
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
- Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերից մեկի` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին հարցրինք, թե ինչու՞ չի մասնակցում Հյուսիսային պողոտայում գրեթե ամեն օր տեղի ունեցող քաղաքական զբոսանքներին եւ իր խոսքով ու ներկայությամբ խթան հաղորդում պողոտայում հավաքվող մարդկանց:

Ի պատասխան պրն Հակոբյանն իրեն հատուկ ոճով ասաց. «Լենինը մի լավ խոսք ունի` տաք սրտով, սառը գլխով: Եթե այսօր արտակարգ իրադրություն է, եւ դու ուզում ես դատարկ աքլորությամբ ռեյտինգային աչոկներ հավաքել, իբր մտահոգված ես հասարակության վիճակով ու նրան այդ վիճակով տանում ես կառափնարան, այդպիսի գապոնտերտերությունը Հակոբյանը չի ընդունում, դրա համար էլ գերադասում է դուրս չգալ հասարակության մեջ: Բայցեւայնպես, պիտի ասեմ, որ էսօր հասարակության բարոյահոգեբանական վերելքը դեռ չի հանգել, այդ վերելքը քանի դեռ կա` նշանակում է ապստամբությունն էլ չի հանգել: Բայց նոր ապստամբության, նոր միտինգների, նոր մարտահրավերների քաղաքականություն դեռ չմշակած` դուրս գալ փողոց ինքնակործան է: Եթե դու ժամանակի հետ համընթաց չես քայլում, ուզում ես առաջ ընկնել...նորից Լենինի խոսքերը պիտի հիշեմ` «Հեղափոխությունը մանկական խաղ չէ», ուրեմն պիտի պատրաստվել ապագա մարտահրավերներին ու շատ լուրջ: Ուստի աշխատիր այնտեղ, որտեղ դու իսկապես կարող ես բերքառատ գործունեություն ծավալել»: Դավիթ Հակոբյանի հետ նույնքան կոլորիտային զրույցը` մեր առաջիկա համարում:
- Հեղինե Մանուկյան
Քննարկում
Ruzan գրել է:- hayuhi
Verjapes xelqi ekar Paron Hakobyan vor izur er dranc mianal@?
ushadir karda,te inchagrac-nor"canrakshir"ezrakacutjund hraparaki:))))?- hayuhi
hay գրել է:- Ruzan
ushadir karda,te inchagrac-nor"canrakshir"ezrakacutjund hraparaki:))))?
Levonakanner@ hima nuynisk patrast en satanayi het el hamagorcakcen miayn te hasnen irenc ambicianerov li npatakin. Nuyn leninn el asel e "npatakn ardaracnum e mijocner@". Henc ays kargaxosov el lenin ter petrosyanakannern el arajnordvum en.- Ruzan
Txmarnerin գրել է:- HerosakanHai
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ - ահա թէ ով է պետք այսօր Հայաստանում
մեր Ռոբիկ Թալեաթին սատկացնելու համար ...
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Հիմա քեզ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցի են տանում: Քո ոտքը չեն գալիս, ինչպես Շուրիշկանում, այլ քեզ են տանում: Տանում են , որ բուժես, տանում են , որ լույս ու հավատ սփռես, քանզի շատացել է սուտը, մեղքը, անարդարությունը, ոճրագործությունը, ազգադավությունը, դավաճանությունը... Կրկին քո զորությանն են ապավինում, քանզի իրենք մեղավոր են ու անզոր:
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Մենք չորս հարյուր տարվա բարեկամներ ենք, հարազատներ ենք: Հավատա՛, որ ամբողջ կյանքում անկեղծ հավատացել եմ քեզ ու քո անունով միայն ճշմարիտն եմ խոսել: Դու մեր խորհրդատուն ես եղել, չարից ու վատից պաշտպանել ես մեզ, բուժել ես հիվանդություններից: Հիմա իմ սիրտը հարազատի պես դողում է քեզ համար, չլինի խաբեն քեզ, քո անունով սուտ երդվեն՝ իրենց աններելի մեղքերը քավելու համար:
Ծնկաչոք համբուրում եմ քեզ, ուշադիր եղիր...
Պապիս պապը պատմել է .- Երբ շահը հրաման տվեց անցեք՝ « հետևից սուր, առաջից ջուր...» , դու նրա մեջքին կապված ես եղել, այծի մորթուց պատրաստված ջուր չքաշող տիկի մեջ, հացի ու պանրի հետ: Նա պատմել է նաև, որ քո զորությամբ ու հոrդորանքով գոտեպնդվել , քաջացել ու տասնյակ հազարավոր հայեր ձեռք ձեռքի բռնած անցել են Արաքսը... «Արաքսն ելման...»
Գաղթականներից շատերն են իմացել , որ դու իրենց հետ ես, ուստի չեն վախեցել արհավիրքներից, շահի ղոշունի անմարդկային հալածանքներից, ֆառաշների այրող մտրակներից, նրանք հավատացել են իրար, օգնել են իրար, սուտ չեն ասել, հավատարիմ են եղել, իրենց ունեցած հացը նշխարի պես կիսել են իրար մեջ, մինչև հասել են շահանիստ Իսֆահան քաղաքը:
Շահ Աբբաս արքան հրաման է արձակել. « Գնացե'ք, շենացրեք Փերիա գավառը, դուք անկրոն եք, բայց մշակ ժողովուրդ եք, շինարար...»:
Պապս լսել է իր պապից, պատմում էր, որ Փերիայում, մի գեղատեսիլ վայրում գյուղ շինեցին Շուրիշկան անունով, քեզ համար եկեղեցի կառուցեցին, ժամ պատարագ արին ու քեզ անվանեցին «ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»:
Մենք չորս հարյուր տարի շարունակ ապրեցինք միասին , Դու պաշտպանեցիր մեզ զուլումից, ձուլումից, դավադրություններից, դավանափոխությունից, դու մեզ հետ եղար մեր կյանքի լավ ու վատ օրերին, դու հավատ ներշնչեցիր մեզ գոյատևելու ու ապրելու, պահպանելու մեր լեզուն: Դու մեզ հորդորեցիր լինել ազնիվ, աշխատասեր, ճշտապահ, ճշտախոս օտար երկրում, օտար ազգի մեջ, որպեսզի նվաճենք նրանց հարգանքն ու համակրանքը : Դու մեր ռահվիրան եղար մինչև մեր վաթան վերադառնալու բաղձալի օրը:
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Դու էլ վերադարձար քո վերածնված հայրենիք, եկար լիուլի կատարած քեզ վրա դրված՝ ազգի բոլոր պարտականությունները: Եկար ու քո պատվավոր հանգիստը գտար Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում: Թե ինչե՞ր ես պատմել քո հասակակիցներին մատենադարանում, քո դեգերումների մասին, այդ միայն քեզ է հայտնի...
Հիմա կրկին հիշել են քեզ ու Մուղնի են տանում: « Քո զորությանը մեռնեմ, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»,- մշտապես ասում էր մայրս: Մենք քո զորությանը ապավինեցինք, որպեսզի պարսից շահերից ու խաներից պաշտպանվենք, որ օտար ազգի լծի դեմ պայքարելու ուժ ամբարենք: Հիմա մեր երկրին՝ Հայաստանին տիրացած հայալեզու խաներն ու իշխանները, ցանկանում են մեզ ստրկացնել, ֆեոդալիզմի դարը տանել, մեր ազատ, մարդավայել ապրելու իրավունքները ոտնակոխ անել, փականք դնել մեր լեզվի ու գրի ազատության վրա: Հիմա էլ ուզում են քեզ խաբել, ժողովրդից հեռացնել: Սրանց ոգին՝ ծույլ ու օտար, չի կարողանում հասկանալ, որ դու դարեր շարունակ ժողովրդի կողքին ես եղել և նրան այս ծանր պահին չես լքելու:
Գիտենք, որ Դու էլ ես տառապում տեղեկատվության խավար զնդանում: Լույսի ու գիտության թշամիները մի քանի օր առաջ շղթայեցին քո մշակին, քո հոգևոր սպասավորներից մեկին՝ Մատենադարանի փոխտնօրենին:
Ասա', հրամյի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել այս՝ լույսի ու ազնվության թշնամիների հետ:
Տարիներ շարունակ կեղեքում ու հարստահարում են ազնիվ աշխատանքով ապրող ժողովրդին՝ քաղաքացուն, գյուղացուն, մտավորականին: Սրանք կշտում չունեն, քչով չեն բավարարվում: Դու գիտես, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, բայց իշխանավորները, «ազգային ժողովի» անդամները, Ղարաբաղի կռվում անտառների մեջ գեներալ ու հերոս դարձածները իրանի շահից քիչ հարստություն չեն դիզել: Սրանք Իսկական պատուհաս են դարձել ժողովրդի գլխին, ղարաբաղի պատերազմում զոհվածների հաղթանակն են մսխում: Արդարություն, ազնվություն, ազգասիրություն, հայրենասիրություն, մարդասիրություն հասկացողությունները խորթ բաներ են Երևանի նոր Սարդար խաների համար:
Ասա', հրամայի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Այս գազազած ավազակապետները, ժողովրդի հացը խլելով չեն բավարարվում, հիմա էլ ժողովրդի կյանքն են խլում: Քեզ հայտնի եղավ, թե ինչպիսի օրինախախտումներով պահեցին իրենց հանցավոր իշխանությունը և պահանջատեր ժողովրդի արյունը թափեցին իր հայրենքի ու իր քաղաքի՝ Մաշտոցի փողոցի վրա: Այսպիսի բան պարսից շահերն ու թուրքական սուլթաններն են արել մեր դեմ, սրբությունդ վկա է:
Այս արնահեղությունը կազմակերպեցին, վերարտադրվելու ու կատարած ծանր հանցանքները պարտկելու նպատակով, որպեսզի լուրջ «փաստարկներ» ունենան , լեռան գետի պես վարարող շարժումը կանգնեցնելու համար: Ռեժիմի գեներալները, ստրատեգները, ազգային անվտանգության ծառայողները, խորհրդատու հոգեբանները, պետք էր որ մանրամասն քննարկումներ ու վերլուծություններ արած լինեին, իրենց կատարելիք օպերացիայի ու նրա անխուսափելի հետևանքների շուրջ: Հարդը և կրակը իրար կողքի անվտանգ չես պահի: Հազիվ թե այս պարզ դատողությունը դժվար հասկանալի լիներ գլխավոր հրամանատարի ու նրա գեներալիտետի համար: ...Նրանց պետք էր բախումը և դրա համար էլ հարյուր հազարավոր, մինչև հոգու խորքը վիրավորված մարդկանց «կարգ ու կանոն հասկացնելու համար», դեմ դիմաց հանեցին զինված ոստիկանությանը, բանակը և ժողովրդի մեջ խցկեցին իրենց արհեստավարժ սադրիչներին ու օլիգարխների սափրագլուխ զինյալներին :
Շարժման ղեկավարները թերագնահատեցին բռնապետության դաժանության աստիճանը, միաժամանակ գերագնահատելով ուժայինների ժողովրդին մոտ կանգնած լինելու պատրանքը: Ամեն գնով պետք էր բացառվեր ռեժիմի նախապատրաստած ու նրան օդի պես անհրաժեշտ բախումը:
Ռեժիմը ավելի հստակ աշխատեց՝ գլխատեց շարժումը և անկառավարելի դարձրեց այն: Հետագա քայլերը կատարվեցին ըստ իրենց նախագծած սցենարի...
Երկրին տեր ու տիրական դարձաց արտոնյալ օլիգարխները ու նրանց հովանավորող կաշառակեր պետական չինովնիկները, իրենց շահերը վտանգի մեջ տեսնելով, բոլոր միջոցներով ցանկանում են կանգնեցնել համաժողովրդական շարժման ու, ազգային վերելքի բուռն ընթացքը: Իրավունքի ու ապրուստի համար պայքարը անթույլատրելի ու աններելի մեղք են համարում ու զնդանները լցրել են ամենահայրենասեր մարդկանցով, շարժման ղեկավարներով, պարզ քաղաքացիներով: Հրամայական դատավարություններ ու շինծու քրեական մեղադրանքներ են հարուցում քաղաքական բանտարկյալների դեմ: Ստալինիզմի ուրվականն է շրջում այսօր Հայաստանի գյուղերում ու քաղաքներում:
Մեջլիսում իրենց գործին հարմար «օրենքներ» են հորինում ու հանձնում են իրենց տաշտակից սնվող դաժան ոստիկանապետներին՝ ի կատար ածելու դրանք:
Իրենց շահերին են ծառայեցնում երկրի լրատվության բոլոր միջոցները: Հ1-ը, Վայ լուրը ստի ու կեղծիքի ծանր հրետանիով օրնիբուն ռմբակոծում է երկրի բնակչությանը...
Տիեզերքում հարդ են գողանում, գիշերները երևում է հարդագողի ճանապարհը պարզ երկնքում, դու արի ու տես, սրբությունդ, օրը ցերեկով հյուսիսային պողոտան դարձրել են մարդագողի ճանապարհ: Քայլելն ու նստելը, կարդալն ու բարձրաձայն մտածելն էլ հանցաք է մեր օրերին, սրանք բռնակալ շահերից առաջ անցան: Սրանք կրակեցին մեր հայրենասիրության վրա, մեր իրար սիրելու զգացմունքների վրա, սրանք ատելություն են սփռում Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքը հեռացնում են Հայաստանից: Վտանգել են մեր ազգային համերաշխությունն ու անվտանգությունը:
Ղարաբաղցիները մեր արյունակիցներն են ու բախտակիցները: Սրանք ղարաբաղցի աշխատավոր ժողովրդին էլ են հարստահարում, թալանում իրենց դրածոների ձեռքով: Անմեղ զոհերի արյունը դեռ չցորացած Երևանում, դեռ նրանց մահվան քառասուն օրը չլրացած, գլխավոր հանցագործին Ստեփանակերտում պարգևատրեցին Լուսավորչի մեդալով:
«Դե ե'կ վարդապետ ու մի խենթանա»:
Ղարաբաղի հանցախմբակը, որը Թրոյայի ձիու դերն է կատարում ազգային կյանքում, իր արարքով աղ լցրեց ազգին ցավ պատճառող բաց վերքի վրա՝ դրանով իսկ խորացնելով Հայաստանցի, Ղարաբաղցի անմիտ հակադրությունները:
Սրբությունդ, դու տես, մեծ շեյթանի մտքով ինչպիսի դավադիր մտքեր է անցնում: Ուզում է օրենք անցկացնել, որ «ղարաբաղցիներն ու հայաստանցիները իրար դեմ խոսելու իրավուք չունենան»: Պարզից էլ պարզ է, որ մեծ շեյթանը ցանկանում է «օրենքով» խեղդել ժողովրդի ձայնը, Ղարաբաղի կլանի դեմ քննադատական խոսքը:
Ասա՛, հրամայի՛ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Իշխանությունը զավթողների ջրաղացին ջուր լցրեցին զառամյալ հարյուրքսանամյա «հեղափոխական » պոչով կուսակցությունն ու դեռ նոր քայլել սկսած անօրինաց երկրի կուսակցությունը: Քաղաքակիրթ աշխարհի բոլոր սկզբունքներին հակառակ, ընդդիմադիրների ձայները տոպրակեցին և քաղաքական իրենց բնորոշ շառլաթանությաբ հանձնեցին բռնապետությանը: Թվաբանության խառնաշփոթություն է: Իշխանությունները այդ ձայները գումարում են իրար, իսկ ժողովուրդը՝ հանում է ու իր ձայները հետ է պահանջում: Երեկ «դավաճան », այսօր երկրի անվտանգության քարտուղար: Դավաճանությունն էլ պետք է մարդավարի լինի: Տեսնես Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ինչպիսի՞ մեղք է սահմանում այս տիպի քաղաքական աճպարարների համար:
Կեղծիքներով տարած իրենց հաղթանակը տոնելու են զինվորական շքերթով, հրասայլերով, օդային ուժով՝ իրենց չունեցած «պատիվը» բարձր պահելու համար: Ցուցադրել մի պետություն ու բանակ, որը ցուցարարները իբր «բռնի ուժով գրավելու» փորձ էին անում փայտերով ու քարերով, մեծ ամոթ է, բայց սրանք ամոթ չունեն...
Սրբությունդ, դու միշտ հնազանդության, համերաշխության ու մեծահոգի լինելու խորհուրդ ես տվել մեզ... Ասա', ինչպես բարի լինել և հնազանդվել մարդկային արհամարհանքին ու նվաստացմանը: ժողովրդի ձայնը խլել , գողացել են և դեռ ապտակ էլ են հասցնում : Ասա սրբությունդ, ինչպես բարի լինել, երբ ծեծում ու ջարդում են ոչ թե՛ հարյուր մարդ, հազար մարդ, այլ հայրուր հազարավոր երկրի քաղաքացիներին, որոնց պահանջները պարզ, մարդկային իրավունքի, արդարության, աշխատանքի, առօրյա կյանքի, իրենց ընտանիքների ու երեխաների կյանքի ապահովության խնդիրներ են: Եթե այս բոլոր պահանջները անիրավացին են ու արժանի ջարդի՝ ապա, սրբությունդ, ինձ համարիր վերջին անուղղելի հեթանոսը: Եթե հարյուր հազարավոր մարդիք «սխալ» են, ուրեմն մի կարևոր բան ճիշտ է՝ այս իշխանությունը հակաժողովրդական ու հակաազգային է : Սրանք իրենց հոգիները ծախել են սատանային արծաթով ու ոսկով:
Չարի դեմ բարի լինելը, անկասկած, սրբությունդ, դու չես ընդունի: Սրանք պետք է հեռանան:
Պետության ծաղրանկար այս իշխանության զավեշտական արարողությունների գագաթնակետը լինելու է, այսպես կոչված, նախագահի երդման արարողությունը: Եթե այդ կեղծ ու ամոթալի արարողությունները սահմանափակվեին միայն իրենց գրած ու փոխած սահմանադրության վրա ձեռք դնելով, կարելի էր այն վերագրել նրանց հերթական կեղծարարությանն ու խեղկատակությանը, բայց արի ու տես, ավազակապետները Աստծոն էլ են խաբում, իրենց անազնիվ ձեռքը դնելով նաև ավետարանի վրա, իրենց գործընկեր, Էջմածնի սպասավորի ներկայությամբ ու մեղսակցությամբ:
Վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ այս ազգադավերի մտքով չանցնի քեզ էլ մեղսակից դարձնեն: Ծնկաչոք աղաչում եմ, զգուշացիր դավադրությունից: Եթե պատահի դավադրություն կազմակերպեն, ու նա իր արնոտ ձեռքը քեզ մոտեցնի, չորացրո'ւ տեղն ու տեղը...
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Քո աչքի առաջ, Ազատության հրապարակում՝ ժողովուրդը դարձավ լիարժեք քաղաքացի, գիտակից իր քաղաքացիական իրավունքներին: Մեր նորածին քաղաքացին իմաստուն է, հզոր , անվախ ու անպարտելի: Գիտակից զանգվածը ցուցադրեց իր անմնացորդ սիվիլ քուրաժը և այլևս պատրաստ չէ ենթարկվելու այս բռնապետության անօրինություններին:
ՈՒ Քանի դեռ սրանք կան,
Հայաստանում չի լինելու՝ «...ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...» :
Նարեկ Դավթյան
Ծնած ի Փերիայ
03.04.2008- HerosakanHai
Հայ գրել է:- HerosakanHai
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ - ահա թէ ով է պետք այսօր Հայաստանում
մեր Ռոբիկ Թալեաթին սատկացնելու համար ...
Չեմ կարծում դրանով հարցը կլուծվի:
Եթե նման ճանապարով գնանք ,Հայաստանին մի քաի հազար
Թեհլերյաններն ել քիչ կլինեն,
չնայած մի քանի հոգին չեր խանգարի, պրոֆիլակտիկայի համար:
Բայց դա ճանապար չի ու հարց չի լուծի:
Վազգենին խփողներն էլ կարծում էին թե հարցը կլուծեն,
բայց էսօր ել կարծում եմ նրանք ավելի մեծ պրոբլեմի առաջ կանգնեցին:
Խոսքս անմիջական խփողների մասին չի իհարկե:
Պրոբլեմը ոչ թե Ռոբի կամ մնացածի ,այլ հենց Հայ ազգի մեջ պետք է փնտրել:
Էրեկ Լևոնը ,էսօր Ռոբը,վաղը Սերժը :
Հետո մինչև երբ?
Հիմնական պատճառը այն է ,որ մենք չափից ավելի հանդուրժող ենք :
Մենք հանդուրժում ենք ,երբ մեզ առևտրում խաբում են ,
աշխատանքի տեղում խաբում են , փողոցում "խարոշիները" նվաստացնում են,
դատվորները անօրինական վճիռներ են անում ,ոստիկանները անմեղ
մարդկանց ծեծում են, լրագրողները ստում ու թույն են թափում թերթերից ...
կարելի է անվերջ թվարկել:
Ամեն մեկս միայն իր կաշվի մասին է մտածում ու մինչև մեզ անհատապես
որևէ բան չի սպառնում կողքինի չենք ել հիշում և եթե նրա նկատմամբ
անօրինականություն է կատարվում , աշխատում ենք չտեսնելու տալ:
Հայ ժողովուրդը պիտի սկսի պայքարել իր արժանապատվության համար:
Քանի դեռ նա դա չի անում ,սկսած ամենափոքր հարցերից,մենք առաջընթաց
չենք ունենա:
Ամենաթարմ օրինակը:
Մի քանի օր առաջ հրապարակվելց ,որ Սյունիքի մարզպետ կոչված Լիցկան
մի երեխայի է ծեծել ու հասցրել մարմնական ծանր վնասվածք ,
որի համար նրան առնվազն մի 5 տարվա կալանք է հասնում:
Ինչ է արել մեր հասրակությունը այս հանցագործին պատժելու համար?
Կամ մի երկու ամիս առաջ խոսք եղավ Էջմիածնում մի գեներալի որդու թե
ազգականի կողմից մի տղայի սպանության մասին:
Բայց ինչքան ավելի քիչ հայտնի դեպքեր կան ,երբ անօրինականությունը չի
պատժվում?
Շատերը կասեն դրա համար օրենք կա:
Իսկ եթե օրենքները չեն գործում?
Ուրեմն էշ նահատակ պիտի կորչենք?
Եթե ամեն մարդ գոնե մի փոքր պայքարի անարդարության դեմ ,համոզված եղեք
սայլը տեղից կշարժվի:
Ինչի օրինակի համար միտինգ չի կազմակերպվում եվ պահանջվում
որ Լիցկային նկատմամբ սկսեն դատական հետապնդում?
Կամ նույն բանը Էջմիածնի գեներալի որդու նկատմամբ:
Պահանջենք դեպուտատներից ,նրանց չպետք է թողել հանգիստ:
Ցույցեր պետք անել կառավարության, նախագահի նստավայրերի մոտ:
Սկսենք առաջին հայացքից մանր թվացող,սակայն իրականում ավելի
կարեվոր են քան նախագահական ընտրությունները:- HerosakanHai
karabaxski գրել է:
Լյող լյավ ա, ձեզ մատաղ, Լյող լյավ ա...
մըր գոռնափշտիկ Սեռջիկը թագավոր ա ...
Լյող լյավ ա ...
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐՔՎԱԾ ԷԻՆ»
Գոհար Բարսամյան
Մեր իրականության մեջ օրենքները սովորաբար շրջանցելու համար են ստեղծվում: ԵԽԽՎ-ն սպառնացել է Հայաստանին ձայնի իրավունքից զրկել, եթե երկիրը էական առաջխաղացում չգրանցի ժողովրդավարության եւ դատական բարեփոխումների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարինա Բաղդագյուլյան
«1914թ. աշնանից եւ հատկապես 1915թ. գարնանից սկսվում է հայերի բռնագաղթն ու կոտորածը: Ապրիլի 24-ին դավադրաբար ձերբակալվում եւ գազանաբար խոշտանգվում են ավելի քան 600 հայ մտավորականներ` գրողներ, արվեստագետներ, ...ԽՆԴԻՐ, ՈՐԻՑ ԽՈՒՍԱՆԱՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Գոհար Բարսամյան
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գերմանացի իր գործընկեր Անգելա Մերկելի հետ առաջարկել է Թուրքիային ընդունել Եվրամիության հետ «արտոնյալ ընկերակցությունը» եւ ոչ թե Եվրամիության անդամակցությունը:
Այդ ...ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան 7
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերից մեկի` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին հարցրինք, թե ինչու՞ չի մասնակցում Հյուսիսային պողոտայում գրեթե ամեն օր տեղի ունեցող քաղաքական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԼԻՆԵՆՔ ԱԶԱՏ ԵՒ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցը: Այդ օրը ողջ հայ ժողովուրդը` Մայր Հայրենիքում թե Սփյուռքում սգում է անմեղ նահատակների հիշատակը, հայտարարում, որ երբեք չի մոռանա 20-րդ դարի մեծագույն ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ
Էմմա Գաբրիելյան
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում երեկ նշանակված էին քննարկումներ, որտեղ ներկայացվելու էր Ագոյի խմբի զեկույցը Հայաստան կատարած այցելության արդյունքների վերաբերյալ: Մոնիտորինգի խմբի զեկույցը ներկայացնելուց ...ԱՐՅՈՒՆԱԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Գագիկ Աբգարյան
«Ներկայիս քաղաքական համակարգը եւ տնտեսական իրավիճակը եթե ոչ ճգնաժամային, ապա ճգնաժամին մոտ եմ գնահատում, որովհետեւ նախընտրական եւ հետընտրական պրոցեսները ոչ միայն չբերեցին հասարակական համերաշխության, այլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ
Մարինե Խառատյան
Ընտրությունների ժամանակ ու դրանից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով մտահոգ հայտարարության համար աշխատանքից ազատվեցին ԱԳՆ 11 աշխատակիցներ. նախ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանն ու 3 դեսպանները, հետո ...ՍԳԱԼՈՒ ԵՆ ՆԱԵՒ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարինե Խառատյան 4
Հյուսիսային պողոտայում երեկ խոսում էին, որ մի պատանու են ձերբակալել, որի մոտ եղել է այսօր Հյուսիսային պողոտայից մեկնարկող սգո երթի մասին հայտարարությունը: Թերեւս պատանին փորձել էր որեւէ մեկին փոխանցել ...«1915. ԱՊՐԻԼԻ 24. ԹԱԼԵԱԹ, ՋԵՄԱԼ, ԷՆՎԵՐ 2008. ՄԱՐՏԻ 1. ՌՈԲԵՐՏ, ՍԵՐԺ, ԱՐԹՈՒՐ»
Հեղինե Մանուկյան 3
Ցեղասպանության մասին խոսել, առավել եւս` դրա դեմ կարելի է եւ պետք է պայքարել ամեն օր:
Կարեւոր չի, թե ինչպես կպայքարես քո տեսակի` մարդու դեմ իրականացված վայրագության դեմ` «Անլռելի զանգակատուն» գրելով, ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ»
Կարինե Հարությունյան
«Ազատություն քաղբանտարկյալներին»: Այս կոչը ժողովրդի շուրթերին է Մարտի 1-2-ից հետո ու մինչեւ այսօր: Ու այնքան ժամանակ, քանի դեռ 21-րդ դարի Հայաստանում ձերբակալվում են քաղաքական հայացքների համար:
Այս ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան 7
Երեկ, Հաղթանակ գյուղում` ի պաշտպանություն Սմբատ Այվազյանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների տեղի ունեցած ակցիային ներկա էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջինս պատասխանեց ...ԵՂԵՌՆԻ ԳՆԱԼՈՒ՞ ԵՍ...
Այսօր ապրիլի 24-ն է. ասել կամ գրել այս արտահայտությունը` հավասարազոր է ամեն ինչ ասելուն կամ... ոչինչ չասելուն:
Որովհետեւ «ապրիլի 24-ը» խիստ տարբեր է յուրաքանչյուրի համար:
Փորձեք տեղեկանալ, թե ում ...ԶԱՐՄԱՑԵՔ ՀԱՅԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է
Արամ Ամատունի 2
Եթե հավատալու լինեինք նախագահ հռչակված Ս.Սարգսյանի խոսքերին, որ նա հնչեցնում էր հեռուստատեսությամբ, ապա հիմա երեւի թե Հայաստանում պետք է լիներ հետեւյալ պատկերը. Հայաստանի քաղաքացիները, Երեւանում եւ մյուս ...
ԳԱՎԱԹԸ, ԳԻՆԻՆ, ՀՈՎԻՏԸ...
Աստղիկ Սարգսյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

