
«Ո՞Վ ԳԻՏԵ...»
- թե հիմա էլ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը իրար հանդիպելով` ԼՂ խնդրի կարգավորման պատմության էջերը որքան կհարստացնեն` աշխարհագրորեն

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացած հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումներում, ինչպես հայտնի է, նշել էր «ամենամոտ ժամանակներս» Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին, հույս էր հայտնել մոտ ապագայում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու վերաբերյալ: Ամերիկացի կոնգրեսականների հարցերին ի պատասխան ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահը ստիպված է եղել մի քանի անգամ անդրադառնալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմային: Այսպես, կոնգրեսական Սմիթի` ԼՂ խնդրի հանգուցալուծման եւ Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցին ի պատասխան Մ.Բրայզան ասել է, որ դա «կարող է ամիսների գործ լինել», եթե նրանք որոշեն, որ պատրաստ են գնալ դժվարին քաղաքական փոխզիջումների, որոնք պարունակում են քաղաքական ռիսկեր իրենց պետությունների ներսում: «Ինչպես բանակցային յուրաքանչյուր փուլ, այս մեկը եւս անցել է երկար ճանապարհ` սկիզբ առնելով հեշտ լուծվող հարցերից, հասնելով մինչեւ բարդ լուծվողները եւ ամենավերջում ամենադժվար մի հարցին, ահա հիմա այդ հանգրվանին ենք հասել», - հայտարարել է Մ.Բրայզան` մատնանշելով բանակցային այս ռաունդի առանձնահատկությունը: Շարունակելով` համանախագահը նկատել է. «Անհնար է կանխատեսել. ենթադրենք` ԱԳ նախարարները հանդիպեն, եթե երկու նախագահները պատրաստ են հանդիպել, ո՞վ գիտե, գուցե մեկ ամիս հետո, գուցե ավելի ուշ եւ որոշեն, որ պետք է միմյանց վստահեն, պատրաստ են քաղաքական կամք դրսեւորել եւ հասնել համաձայնության: Դա շատ շուտ կլինի` մի քանի շաբաթների, ամիսների ընթացքում նրանք կարող են աշխատել վերջին դետալների վրա: Ես հույս ունեմ, որ նրանք աշխատում են, բայց ես չգիտեմ, դա նրանց գործն է, մենք միայն կարող ենք ապահովել հաղորդակցությունը նրանց միջեւ»: Ամերիկացի դիվանագետը վերստին հավաստել է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Ըստ ԱՄՆ-ի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է փոխզիջումային քաղաքական համաձայնությունների հասնեն»: Բրայզան չի համաձայնել այն տեսակետին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեությունը անարդյունավետ է, Մ.Բրայզան համոզմունք է հայտնել, որ Մինսկի խմբի աշխատանքը հսկայական արժեք է ունի, եւ ՄԽ-ն շատ օգտակար աշխատանք է իրականացնում: Մինչ Միացյալ Նահանգները Հայաստանի նոր կառավարությանը մտորելու ժամանակ է տվել եւ հետընտրական Հայաստանում կոնկրետ պահանջների իրականացում է ակնկալում` պաշտոնական Բաքուն շարունակում է որդեգրած մարտավարությունը ԼՂ խնդրի առնչությամբ: «Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում կա երեք պետություն, եւ չորրորդը այստեղ տեղ չունի», - օրերս հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Խազար Իբրահիմը: Անդրադառնալով ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Ստեփանակերտ կատարած այցին` Խ.Իբրահիմը ափսոսանք է հայտնել. «Հայաստանի կառավարությունը, այդ թվում եւ արտգործնախարարության նոր ղեկավարը, չի հեռացել հին կարծրատիպերից եւ կրկնում է հին սխալները»: Նա ընդգծել է, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Հայաստանի ԱԳ նախարարության ղեկավարը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ռազմական ծախսերի մասին: Սակայն Ադրբեջանը ոչ ոքի չի խնդրել միջամտել իր ներքին գործերին: Հայաստանի ղեկավարությունը ավելի լավ կաներ, եթե զբաղվեր իր գործերով, իսկ ամենակարեւորը` դուրս բերեր իր օկուպացիոն զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հակառակ դեպքում կարող են սպառվել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղիները», - սպառնացել է Խ.Իբրահիմը: Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը նաեւ համոզմունք է հայտնել, թե երկու երկրներում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի համեմատ ռազմական ծախսերի վերլուծության դեպքում կպարզվի, որ Հայաստանը ավելի ռազմականացված է: Թեեւ միջնորդները խոսում են հակամարտության ռազմական լուծման անհնարինության մասին` ԼՂ խնդրի լուծման ուժային կարգավորման հնարավորության թեմայի մասին անցյալ շաբաթ դարձյալ հիշեցրեց նախագահ Իլհամ Ալիեւը: Նա հայտարարեց, որ իր երկիրը մտադիր չէ հաշտվել միջազգային հանրության անարդար վերաբերմունքի հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. «Մենք զարգացման այնպիսի մակարդակի վրա ենք, որ չենք հանդուրժի այդ իրավիճակը, անարդարությունը: Ադրբեջանը չի պատրաստվում նահանջել իր սկզբունքային դիրքորոշումից ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Մեզ կոչ են անում փոխզիջումների գնալ, սակայն ի՞նչ պետք է մենք անենք. հանձնե՞նք Ղարաբաղը», - հարցրել է Ի.Ալիեւը, ապա հավելել. «Հակամարտությունը կարող է կարգավորվել միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պայմանի դեպքում, եւ այլ ճանապարհ չկա», ապա եւ նկատել է, որ «առաջիկայում պետք է պարզություն մտցվի բանակցությունների շարունակության հնարավորության խնդրում»: «Մենք պետք է իմանանք՝ որտե՞ղ ենք գտնվում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք, արդյո՞ք հայկական կողմը կառուցողական կլինի», - նշել է Ի.Ալիեւը` հույս հայտնելով, որ եւ հայկական կողմը, եւ միջազգային միջնորդները կհասկանան, որ «օկուպացիոն քաղաքականությունն անհեռանկարային է»: «Բոլոր միջազգային կազմակերպությունները ընդունում են մեր դիրքորոշումը: Միջնորդները գիտեն, որ Հայաստանն իրեն ոչ անկեղծ է պահում, ձգձգում է բանակցությունները, սակայն փակում են իրենց աչքերը», - ասել է Ադրբեջանի նախագահը: Գալով հիմնախնդրի ուժային կարգավորման թեմային` նա ընդգծել է, որ Ադրբեջանը կմեծացնի իր ռազմական ուժերը` հայտնելով, որ 2008թ. ռազմական բյուջեն կկազմի 2 մլրդ դոլար: Ի.Ալիեւի խոսքերով` ադրբեջանական բանակը ամենաուժեղն է Հարավային Կովկասում, ինչպես իր պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ, այնպես էլ տեխնիկական զինվածությամբ: Ի դեպ, երկուշաբթի ԼՂ խնդրին է անդրադարձել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը. պաշտոնական Անկարան կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Մենք գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հակամարտությունը կարգավորելու համար»: Թուրքիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել հակամարտության շուտափույթ լուծմանը, որն անվանել է «կրիտիկական խոչընդոտներից մեկը՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»: Ա.Բաբաջանը նաեւ նշել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: «Հայտնի է, որ մենք ունենք խնդիրներ, որոնցից մի քանիսը հարյուր տարվա վաղեմություն ունեն: Սակայն այդ խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն երկխոսության ճանապարհով: Մեր դռները բաց են երկխոսության համար», - հայտարարել է Ա.Բաբաջանը:
- Էմմա Գաբրիելյան
«ՍԵՒԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ»
Նիկիտա Զարոբյան 3
Սա է կառավարության նախագծի բովանդակությունը, սակայն այն, բարեբախտաբար, օրենքի ուժ չի ստացել: Շնորհակալություն ընտրություններին. նախագահի թեկնածու` վարչապետ Ս.Սարգսյանը ընթացք չի տվել հանրության կողմից ...Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան 1
Շաբաթ օրվա «Առավոտ» օրաթերթում զետեղված է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա մի շարք ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց հնարավոր չէ չանդրադառնալ:
Օրինակ` ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Սկսենք նրանից, որ Հայաստանում ոչ մի քաղաքական լարվածություն չկա ու ճգնաժամ էլ չկա. կա ընդամենը հանցագործ, ավազակապետական ռեժիմ եւ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական Շարժում, եւ այդ Շարժման ...ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 2
Մարտի 7-ին ժամը 20-ին էր, երբ այցելեցի Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան: Ինչու՞ եմ օրն ու ժամը կոնկրետ ու շատ հաստատ փաստում. քանի որ առաջինը` շատ լավ հիշում եմ, նրանց տնից դուրս եկա` ամոթի ու ցավի մտատանջությամբ, ...ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան 10
Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է:
Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ ...Ի՞ՆՉ ԿՊԱՀԱՆՋԻ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ
Մարինե Խառատյան 2
Ընտրակեղծիքներով ու բռնություններով զուգորդված նախագահի «ընտրություններից» ու մարտիմեկյան դեպքերից հետո ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով բազմաթիվ պահանջներ է դրել ՀՀ իշխանությունների առջեւ` դրանց կատարման ...ՄԻՆԻՆ ՊՈՉԸ ՄՅՈՒՍԻՆ ՈՏՔԻ ՏԱԿ
Հեղինե Մանուկյան
Պետական պաշտոնյաներից մեկը մի անգամ մասնավոր մի զրույցի ընթացքում անկեղծանալով ասաց, թե մեր երկրում «քիչ թե շատ թպրտացող ցանկացած ղուշի մասին իշխանությունները մատերիալներ են հավաքում, դոսյեներ կազմում, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՉ ԷԼ ՈՒՐԱԽ ՉԷԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...«Ո՞Վ ԳԻՏԵ...»
Էմմա Գաբրիելյան
թե հիմա էլ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը իրար հանդիպելով` ԼՂ խնդրի կարգավորման պատմության էջերը որքան կհարստացնեն` աշխարհագրորեն
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս ԱՄՆ-ի ...«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ»
Կարինե Հարությունյան 1
Վանատուրում հացադուլի ժամանակավոր դադար է, իսկ հավաքները շարունակվում են: Ամեն օր:
«Բա ո՞նց, առանց հավաքի չի լինի: Մեր կյանքի մի մասն են էս հավաքները: Առանց իրար հետ շփվելու չենք կարող` մեկ, ու առանց ...ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Հանրահավաքներն իսպառ արգելող մեր «ազգընտիր»-ների հանճարեղ որոշումներից հետո հանկարծ մի բան հիշեցի ու...անկեղծ ասած` խորապես մխիթարվեցի:
Մենք, պարզվում է, մենակ չենք: Եվ ոչ միայն մեր անհեթեթությունների ...ՈԳԻՆ ՆՈՒՅՆՆ ԷՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...
ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՄԵԶ ՎՐԱ ԹԱՆԿ ԿՆՍՏԻ
Արամ Ամատունի
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

