
Ի՞ՆՉ ԿՊԱՀԱՆՋԻ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ
- Ընտրակեղծիքներով ու բռնություններով զուգորդված նախագահի «ընտրություններից» ու մարտիմեկյան դեպքերից հետո ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով բազմաթիվ պահանջներ է դրել ՀՀ իշխանությունների առջեւ` դրանց կատարման ժամկետը սահմանելով հունիս ամիսը:

Հունիսին կքննարկվի ԵԽ-ին Հայաստանի անդամության հարցը: Ըստ այդմ` պետք է մինչեւ մայիսի վերջ փոփոխություններ կատարվեն «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին օրենքում» ու ապահովվի հանրահավաքների ազատությունը: Կկատարի՞, արդյոք, դրանք Հայաստանի իշխանությունը` դժվար է ասել, հատկապես, որ ԵԽԽՎ պահանջները շրջանցելու փորձ արդեն իսկ ունի: Հիշենք 2004 թվականը, երբ ԵԽԽՎ-ն իշխանություններին 5 ամիս ժամանակ տվեց ընտրակեղծարարներին պատժելու, հանրահավաքների ազատությունն ապահովելու, ընդդիմության հետ երկխոսություն սկսելու, ինչպես նաեւ ձերբակալվածներին ազատ արձակելու համար: Հայաստանի իշխանությունն, ըստ էության, խիստ մասնակի կատարեց պահանջները` երկխոսություն չեղավ, ընտրակեղծարարները հիմնականում չպատժվեցին, ԵԽԽՎ-ն էլ մի քիչ դժգոհեց, բայց չզրկեց Հայաստանին ԵԽ անդամակցությունից: Ի դեպ, 2004-ի եւ այս տարվա նախագահի ընտրությունների առթիվ ԵԽԽՎ բանաձեւերը բավական նման են` բացառությամբ մարտի 1-ի զոհերի մասը, որով ԵԽԽՎ-ն իշխանություններից պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել ու իրավականին զուգահեռ հասարակական ուսումնասիրություն իրականացնել: «ԵԽԽՎ-ն պոլիտբյուրո չի, որ որոշում կայացնի ու պարտադրի» քոչարյանական թեզին այս անգամ առայժմ կարծես փոխարինելու է եկել «մտքի տիտան» Տիգրան Թորոսյանի ձեւակերպումը, որը Ստեփանակերտում գտնվելու ժամանակ ԵԽԽՎ բանաձեւի վերաբերյալ հայտարարել է. «Ես համաձայն չեմ փաստաթղթի որոշ դրույթների հետ, սակայն գտնում եմ, որ Հայաստանը, լինելով ԵԽ անդամ, պետք է քայլեր ձեռնարկի: Դա չի նշանակում, որ մենք պետք է հետեւենք յուրաքանչյուր տառի: Մենք կանենք այն, ինչ պահանջում են հայ ժողովրդի շահերը», - ասել է Տ.Թորոսյանը: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունը ճանապարհներ է որոնում ԵԽԽՎ բանաձեւը, ըստ էության, չկատարելու, բայց ԵԽ-ին էլ «դիլխոր» չթողնելու համար: Թե ինչ կպահանջեն «հայ ժողովրդի շահերը» այս անգամ` դժվար է ասել: ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը գոնե հրապարակավ նման բան չի ասում: Տիտանի պես: Երեկ պարոն Հարությունյանը ԱԺ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանի իշխանությունը պետք է ոչ միայն անի այն, ինչ կա բանաձեւում, այլեւ բաներ, որոնք երկիրը առաջ կտանեն ժողովրդավարության ճանապարհով: Ուստի եւ Հայաստանը պարտավոր է ուշադրություն դարձնել այդ հարցերին, որոնք նշված են նախորդ բանաձեւերում: Դավիթ Հարությունյանին հիշեցրինք Տ.Թորոսյանի հայտարարությունը` փորձելով պարզել, թե չի նշանակու՞մ, որ այսպիսով ՀՀ իշխանությունը փորձում է խուսանավել ԵԽԽՎ ուղղակի պահանջների կատարումից: «Ես լրիվ կիսում եմ պարոն Թորոսյանի ասածը, որ այս բանաձեւում պետք է կատարել այն ամենը, ինչը բխում է Հայաստանի շահերից: Բայց իմ կարծիքով, այս բանաձեւում ամեն ինչն էլ բխում է Հայաստանի շահերից», - ասաց Դավիթ Հարությունյանը: Եթե բանաձեւում ամեն ինչ բխում է Հայաստանի շահերից, այդ դեպքում ի՞նչ է նշանակում Տիգրան Թորոսյանի հայտարարությունը: «Որեւէ պարտավորություն, որեւէ տող այստեղից կատարելու, չկա: Այսինքն` ոչ ոք չի կարող քեզ պարտավորեցնել կատարելու այս բանաձեւի անգամ մեկ բառ, մեկ տող: Որոշումն ինքնիշխան երկրի որոշումն է: Եվրախորհուրդը իրավունք ունի գործադրել սանկցիաներ: Սա էլ երկրորդ աքսիոման է: Երրորդ աքսիոման. իմ կարծիքով` այն ամենն, ինչ այստեղ կա, բխում է մեր շահերից», - թերեւս ի գիտություն Թորոսյանի (որովհետեւ մենք վաղուց էինք դա հասկացել) հայտարարեց Դավիթ Հարությունյանը` հավաստելով, թե բանաձեւի ընդունման առթիվ հայկական պատվիրակության առաջարկությունները ամենեւին նպատակ չեն ունեցել մեղմել այն: Նրա գնահատմամբ` վեհաժողովի ընդունած բանաձեւը կոշտ եւ հավասարակշիռ է: Լրագրողները Դավիթ Հարությունյանին հիշեցրին, որ թեեւ ԵԽԽՎ բանաձեւի համաձայն, պետք է անհապաղ ազատ արձակվեն քաղաքական հայացքների համար ձերբակալվածները, այդուամենայնիվ նրանց կալանքի ժամկետը նույնիսկ երկարացնում են: Նրանք դրանից եզրակացրել են, որ Հայաստանի իշխանությունն այդպիսով ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի արհամարհական վերաբերմունք ունի բանաձեւի հանդեպ: «Կոնկրետ դեպքերի վերաբերյալ ինձ համար դժվար է հիմա խոսել: Մի բան ակնհայտ է` այս բանաձեւի իրագործման համար անհրաժեշտ է ստեղծել գործուն մեխանիզմներ, եւ կարծում եմ` շատ շուտով, ենթադրում եմ, որ այս շաբաթվա ընթացքում կոալիցիոն գործընկերները կքննարկեն, թե ինչպես են պատրաստվում գործադրել այս բանաձեւը, ինչպիսի մեխանիզմներ պետք է ստեղծեն, որ այս բանաձեւն արդյունավետորեն կատարվի», - հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Հասարակության մեջ առկա շատ հարցերի պետք է պատասխանի մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության համար ստեղծվելիք այն անկախ մարմինը, որի անհրաժեշտության մասին նշված է նաեւ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձեւի մեջ: Հարցին, թե հավանական համարո՞ւմ է մի իրավիճակ, երբ իրադարձությունների իրավական քննությունը եւ հասարակական ուսումնասիրությունն ունենան տարբեր եզրակացություններ, եւ ադ դեպքում ինչպե՞ս է տեսնում հանգուցալուծումը, Դավիթ Հարությունյանը նման պատասխան տվեց. «Հարցերը, որոնց պատասխան է տրվում երկու տարբեր պրոցեսների ժամանակ, տարբեր են, այնպես որ` ես չեմ պատկերացնում, որ կլինեն հակասություններ: Այնուամենայնիվ, ենթադրենք, որ որոշակի հակասություններ ի հայտ եկան: Քրեական դատավարությունում նախատեսված մեխանիզմներ կան, որ եթե նոր հանգամանք է ի հայտ գալիս, ապա ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն վերսկսելու պրոցեսները, եւ այլն: Այնպես որ` ես այստեղ փակուղային իրավիճակ չեմ տեսնում ապագայում»:
- Մարինե Խառատյան
Քննարկում
Vahan NY գրել է:
Եվրոխորհուրդի անդամ Հոլանդիան օրենք է ընդունել որ հասարակական վայրերում կարելի է թմրամոլությամբ զբաղվել և սեռական հարաբերություններ ոնենալ ահա քեզ ազատություն որի գերադրական աստիճանը հանասեռականությունն է
«ՍԵՒԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ»
Նիկիտա Զարոբյան 3
Սա է կառավարության նախագծի բովանդակությունը, սակայն այն, բարեբախտաբար, օրենքի ուժ չի ստացել: Շնորհակալություն ընտրություններին. նախագահի թեկնածու` վարչապետ Ս.Սարգսյանը ընթացք չի տվել հանրության կողմից ...Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան 1
Շաբաթ օրվա «Առավոտ» օրաթերթում զետեղված է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա մի շարք ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց հնարավոր չէ չանդրադառնալ:
Օրինակ` ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Սկսենք նրանից, որ Հայաստանում ոչ մի քաղաքական լարվածություն չկա ու ճգնաժամ էլ չկա. կա ընդամենը հանցագործ, ավազակապետական ռեժիմ եւ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական Շարժում, եւ այդ Շարժման ...ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 2
Մարտի 7-ին ժամը 20-ին էր, երբ այցելեցի Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան: Ինչու՞ եմ օրն ու ժամը կոնկրետ ու շատ հաստատ փաստում. քանի որ առաջինը` շատ լավ հիշում եմ, նրանց տնից դուրս եկա` ամոթի ու ցավի մտատանջությամբ, ...ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան 10
Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է:
Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ ...Ի՞ՆՉ ԿՊԱՀԱՆՋԻ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ
Մարինե Խառատյան 2
Ընտրակեղծիքներով ու բռնություններով զուգորդված նախագահի «ընտրություններից» ու մարտիմեկյան դեպքերից հետո ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով բազմաթիվ պահանջներ է դրել ՀՀ իշխանությունների առջեւ` դրանց կատարման ...ՄԻՆԻՆ ՊՈՉԸ ՄՅՈՒՍԻՆ ՈՏՔԻ ՏԱԿ
Հեղինե Մանուկյան
Պետական պաշտոնյաներից մեկը մի անգամ մասնավոր մի զրույցի ընթացքում անկեղծանալով ասաց, թե մեր երկրում «քիչ թե շատ թպրտացող ցանկացած ղուշի մասին իշխանությունները մատերիալներ են հավաքում, դոսյեներ կազմում, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՉ ԷԼ ՈՒՐԱԽ ՉԷԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...«Ո՞Վ ԳԻՏԵ...»
Էմմա Գաբրիելյան
թե հիմա էլ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը իրար հանդիպելով` ԼՂ խնդրի կարգավորման պատմության էջերը որքան կհարստացնեն` աշխարհագրորեն
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս ԱՄՆ-ի ...«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ»
Կարինե Հարությունյան 1
Վանատուրում հացադուլի ժամանակավոր դադար է, իսկ հավաքները շարունակվում են: Ամեն օր:
«Բա ո՞նց, առանց հավաքի չի լինի: Մեր կյանքի մի մասն են էս հավաքները: Առանց իրար հետ շփվելու չենք կարող` մեկ, ու առանց ...ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Հանրահավաքներն իսպառ արգելող մեր «ազգընտիր»-ների հանճարեղ որոշումներից հետո հանկարծ մի բան հիշեցի ու...անկեղծ ասած` խորապես մխիթարվեցի:
Մենք, պարզվում է, մենակ չենք: Եվ ոչ միայն մեր անհեթեթությունների ...ՈԳԻՆ ՆՈՒՅՆՆ ԷՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...
Ի՞ՆՉ ԿՏԱ ԱՇՈՒՆԸ ՇԱՐԺՄԱՆԸ
«ԱՆԵՐԵՍԻ ՊԵՍ ՆՍՏԵԼ ՈՒ ԹՈՒՔՈՒՄՈՒՐ Ա ՈՒՏՈՒՄ...»
Կարինե ՀարությունյանՀՌՉԱԿՎԵՑ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ: ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՅՆ
ԿՐԵՄԼԸ ՍԿՍԵՑ ՃԱՆԱՉԵԼ «ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻՆ»
Էմմա Գաբրիելյան«ՕՐԵՆՔԸ ԴԵՄ ՄԻ ՏՎԵՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

