
ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆՉԵՐԱՆԳՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
- Հերթական անգամ սրվել են ռուս-վրացական հարաբերությունները. այս անգամ Թբիլիսին առաջարկում է Մոսկվային` փոխանակել ռադարների տվյալները, որպեսզի հաստատեն, թե ապրիլի 20-ին Վրաստանի օդային տարածքում ով է խփել Վրաստանի ներքին գործերի նախարարության ինքնաթիռը:

Ինչպես հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` այդ նպատակով Վրաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թբիլիսիում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Եթե ռուսական կողմը ունի այլ տվյալներ ապրիլի 20-ի միջադեպի վերաբերյալ` մենք պատրաստ ենք դրանք հաձնել միջազգային փորձագետներին` ծանոթանալու նպատակով», - ասել է Վաշաձեն: Նա միաժամանակ նշել է, որ առաջիկա օրերին Թբիլիսի կժամանի միջազգային փորձագետների խումբը` ուսումնասիրելու ապրիլի 20-ի միջադեպի հանգամանքները: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Աբխազիայում խփվել է Վրաստանի անօդաչու ինքնաթիռը: Թբիլիսին պնդում է, որ ինքնաթիռը ոչնչացրել է ռուսական ՄԻԳ-29 կործանիչը: Ըստ որում` ռուսական կողմը ուշադրությունը բեւեռում է այն հանգամանքի վրա, որ Վրաստանի անօդաչու ինքնաթիռը թռիչք էր իրականացնում հակամարտության գոտու օդային տարածքում, ինչը հակասում է 1994 թվականի մայիսի 14-ի հրադադարի վերաբերյալ Մոսկովյան պայմանագրին: Միջադեպը որակվում է ապակայունացնող գործոն եւ հանգեցնում է լարվածության խորացման: Նմանօրինակ միջադեպ գրանցվել է 2008 թվականի մարտի 18-ին: Այդ ժամանակ Աբխազիայի ռազմաօդային ուժերը խփեցին այսօրինակ թռչող սարքը: Չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այդ միջադեպը քննարկել է հատուկ նիստում: Վրաստանին չի հաջողվել համոզել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ռուսաստանի նկատմամբ իր ունեցած հավակնությունների հարցում: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստը հրավիրվեց այն իրողությունից հետո, երբ Վրաստանը երկիցս նամակ ուղարկեց Անվտանգության խորհրդի նախագահին: Թբիլիսին մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը առարկայական օգնություն հատկացնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչությանը: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ Անվտանգության խորհրդի 15 անդամներից միայն մեկն է աջակցել Վրաստանին: Այսպիսով` Վրաստանին չի հաջողվել աջակցություն ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, սակայն արեւմտյան չորս տերություններ` ՄԱԿ-ի ձեւաչափից դուրս, աջակցել են Թբիլիսիի զգուշավորությունը. Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Գերմանիան պաշտոնական հաղորդագրություն են տարածել Վրաստանի իրադրության շուրջ: Ռուսական պատվիրակությանը այդ մասին չի իրազեկվել: Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում` Գերմանիայի մշտական ներկայացուցչությունում: Հաղորդագրությունը ենթադրում է հրաժարվել ռազմական գործողություններից եւ հարգել Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Չորս երկրները վրաց-աբխազական հակամարտության գոտում ցանկացած գործողություն համարում են լարվածության խորացում: Նրանք նաեւ խորին մտահոգություն են հայտնել այն առումով, որ Ռուսաստանը պաշտոնական կապեր է հաստատում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Դժվար չէ կռահել, որ Ռուսաստանը կամենում է պառակտել Ուկրաինան եւ Վրաստանը` ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ընթացակարգը խոչընդոտելու համար: Արեւմուտքը այս սպառնալիքները դատակ չի համարում: Օրինակ` Ուկրաինայում դա դրսեւորվում է ընտրությունների ժամանակ: Որքան գնում, այնքան խորանում է Ուկրաինայի ընտրազանգվածի ներսում առկա` արեւմտամետների եւ ռուսամետների տարաձայնությունը: Դեռ ավելին` Արեւելյան Ուկրաինան, որ ուղղակիորեն կախված է Ռուսաստանի տնտեսությունից, չի կամենում խզել իր կապերը Ռուսաստանի հետ: Այսօր կա երկու Ուկրաինա: Եվ սա Ուկրաինայի պառակտման ամբողջական պատկերը չէ. խնդրահարույց է նաեւ Ղրիմը` նախկին ԽՍՀՄ-ի ծովային խոշոր ռազմական հենակայանի հիմնախնդիրը: Ղրիմը համարվում է ռուսական տարածք, այն միայն 1960 թվականին է Խրուշչովը կցել Ուկրաինայի Խորհրդային Հանրապետությանը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն կարող է հեշտությամբ փլուզվել, եթե Մոսկվան պատերազմ սադրի անկլավներում, որոնց Ռուսաստանը օգնում է գումարի եւ զենքի ձեւով: Փորձագետների կարծիքով` Վրաստանի անջատողական տրամադրությունները ռուսները չեն հորինել, նրանք միայն դրանք խորացրել են: Կրեմլին լրացուցիչ ուժ է հաղորդում Կոսովոյի անկախությունը: Այսինքն` այնպես, ինչպես իրեն պահում է Արեւմուտքը Կոսովոյի հանդեպ, այդպես իրեն դրսեւորում է Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ: Այսպիսով, Ռուսաստանը բազմակողմ քաղաքական դիմակայության մեջ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Փորձագետները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակները նախադեպ են համարում Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Արտերկրի մամուլն էլ ընդգծում է, որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում անջատողական տարածաշրջանների հիմնախնդիրները դեռեւս չեն հանգուցալուծվում: Այսօրվա դրությամբ` Աբխազիայում սառեցված հակամարտությունը հնարավոր է փոխակերպվի բռնությունների: Վրաստանը մեղադրում է Ռուսաստանին` վրացական տարածքների անեքսիայի հարցում, Աբխազիան` Վրաստանին` սադրանքների համար, իսկ Ռուսաստանը աշխուժորեն խաղում է այս տարածաշրջանում` ներկայացնելով, որ գերիշխող ուժը ինքն է: Ռուսաստանը այս տարածաշրջանում խաղում է ամենազգայուն ժամանակներում. Թբիլիսին ճնշված է, քանի որ ժամանակավորապես ձախողվել է նրա մուտքը ՆԱՏՕ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատում է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունները բանական եւ օրինական են, քանի որ ինքը միայն պաշտպանում է իր քաղաքացիներին, որոնք ապրում են այստեղ: Միջազգային չափումներում Ռուսաստանի գործողությունները երկու գործոնով են բացատրվում` Կոսովոյի ճանաչմամբ եւ Բուխարեստի գագաթնաժողովով: «The Financial Times» պարբերականի նկատառումներով` լիովին հնարավոր է Աբխազիայի անեքսիան: Հոդվածագիրը ենթադրում է, որ Պուտինը սարքված գործը պատրաստի վիճակում կհանձնի նորընտիր նախագահին` Մեդվեդեւին: Ի դեպ, աբխազական հակամարտությունը սկսվել է 19-րդ դարում, երբ հազարավոր աբխազներ հակադրվեցին Մոսկվայի իշխանություններին եւ արտաքսվեցին իրենց բնակավայրերից: Խորհրդային շրջանում Ստալինը փակեց աբխազների ազգային դպրոցները եւ խրախուսեց ազգային այլ փոքրամասնությունների բնակեցումը այս տարածքներում: Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնախնդիրը գլուխ բարձրացրեց: Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վրացական ոչ մի կուսակցություն չի խրախուսում Աբխազիայի ինքնորոշումը: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Աբխազիային առաջարկում է կառավարման դաշնային ձեւը: Աբխազները հայտնվել են ռուսների եւ վրացիների ծուղակում: Ինչ վերաբերում է Վրաստանի ներքաղաքական զարգացումներին, ապա պետք է ասել, որ Ֆրանսիան Վրաստանին չհանձնեց Օքրուաշվիլուն: Սա այն նույն Ֆրանսիան է, որ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: Փաստացի` Ֆրանսիան չի կամենում խախտել Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվեկշիռը` Վրաստանին սատարելու հաշվին: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Օքրուաշվիլին չի կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ Վրաստանի օրենսդրությամբ` ընտրություններին չի կարող մասնակցել դատված քաղաքացին: Իսկ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն դուրս է գալիս կառավարող կուսակցությունից, քանի որ լուրջ տարաձայնություններ ունի նախագահ Սահակաշվիլու հետ, մասնավորապես` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հիմնախնդիրների առնչությամբ. Բուրջանաձեն քաջ գիտակցում է Վրաստանի առաջ ծառացած լուրջ մարտահրավերները, եւ նա հենց այնպես չի հրաժարվում իր դիրքերից. նա կամենում է ստեղծել նոր ընդդիմադիր կուսակցություն: Սա Վրաստանում ներքաղաքական ուժերի վերադասավորում է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
- Գոհար Բարսամյան
ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆՉԵՐԱՆԳՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Գոհար Բարսամյան
Հերթական անգամ սրվել են ռուս-վրացական հարաբերությունները. այս անգամ Թբիլիսին առաջարկում է Մոսկվային` փոխանակել ռադարների տվյալները, որպեսզի հաստատեն, թե ապրիլի 20-ին Վրաստանի օդային տարածքում ով է խփել ...ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան 13
Երեկ գործող վարչախումբը առեւանգել է «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանին: Բոլոր երգերը երգել էին, էս էր մնացել:
Թույլ, վախկոտ, ողորմելի: Ու լիքը էս հանգի բառեր: Էս ...ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ...
Առաքել Սեմիրջյան 3
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` քայլում եմ իմ սպանված եղբայրների արյան վրայով ու իմ կիսաքրքրված կոշիկներով տրորում եմ նրանց աճյունը:
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` գետնի ...«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան 4
«Տիգրան Մեծ» աշխարհազորայինի հրամանատար Սմբատ Այվազյանի գլխի դիմաց ադրբեջանցիները պատրաստ էին մեծ, շատ մեծ գլխագին վճարել:
Դժվար չէ ենթադրել, որ Սմբատ Այվազյանը ուժեղ, անկոտրում հրամանատար էր, որ ...ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 51
Վլադիմիր Լենինի ծննդյան օրը, պատահական զուգադիպությամբ, զրուցեցինք «Մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ: Գուցե այդ էր պատճառը, որ մեր զրույցի ընթացքում պրն Հակոբյանը մի քանի անգամ ...«ԷՍ ՀՈՂԵՐ ԵՔ ԳՐԱՎԵԼ, ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐՍ ՉԵ՞Ք ԹՈՂՆՈՒՄ»
Մարինե Խառատյան 2
Ապրիլի 24-ի օրով Հայաստանի իշխանությունը հերթական անգամ խախտեց սահմանադրական կարգը. կրկին անգամ անհիմն, ապօրինի կերպով սահմանափակել էր մարդկանց ազատ տեղաշարժի` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը Երեւանի ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Կարինե Հարությունյան 1
«Որպեսզի ձեր վրա ընկնի...» Ապրիլի 24: Ամեն տարի: 1967-ից: Միլիոնից ավել հայեր, օտարերկրացիներ քայլում են դեպի հայոց նահատակաց հուշահամալիր:
Ծիծեռնակաբերդ: Ամեն տարի: 1967-ից: Ապրիլի 24-ին: Միլիոնից ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ»
Գագիկ Աբգարյան
Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած պահանջը` քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու ...ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ ԵՐԵԿ, ԻՍԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՀԵՏՈ
Հեղինե Մանուկյան 7
Երեկ ապրիլի 24-ն էր` 1915թ.-ի Եղեռնի զոհերի օրը: Ի դեպ, հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օրն այդ մինչ այս արարողակարգային առումով ունեցել է սովորական ու ինչ-որ տեղ նաեւ ստանդարտ ընթացք` ...ԸՆԴԴԵՄ ԵՆԻՉԵՐԻՈՒԹՅԱՆ
Մարինե Խառատյան 9
Ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի բարձունքում խնկարկելուց հետո համաժողովրդական Շարժման մասնակիցները երթով իջան Հյուսիսային պողոտա: Այնպես որ, պողոտան երեկ ժամը 18-ի կողմը լեփ-լեցուն էր: Սա, ...ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
3
Մենք նորմալ պատմություն չունենք: Կամ` գրեթե չունենք: Մեր պատմությունը` հեքիաթ է: Լավագույն դեպքում` պատմվածք: Ու` ըստ գրողի էլ, «ասանկ» կամ «անանկ» է եղել այս կամ այն անցքը: Ու հիմա շատ դժվար է ասել, ...
«ԲԱՎԱԿԱՆ Է», ԱՍՈՒՄ Է ՕԲԱՄԱՆ
Գոհար ԲարսամյանԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՑ ՍԿՍԵԼՈՒ Է ԵՒ ՀԱՂԹԵԼՈՒ
Էմմա ԳաբրիելյանԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐԴԱՐ ՊԱՅՔԱՐԸ
Մարինա ԲաղդագյուլյանԱՄԱՌԸ «ՄԹՆԵՑ», ԺԱՄՆ Է ԱՐԴԵՆ ԼՈՒՍԱԲԱՑԻ
Արամ ԱմատունիԵՐԿՐՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՒ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

