
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ
- Ընտրությունների ժամանակ ու դրանից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով մտահոգ հայտարարության համար աշխատանքից ազատվեցին ԱԳՆ 11 աշխատակիցներ. նախ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանն ու 3 դեսպանները, հետո 6 դիվանագետներ. ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաեւ ԱԳՆ աշխատակից Վիգեն Նիկողոսյանը: Դիվանագետները զրկվեցին իրենց կոչումներից: Նշենք, որ դիվանագետները բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ էին անում զերծ մնալ ուժի կիրառումից մարտի 1-ի ողբերգական դեպքերից առաջ:

Երեկ Վարչական դատարանում կայացավ ՀՀ ԱԳՆ նախկին 4 աշխատակիցների հայցով նախնական նիստը` ընդդեմ ԱԳՆ-ի: ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հրամանով փետրվարի 25-ին իրենց աշխատանքից ազատելը դիվանագետները համարում են քաղաքական որոշում: ԱԳՆ նախկին աշխատակիցներ Վլադիմիր Կարապետյանը, Մարտա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջում են վերացնել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի փետրվարի 25-ի հրամանն իրենց աշխատանքից ազատելու մասին, վերականգնել իրենց պաշտոններում եւ փոխհատուցել պարապուրդի ողջ ընթացքում իրենց հասցրած վնասը: Որպես պատասխանող կողմ դատարան ներկայացած ԱԳՆ քարտուղարության խորհրդական Լեւոն Ամիրջանյանը եւ ԱԳՆ իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը պնդել են, թե դիվանագետները աշխատանքից ազատվել են ճիշտ հիմնավորմամբ` հղում կատարելով «Դիվանագիտական ծառայության» մասին ՀՀ օրենքին: Դիվանագետների հայցը Վարչական դատարանը` դատավոր Հովսեփ Բեդեյանի նախագահությամբ կլսի մայիսի 14-ին: Երեկվա նիստի ավարտից հետո զրուցեցինք ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ: - ԱԳՆ ներկայացուցիչները դատարանում պնդեցին, որ ԱԳ նախկին նախարարը ձեզ աշխատանքից ազատել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի շրջանակում եւ «պահպանվել են իրավական հիմքերը»: Ի՞նչ հիմքեր ունի ձեր բողոքն ու պայքարը: - Ես խիստ կասկածում եմ, որ դատարանում իրենք կկարողանան հիմնավորել աշխատանքից մեր ազատման իրավական հիմքերը: Մենք պնդում ենք, որ որեւէ քաղաքական միտում մեր հայտարարություններում չի եղել: Այն, ինչ կա մեր հայտարարություններում` ամբողջությամբ համապատասխանում է պետության ղեկավարության հայտարարություններին: Ինչ վերաբերում է մեր հայցին` ես համարում եմ, որ դա կարող է շատ լավ նախադեպ հանդիսանալ այն պետական ծառայողների եւ քաղաքացիների համար, ովքեր զոհ են դարձել ղեկավարների ապօրինի որոշումների: Վստահ եմ, որ մենք հաղթելու ենք այսօր կամ վաղը եւ դրանով մեր ներդրում ենք բերելու իրավական պետության կառուցման մեր տեսլականին: - Բռնություններ չկիրառելու ձեր կոչը անարձագանք մնաց, ինչպես ցույց տվեցին մարտի 1-ի դեպքերը: Դուք չե՞ք ափսոսում ձեր քայլերի համար: - Բացարձակ չենք ափսոսում: Այսօր էլ ես նույնը կանեի: Հատկապես, երբ կա տեղեկություն բռնություն կիրառելու մասին, բնականաբար մենք պետք է մեր քաղաքացիական դիրքորոշումը դրսեւորեինք եւ փորձեինք զսպել նման մտադրություններ ունեցող մարդկանց: Ես ի պաշտոնե մոտեցել եմ իմ ղեկավարին եւ խնդրել եմ իրեն անել կոչը` հաշվի առնելով նրա հեղինակությունը, եւ այն, որ շատերին կսթափեցնի նման վերաբերմունքն ու կեցվածքը: Ցավով եմ ասում, որ նախարարը չհամաձայնեց, եւ փաստորեն մենք ունեցանք այն, ինչ որ ունեցանք` մարտի 1-ի բռնությունները, այնուհետեւ մարդկանց սպանությունները: Լինելով դիվանագետ` մենք նաեւ պատկերացնում էինք, թե այդ բռնությունները եւ իրադարձությունները ինչ ողբալի հետեւանքներ կունենան Հայաստանի հեղինակության համար արտերկրում: Դրա վկայությունն են բազմաթիվ քննադատող հայտարարությունները, որ եղան մարտի 1-ից հետո, ինչպես նաեւ ԵԽԽՎ վերջերս ընդունած բանաձեւը հետընտրական Հայաստանի մասին, որն այսօր արդեն կոալիցիայի ներկայացուցիչներն են գնահատում որպես համարժեք: ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի հարցի լսումների ժամանակ կոնգրեսականներից մեկը բավական անհարգալից խոսեց ՀՀ իշխանության ներկայացուցչի հետ. ես ցավում եմ, որ արձագանք չկա նման վերաբերմունքին: Նաեւ հիշեցնեմ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Բրայզայի խոսքը, որ ԱՄՆ կառավարությունը շարունակելու է քննադատել ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը: Ինչու՞ մենք պետք է հասնեիքն այսպիսի հանգրվանի: Այս ամենը կանխելուն էր ուղղված մեր կոչը, որ արեցինք փետրվարի 24-ին: - Հայաստանի դատարանների վճիռներով այսօր բազմաթիվ քաղբանտարկյալներ գտնվում են կալանավայրերում: Դուք հավատու՞մ եք արդար դատավարության իրականացմանը Հայաստանում: - Ես ցավում եմ, որ նման վիճակ է ստեղծվել: Ես ցավում եմ, որ գրեթե ոչ մի անգամ դատարանը չի գնացել դատախազության դեմ եւ չի կայացրել դատախազության ներկայացրած պահանջներին հակասող որեւէ վճիռ: Մինչ օրս մենք դա ենք գրանցում, եւ դա մեր դատական համակարգի արդարադատության մասին խոսուն արտահայտություն է: Քանի որ արտգործնախարարության պնդումները ես համարում եմ բացարձակ հիմնազուրկ, աշխատանքից ազատման հրամանը` ապօրինի, ես վստահ եմ, որ հաջորդ դատական նիստերի ժամանակ մենք կկարողանանք ապացուցել մեր ճշմարտությունը: Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք:
- Մարինե Խառատյան
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐՔՎԱԾ ԷԻՆ»
Գոհար Բարսամյան
Մեր իրականության մեջ օրենքները սովորաբար շրջանցելու համար են ստեղծվում: ԵԽԽՎ-ն սպառնացել է Հայաստանին ձայնի իրավունքից զրկել, եթե երկիրը էական առաջխաղացում չգրանցի ժողովրդավարության եւ դատական բարեփոխումների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարինա Բաղդագյուլյան
«1914թ. աշնանից եւ հատկապես 1915թ. գարնանից սկսվում է հայերի բռնագաղթն ու կոտորածը: Ապրիլի 24-ին դավադրաբար ձերբակալվում եւ գազանաբար խոշտանգվում են ավելի քան 600 հայ մտավորականներ` գրողներ, արվեստագետներ, ...ԽՆԴԻՐ, ՈՐԻՑ ԽՈՒՍԱՆԱՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Գոհար Բարսամյան
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գերմանացի իր գործընկեր Անգելա Մերկելի հետ առաջարկել է Թուրքիային ընդունել Եվրամիության հետ «արտոնյալ ընկերակցությունը» եւ ոչ թե Եվրամիության անդամակցությունը:
Այդ ...ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան 7
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերից մեկի` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին հարցրինք, թե ինչու՞ չի մասնակցում Հյուսիսային պողոտայում գրեթե ամեն օր տեղի ունեցող քաղաքական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԼԻՆԵՆՔ ԱԶԱՏ ԵՒ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցը: Այդ օրը ողջ հայ ժողովուրդը` Մայր Հայրենիքում թե Սփյուռքում սգում է անմեղ նահատակների հիշատակը, հայտարարում, որ երբեք չի մոռանա 20-րդ դարի մեծագույն ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ
Էմմա Գաբրիելյան
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում երեկ նշանակված էին քննարկումներ, որտեղ ներկայացվելու էր Ագոյի խմբի զեկույցը Հայաստան կատարած այցելության արդյունքների վերաբերյալ: Մոնիտորինգի խմբի զեկույցը ներկայացնելուց ...ԱՐՅՈՒՆԱԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Գագիկ Աբգարյան
«Ներկայիս քաղաքական համակարգը եւ տնտեսական իրավիճակը եթե ոչ ճգնաժամային, ապա ճգնաժամին մոտ եմ գնահատում, որովհետեւ նախընտրական եւ հետընտրական պրոցեսները ոչ միայն չբերեցին հասարակական համերաշխության, այլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ
Մարինե Խառատյան
Ընտրությունների ժամանակ ու դրանից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով մտահոգ հայտարարության համար աշխատանքից ազատվեցին ԱԳՆ 11 աշխատակիցներ. նախ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանն ու 3 դեսպանները, հետո ...ՍԳԱԼՈՒ ԵՆ ՆԱԵՒ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարինե Խառատյան 4
Հյուսիսային պողոտայում երեկ խոսում էին, որ մի պատանու են ձերբակալել, որի մոտ եղել է այսօր Հյուսիսային պողոտայից մեկնարկող սգո երթի մասին հայտարարությունը: Թերեւս պատանին փորձել էր որեւէ մեկին փոխանցել ...«1915. ԱՊՐԻԼԻ 24. ԹԱԼԵԱԹ, ՋԵՄԱԼ, ԷՆՎԵՐ 2008. ՄԱՐՏԻ 1. ՌՈԲԵՐՏ, ՍԵՐԺ, ԱՐԹՈՒՐ»
Հեղինե Մանուկյան 3
Ցեղասպանության մասին խոսել, առավել եւս` դրա դեմ կարելի է եւ պետք է պայքարել ամեն օր:
Կարեւոր չի, թե ինչպես կպայքարես քո տեսակի` մարդու դեմ իրականացված վայրագության դեմ` «Անլռելի զանգակատուն» գրելով, ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ»
Կարինե Հարությունյան
«Ազատություն քաղբանտարկյալներին»: Այս կոչը ժողովրդի շուրթերին է Մարտի 1-2-ից հետո ու մինչեւ այսօր: Ու այնքան ժամանակ, քանի դեռ 21-րդ դարի Հայաստանում ձերբակալվում են քաղաքական հայացքների համար:
Այս ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան 7
Երեկ, Հաղթանակ գյուղում` ի պաշտպանություն Սմբատ Այվազյանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների տեղի ունեցած ակցիային ներկա էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջինս պատասխանեց ...ԵՂԵՌՆԻ ԳՆԱԼՈՒ՞ ԵՍ...
Այսօր ապրիլի 24-ն է. ասել կամ գրել այս արտահայտությունը` հավասարազոր է ամեն ինչ ասելուն կամ... ոչինչ չասելուն:
Որովհետեւ «ապրիլի 24-ը» խիստ տարբեր է յուրաքանչյուրի համար:
Փորձեք տեղեկանալ, թե ում ...ԶԱՐՄԱՑԵՔ ՀԱՅԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է
Արամ Ամատունի 2
Եթե հավատալու լինեինք նախագահ հռչակված Ս.Սարգսյանի խոսքերին, որ նա հնչեցնում էր հեռուստատեսությամբ, ապա հիմա երեւի թե Հայաստանում պետք է լիներ հետեւյալ պատկերը. Հայաստանի քաղաքացիները, Երեւանում եւ մյուս ...
«ԱՊՐԵԼ ԳԱԼԻՔԻ ՏԵՍԻԼՔՈՎ»: ՀՈՒՇԵՐ ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻ ՄԱՍԻՆ
ՍՏԵՂԾԵՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐԵՔ
Գայանե ԱռուստամյանԴԱՏԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ ՆՅՈՒԹՎՈՂ ԴԱՎԻՆ
Գայանե ԱռուստամյանԿԽՈՍԻ՞ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Հեղինե ՄանուկյանՄՏՈՐԵԼՈՒ ԱՌԻԹ` ՕԳՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արամ Ամատունի
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

