
ԱՐՅՈՒՆԱԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
- «Ներկայիս քաղաքական համակարգը եւ տնտեսական իրավիճակը եթե ոչ ճգնաժամային, ապա ճգնաժամին մոտ եմ գնահատում, որովհետեւ նախընտրական եւ հետընտրական պրոցեսները ոչ միայն չբերեցին հասարակական համերաշխության, այլ ընդհակառակը` հասարակական բեւեռացվածություն առաջացրեցին»` «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

Յուրաքանչյուր, հատկապես նախագահի ընտրություններից հետո, հանրապետությունում լարվածության առաջացումը նա կապեց մեզանում ժողովրդական համակարգի բացակայության հետ: Ըստ բանախոսի` համակարգի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ժողովրդավարական ընտրական գործընթացներում չի ապհովվում հասարակության մասնակցային գործոնը, նա չի մասնակցում իշխանության ձեւավորմանը, իշխանությունը պահելուն կամ հանձնելուն, ինչի արդյունքում ճգնաժամեր են առաջանում: Թեւանյանը համոզված է, որ երկրում սեփականության լեգիտիմության ճգնաժամ եւս գոյություն ունի եւ «պատահական չէ, որ քաղաքական գործընթացներին զուգահեռ` միշտ սեփականության վերաբաշխման խոսակցություններ են լինում, ճնշումների են ենթարկվում ոչ հաճո բիզնես-համակարգերը: Սա նշանակում է, որ Հայաստանում ինսիտուցիոնալ ձեւով պաշտպանված չէ սեփականության իրավունքը: Հետեւաբար ընտրություններում իշխանությունն առաջնորդվում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով` ակամայից ընդդիմությանը դնելով կամ` հիմա կամ` երբեք խնդրի առաջ: Արդյունքում իշխանության համար պայքարը վերածվում է կենաց-մահու պայքարի»` նշեց Թեւանյանը: Նրա պնդմամբ, եթե սեփականությունը լեգիտիմ չէ, ուրեմն լեգիտիմ չէ նաեւ իշխանությունը, որովհետեւ սրանք փոխկապակցված համակարգեր են: Շարունակելով իր խոսքը` նա նշեց, որ, մեծ հաշվով, Հայաստանում առկա այսօրվա ճգնաժամը արդարության բացակայության ճգնաժամ է: Արդարությունը բացակայում է սոցիալական համակարգում, բիզնես հարաբերություններում. «Խոշոր բիզնեսը, սերտաճած լինելով իշխանության հետ, ըստ էության դոմինանտ է տնտեսական հարաբերություններում, ինչի հետեւանքով փոքր ու միջին բիզնեսը դուրս է մղվում համակարգից կամ ճնշումների է ենթարկվում»: Նրա կարծիքով` «Պարզեցված հարկի մասին» օրենքի փոփոխությունը այդ ճնշումների առաջին քայլն է. «Ես կարծում եմ, որ սրան հետեւելու են խոշոր բիզնեսի նկատմամբ ճնշումները, որովհետեւ իշխանությունները ստիպված են լինելու գնալ այդ քայլին, որպեսզի նվազագույն` բյուջեի ֆիսկալ գանձումները ապահովեն»: Թեւանյանը ասուլիսում անդրադարձավ ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին. «Հայաստանում իշխանությունն է արմատական: Իշխանության արմատականությունն է ծնում արմատական ընդդիմություն: Իշխանության արմատականությունն այն դեպքն է, երբ նա ոչ մի դեպքում պատրաստ չէ հանձնել իշխանությունը: Քաղաքական պրոցեսները այնպիսին են, որ իշխանությունները անկյունում են հայտնվել եւ վիրավոր գազանի պես ինչ-որ քայլերի են դիմում»: Թեւանյանի կարծիքով` իշխանությունն այդ քայլերին դիմում է, որովհետեւ համոզված է, որ իշխանությունը հանձնելու դեպքում ինքը կհայտնվի ճաղերից այն կողմ: «Իշխանությունները երկխոսության մասին վուլգար պատկերացում ունեն: Նրանք պատկերացնում են, որ պետք է պաշտոն տան, մի քանի պոստեր, ինչպես տեղի ունեցավ Արթուր Բաղդասարյանի ու այլոց դեպքում, եւ սա համարում են երկխոսություն: Եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ Լ.Տ.Պետրոսյանը կհամաձայնի գնալ այդ քայլին, ապա իշխանության դեմ դուրս եկած զանգվածը չի գնա դրան: Էդպիսի բան չկա: Ա.Բաղդասարյանը, երբ գնաց այդ քայլին, դա չի նշանակում, որ նա 270 հազար ձայն իր հետ տարավ իշխանություններին որպես «օժիտ»: Ասուլիսը Թեւանյանը եզրափակեց այսպիսի հայտարարությամբ. «Կամ իշխանությունը կգնա արմատական բարեփոխումների եւ կստեղծի բաց տնտեսա-քաղաքական համակարգ կամ ամեն ինչ կթողնի ինչպես որ կա, ինչի հետեւանքը կլինի արյունալի հեղափոխությունը»:
- Գագիկ Աբգարյան
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐՔՎԱԾ ԷԻՆ»
Գոհար Բարսամյան
Մեր իրականության մեջ օրենքները սովորաբար շրջանցելու համար են ստեղծվում: ԵԽԽՎ-ն սպառնացել է Հայաստանին ձայնի իրավունքից զրկել, եթե երկիրը էական առաջխաղացում չգրանցի ժողովրդավարության եւ դատական բարեփոխումների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարինա Բաղդագյուլյան
«1914թ. աշնանից եւ հատկապես 1915թ. գարնանից սկսվում է հայերի բռնագաղթն ու կոտորածը: Ապրիլի 24-ին դավադրաբար ձերբակալվում եւ գազանաբար խոշտանգվում են ավելի քան 600 հայ մտավորականներ` գրողներ, արվեստագետներ, ...ԽՆԴԻՐ, ՈՐԻՑ ԽՈՒՍԱՆԱՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Գոհար Բարսամյան
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գերմանացի իր գործընկեր Անգելա Մերկելի հետ առաջարկել է Թուրքիային ընդունել Եվրամիության հետ «արտոնյալ ընկերակցությունը» եւ ոչ թե Եվրամիության անդամակցությունը:
Այդ ...ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան 7
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերից մեկի` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին հարցրինք, թե ինչու՞ չի մասնակցում Հյուսիսային պողոտայում գրեթե ամեն օր տեղի ունեցող քաղաքական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԼԻՆԵՆՔ ԱԶԱՏ ԵՒ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցը: Այդ օրը ողջ հայ ժողովուրդը` Մայր Հայրենիքում թե Սփյուռքում սգում է անմեղ նահատակների հիշատակը, հայտարարում, որ երբեք չի մոռանա 20-րդ դարի մեծագույն ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ
Էմմա Գաբրիելյան
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում երեկ նշանակված էին քննարկումներ, որտեղ ներկայացվելու էր Ագոյի խմբի զեկույցը Հայաստան կատարած այցելության արդյունքների վերաբերյալ: Մոնիտորինգի խմբի զեկույցը ներկայացնելուց ...ԱՐՅՈՒՆԱԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Գագիկ Աբգարյան
«Ներկայիս քաղաքական համակարգը եւ տնտեսական իրավիճակը եթե ոչ ճգնաժամային, ապա ճգնաժամին մոտ եմ գնահատում, որովհետեւ նախընտրական եւ հետընտրական պրոցեսները ոչ միայն չբերեցին հասարակական համերաշխության, այլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ
Մարինե Խառատյան
Ընտրությունների ժամանակ ու դրանից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով մտահոգ հայտարարության համար աշխատանքից ազատվեցին ԱԳՆ 11 աշխատակիցներ. նախ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանն ու 3 դեսպանները, հետո ...ՍԳԱԼՈՒ ԵՆ ՆԱԵՒ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարինե Խառատյան 4
Հյուսիսային պողոտայում երեկ խոսում էին, որ մի պատանու են ձերբակալել, որի մոտ եղել է այսօր Հյուսիսային պողոտայից մեկնարկող սգո երթի մասին հայտարարությունը: Թերեւս պատանին փորձել էր որեւէ մեկին փոխանցել ...«1915. ԱՊՐԻԼԻ 24. ԹԱԼԵԱԹ, ՋԵՄԱԼ, ԷՆՎԵՐ 2008. ՄԱՐՏԻ 1. ՌՈԲԵՐՏ, ՍԵՐԺ, ԱՐԹՈՒՐ»
Հեղինե Մանուկյան 3
Ցեղասպանության մասին խոսել, առավել եւս` դրա դեմ կարելի է եւ պետք է պայքարել ամեն օր:
Կարեւոր չի, թե ինչպես կպայքարես քո տեսակի` մարդու դեմ իրականացված վայրագության դեմ` «Անլռելի զանգակատուն» գրելով, ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ»
Կարինե Հարությունյան
«Ազատություն քաղբանտարկյալներին»: Այս կոչը ժողովրդի շուրթերին է Մարտի 1-2-ից հետո ու մինչեւ այսօր: Ու այնքան ժամանակ, քանի դեռ 21-րդ դարի Հայաստանում ձերբակալվում են քաղաքական հայացքների համար:
Այս ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան 7
Երեկ, Հաղթանակ գյուղում` ի պաշտպանություն Սմբատ Այվազյանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների տեղի ունեցած ակցիային ներկա էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջինս պատասխանեց ...ԵՂԵՌՆԻ ԳՆԱԼՈՒ՞ ԵՍ...
Այսօր ապրիլի 24-ն է. ասել կամ գրել այս արտահայտությունը` հավասարազոր է ամեն ինչ ասելուն կամ... ոչինչ չասելուն:
Որովհետեւ «ապրիլի 24-ը» խիստ տարբեր է յուրաքանչյուրի համար:
Փորձեք տեղեկանալ, թե ում ...ԶԱՐՄԱՑԵՔ ՀԱՅԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է
Արամ Ամատունի 2
Եթե հավատալու լինեինք նախագահ հռչակված Ս.Սարգսյանի խոսքերին, որ նա հնչեցնում էր հեռուստատեսությամբ, ապա հիմա երեւի թե Հայաստանում պետք է լիներ հետեւյալ պատկերը. Հայաստանի քաղաքացիները, Երեւանում եւ մյուս ...
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

