
ՄԻՆԻՆ ՊՈՉԸ ՄՅՈՒՍԻՆ ՈՏՔԻ ՏԱԿ
- Պետական պաշտոնյաներից մեկը մի անգամ մասնավոր մի զրույցի ընթացքում անկեղծանալով ասաց, թե մեր երկրում «քիչ թե շատ թպրտացող ցանկացած ղուշի մասին իշխանությունները մատերիալներ են հավաքում, դոսյեներ կազմում, որ իրենց պետք եկած ժամանակ դրանք օգտագործեն դոսյեի տիրոջ կամ նրա մերձավոր շրջապատի դեմ»:

Մեր զրուցակիցը չբացառեց, որ այդպիսի մի «դոսյե» էլ հավանաբար ինքն ունի, պարզապես իրեն առայժմ «խնայում են», քանի որ ինքն իշխանությունների համար դեռ «վտանգ» չի ներկայացնում: Պաշտոնյայի ասածն, անշուշտ, նորություն չէ. այդ մասին կարելի էր կռահել նաեւ` դատելով ներկայիս իշխանական բուրգի կրիմինալ էությունից ու տիպաբանությունից, բուրգ, որի օղակները գուցե արտաքուստ ամուր են, սակայն բնավ էլ ոչ այն պատճառով, որ միմյանց հետ հաշտ ու ներդաշնակ են հարաբերվում, այլ այն պատճառով, որ բուրգը գործում է «մեկի պոչը մյուսի ոտքի տակ» տրամաբանությամբ: Հենց այդ բուրգի որեւէ օղակ ինչ-որ մի պահի սկսում է շեղվել շրջանագծից` բուրգի սեյսմակայունությունը չվտանգելու համար շտապ միջոցներ են ձեռք առնվում այդ օղակը վերակազմակերպելու կամ, որ ավելի հաճախ է պատահում` ապամոնտաժելու համար: Այլ կերպ ասած` եթե իշխանական «թիմի» անդամներից կամ յուրայիններից որեւէ մեկը ինչ-որ պահի առարկում է «թիմի» որդեգրած խաղի կանոններին ու որոշում է «իմպրովիզներ» անել կամ ինչպես ընդունված է ասել` «խաղեր տալ», թիմը հոգում է, որ այդ անդամը դեռ խաղը չսկսած` պարտություն կրի: Իսկ այդ հարցում օգնության են հասնում վերը հիշատակված «դոսյեներն» իրենց պարունակությամբ: Կախված թիմակցի «խաղեր տալու» ոճից եւ «իմպրովիզի» բովանդակությունից` հղում է կատարվում «դոսյեի» այսինչ փաստին ու կիրառվում է համապատասխան «տուգանքը»` շանտաժ, մահափորձ, հարկային ստուգումներ նրան պատկանող ձեռնարկություններում, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում նրան պատկանող օբյեկտներից մեկում, հեռացում կուսակցությունից, պաշտոնից եւ իհարկե «գործուղում» որեւէ քրեակատարողական հիմնարկ: Հատկապես վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրության հարուստ նյութ կարող են ապահովել վերն ասվածում համոզվելու համար, դեպքեր, որոնք բոլորն էլ ուղղակի կամ անուղղակի առնչվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան հետ: Օրինակ` Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեպքում «դոսյեին» ապավինելու անհրաժեշտություն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ այդ հ/ը-ն դեմ գնալով «եթերային էթիկայի» նորմերին որոշեց եթեր տալ նաեւ ընդդիմությանը, առավել եւս` հեռարձակել Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը: Անմիջապես ոտքի կանգնեցին բոլոր պատկան ատյանները` նախագահի աշխատակազմ, ԱԱԾ, ՀՌԱՀ, Հարկային պետական ծառայություն...եւ սկսվեց գրոհը հ/ը-ի դեմ, ինչի արդյունքում հ/ը-ին ներկայացվեց 26 մլն դրամի հարկային պարտավորություն: Ներկայումս էլ հ/ը-ն կանգնած է եթերազրկման փաստի առաջ: Այդպես եղավ նաեւ այն քաղաքական գործիչների հետ, ովքեր մի օր, գուցե առաջին անգամ իրենց կյանքում, որոշեցին վճռական քայլի գնալ (ինչը նշանակում է դեմ գնալ թիմին) ու առարկել առ այն, որ մածունն իրականում սեւ չէ, ինչպես որ թիմի մյուս անդամներն են ուզում տեսնել, այլ իր բնական գույնն ունի, այսինքն` սպիտակ է, քանի որ կաթը, որից ստացվել է այդ մածունը, նույնպես սպիտակ է եղել: Սակայն «այլախոհների» այդ հակաճառումը, ինչպես հետո պարզվեց, թանկ արժեցավ նրանց համար: Օրինակ` ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը. այն բանից հետո, երբ նա ընդունեց Լ.Տեր-Պետրոսյանի հրավերը ու մասնակցեց նույն այդ սեպտեմբերի 21-ի միջոցառմանը` նվիրված անկախության տարելիցին, կարճ ժամանակ անց նրա ընտանիքին պատկանող «Սիլ Գրուպի» դեմ սկսվեցին հարկային ու դատական հետապնդումները. կալանավորվեցին տարբեր հիմնարկների տնօրեններն ու աշխատակիցները: Իսկ վերջին հայտնի դեպքերից հետո պատգամավորի գլխովը եկածի մասին բոլորս գիտենք` նա զրկվեց իր պատգամավորական անձեռնմխելիությունից ու նրա դեմ հետախուզում է հայտարարված: Նույնը կատարվեց նաեւ նրանց հետ, ովքեր մի օր որոշեցին թռչել «թիմի» գլխի վրայով` իրենց ոգին «փորձության ենթարկելու» համար: Այդ «արկածախնդիրներից» ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի «դոսյեն» պեղելու անհրաժեշտություն չէր լինի եւ գուցե չպարզվեր, որ նա ապօրինի, հարկերից խուսափող մարմնավաճառության «որջ» ունի, նրա դեմ կավատության եւ հարկերից խուսափելու համար քրգործ գուցե երբեք էլ չհարուցվեր, եթե վերջինս չհայտարարեր, որ ընտրություններում սատարում է Լ.Տեր-Պետրոսյանին: Իսկ ԱԺ մեկ այլ պատգամավորի` Սասուն Միքայելյանի դեպքում «դոսյեն» պեղելու փոխարեն ջրասույզները որոշեցին նրան պատկանող ձկնաբուծական լճակի հատակն իջնել, որտեղ իրականացված «օպերատիվ հետախուզական պեղումների» արդյունքում պարզվեց, որ Միքայելյանն այդ լճակի իր ձկներին կերակրել է «ապօրինի» զենք-զինամթերքով, հոգեմետ դեղերով ու ներարկիչների ասեղներով, ինչը, բնականաբար, քրեորեն հետապնդելի արարք է: Զարմանալի է, այսքան տարիների ընթացքում «թիմը» ինչպե՞ս չէր կռահել, որ Միքայելյանը զբաղվում է փամփուշտներով կերակրվող մուտանտ ձկներ բուծելով, ձկներ, որոնք գուցե ձվադրում են լճակի հատակում «թաքցված» տանկի ներսում: Ինչեւէ: Նույնը կատարվեց նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքում: Նրան` Տեր-Պետրոսյանի հետ ունեցած առնչության «ընդհանուր կոնտեքստում» պաշտոնից հեռացնելուց հետո միայն պարզվեց, որ Գրիգորյանը «սպառնացել է սպանել» «Արմավիայի» աշխատակիցներից մեկին, ինչը բնականաբար «սրբակենցաղ» «թիմի» համար արգահատելի արարք է, բնականաբար պատժի է արժանի: Թիմի հետ «դոսյեների» լեզվով խոսակցություն ունեցած մարդկանց շարքն այսքանով չի սահմանափակվում: Այդպիսիք ենթադրաբար էլի կան, պարզապես այդ «զրույցները» գիտակցաբար դեռ չեն հասցրել հանրային հնչեղություն ձեռք բերել: Այս ամենում, սակայն, մտահոգիչ է ոչ թե այն, թե որքան հիշաչար ու անզիջում է «թիմն» իրեն դեմ գնացած յուրայիններին պատժելիս, նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելիս, այլ այն, որ այդ «թիմի» շարունակականության միակ երաշխիքը, փաստորեն, մինչեւ հիմա եղել է կրիմինալը պարտակելը` այն ինչ-որ պահի ներքին սպառման համար օգտագործելու համար: Ստացվում է, որ բոլոր պաշտոնյաները, ովքեր անխռով ու առանց ծպտուն հանելու ծառայում են «թիմին», նրանց հանցավոր արարքներն ու գործերը, ինչ տրամաչափի էլ որ դրանք լինեն, քողարկվում են այնքան ժամանակ, քանի դեռ հանցանքի հեղինակների վարքը չի դարձել անկառավարելի: Հակառակը պատահելու դեպքում մեծ օպերատիվությամբ սկսում են ջրի երես դուրս գալ մինչ այդ ամբարված հանցանքները, հանցանքի հեղինակը չի հասցնում ուշքի գալ` նրա դեմ քրգործ է հարուցվում, որը, որպես կանոն, ավարտվում է ազատազրկմամբ: Ընդ որում` ազատազրկումն այս դեպքում, «թիմի» կիրառած պատժի մյուս տարբերակների հետ համեմատած, ամենահումանիստական պատիժն է: Հենց այսպես էլ սկսվում է վերը հիշատակված «ղուշին» բնավեր անելու կամ «բոմժացնելու» գործընթացը, որից առայժմ խուսափում են բոլոր նրանք, ովքեր իրենց վարքով դեռ «վտանգավոր» չեն, այսինքն` դեռ չեն շտապում անկեղծանալ, որ սկսել են երկմտել` մածունի սե՞ւ, թե՞ սպիտակ լինելու մեջ:
- Հեղինե Մանուկյան
«ՍԵՒԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ»
Նիկիտա Զարոբյան 3
Սա է կառավարության նախագծի բովանդակությունը, սակայն այն, բարեբախտաբար, օրենքի ուժ չի ստացել: Շնորհակալություն ընտրություններին. նախագահի թեկնածու` վարչապետ Ս.Սարգսյանը ընթացք չի տվել հանրության կողմից ...Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան 1
Շաբաթ օրվա «Առավոտ» օրաթերթում զետեղված է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա մի շարք ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց հնարավոր չէ չանդրադառնալ:
Օրինակ` ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Սկսենք նրանից, որ Հայաստանում ոչ մի քաղաքական լարվածություն չկա ու ճգնաժամ էլ չկա. կա ընդամենը հանցագործ, ավազակապետական ռեժիմ եւ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական Շարժում, եւ այդ Շարժման ...ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 2
Մարտի 7-ին ժամը 20-ին էր, երբ այցելեցի Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան: Ինչու՞ եմ օրն ու ժամը կոնկրետ ու շատ հաստատ փաստում. քանի որ առաջինը` շատ լավ հիշում եմ, նրանց տնից դուրս եկա` ամոթի ու ցավի մտատանջությամբ, ...ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան 10
Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է:
Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ ...Ի՞ՆՉ ԿՊԱՀԱՆՋԻ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ
Մարինե Խառատյան 2
Ընտրակեղծիքներով ու բռնություններով զուգորդված նախագահի «ընտրություններից» ու մարտիմեկյան դեպքերից հետո ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով բազմաթիվ պահանջներ է դրել ՀՀ իշխանությունների առջեւ` դրանց կատարման ...ՄԻՆԻՆ ՊՈՉԸ ՄՅՈՒՍԻՆ ՈՏՔԻ ՏԱԿ
Հեղինե Մանուկյան
Պետական պաշտոնյաներից մեկը մի անգամ մասնավոր մի զրույցի ընթացքում անկեղծանալով ասաց, թե մեր երկրում «քիչ թե շատ թպրտացող ցանկացած ղուշի մասին իշխանությունները մատերիալներ են հավաքում, դոսյեներ կազմում, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՉ ԷԼ ՈՒՐԱԽ ՉԷԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...«Ո՞Վ ԳԻՏԵ...»
Էմմա Գաբրիելյան
թե հիմա էլ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը իրար հանդիպելով` ԼՂ խնդրի կարգավորման պատմության էջերը որքան կհարստացնեն` աշխարհագրորեն
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս ԱՄՆ-ի ...«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ»
Կարինե Հարությունյան 1
Վանատուրում հացադուլի ժամանակավոր դադար է, իսկ հավաքները շարունակվում են: Ամեն օր:
«Բա ո՞նց, առանց հավաքի չի լինի: Մեր կյանքի մի մասն են էս հավաքները: Առանց իրար հետ շփվելու չենք կարող` մեկ, ու առանց ...ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Հանրահավաքներն իսպառ արգելող մեր «ազգընտիր»-ների հանճարեղ որոշումներից հետո հանկարծ մի բան հիշեցի ու...անկեղծ ասած` խորապես մխիթարվեցի:
Մենք, պարզվում է, մենակ չենք: Եվ ոչ միայն մեր անհեթեթությունների ...ՈԳԻՆ ՆՈՒՅՆՆ ԷՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

