քայլում են դեպի հայոց նահատակաց հուշահամալիր:
Ծիծեռնակաբերդ: Ամեն տարի: 1967-ից: Ապրիլի 24-ին: Միլիոնից ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ»
Գագիկ Աբգարյան
Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած պահանջը` քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու ...ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ ԵՐԵԿ, ԻՍԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՀԵՏՈ
Հեղինե Մանուկյան 7
Երեկ ապրիլի 24-ն էր` 1915թ.-ի Եղեռնի զոհերի օրը: Ի դեպ, հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օրն այդ մինչ այս արարողակարգային առումով ունեցել է սովորական ու ինչ-որ տեղ նաեւ ստանդարտ ընթացք` ...ԸՆԴԴԵՄ ԵՆԻՉԵՐԻՈՒԹՅԱՆ
Մարինե Խառատյան 9
Ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի բարձունքում խնկարկելուց հետո համաժողովրդական Շարժման մասնակիցները երթով իջան Հյուսիսային պողոտա: Այնպես որ, պողոտան երեկ ժամը 18-ի կողմը լեփ-լեցուն էր: Սա, ...ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
3
Մենք նորմալ պատմություն չունենք: Կամ` գրեթե չունենք: Մեր պատմությունը` հեքիաթ է: Լավագույն դեպքում` պատմվածք: Ու` ըստ գրողի էլ, «ասանկ» կամ «անանկ» է եղել այս կամ այն անցքը: Ու հիմա շատ դժվար է ասել, ...
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱՂՈԹԻ, ՈՐ ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՉԼԻՆԻ
Մարինե ԽառատյանԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԿԱՄ «ԴԱՇՆԱՄՈՒՐԸ՝ ԹՓԵՐՈՒՄ»
Գայանե ԱռուստամյանՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԾԱՆՈԹ ՆՐԱՆՑ ԴԵՄՔԵՐԸ
Արամ ԱմատունիՈՒՐԱՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Մարինե ԽառատյանՀԱՑԱԴՈՒԼ` ԸՆԴԴԵՄ ԵԽ ԵՐԿԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆՀԵՏԵՒՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Ծովինար Նազարյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

