
ՈԳԻՆ ՆՈՒՅՆՆ ԷՐ
- Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: Բայց մի բան հարցնեմ, էդ ինչու՞ մենք ձեզ մերն ենք համարում, բայց դուք մեզ` չէ»...

-էդ ի՞նչ եք կարդում, «Չորրորդ իշխանությու՞ն», «Հայկական ժամանա՞կ»: Էլի մեր մասին վատ բաներ ե՞ն գրել: Տվեք մի հատ նայեմ: Եվ կլանված կարդում էր: «Արտաքին հարաբերություններ», «Արդյունաբերություն», «Էներգետիկա», «Կապ», «Ռազմավարական-ծայրամաս ֆորպոստ», «Պարտք հանուն պարտքի», «Լռությունը մեղսակցություն է», «Դեմոկրատիան պարտքի դիմաց», «Ռազմավարական անգործ ընկեր», «Համատեղ հանրահավաքացրական զորավարժություններ». այսպիսի ցուցապաստառներով էին կանայք ու աղջիկները կանգնել ՌԴ դեսպանատան առջեւ: «Կանայք հանուն խաղաղության» հ/կ նախագահ Գայանե Մարտիրոսյանը ուղերձ էր պատրաստել ՀՀ-ում ՌԴ դեսպանին եւ Ռուսաստանի ժողովրդավարական ուժերին: «Կոչ ենք անում վեր կանգնել կայսերապաշտական նկրտումներից, միավորվել հանուն ժողովրդավարության, հանուն Ազատության, հանուն Խաղաղության եւ հանուն հուսալի հարեւանության ավանդույթների զարգացման: Արտաքին հարաբերությունների, արդյունաբերության, էներգետիկայի, կապի ոլորտներից իրենց ռազմավարությամբ, քաղաքականությամբ թող հանեն այդ գիծը, եւ մենք լինենք գործընկերներ, լավ հարեւաններ, այլ ոչ ռազմավարական-ծայրամաս ֆորպոստ», - ասաց Գայանե Մարտիրոսյանը: Եկավ ուղերձը հանձնելու պահը: Մոտեցավ ոտքը վիրավոր մի տղամարդ եւ ներկայացավ որպես դեսպանատան աշխատող: Վկայագիրը պահանջեցին: Ցույց տվեց: «Էսպես մի նայեք, որ վիրավոր եմ: Ես դեսպանատան անվտանգության պետն եմ: Դուք էլ անջատեք էդ բանը», - դառնալով ինձ` ատամների արանքից շպրտեց: Ասացի, որ «էդ բանը» չեմ անջատի, որովհետեւ պիտի գրեմ, թե ինչ եղավ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջեւ, դա իմ աշխատանքն է: «Ի՞նչ է, ձեռքերով ու ոտքերո՞վ խոսեմ, որ չձայնագրեք»: Հորդորեցի ուղղակի խոսել, որովհետեւ ժեստերի լեզուն էլ հնարավոր է վերարտադրել, ուղղակի այդպես մի քիչ ծիծաղելի կլինի: Աշխատակիցը շատ ցածրաձայն, գրեթե շշուկով, մի քիչ էլ ձեռքերի օգնությամբ հասկացրեց, որ ուղերձը ինքը կփոխանցի դեսպանատան մյուս աշխատակիցներին, եւ երկու ճանապարհ կա` կամ վստահել իրեն եւ առձեռն տալ ուղերձը կամ` գցել փոստը, որ, միեւնույն է, ինքը պիտի հանի ու փոխանցի: Ստանալով ուղերձը` նա մի հիշեցում արեց` ի գիտություն բոլոր լրագրողների. «Գրում եք` չմտածելով հետոյի մասին»... Ի՞նչ նկատի ուներ` երկրի՞, թե՞ լրագրողի «հետո»-ն: Նկատեցի, որ Գայանե Մարտիրոսյանն ու մի փոխգնդապետ խաղաղ զրուցում են: - Արդեն բարեկամացե՞լ եք: - Մեր ոստիկանները շատ ուրախ են, որ արդարության համար պայքարող ժողովուրդ ունեն, - ասաց մի երիտասարդ: - Խնդրում եմ չքաղաքականացնել, - վրդովվեց փոխգնդապետը, - Ի՞նչ արդարություն, ի՞նչ պայքար, ի՞նչ ուրախություն... Մենք հեչ էլ ուրախ չենք...
- Մարինա Բաղդագյուլյան
«ՍԵՒԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ»
Նիկիտա Զարոբյան 3
Սա է կառավարության նախագծի բովանդակությունը, սակայն այն, բարեբախտաբար, օրենքի ուժ չի ստացել: Շնորհակալություն ընտրություններին. նախագահի թեկնածու` վարչապետ Ս.Սարգսյանը ընթացք չի տվել հանրության կողմից ...Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան 1
Շաբաթ օրվա «Առավոտ» օրաթերթում զետեղված է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա մի շարք ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց հնարավոր չէ չանդրադառնալ:
Օրինակ` ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Սկսենք նրանից, որ Հայաստանում ոչ մի քաղաքական լարվածություն չկա ու ճգնաժամ էլ չկա. կա ընդամենը հանցագործ, ավազակապետական ռեժիմ եւ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական Շարժում, եւ այդ Շարժման ...ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 2
Մարտի 7-ին ժամը 20-ին էր, երբ այցելեցի Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան: Ինչու՞ եմ օրն ու ժամը կոնկրետ ու շատ հաստատ փաստում. քանի որ առաջինը` շատ լավ հիշում եմ, նրանց տնից դուրս եկա` ամոթի ու ցավի մտատանջությամբ, ...ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան 10
Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է:
Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ ...Ի՞ՆՉ ԿՊԱՀԱՆՋԻ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ
Մարինե Խառատյան 2
Ընտրակեղծիքներով ու բռնություններով զուգորդված նախագահի «ընտրություններից» ու մարտիմեկյան դեպքերից հետո ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով բազմաթիվ պահանջներ է դրել ՀՀ իշխանությունների առջեւ` դրանց կատարման ...ՄԻՆԻՆ ՊՈՉԸ ՄՅՈՒՍԻՆ ՈՏՔԻ ՏԱԿ
Հեղինե Մանուկյան
Պետական պաշտոնյաներից մեկը մի անգամ մասնավոր մի զրույցի ընթացքում անկեղծանալով ասաց, թե մեր երկրում «քիչ թե շատ թպրտացող ցանկացած ղուշի մասին իշխանությունները մատերիալներ են հավաքում, դոսյեներ կազմում, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՉ ԷԼ ՈՒՐԱԽ ՉԷԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...«Ո՞Վ ԳԻՏԵ...»
Էմմա Գաբրիելյան
թե հիմա էլ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը իրար հանդիպելով` ԼՂ խնդրի կարգավորման պատմության էջերը որքան կհարստացնեն` աշխարհագրորեն
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս ԱՄՆ-ի ...«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ»
Կարինե Հարությունյան 1
Վանատուրում հացադուլի ժամանակավոր դադար է, իսկ հավաքները շարունակվում են: Ամեն օր:
«Բա ո՞նց, առանց հավաքի չի լինի: Մեր կյանքի մի մասն են էս հավաքները: Առանց իրար հետ շփվելու չենք կարող` մեկ, ու առանց ...ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Հանրահավաքներն իսպառ արգելող մեր «ազգընտիր»-ների հանճարեղ որոշումներից հետո հանկարծ մի բան հիշեցի ու...անկեղծ ասած` խորապես մխիթարվեցի:
Մենք, պարզվում է, մենակ չենք: Եվ ոչ միայն մեր անհեթեթությունների ...ՈԳԻՆ ՆՈՒՅՆՆ ԷՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՇԱՐԺՄԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է»
Կարինե ՀարությունյանԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ՍԱՌԸ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ. ՆՈՒՅՆԻՍԿ` ԽՐԱԽՈՒՍՄԱՄԲ...
«ԴԱԺԱՆԱԲԱՐ ԾԵԾՎԵԼ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ»
«Ո՞Վ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿՀԱՆՁՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ»
Հեղինե Մանուկյան«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ» ԳԱՂԱՓԱՐ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՆԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

