
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐՔՎԱԾ ԷԻՆ»
- Մեր իրականության մեջ օրենքները սովորաբար շրջանցելու համար են ստեղծվում: ԵԽԽՎ-ն սպառնացել է Հայաստանին ձայնի իրավունքից զրկել, եթե երկիրը էական առաջխաղացում չգրանցի ժողովրդավարության եւ դատական բարեփոխումների ոլորտում:

Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Ջոն Փրեսքոթը, ով ղեկավարել է պատվիրակությունը, հետեւյալ կարծիքն է հայտնել. «Այն դեպքում, երբ մենք կառույցների կատարելագործում ենք նշմարում այս ընտրությունների համապատկերում` կապված դրանց իրագործման հետ, մասնավորապես ձայների հաշվարկման ժամանակ վստահության չարաշահման դեպքեր ենք նկատել»: Շվեդ խորհրդարանական Մարիտա դե Պուղբե-Լունդինը, ըստ «Transition online»-ի կարծիք է հայտնել, որ գնահատականը մեղմացված է: Նա իր զեկույցը ընթերցել է ԵԽԽՎ ապրիլի 14-ի նստաշրջանում. «Ես այս կազմակերպությունում եմ 2007 թվականի հունվարից եւ դիտորդ եմ եղել Թուրքիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Հայաստանում. Հայաստանի ընտրությունները վատթարագույնն էին. ընտրատեղամասերի բացումը եւ օրվա արձանագրությունները այդքան վատ չէին, սակայն հաշվարկը ընտրատեղամասերում պարզապես աղետալի էր: Ամեն ինչ այնպես չի ընթացել, ինչպես հարկն էր: Ընտրողների թիվը, ինչպես նաեւ նրանք, ովքեր նշված են ընտրացուցակներում` չեն հաշվարկվել: Չեն հաշվարկվել նաեւ չօգտագործված քվեաթերթիկները: Արձանագրությունը, որում պետք է ներառվեին ընտրությունների արդյունքները, նախապես ստորագրվել է ընտրական հանձնաժողովների անդամների կողմից: Ամենալուրջ միջադեպն այն էր, որ հանձնաժողովի նախագահը բարձրաձայն կարդում էր ոչ ճիշտ անուն: Նախագահը գիտեր` ինչ էր անում: Նա Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները փոխանցում էր Սերժ Սարգսյանին: Մյուս անդամները փորձում էին դա թաքցնել, որպեսզի ես դա չտեսնեմ: Վերջնարդյունքի ժամանակ 100 քվեաթերթիկ չկար: Սերժ Սարգսյանի վստահված անձինք տհաճ մթնոլորտ էին ստեղծում: Իմ թարգմանիչը շատ էր վախենում, նա ինձ խնդրեց բարձրաձայն ոչինչ չասել, այլ միայն դիտարկել եւ նշել: Ես նկատեցի, որ ընտրությունների պատասխանատու անձինք շատ լավ գիտեին, թե ինչ են անում, եւ նրանք անհարմար վիճակում էին, երբ ես ցույց տվեցի, որ նկատում եմ նրանց խարդախությունները: Սակայն դա նրանց չխոչընդոտեց անելու այն, ինչը նրանք արդեն ծրագրել էին, եւ երաշխավորեցին, որ գործող վարչապետը ստացել է բավարար ձայներ եւ երկրորդ փուլի անհրաժեշտությունը չի զգացվում: Ակնհայտ էր, թե ինչ էր կատարվում: Ես հայտնեցի ամենը` ինչ տեսել էի եւ հյուրանոց վերադարձա հիասթափված, զայրացած ու հոգնած: Ողջ գիշերը չկարողացա քնել: Ես խիստ քննադատաբար վերաբերվեցի այն փաստին, որ հաջորդ օրը մամուլի ասուլիսից դուք կարող էիք տպավորություն ստանալ, թե ընտրությունները անցկացվել են ամենաճիշտ միջոցներով եւ համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Մենք դրանով օգնու՞մ ենք հայերին. կարծում եմ` ոչ: Ես փորձում էի խորհրդարան գնալ եւ լուսանկարել, սակայն երեք ոստիկան եւ անվտանգության աշխատակիցներ ինձ խանգարեցին: Ես հարցրեցի` ինչու՞, նրանք ինձ պատասխանեցին, որ խորհրդարանի նիստը գաղտնի է: Սա Հայաստանի ընթացիկ դրության իսկական պատկերն էր: Եթե ժողովրդավարության պատվար հանդիսացող խորհրդարանը համարվում է գաղտնի, ապա խոսք չի կարող լինել ժողովրդավարության, թափանցիկության, մարդու իրավունքների եւ ազատ ու արդարացի ընտրությունների մասին: Երեք օր անց Հայաստանի ընտրությունների մասին իր դիտարկումներն է ներկայացրել նաեւ հունգար պատգամավոր Մատիաս Էորսին: «Հիմնախնդիրն այն է, որ մենք թույլ ենք տալիս, որ ընթանան կեղծված ընտրություններ: Երբ մենք մտնում ենք ընտրությունների կայքէջերը` տեսնում ենք վերնագրերը` «Մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն», բայց մենք գիտենք, որ ճիշտ չենք խոսում: Ինչ-ինչ կատարելագործումներ կարող էին լինել, սակայն ընտրությունները սարքված էին: Եթե մենք ուզում ենք օգտակար լինել այդ երկրներին, ապա պետք է խոսենք ճշմարտության մասին: Շատ հաճախ ենք մենք քննարկում մեր հարաբերությունները անդամ պետությունների հետ եւ կրկնում ենք, որ պետք է ամրապնդենք խորհրդակցությունները երկրների հետ, որպեսզի ընտրությունները լավ անցնեն, իսկ եթե կան թերություններ ընտրություններում կամ վարչական հիմնախնդիրներում, մենք կարող ենք շատ բան անել` բարելավելու այդ ընտրությունները: Երկրում, որտեղ ընտրությունները սարքովի են, գրողը տանի, պետք է դա քննարկե՞նք այդ կառավարությունների հետ, մենք պետք է ասենք` մի՞ արեք դա: Իհարկե, նրանք լավ գիտեն, թե ինչ են անում: Ես չեմ կարծում, որ դա խորհրդակցելու խնդիր է: Հայաստանում գլխավոր հիմնախնդիրը ընդհանուր անվստահությունն է ժողովրդավարական գործընթացների հանդեպ` կեղծված ընտրությունների պատճառով: Ազատականները եւ ժողովրդավարները լիովին աջակցում են հաշվետու անձանց հանձնարարականները, որոնք կոչ են անում նաեւ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նրանք կոչ են անում վերացնել ընտրական օրենքի ուղղումները, որոնց արդյունքում` կեղծված ընտրություններն էին: Իսկ եթե անկեղծ լինենք` նախապայմանները չեն իրագործվելու. ես չեմ կարծում, որ քաղաքական միջավայրը այնպիսին է, որ կառավարությունը կարող է փոխզիջումներ անել»:
- Գոհար Բարսամյան
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐՔՎԱԾ ԷԻՆ»
Գոհար Բարսամյան
Մեր իրականության մեջ օրենքները սովորաբար շրջանցելու համար են ստեղծվում: ԵԽԽՎ-ն սպառնացել է Հայաստանին ձայնի իրավունքից զրկել, եթե երկիրը էական առաջխաղացում չգրանցի ժողովրդավարության եւ դատական բարեփոխումների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարինա Բաղդագյուլյան
«1914թ. աշնանից եւ հատկապես 1915թ. գարնանից սկսվում է հայերի բռնագաղթն ու կոտորածը: Ապրիլի 24-ին դավադրաբար ձերբակալվում եւ գազանաբար խոշտանգվում են ավելի քան 600 հայ մտավորականներ` գրողներ, արվեստագետներ, ...ԽՆԴԻՐ, ՈՐԻՑ ԽՈՒՍԱՆԱՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Գոհար Բարսամյան
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գերմանացի իր գործընկեր Անգելա Մերկելի հետ առաջարկել է Թուրքիային ընդունել Եվրամիության հետ «արտոնյալ ընկերակցությունը» եւ ոչ թե Եվրամիության անդամակցությունը:
Այդ ...ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան 7
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերից մեկի` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին հարցրինք, թե ինչու՞ չի մասնակցում Հյուսիսային պողոտայում գրեթե ամեն օր տեղի ունեցող քաղաքական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԼԻՆԵՆՔ ԱԶԱՏ ԵՒ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցը: Այդ օրը ողջ հայ ժողովուրդը` Մայր Հայրենիքում թե Սփյուռքում սգում է անմեղ նահատակների հիշատակը, հայտարարում, որ երբեք չի մոռանա 20-րդ դարի մեծագույն ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ
Էմմա Գաբրիելյան
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում երեկ նշանակված էին քննարկումներ, որտեղ ներկայացվելու էր Ագոյի խմբի զեկույցը Հայաստան կատարած այցելության արդյունքների վերաբերյալ: Մոնիտորինգի խմբի զեկույցը ներկայացնելուց ...ԱՐՅՈՒՆԱԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Գագիկ Աբգարյան
«Ներկայիս քաղաքական համակարգը եւ տնտեսական իրավիճակը եթե ոչ ճգնաժամային, ապա ճգնաժամին մոտ եմ գնահատում, որովհետեւ նախընտրական եւ հետընտրական պրոցեսները ոչ միայն չբերեցին հասարակական համերաշխության, այլ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ
Մարինե Խառատյան
Ընտրությունների ժամանակ ու դրանից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով մտահոգ հայտարարության համար աշխատանքից ազատվեցին ԱԳՆ 11 աշխատակիցներ. նախ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանն ու 3 դեսպանները, հետո ...ՍԳԱԼՈՒ ԵՆ ՆԱԵՒ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարինե Խառատյան 4
Հյուսիսային պողոտայում երեկ խոսում էին, որ մի պատանու են ձերբակալել, որի մոտ եղել է այսօր Հյուսիսային պողոտայից մեկնարկող սգո երթի մասին հայտարարությունը: Թերեւս պատանին փորձել էր որեւէ մեկին փոխանցել ...«1915. ԱՊՐԻԼԻ 24. ԹԱԼԵԱԹ, ՋԵՄԱԼ, ԷՆՎԵՐ 2008. ՄԱՐՏԻ 1. ՌՈԲԵՐՏ, ՍԵՐԺ, ԱՐԹՈՒՐ»
Հեղինե Մանուկյան 3
Ցեղասպանության մասին խոսել, առավել եւս` դրա դեմ կարելի է եւ պետք է պայքարել ամեն օր:
Կարեւոր չի, թե ինչպես կպայքարես քո տեսակի` մարդու դեմ իրականացված վայրագության դեմ` «Անլռելի զանգակատուն» գրելով, ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ»
Կարինե Հարությունյան
«Ազատություն քաղբանտարկյալներին»: Այս կոչը ժողովրդի շուրթերին է Մարտի 1-2-ից հետո ու մինչեւ այսօր: Ու այնքան ժամանակ, քանի դեռ 21-րդ դարի Հայաստանում ձերբակալվում են քաղաքական հայացքների համար:
Այս ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան 7
Երեկ, Հաղթանակ գյուղում` ի պաշտպանություն Սմբատ Այվազյանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների տեղի ունեցած ակցիային ներկա էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջինս պատասխանեց ...ԵՂԵՌՆԻ ԳՆԱԼՈՒ՞ ԵՍ...
Այսօր ապրիլի 24-ն է. ասել կամ գրել այս արտահայտությունը` հավասարազոր է ամեն ինչ ասելուն կամ... ոչինչ չասելուն:
Որովհետեւ «ապրիլի 24-ը» խիստ տարբեր է յուրաքանչյուրի համար:
Փորձեք տեղեկանալ, թե ում ...ԶԱՐՄԱՑԵՔ ՀԱՅԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է
Արամ Ամատունի 2
Եթե հավատալու լինեինք նախագահ հռչակված Ս.Սարգսյանի խոսքերին, որ նա հնչեցնում էր հեռուստատեսությամբ, ապա հիմա երեւի թե Հայաստանում պետք է լիներ հետեւյալ պատկերը. Հայաստանի քաղաքացիները, Երեւանում եւ մյուս ...
ՇԱՀԻՆՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԿՀԱՂԹԻ ԱՌԱՆՑ «ԴԱԲՐՈՅԻ»
Հեղինե ՄանուկյանՀՌՉԱԿՎԵՑ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ: ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՅՆ
ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Հեղինե Մանուկյան«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» ԴԻՄԱՆԿԱՐԸ
Նորիկ Եղիազարյան, Հայկ Մարգարյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

