
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
- «Որպեսզի ձեր վրա ընկնի...» Ապրիլի 24: Ամեն տարի: 1967-ից: Միլիոնից ավել հայեր, օտարերկրացիներ քայլում են դեպի հայոց նահատակաց հուշահամալիր:

Ծիծեռնակաբերդ: Ամեն տարի: 1967-ից: Ապրիլի 24-ին: Միլիոնից ավել հայեր ու օտարերկրացիներ այստեղ են՝ իրենց հոգուց պոկված մի-մի ծաղիկ են դնում անմար կրակի մոտ: 2008: Ապրիլի 24: Ոստիկաններով հեղեղված քաղաքամայր Երեւան: Ոստիկանական մահակներ, ջրցան ու փշալարերի մեքենաներ: ...Ջրբաժանը հստակ էր դեռ նախագահական քարոզարշավի առաջին շաբաթում: Ջրբաժանը ավելի հստակվեց ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին: Ջրբաժանը ավելի քան հստակ է այսօր՝ 2008-ի ապրիլի 25-ին: Ու չկա վաղուց արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ որպես նախագահի թեկնածուի խնդիր: Սակայն հենց նրա շնորհիվ է, որ այսօր հստակ են ջրբաժանի երկու կողմերը. ժողովուրդ եւ իշխանություն: Ու կա մի հստակ գիտակցություն. իշխանությունը իշխանություն չէ, եթե չի ծառայում ժողովրդին: Սակայն երբ այդ իշխանությունը ոչ միայն չի ծառայում ժողովրդին, այլեւ խանգարում է ապրել... Այն էլ՝ հետեւողականորեն: Այն էլ՝ դավադրաբար: Այն էլ՝ հստակ ծրագրված սցենարով: Ուրեմն՝ իշխանության հոգեվարքը փաստ է: ...«Օձեր եւ իժերի ծնունդներ...»՝ հիշու՞մ եք: Օր օրի: Կաթիլ-կաթիլ: Լցվում է: Լցնում են: Մեղքը իրենց վիզը: Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը: «...Որպեսզի ձեր վրա ընկնի մեղքը երկրի վրա թափված ամեն արյան...»:
Երեկ արյուն չթափվեց, բայց... Ռեժիմի մեղքը դրանից հաստատ չթեթեւացավ: Վերջին 41 տարվա մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ապրիլի 24-ին դուրս եկավ սգո երթի ու... դեմ առավ հայրենի ոստիկանների «պատին»: Ժամը 14.15-ին արդեն Օպերայի շուրջը «ցեպ տված» կանգնած էին: Օսիպյան Վալերի անունով ոստիկանը կատաղի ետուառաջ էր անում ու որեւէ մեկին չէր թողնում մտնել Օպերայի տարածք: Այս ոստիկանը այնպես սպանիչ ու զզվանքով էր նայում իր հոր տարիքի մի մարդու, որ հրաման ստացած լիներ հաճույքով ոտքի տակ կտար: Կոշմար եք` նկատեցի: Տո լավ է՝ շպրտեց ռեժիմի անխոնջ ծառան: Ի դեպ, հրամանի մասին: Ցանկապատ կազմած ոստիկաններին հարցրեցի, թե ինչի՞ են եկել: Ասացին. «Չգիտենք, հրաման է»: Այսինքն` դուք հրամաններ կատարող ե՞ք. «Հա»: Հիմա որ ասեն՝ գնացեք ձեզ Օպերայի տանիքից գցեք, անելու ե՞ք. «Չէ, էդ չեղավ, կյանքի խնդիր ա»: Իսկ ժողովուրդ ծեծել-սպանելը կյանքի խնդիր չի՞. «Մենք չենք ծեծել, նոր ենք աշխատանքի ընդունվել»: Մալադեց: Ուրեմն՝ ժողովրդի ամոթանքները առ ոստիկանություն էնքան էլ անարդար չեն: Իսկ ամոթանքներ՝ որքան ուզեք: Ոչ միայն ոստիկաններին: Ժողովրդական ֆոլկլորին հատուկ օխտը պորտով անեծքները մի փութ մեղրով էլ չեն ուտվի: Բայց ոմանք, ըստ երեւույթին, սովոր են: Անուշ լինի: Երբ բավականին ժողովուրդ էր հավաքվել Հյուսիսային պողոտայում, ոստիկանները առաջ եկան: Ժողովուրդը անեծքի ու ամոթանքի տոպրակը կրկին բացեց: Նրանցից ոմանք հանգստացնում էին, թե՝ պետք չի, բան մի ասեք: Իսկ ոստիկաններից ոմանք էլ ակնհայտորեն նյարդայնանում էին, ու նրանցից մեկը ուզում էր «ռացիայով» հաղորդել, թե՝ ջոկատ ուղարկեք: Կողքի՝ ավելի ավագ կոլեգան ասաց. «Պետք չի, մի զանգի: Լսում ե՞ս, քեզ ասում եմ՝ պետք չի»: Ու տաքգլուխը անջատեց հաղորդիչը: ...Այս ռեժիմը ամեն ինչ արեց-անում է հասարակության ոգին կոտրելու համար: Սակայն սրանք մի բան չեն հասկացել մինչեւ հիմա. ժողովրդի իմաստնությունը-կամքը-ոգին փորձարկելու բոլոր ջանքերը դատապարտված են: Դրա ապացույցին որերորդ անգամ ականատես եղան ոչ միայն ռեժիմի ծպտված սպասարկուները, այլեւ իրենք՝ պարագլուխները, իրենց թաքստոցներից հաստատ լսեցին այդ կամքի արտահայտության բազմաթիվ վանկարկումներ: Ընդդիմության առաջնորդների, իսկ հետո նաեւ ՀՀ առաջին նախագահ եւ ՀՀ՝ 2008-ին դե ֆակտո ընտրված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ընթացող երթի մասնակիցները մինչեւ հուշահամալիր հասնելը վանկարկում էին. «Լեւոն՝ նախագահ», «Սերժիկ, հեռացիր»:
Որպես վերջին ակորդ Ապրիլի 24: 1988: Համազգային զարթոնքի ալիքը իրեն հաստատեց որպես Շարժում ու գրվեցին հայոց նորագույն պատմության առաջին էջի կարեւորագույն տողերը: Ապրիլի 24: 1989: Համազգային Շարժումը մի նոր թափ հավաքեց, որին հաջորդեց հայոց հայրենիքի անկախության համար պայքարողների ազատությունը եւ ապա՝ ազատ-անկախ Հայաստանի փաստը: Ապրիլի 24: 2008: Հայաստանի հազարավոր ազատ քաղաքացիների երթը՝ առաջնորդությամբ ընտրյալ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մի կարեւոր փաստագրում կատարեց. ժողովուրդը հաղթելու է:
Առաջին անգամ 2008 թվականի ապրիլի 24-ին առաջին անգամ Ազատության հրապարակը փակված էր Հայաստանի Հանրապետության զորքերով ու ոստիկանության ուժերով, որոնք թույլ չտվեցին Հայաստանի անկախ քաղաքացիներին Ազատության հրապարակից սկսել սգո երթ մինչեւ Եղեռնի հուշարձան: 2008 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի անկախ քաղաքացիները առաջին անգամ ոչ թե գոռում էին` Թալեաթ, մարդասպան, այլ վանկարկում էին` Սերժիկ, մարդասպան: 2008 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի անկախ քաղաքացիները առաջին անգամ Եղեռնի հուշարձան այցելեցին ոչ թե որպես խղճուկ զոհեր, այլ ցեղասպանությունը վերապրած ու միաժամանակ կյանքով ու պայքարի ոգով լեցուն Հայաստանի Հանրապետության անկախ քաղաքացիներ:
- Կարինե Հարությունյան
ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆՉԵՐԱՆԳՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Գոհար Բարսամյան
Հերթական անգամ սրվել են ռուս-վրացական հարաբերությունները. այս անգամ Թբիլիսին առաջարկում է Մոսկվային` փոխանակել ռադարների տվյալները, որպեսզի հաստատեն, թե ապրիլի 20-ին Վրաստանի օդային տարածքում ով է խփել ...ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան 13
Երեկ գործող վարչախումբը առեւանգել է «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանին: Բոլոր երգերը երգել էին, էս էր մնացել:
Թույլ, վախկոտ, ողորմելի: Ու լիքը էս հանգի բառեր: Էս ...ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ...
Առաքել Սեմիրջյան 3
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` քայլում եմ իմ սպանված եղբայրների արյան վրայով ու իմ կիսաքրքրված կոշիկներով տրորում եմ նրանց աճյունը:
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` գետնի ...«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան 4
«Տիգրան Մեծ» աշխարհազորայինի հրամանատար Սմբատ Այվազյանի գլխի դիմաց ադրբեջանցիները պատրաստ էին մեծ, շատ մեծ գլխագին վճարել:
Դժվար չէ ենթադրել, որ Սմբատ Այվազյանը ուժեղ, անկոտրում հրամանատար էր, որ ...ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 51
Վլադիմիր Լենինի ծննդյան օրը, պատահական զուգադիպությամբ, զրուցեցինք «Մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ: Գուցե այդ էր պատճառը, որ մեր զրույցի ընթացքում պրն Հակոբյանը մի քանի անգամ ...«ԷՍ ՀՈՂԵՐ ԵՔ ԳՐԱՎԵԼ, ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐՍ ՉԵ՞Ք ԹՈՂՆՈՒՄ»
Մարինե Խառատյան 2
Ապրիլի 24-ի օրով Հայաստանի իշխանությունը հերթական անգամ խախտեց սահմանադրական կարգը. կրկին անգամ անհիմն, ապօրինի կերպով սահմանափակել էր մարդկանց ազատ տեղաշարժի` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը Երեւանի ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Կարինե Հարությունյան 1
«Որպեսզի ձեր վրա ընկնի...» Ապրիլի 24: Ամեն տարի: 1967-ից: Միլիոնից ավել հայեր, օտարերկրացիներ քայլում են դեպի հայոց նահատակաց հուշահամալիր:
Ծիծեռնակաբերդ: Ամեն տարի: 1967-ից: Ապրիլի 24-ին: Միլիոնից ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ»
Գագիկ Աբգարյան
Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած պահանջը` քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու ...ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ ԵՐԵԿ, ԻՍԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՀԵՏՈ
Հեղինե Մանուկյան 7
Երեկ ապրիլի 24-ն էր` 1915թ.-ի Եղեռնի զոհերի օրը: Ի դեպ, հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օրն այդ մինչ այս արարողակարգային առումով ունեցել է սովորական ու ինչ-որ տեղ նաեւ ստանդարտ ընթացք` ...ԸՆԴԴԵՄ ԵՆԻՉԵՐԻՈՒԹՅԱՆ
Մարինե Խառատյան 9
Ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի բարձունքում խնկարկելուց հետո համաժողովրդական Շարժման մասնակիցները երթով իջան Հյուսիսային պողոտա: Այնպես որ, պողոտան երեկ ժամը 18-ի կողմը լեփ-լեցուն էր: Սա, ...ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
3
Մենք նորմալ պատմություն չունենք: Կամ` գրեթե չունենք: Մեր պատմությունը` հեքիաթ է: Լավագույն դեպքում` պատմվածք: Ու` ըստ գրողի էլ, «ասանկ» կամ «անանկ» է եղել այս կամ այն անցքը: Ու հիմա շատ դժվար է ասել, ...
ՃԱՆԱՊԱՐՀ...
Կարինե Հարությունյան«ԵԹԵ ՉԵՆ ՊԱՏԺՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ»
Մարինե ԽառատյանՍՏԵՂԾԵՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐԵՔ
Գայանե ԱռուստամյանՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե ՀարությունյանՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԱՐԱԳ ԱՎԱՐՏԵԼ»
Էմմա Գաբրիելյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

