
«1915. ԱՊՐԻԼԻ 24. ԹԱԼԵԱԹ, ՋԵՄԱԼ, ԷՆՎԵՐ 2008. ՄԱՐՏԻ 1. ՌՈԲԵՐՏ, ՍԵՐԺ, ԱՐԹՈՒՐ»
- Ցեղասպանության մասին խոսել, առավել եւս` դրա դեմ կարելի է եւ պետք է պայքարել ամեն օր:

Կարեւոր չի, թե ինչպես կպայքարես քո տեսակի` մարդու դեմ իրականացված վայրագության դեմ` «Անլռելի զանգակատուն» գրելով, «Դլե յաման» երգելով, «Նահապետ» էկրանավորելով, Ծիծեռնակաբերդ այցելելով, մազերդ պոկոտելով, ճիչ ու ողբով, թե այլ «օրիգինալ» ձեւով: Կարեւորը, որ պայքարիդ ձեւն արտահայտի պայքարիդ էությունն ու նպաստի, որ չկրկնվի Հայաստանի հայերի, Պոնտոսի հույների, Դարֆուրի բնիկների, Իրաքի քրդերի, Կոսովոյի սերբերի, տիբեթցիների, հրեաների եւ ընդհանրապես մարդ տեսակի դեմ իրականացված ցեղասպանության նախադեպը: Երեկ մեր գործընկեր, «Տարեգիր» պարբերականի լրագրող Գայանե Առուստամյանը Մատենադարանի մոտ պայքարի իր ձեւը փորձեց իրականացնել` հավաքի տեսքով, որին հրավիրված էին մասնակցել, ինչպես հավաքի մասին հայտարարության տեքստում էր ասված` «Մարգինալ արվեստագետները, ռոք սուբկուլտուրայի համակիրները, մոտոսիրահարները եւ ազատատենչ քաղաքացիները»: Հավաքի կարգախոսն էր «Ռոքն ընդդեմ ցեղասպանության»: Միջոցառումը պետք է ավարտվեր երթով` Մատենադարանի մոտից մինչեւ ՄԱԿ-ի գրասենյակ: Սակայն, զանգվածային միջոցառումներից լեղաճաք լինող «քաղաքային իշխանությունները» ամեն կերպ հոգացին, որ միջոցառումն այլ ելք ունենա: Պատմում է Գայանեն. «Ապրիլի 21-ին Երեւանի քաղաքապետարան եմ ներկայացրել իրազեկման դիմում առ այն, որ ապրիլի 23-ին կայանալու է հավաք, որին կարող են մասնակցել բոլոր այն ազատ քաղաքացիները, ովքեր դատապարտում են մարդկության դեմ իրականացվող սպանությունները: Քաղաքապետարանից զանգահարեցին ու զգուշացրին, որ թույլտվությունը մերժվում է` առաջարկելով գալ ու տանել մերժման մասին որոշումը: Ես էլ ասացի` այն փոստով իմ բնակարան ուղարկեք: Կես ժամ անց մեր տուն խուժեցին երեք բարձրաստիճան ոստիկաններ` Մաշտոցի ոստիկանապետի տեղակալ Գինոյանը, թաղային ոստիկան Մադաթյանը, հետաքննության բաժանմունքի պետ Ալթունյանը: Հարցրի` ինչու՞ են եկել ու ինչու՞ հենց երեքով: Ասացին, թե «մեզ ուղարկել են, որ գանք ու քեզ մեքենայով տանենք զրույցի»: Ես էլ ասացի, որ ես թազա հարս չեմ, որ ինձ տանեն ու փորձեցի պարզել, թե այդ ի՞նչ զրույցի պիտի տանեն, մանավանդ որ` նախորդ անգամ, երբ Տիբեթի ժողովրդին զորակցելու նպատակով միջոցառում կազմակերպելու համար հայտ էի ներկայացրել քաղաքապետարան, ինձ պարբերաբար «զրույցի» էին հրավիրում` մի օր քաղաքապետարանի անվտանգության ծառայությունը, մի օր ԱԱԾ-ն ու ամեն կերպ փորձում էին հորդորել ինձ, որ չկազմակերպեմ այդ միջոցառումը: Այս անգամ էլ, երբ ինձ հերթական զրույցին էին փորձում հրավիրել, ասացի, որ կարող են ինձ հետ զրուցել միայն համապատասխան ծանուցագիր ներկայացնելուց հետո: Ոստիկաններից մեկը հեռախոսով կապվեց Երեւանի քաղվարչության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանի հետ, որն էլ հեռախոսով ինձ վրա սկսեց գոռալ` ասելով, թե իրավունք չունես միջոցառում կազմակերպել, եթե կազմակերպես, կպատժվես օրենքի ամենայն խստությամբ: Ես փորձեցի հասկացնել այդ մարդուն, որ այդ դեպքում ես իմ երթը կազմակերպելու եմ մենակ: Իսկ երբ վերջապես համոզեցի, որ մեր անկոչ հյուրերը` ոստիկանները գնան մեր տնից ու երբ ծանուցագիր ներկայացնեն` այն ժամանակ էլ կներկայանամ ուր որ պետք է, ոստիկաններից մեկն ինձ այդ ընթացքում ասաց, թե չես հասցնի կազմակերպել քո երթը, քանի որ մենք քեզ այդ ընթացքում արդեն տարած կլինենք»: Ոստիկանները, սակայն, չհասցրին Գայանեին «տանել»: Ժամը 14-ին Մատենադարանի մոտ հավաքվել էին իշխանական լրատվամիջոցներն ու անշուշտ անթիվ-անհամար ոստիկաններ` Ռոբերտ Մելքոնյանի (Բազազի) գլխավորությամբ, ու Գայանեի կազմակերպած հավաքին մասնակցելու քաջություն ունեցած միակ քաղաքացին` «Հույս» հասարակական կազմակերպությունը ներկայացնող Լալա Ասլիկյանը: Ռոքի մեծ սիրահար իշխանական լրատվամիջոցները ներկայացնող մեր կոլեգաներն սկսեցին չարախնդալ, թե «էս մարդ-մուրդ չկա՞, խի՞ չեն եկել ռոքերներն ու մյուսները»: Ռոք համերգ ունկնդրելու ախորժակ պահածները, սակայն, ականատես եղան ցեղասպանության դեմ պայքարի Գայանեի մատուցած տարբերակին` պայքար ցուցապաստառների միջոցով: Վերջինս նախ պարզեց մի ցուցապաստառ, որի վրա անգլերենով գրված էր «Ինչպես կարող եք կանխել մարդասպանությունը»: Հայրենի ոստիկանները ի զարմանս հավաքվածների, շոկի մեջ չընկան ու չփորձեցին խոչընդոտել Գայանեի պայքարին, ոչ թե հումանիստական մղումներից ելնելով, այլ քանի որ անգլերենի նրանց իմացությունը բավարար չէր պաստառի վրա գրվածը կարդալու եւ հասկանալու համար: Քիչ անց Գայանեն պարզեց երկրորդ` «Ինչ գին ունի 10 հոգու կյանքը» հայերեն գրությամբ պաստառը: Հայրենի ոստիկաններին մայրենի լեզվով միտք արտահայտող այդ պաստառն էլ չխրտնեցրեց, իսկ երբ Գայանեն բարձրացրեց «1915. ապրիլի 24. Թալեաթ, Ջեմալ, Էնվեր-2008. մարտի 1. Ռոբերտ, Սերժ, Արթուր» գրությամբ պաստառը, ոստիկանների նյարդերը տեղի տվեցին: Ու ոչ միայն ոստիկանների: Իշխանական լրատվամիջոցները ներկայացնող մեր կոլեգաները միաբերան սկսեցին նախատինք թափել Գայանեի հասցեին, թե «ինչու՞ ես ամեն ինչ քաղաքականացնում, վերջ տուր»: Ու մինչ Գայանեն կհասցներ խրատատուներին բացատրել, թե «կապ չունի, թե 10 մարդ է մահացել, թե մեկ ու կես միլիոն մարդ, կապ չունի, թե երեք մարդ իրականացրել են 10, թե՞ մեկ ու կես միլիոն մարդու սպանդ, նրանք բոլորը պետք է պատասխանատվություն կրեն», ոստիկաններից երեքը թիկունքից մոտեցան, Գայանեի եւ Լալա Ասլիկյանի ձեռքից խլեցին ու բզիկ-բզիկ արեցին «մահազդու» պաստառները: «Պաստառները պատռեք, բայց լեզուս ու ձեռքերս էլ հո չե՞ք կարող պոկել», - բացականչեց Գայանեն ու հեռացավ` ձեռքերը հաղթական պարզած` «վիկտորիայի» նշանը ցույց տալով:
- Հեղինե Մանուկյան
Քննարկում
Txmarnerin գրել է:- SS HERACIRRRR
ԱՄՈԹ ՍԵՐժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄՈԹ ՌՈԲԵՐԹ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ... ԴւՔ ՀԱՅ ԱԶԳԻ ՊՐԵԶԻԴԵՆՏ ՉԵՔ ... ԳՆԱՑԵՔ ՁԵՐ ՂԱՐԱԲԱՂ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:
ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:
Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:
... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:
... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:
... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:
... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:
... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:
...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:
Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը- SS HERACIRRRR
ArMan գրել է:
Այս հայերեն գրված թուրքական թերթը և էլի սրանց նման օտար պռոպագանդայի միջոցները պետք է փակվեն:Պետք է հստակ տարբերել ընդիմադիրներին դավաճաններից:Մեր ազգը իրավունք չունի հապաղելու:
Ամոթ այն բոլոր մասնակիցներին և աջակիցներին այդ տեսակի հակահայկական թերթերին, որոնք ունեն հայկական ծագում:
Ով կպատկերացներ որ հայ պետության մեջ ազգի դավաճաները և օտարերկրյա գործակալները այդքան լկտի,ցինիկ կպահեն հայ ազգի համազգային սգո օրը.իրենց հետեվից տանելով բազմաթիվ ոչխարների:Ինչ է մտածում պետությունը:
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐՔՎԱԾ ԷԻՆ»
Գոհար Բարսամյան
Մեր իրականության մեջ օրենքները սովորաբար շրջանցելու համար են ստեղծվում: ԵԽԽՎ-ն սպառնացել է Հայաստանին ձայնի իրավունքից զրկել, եթե երկիրը էական առաջխաղացում չգրանցի ժողովրդավարության եւ դատական բարեփոխումների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարինա Բաղդագյուլյան
«1914թ. աշնանից եւ հատկապես 1915թ. գարնանից սկսվում է հայերի բռնագաղթն ու կոտորածը: Ապրիլի 24-ին դավադրաբար ձերբակալվում եւ գազանաբար խոշտանգվում են ավելի քան 600 հայ մտավորականներ` գրողներ, արվեստագետներ, ...ԽՆԴԻՐ, ՈՐԻՑ ԽՈՒՍԱՆԱՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Գոհար Բարսամյան
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գերմանացի իր գործընկեր Անգելա Մերկելի հետ առաջարկել է Թուրքիային ընդունել Եվրամիության հետ «արտոնյալ ընկերակցությունը» եւ ոչ թե Եվրամիության անդամակցությունը:
Այդ ...ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան 7
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերից մեկի` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին հարցրինք, թե ինչու՞ չի մասնակցում Հյուսիսային պողոտայում գրեթե ամեն օր տեղի ունեցող քաղաքական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԼԻՆԵՆՔ ԱԶԱՏ ԵՒ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցը: Այդ օրը ողջ հայ ժողովուրդը` Մայր Հայրենիքում թե Սփյուռքում սգում է անմեղ նահատակների հիշատակը, հայտարարում, որ երբեք չի մոռանա 20-րդ դարի մեծագույն ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ
Էմմա Գաբրիելյան
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում երեկ նշանակված էին քննարկումներ, որտեղ ներկայացվելու էր Ագոյի խմբի զեկույցը Հայաստան կատարած այցելության արդյունքների վերաբերյալ: Մոնիտորինգի խմբի զեկույցը ներկայացնելուց ...ԱՐՅՈՒՆԱԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Գագիկ Աբգարյան
«Ներկայիս քաղաքական համակարգը եւ տնտեսական իրավիճակը եթե ոչ ճգնաժամային, ապա ճգնաժամին մոտ եմ գնահատում, որովհետեւ նախընտրական եւ հետընտրական պրոցեսները ոչ միայն չբերեցին հասարակական համերաշխության, այլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ
Մարինե Խառատյան
Ընտրությունների ժամանակ ու դրանից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով մտահոգ հայտարարության համար աշխատանքից ազատվեցին ԱԳՆ 11 աշխատակիցներ. նախ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանն ու 3 դեսպանները, հետո ...ՍԳԱԼՈՒ ԵՆ ՆԱԵՒ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարինե Խառատյան 4
Հյուսիսային պողոտայում երեկ խոսում էին, որ մի պատանու են ձերբակալել, որի մոտ եղել է այսօր Հյուսիսային պողոտայից մեկնարկող սգո երթի մասին հայտարարությունը: Թերեւս պատանին փորձել էր որեւէ մեկին փոխանցել ...«1915. ԱՊՐԻԼԻ 24. ԹԱԼԵԱԹ, ՋԵՄԱԼ, ԷՆՎԵՐ 2008. ՄԱՐՏԻ 1. ՌՈԲԵՐՏ, ՍԵՐԺ, ԱՐԹՈՒՐ»
Հեղինե Մանուկյան 3
Ցեղասպանության մասին խոսել, առավել եւս` դրա դեմ կարելի է եւ պետք է պայքարել ամեն օր:
Կարեւոր չի, թե ինչպես կպայքարես քո տեսակի` մարդու դեմ իրականացված վայրագության դեմ` «Անլռելի զանգակատուն» գրելով, ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ»
Կարինե Հարությունյան
«Ազատություն քաղբանտարկյալներին»: Այս կոչը ժողովրդի շուրթերին է Մարտի 1-2-ից հետո ու մինչեւ այսօր: Ու այնքան ժամանակ, քանի դեռ 21-րդ դարի Հայաստանում ձերբակալվում են քաղաքական հայացքների համար:
Այս ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան 7
Երեկ, Հաղթանակ գյուղում` ի պաշտպանություն Սմբատ Այվազյանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների տեղի ունեցած ակցիային ներկա էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջինս պատասխանեց ...ԵՂԵՌՆԻ ԳՆԱԼՈՒ՞ ԵՍ...
Այսօր ապրիլի 24-ն է. ասել կամ գրել այս արտահայտությունը` հավասարազոր է ամեն ինչ ասելուն կամ... ոչինչ չասելուն:
Որովհետեւ «ապրիլի 24-ը» խիստ տարբեր է յուրաքանչյուրի համար:
Փորձեք տեղեկանալ, թե ում ...ԶԱՐՄԱՑԵՔ ՀԱՅԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է
Արամ Ամատունի 2
Եթե հավատալու լինեինք նախագահ հռչակված Ս.Սարգսյանի խոսքերին, որ նա հնչեցնում էր հեռուստատեսությամբ, ապա հիմա երեւի թե Հայաստանում պետք է լիներ հետեւյալ պատկերը. Հայաստանի քաղաքացիները, Երեւանում եւ մյուս ...
ԱԼ ՂԱԻԴԱՆ, «ՄԱՐՏԻ 1-Ն» ՈՒ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Մարինե ԽառատյանՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
Գայանե ՀովսեփյանԻՐԱՔԸ ԼՔԵՑԻՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է»
Կարինե ՀարությունյանՄԻ ԽՈՍՔՈՎ` ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Կարինե Հարությունյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

