
«ԷՍ ՀՈՂԵՐ ԵՔ ԳՐԱՎԵԼ, ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐՍ ՉԵ՞Ք ԹՈՂՆՈՒՄ»
- Ապրիլի 24-ի օրով Հայաստանի իշխանությունը հերթական անգամ խախտեց սահմանադրական կարգը. կրկին անգամ անհիմն, ապօրինի կերպով սահմանափակել էր մարդկանց ազատ տեղաշարժի` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը Երեւանի կենտրոնում:

Ժամը 11-ից ոստիկանական բազմաթիվ ջոկատները դիրքավորվում էին Ազատության հրապարակի շրջակայքում: Ընդ որում` փակել էին ոչ միայն Ազատության հրապարակի բոլոր մուտքերը, այլեւ շրջապատվել էր Կարապի լիճը: Օպերայի տարածք ոչ ոքի չէին թողնում: Ոստիկաններից փորձեցինք ճշտել, թե ինչու՞, ի՞նչ հիմքով է փակ հրապարակը: Վերջիններս հրաժարվեցին պատասխանել մեր հարցին ու փորձում էին հեռացնել մեզ, թե` գնացեք: Ավելին` մի ոստիկան մոտեցավ ու խառնվեց մեր զրույցին. «Հըլը մի րոպե, պարտադիր հենց մեզանի՞ց պետք ա գաք, բան գրեք, գնա ուրիշից վերցրա: Փակ ա, սենց ենք ուզում, փակում ենք, պա՞րզ ա»: «Ո՞ր օրենքով եք ուզում», - հարցրինք ոստիկանին: «Մեր օրենքով», - ասաց ոստիկանը: «Ձեր օրենքը ո՞րն է», - հարցրինք, «Գնա էն կոմի վրա», - արդեն հրելով` ասաց ոստիկանը: Երբ հիշեցրին, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում, վերջինս պարզապես հեռացավ: «Ես պայմանավորված եմ, էստեղ մարդ պետք է տեսնեի, ինձ համար անակնկալ է», - Ազատության հրապարակ մուտք գործելու հնարավորություն չստանալով` մեզ հետ զրույցում ասաց 48-ամյա Հասմիկ Սարգսյանը` շարունակելով. «Ես ծնվել, մեծացել եմ էս քաղաքում, չեմ հասկանում, սա ի՞նչ բան է: Սա խուլիգանություն է բացարձակ: Սա իմ իրավունքների ոտնահարում է, եւ սրա համար պատասխան է տալու երկրի իշխանությունը, որը պարտավոր է ապահովել իմ իրավունքների իրացումը: Եթե այնտեղ պրոֆիլակտիկա է, բարի լինեին այդ մասին զգուշացնեին քաղաքացիներին»: Մի ոստիկան մի կնոջ հորդորում էր գնալ Հյուսիսային պողոտա: «Բայց ես էստեղ մարդ պետք է տեսնեի», - փորձում էր հասկացնել կինը: «Էսպիսի բան կլինի՞, ամբողջությամբ փակել են Օպերայի տարածքը: Ահավոր վատ եմ գնահատում: Էս հրապարակը մեր հրապարակն է, ինչու՞ են մեր առաջ փակում», - հրապարակի մուտքի մոտ ասաց նախկին ուսուցչուհի Ասլանյանը` հավելելով, թե նախօրեին դաշնակցությանը անարգել թույլատրել են Ազատության հրապարակում հանրահավաք ու երթ անել: «Երեկ դաշնակները երաժշտությամբ, հանդիսավորությամբ էին գնում սգո երթի Ազատության հրապարակից, ինչի՞, մենք մարդ չե՞նք», - իշխանությունների վարքից բողոքեց ուսուցչուհին: «Սգո օր է, մենք ավելորդ որեւէ բան չենք անելու, գնալու ենք հարգանքի տուրք մատուցենք մեր զոհերի հիշատակին, թերթերում էլ շեշտված է, որ լռությամբ, առանց աղմուկի, առանց որեւէ բանի գնալու ենք մեր սգո երթը ու վերադառնանք: Ինչու՞ են էսպիսի բաներ անում, ուղղակի ամաչում ենք, ամաչում ենք մեր երկրի համար: Անամոթությանը չափ ու սահման չկա: Չի կարելի, այսօր սուգ է», - իր բողոքն արտահայտեց Անահիտ Պետրոսյանը: Հանդիպելով ոստիկանական պատին` ժողովուրդը շարժվեց Մարտիրոս Սարյանի արձանի մոտ` մերթընդմերթ ամոթանքներ տալով ոստիկաններին: , - հեգնեց մի կին: «Ենիչերիները որ հայերին ցեղասպանության ենթարկեցին, նրանք թուրքի շահն էին պաշտպանում, հիմա ներկա էս ոստիկանները կարո՞ղ են ասել, իրենք ու՞մ շահերն են պաշտպանում: Եթե ծեծում են իրենց ժողովրդին, ապօրինի իշխանությա՞ն, որ ժողովրդին բռնությամբ, արյան մեջ խեղդելով եկավ իշխանության», - հարց ուղղեց Սասունիկ Ալեքսանյանը` տարակուսանք հայտնելով. «Ես պայքարել եմ էս հայրենիքի համար, ես տառապել եմ էս հայրենիքի համար, որ էսօր ոստիկաններո՞վ ինձ դիմավորեն: Եղեռնը նորից բացված վերք է մեր սրտում: Արյունակալած ծորում է»: Երթի էին եկել նաեւ քաղբանտարկյալների հարազատները: «Երեկ եղբորս` Արմեն Ավագյանի դատն է եղել, իրեն էստեղ` Ազատության հրապարակում վրանի տակ ծեծել, արյունլվիկ են արել, իսկ երեկ դատարանում 3 վկա ոստիկան են բերել եղբորս դեմ ցուցմունք տալու համար, որոնք եղբորս չեն էլ ճանաչում: Եղբայրս հարց է տալիս` ի՞նչ հագուստով եմ եղել, չեն կարողանում պատասխանել: Եթե Սերժ Սարգսյանը էսպես շարունակի, բոլոր կանանցով կհավաքվենք, կգնանք Թուրքիա կամ Բաքու», - սպառնաց քաղբանտարկյալ, Տեր-Պետրոսյանի համակիր Արմեն Ավագյանի քույրը Թալինից` Ազատուհի Հակոբյանը` շարունակելով. «Եղբորս գլուխը բացված վերքով, ծնոտը կոտրած ստիպել են ստորագրել սուտ ցուցմունքի տակ: Իրենք թուրքերից բեթար բաներ են անում, էսքան միլիցիոներ որպես ի՞նչ են լցրել այստեղ»: «Շատ վատ եմ գնահատում, որ 21-րդ դարում, Եղեռնի օրը նման բան են անում, ոստիկաններով շրջապատել են Ազատության հրապարակը, իրենք չգիտեմ` ինչ են պաշտպանում: Մինչեւ հիմա չենք հասկանում` ի՞նչ են պաշտպանում: Մենք ուզում ենք գնալ սուրճ խմել սրճարանում», - ասաց մի կին: Ոստիկաններով եւ ոստիկանական մեքենաներով լցված Ազատության հրապարակը այդպես էլ անառիկ մնաց սգո երթի մասնակիցների համար: «Միեւնույն է` շարունակելու ենք պայքարը արդարության համար, Ազատության հրապարակը մերն է ու մերն է լինելու», - հրապարակի կողքով անցնելով ասում էին երթի մասնակիցները:
- Մարինե Խառատյան
Քննարկում
@ գրել է:
իսկ ինչ բարոյական իրավւնք ւնեք այդ օրը լեվոն գոռալով քայլելւ.
Gloria գրել է:- @
իսկ ինչ բարոյական իրավւնք ւնեք այդ օրը լեվոն գոռալով քայլելւ.
- @
ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆՉԵՐԱՆԳՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Գոհար Բարսամյան
Հերթական անգամ սրվել են ռուս-վրացական հարաբերությունները. այս անգամ Թբիլիսին առաջարկում է Մոսկվային` փոխանակել ռադարների տվյալները, որպեսզի հաստատեն, թե ապրիլի 20-ին Վրաստանի օդային տարածքում ով է խփել ...ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան 13
Երեկ գործող վարչախումբը առեւանգել է «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանին: Բոլոր երգերը երգել էին, էս էր մնացել:
Թույլ, վախկոտ, ողորմելի: Ու լիքը էս հանգի բառեր: Էս ...ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ...
Առաքել Սեմիրջյան 3
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` քայլում եմ իմ սպանված եղբայրների արյան վրայով ու իմ կիսաքրքրված կոշիկներով տրորում եմ նրանց աճյունը:
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` գետնի ...«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան 4
«Տիգրան Մեծ» աշխարհազորայինի հրամանատար Սմբատ Այվազյանի գլխի դիմաց ադրբեջանցիները պատրաստ էին մեծ, շատ մեծ գլխագին վճարել:
Դժվար չէ ենթադրել, որ Սմբատ Այվազյանը ուժեղ, անկոտրում հրամանատար էր, որ ...ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 51
Վլադիմիր Լենինի ծննդյան օրը, պատահական զուգադիպությամբ, զրուցեցինք «Մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ: Գուցե այդ էր պատճառը, որ մեր զրույցի ընթացքում պրն Հակոբյանը մի քանի անգամ ...«ԷՍ ՀՈՂԵՐ ԵՔ ԳՐԱՎԵԼ, ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐՍ ՉԵ՞Ք ԹՈՂՆՈՒՄ»
Մարինե Խառատյան 2
Ապրիլի 24-ի օրով Հայաստանի իշխանությունը հերթական անգամ խախտեց սահմանադրական կարգը. կրկին անգամ անհիմն, ապօրինի կերպով սահմանափակել էր մարդկանց ազատ տեղաշարժի` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը Երեւանի ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Կարինե Հարությունյան 1
«Որպեսզի ձեր վրա ընկնի...» Ապրիլի 24: Ամեն տարի: 1967-ից: Միլիոնից ավել հայեր, օտարերկրացիներ քայլում են դեպի հայոց նահատակաց հուշահամալիր:
Ծիծեռնակաբերդ: Ամեն տարի: 1967-ից: Ապրիլի 24-ին: Միլիոնից ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ»
Գագիկ Աբգարյան
Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած պահանջը` քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու ...ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ ԵՐԵԿ, ԻՍԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՀԵՏՈ
Հեղինե Մանուկյան 7
Երեկ ապրիլի 24-ն էր` 1915թ.-ի Եղեռնի զոհերի օրը: Ի դեպ, հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օրն այդ մինչ այս արարողակարգային առումով ունեցել է սովորական ու ինչ-որ տեղ նաեւ ստանդարտ ընթացք` ...ԸՆԴԴԵՄ ԵՆԻՉԵՐԻՈՒԹՅԱՆ
Մարինե Խառատյան 9
Ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի բարձունքում խնկարկելուց հետո համաժողովրդական Շարժման մասնակիցները երթով իջան Հյուսիսային պողոտա: Այնպես որ, պողոտան երեկ ժամը 18-ի կողմը լեփ-լեցուն էր: Սա, ...ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
3
Մենք նորմալ պատմություն չունենք: Կամ` գրեթե չունենք: Մեր պատմությունը` հեքիաթ է: Լավագույն դեպքում` պատմվածք: Ու` ըստ գրողի էլ, «ասանկ» կամ «անանկ» է եղել այս կամ այն անցքը: Ու հիմա շատ դժվար է ասել, ...
Ի ՎԵՐՋՈ՝ Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ԶՈՐԱԿՈՉԻԿԻՆ
Գայանե ԱռուստամյանՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ
Գայանե ԱռուստամյանՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե ՀարությունյանՄԻԱՅՆ ՏԵՐ ԹՈԴԻԿԻ ՃԻՊՈՏՈՎ...
Մարինա ԲաղդագյուլյանԿԽՈՍԻ՞ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

