
«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ»
- «Ազատություն քաղբանտարկյալներին»: Այս կոչը ժողովրդի շուրթերին է Մարտի 1-2-ից հետո ու մինչեւ այսօր: Ու այնքան ժամանակ, քանի դեռ 21-րդ դարի Հայաստանում ձերբակալվում են քաղաքական հայացքների համար:

Այս կոչի շուրջն էին երեկ համախմբվել Երեւանին հարակից Հաղթանակ գյուղի բնակիչները: Ազատության համար մարտնչող ժողովրդի համար պատնեշներ չկան: Դրա ապացույցը ամեն օր Հյուսիսային պողոտայում է: Դրա ապացույցը ամեն օր Հրազդանի Վանատուր թաղամասում է: Դրա ապացույցը երկրի շատ բնակավայրերում է ու նաեւ երեկ էր` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ծննդավայրում: «Ազատ, անկախ, Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Երկրապահ, երկրապահ», «Չորրորդ գյուղ, միացիր», «Սմբատ, հայոց կանայք քեզ հետ են» վանկարկումներով եւ քաղբանտարկյալների նկարներով բողոքի ցույցի մասնակիցները եկան գյուղապետարանի մոտ: Այնտեղ էին նաեւ ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը եւ Վարդան Խաչատրյանը, նաեւ` շատ քաղբանտարկյալների կանայք: Ստորագրություններ էին հավաքվում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, ու գյուղի բնակիչները եռանդով ստորագրում էին: «Ինչու՞ եք այստեղ, ի՞նչ եք պահանջում», - հարցրեցի: «Պարզ չի՞: Ազատություն ենք պահանջում մեր տղաների համար: Նրանք բոլորը մեր հերոսներն են, մեր երկրի ապագայի համար մտահոգվողներն են, իսկ ձերբակալված են, որովհետեւ մի քանի ազգի դավաճաններ պատրաստ են նույնիսկ երկիրը ծախել, ժողովրդին էլ հետը, մենակ թե բավարարեն իրենց որկորային պահանջները», - ասաց միջին հասակի մի տղամարդ` Ալեքսանդր անունով: Ծանր է, բայց եւ գովելի ու, միաժամանակ, ուրախալի, որ ռեժիմի սարքած վախի մթնոլորտի փաստը փուչիկ դուրս եկավ ու վարչախմբի` այդ հաշվով պատրանքը հօդս ցնդեց անդառնալիորեն: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ակցիայի առիթով ասաց. «Ես նույնպես միանում եմ այդ պահանջին: Համոզված եմ, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ եւ պահանջում եմ ազատ արձակել նրանց: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ ընդունած բանաձեւին, այն տառ առ տառ պետք է իրականացվի, եթե ուզում ենք, որ այս պետությունը արժանապատիվ տեղ ունենա մոլորակի վրա»: Պատգամավորն ասաց նաեւ, որ քաղբանտարկյալների համար իրականացվող «առանձին միջնորդություններին միացել են պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Վարդան Բոստանջյանը: Մյասնիկ Մալխասյանի համար միջնորդությանը միացել է Արմեն Աբրահամյանը: Այսօր Սմբատ Այվազյանի համար ենք միջնորդագիր ներկայացրել, սակայն միայն «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներն են ստորագրել: Դիմել ենք «Հանրապետականի» ֆրակցիային: Պարզվում է` դժվար է հավաքվել նիստ գումարել, քննարկել եւ որոշում կայացնել: Միջնորդագրեր ենք պատրաստել քաղբանտարկյալներից շատերի համար: Պարզվեց, որ պատգամավորից պատգամավոր տարբերություն կա: Մի քանի պատգամավոր միջնորդություն ներկայացրին Սուրեն Սուրենյանցի համար, եւ շատ արագ այդ հարցը լուծվեց, իսկ մենք արդեն տարբեր առիթներով միջնորդություններ ենք ներկայացրել, որոնք ոչ մի ուշադրության չեն արժանացել: Սա խտրականության ամենավառ դրսեւորումն է»: Երեկ ի թիվս շատերի` Հաղթանակ գյուղում էր եւ քաղբանտարկյալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը. «Բոլորս իրար պաշտպանում ենք: Այսօր` Սմբատ Այվազյանի, վաղը մյուսների համար ենք կանգնելու-պաշտպանելու»: Իսկ ի՞նչ են մտածում երկրի ներքաղաքական իրավիճակի մասին Հաղթանակի բնակիչները: «Մարդասպանությունով ղեկավար ե՞ն դառնում: Ի՞նչ նախագահ, որ մեր թագավոր տղերքին բանտերն ա գցել: Պահանջում ենք նրանց ազատությունը: Ըսենց ե՞ն ժողովուրդ կառավարում: Ցեղասպանությունից բեթարն արին ժողովրդի գլխին», - ասաց Արաքսյա Այվազյանը: «Բոլորիս ցանկությունն է, որ ազատեն քաղբանտարկյալներին, քանի որ բոլորին անհիմն են բռնել: Դեմոկրատիան ինչի՞ համար է, որ մարդկանց բռնում են իրենց կարծիքի համար: Ուրեմն` մեր երկրում դեմոկրատիա չկա, սա բռնապետություն է: Մեր ուզածը ամենահասարակ, պարզ բանն է. խոսքի ազատություն, որ չապրենք բռնապետության մեջ», - այս կարծիքին է Ժորան: Իսկ Սերգեյը. «Ժողովուրդը պահանջում է ազատություն, արդարություն: Ի՞նչ պարտադիր է, որ Եվրախորհուրդը ցուցում տա, որ Ս.Սարգսյանը ասի` քանդենք պատը: Դե բերեք քանդենք: Պիտի Եվրոպան ասի՞, որ սրանք մտածեն պատը քանդելու մասին: Երկար տարիներ կուտակված դժգոհությունները համբերության բաժակը լցրել են, մարդիկ պայքարում են իրենց ազատության համար»: Ազատություն: Այս մի հատիկ բառով ամեն ինչ ասված է: Ու այս մի հատիկ բառի զորությունն էր Հաղթանակի բնակիչներին ոտքի հանել: Առանձնապես հուզիչ էր քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի հորեղբորորդու` քաղբանտարկյալ Մարզպետ Այվազյանի քրոջ` իր համագյուղացիներին ուղղված խոսքը. «Ետ դարձիր, 4-րդ գյուղի ժողովուրդ: Մի ծախվեք, դուք ծախվող մարդիկ չեք եղել: Ես Մարզպետի ու Սմբատի քույրն եմ ու ոչ մի բանից չեմ վախենում: Ետ եկեք, շուռ եկեք ձեր որդիների մոտ, նրանք ձեզ համար արյուն են թափել: Չէ՞ որ ձեր որդիներն են տուժելու ու ձեր թոռուծոռները, եթե հանդուրժեք այս անարդարությունները ու չպայքարեք ձեր ազատության համար»: Իսկ ազատության համար մարդը պայքարում է դեռ... բարուրից: Ու բարուրի կապանքները ոչ վաղ անցյալում հաղթահարած Հաղթանակ գյուղի երեխաները քաղբանտարկյալների նկարները թափահարելով «Ազատություն» էին կանչում: Ի՞նչ եք ուզում երեխեք, էս ի՞նչ նկարներ են ձեռքներիդ. «Ազատություն: Անկախություն: Սմբատին ու բոլոր քաղբանտարկյալներին թող ազատեն»: Միքայելն էր, Ռաֆիկը, էրիկը, Սամվելը, Էլենը, Էդմոնը, Էդգարը, Քրիստինեն... Ավելացրին. «Մենք փոքր չենք, շատ բան ենք հասկանում: Էս մարդիկ բոլորը բանտարկված են, բայց անմեղ են ու չի կարելի անմեղ մարդուն բանտարկել: Բա մեծերը դա չե՞ն հասկանում»: Թալինում էլ... Երեկ բողոքի ցույց է տեղի ունեցել Թալինում` ի պաշտպանություն քաղբանտարկյալների եւ, մասնավորապես, Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների: Թալինցիները ասել են, որ բողոքի ցույցերը շարունակական են լինելու:
- Կարինե Հարությունյան
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐՔՎԱԾ ԷԻՆ»
Գոհար Բարսամյան
Մեր իրականության մեջ օրենքները սովորաբար շրջանցելու համար են ստեղծվում: ԵԽԽՎ-ն սպառնացել է Հայաստանին ձայնի իրավունքից զրկել, եթե երկիրը էական առաջխաղացում չգրանցի ժողովրդավարության եւ դատական բարեփոխումների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարինա Բաղդագյուլյան
«1914թ. աշնանից եւ հատկապես 1915թ. գարնանից սկսվում է հայերի բռնագաղթն ու կոտորածը: Ապրիլի 24-ին դավադրաբար ձերբակալվում եւ գազանաբար խոշտանգվում են ավելի քան 600 հայ մտավորականներ` գրողներ, արվեստագետներ, ...ԽՆԴԻՐ, ՈՐԻՑ ԽՈՒՍԱՆԱՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Գոհար Բարսամյան
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գերմանացի իր գործընկեր Անգելա Մերկելի հետ առաջարկել է Թուրքիային ընդունել Եվրամիության հետ «արտոնյալ ընկերակցությունը» եւ ոչ թե Եվրամիության անդամակցությունը:
Այդ ...ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան 7
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերից մեկի` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին հարցրինք, թե ինչու՞ չի մասնակցում Հյուսիսային պողոտայում գրեթե ամեն օր տեղի ունեցող քաղաքական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԼԻՆԵՆՔ ԱԶԱՏ ԵՒ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցը: Այդ օրը ողջ հայ ժողովուրդը` Մայր Հայրենիքում թե Սփյուռքում սգում է անմեղ նահատակների հիշատակը, հայտարարում, որ երբեք չի մոռանա 20-րդ դարի մեծագույն ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ
Էմմա Գաբրիելյան
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում երեկ նշանակված էին քննարկումներ, որտեղ ներկայացվելու էր Ագոյի խմբի զեկույցը Հայաստան կատարած այցելության արդյունքների վերաբերյալ: Մոնիտորինգի խմբի զեկույցը ներկայացնելուց ...ԱՐՅՈՒՆԱԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Գագիկ Աբգարյան
«Ներկայիս քաղաքական համակարգը եւ տնտեսական իրավիճակը եթե ոչ ճգնաժամային, ապա ճգնաժամին մոտ եմ գնահատում, որովհետեւ նախընտրական եւ հետընտրական պրոցեսները ոչ միայն չբերեցին հասարակական համերաշխության, այլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ
Մարինե Խառատյան
Ընտրությունների ժամանակ ու դրանից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով մտահոգ հայտարարության համար աշխատանքից ազատվեցին ԱԳՆ 11 աշխատակիցներ. նախ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանն ու 3 դեսպանները, հետո ...ՍԳԱԼՈՒ ԵՆ ՆԱԵՒ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարինե Խառատյան 4
Հյուսիսային պողոտայում երեկ խոսում էին, որ մի պատանու են ձերբակալել, որի մոտ եղել է այսօր Հյուսիսային պողոտայից մեկնարկող սգո երթի մասին հայտարարությունը: Թերեւս պատանին փորձել էր որեւէ մեկին փոխանցել ...«1915. ԱՊՐԻԼԻ 24. ԹԱԼԵԱԹ, ՋԵՄԱԼ, ԷՆՎԵՐ 2008. ՄԱՐՏԻ 1. ՌՈԲԵՐՏ, ՍԵՐԺ, ԱՐԹՈՒՐ»
Հեղինե Մանուկյան 3
Ցեղասպանության մասին խոսել, առավել եւս` դրա դեմ կարելի է եւ պետք է պայքարել ամեն օր:
Կարեւոր չի, թե ինչպես կպայքարես քո տեսակի` մարդու դեմ իրականացված վայրագության դեմ` «Անլռելի զանգակատուն» գրելով, ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ»
Կարինե Հարությունյան
«Ազատություն քաղբանտարկյալներին»: Այս կոչը ժողովրդի շուրթերին է Մարտի 1-2-ից հետո ու մինչեւ այսօր: Ու այնքան ժամանակ, քանի դեռ 21-րդ դարի Հայաստանում ձերբակալվում են քաղաքական հայացքների համար:
Այս ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան 7
Երեկ, Հաղթանակ գյուղում` ի պաշտպանություն Սմբատ Այվազյանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների տեղի ունեցած ակցիային ներկա էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջինս պատասխանեց ...ԵՂԵՌՆԻ ԳՆԱԼՈՒ՞ ԵՍ...
Այսօր ապրիլի 24-ն է. ասել կամ գրել այս արտահայտությունը` հավասարազոր է ամեն ինչ ասելուն կամ... ոչինչ չասելուն:
Որովհետեւ «ապրիլի 24-ը» խիստ տարբեր է յուրաքանչյուրի համար:
Փորձեք տեղեկանալ, թե ում ...ԶԱՐՄԱՑԵՔ ՀԱՅԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է
Արամ Ամատունի 2
Եթե հավատալու լինեինք նախագահ հռչակված Ս.Սարգսյանի խոսքերին, որ նա հնչեցնում էր հեռուստատեսությամբ, ապա հիմա երեւի թե Հայաստանում պետք է լիներ հետեւյալ պատկերը. Հայաստանի քաղաքացիները, Երեւանում եւ մյուս ...
ԴՈՒԶ-ՔՅԱՍԱՐ-ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ. ԹԵ ՄԵԶ ԿԱՄ ՁԵԶ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԷԼ ՓՐԿԵԼՈՒ Է` ԷԴ Է ՓՐԿԵԼՈՒ... ԹԵ ՉԷ` ՏԱԿԻ~Ց-ԼՂՈԶՎԱ~Ծ-ՆԵՆԳՈՐԵ~Ն...
ՄԻ ԳԻՇԵՐ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԵՏ
Գայանե ԱռուստամյանՍԵՐԺԻԿԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՄ ԾԻԳ-Ի ԿԱՎՃԵ ՇՐՋԱՆԸ
Գայանե ԱռուստամյանՇԻՆԻՉ ԱՌԱՋԱՐԿ-3
ԱՆՀԱՎԱՍԱՐ ՀԱՐԿՈՒՄ
Մարինե Խառատյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

