
ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ...
- Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` քայլում եմ իմ սպանված եղբայրների արյան վրայով ու իմ կիսաքրքրված կոշիկներով տրորում եմ նրանց աճյունը:

Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` գետնի վրա պառկած են անմեղ երիտասարդներ, որոնց միակ մեղքը ազատ հայ լինելն էր: Նրանք ընկան թշնամու արձակած փամփուշտներից ու իրենց արյունով ներկեցին Երեւանի փողոցները: Այդ ներկված փողոցներով ես չեմ կարողանում քայլել, քանզի ինձ թվում է, թե գետնին ոտք դնելը մեղք է: Չեմ կարողանում նայել նաեւ այն ջիպերին, որոնք իրենց անվադողերով տրորում են արյունով ներկված փողոցները: Չեմ կարողանում քայլել, քանզի ինձ թվում է, որ արյունը, ներծծվելով քրքրված կոշիկներիս մեջ, ետեւիցս ոտնահետքեր կթողնի, որոնք ինձ կհետապնդեն ու կոչնչացնեն որպես մի մեղսագործի, ով առանց ետ նայելու քայլեց արյունով ներկված փողոցներով: Արյունոտ ոտնահետքերը գնում են մինչեւ Բաղրամյան պողոտա ու հետ վերադառնում յուրաքանչյուր հայի օջախ: Փորձում եմ ապաշխարություն գտնել եկեղեցում, սակայն ոտքերս չլփալով խրվում են արյան փոսի մեջ... Փրկիր, Հիսուս: Մինչեւ ծունկս մխրճվում եմ արյան մեջ, որի ակունքը Բաղրամյան պողոտայից մեծանում ու մի փոքրիկ վտակից դառնում է վարարող գետ: Երեւանի կենտրոնում արդեն երեւում են արյան շիթեր, որոնք հրաբխի լավայի պես ժայթքում են վերեւ ու արյան կաթիլները ցրում աջ ու ձախ: Կաթիլները թռչում են դեմքիս, ու ես ինձ զգում եմ որպես ամենավերջին անպետքություն, քանզի ձեռքերովս ու մարմնովս չեմ կարողանում փակել գետնի տակից դուրս եկող արյան շիթը: Ոտքս չեմ կարողանում դնել գետնին՝ վախենալով, որ կխեղդվեմ արյան գետում, որը գոյացավ գարնան առաջին ու միաժամանակ վերջին օրը: Չնայած իմ խեղդվելու վախին, պագոնավորները, օլիգարխները, իշխանավորները, Ղարաբաղից բերված ուժերը լողում են այդ գետում ու բերանները արյուն լցնելով՝ պղպջակներ արձակում: Փորձում եմ ինքս ինձ համոզել, որ դա արյուն չէ, այլ գարնան կակաչներն են ծածկել փողոցները, սակայն կակաչներին որտեղի՞ց այդքան կարմրություն: Իմ արյունն եմ թափում գետնին, որպեսզի խառնվելով սպանված երիտասարդների արյանը, մի փոքր լուծի գոնե այդ արյան թանձրությունը ու ինձ թույլ տա՝ ոտքս դնեմ գետնին, սակայն արյունս չի ընդունվում` ոչ այն պատճառով, որ տարբերություն կա, այլ` որ գարնան առաջին օրը չխառնեցի այն: Դրանից հետո ցանկացած գործողություն պարզապես խնդրանք է, որպեսզի թույլ տրվի՝ ոտքդ դնես գետնին ու վստահ լինես, որ այն չի դիպչի փողոցում ընկած հայրենակցիդ աճյունին: Սկսում եմ ելքեր որոնել, դիտավորյալ չեմ ասում՝ քայլեր ձեռնարկել, քանզի ցանկացած քայլ կնշանակի դիպչել գետնին: Լեւիտացիային էլ չեմ տիրապետում, որ թռչելով տեղաշարժվեմ: Մնում է մի տարբերակ. փակվել ու սպասել՝ երբ արդարության մեռոնը կլվանա այդ անմեղ պատանիների արյունները, իսկ նրանց, ովքեր այսօր խրախճանում են արյունների մեջ, հենց այդ նույն արյունը նրանց կխորտակի՝ իրենց ցինիզմի ու լկտիության համար, իսկ ամենակարեւորը` այն պարզ պատճառով, որ արյան վրայով չի կարելի քայլել, առավել եւս` իշխանության գալ:
- Առաքել Սեմիրջյան
Քննարկում
Gloria գրել է:- karen
Տո այ տղա էդ մեզ ինչի էս ասում,գնա լևոն պապաիտ ասա,որ եղավ 10զոհերի մեզավորը:Թե չէ հեքիաթներով ոչ մեկի չես զարմացնի,էնել շատ անտաղանդ:
Ապրում ես քեզ համար հեռվում,յուղ ես վառում ու բլթացնում:
Ու քեզ կարծում ես իմաստւն..- karen
SS HERACIRRRR գրել է:
ԿԱՐԵՆ ՄԻ ՀԱՏ ծծԻ ՀԱՆԳՍՏԱՑԻ
ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆՉԵՐԱՆԳՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Գոհար Բարսամյան
Հերթական անգամ սրվել են ռուս-վրացական հարաբերությունները. այս անգամ Թբիլիսին առաջարկում է Մոսկվային` փոխանակել ռադարների տվյալները, որպեսզի հաստատեն, թե ապրիլի 20-ին Վրաստանի օդային տարածքում ով է խփել ...ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան 13
Երեկ գործող վարչախումբը առեւանգել է «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանին: Բոլոր երգերը երգել էին, էս էր մնացել:
Թույլ, վախկոտ, ողորմելի: Ու լիքը էս հանգի բառեր: Էս ...ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ...
Առաքել Սեմիրջյան 3
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` քայլում եմ իմ սպանված եղբայրների արյան վրայով ու իմ կիսաքրքրված կոշիկներով տրորում եմ նրանց աճյունը:
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` գետնի ...«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան 4
«Տիգրան Մեծ» աշխարհազորայինի հրամանատար Սմբատ Այվազյանի գլխի դիմաց ադրբեջանցիները պատրաստ էին մեծ, շատ մեծ գլխագին վճարել:
Դժվար չէ ենթադրել, որ Սմբատ Այվազյանը ուժեղ, անկոտրում հրամանատար էր, որ ...ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 51
Վլադիմիր Լենինի ծննդյան օրը, պատահական զուգադիպությամբ, զրուցեցինք «Մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ: Գուցե այդ էր պատճառը, որ մեր զրույցի ընթացքում պրն Հակոբյանը մի քանի անգամ ...«ԷՍ ՀՈՂԵՐ ԵՔ ԳՐԱՎԵԼ, ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐՍ ՉԵ՞Ք ԹՈՂՆՈՒՄ»
Մարինե Խառատյան 2
Ապրիլի 24-ի օրով Հայաստանի իշխանությունը հերթական անգամ խախտեց սահմանադրական կարգը. կրկին անգամ անհիմն, ապօրինի կերպով սահմանափակել էր մարդկանց ազատ տեղաշարժի` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը Երեւանի ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Կարինե Հարությունյան 1
«Որպեսզի ձեր վրա ընկնի...» Ապրիլի 24: Ամեն տարի: 1967-ից: Միլիոնից ավել հայեր, օտարերկրացիներ քայլում են դեպի հայոց նահատակաց հուշահամալիր:
Ծիծեռնակաբերդ: Ամեն տարի: 1967-ից: Ապրիլի 24-ին: Միլիոնից ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ»
Գագիկ Աբգարյան
Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած պահանջը` քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու ...ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ ԵՐԵԿ, ԻՍԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՀԵՏՈ
Հեղինե Մանուկյան 7
Երեկ ապրիլի 24-ն էր` 1915թ.-ի Եղեռնի զոհերի օրը: Ի դեպ, հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օրն այդ մինչ այս արարողակարգային առումով ունեցել է սովորական ու ինչ-որ տեղ նաեւ ստանդարտ ընթացք` ...ԸՆԴԴԵՄ ԵՆԻՉԵՐԻՈՒԹՅԱՆ
Մարինե Խառատյան 9
Ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի բարձունքում խնկարկելուց հետո համաժողովրդական Շարժման մասնակիցները երթով իջան Հյուսիսային պողոտա: Այնպես որ, պողոտան երեկ ժամը 18-ի կողմը լեփ-լեցուն էր: Սա, ...ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
3
Մենք նորմալ պատմություն չունենք: Կամ` գրեթե չունենք: Մեր պատմությունը` հեքիաթ է: Լավագույն դեպքում` պատմվածք: Ու` ըստ գրողի էլ, «ասանկ» կամ «անանկ» է եղել այս կամ այն անցքը: Ու հիմա շատ դժվար է ասել, ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

