
ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
- Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է:

Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ այն մաքրվելով իշխանության ժամանակ կուտակած աղտից (ինչպես օրինակ` Ռ.Քոչարյան, Ս.Սարգսյան, Ա.Բաղդասարյան ու նմաններ)` հիմա ամենաազնիվներից է մեր երկրում: Ավելին` Հայաստանի ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահական ընտրություններում քվես չեմ տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, թեեւ հիմա Աստված ողորմաց մեղավորիս` հնարավորություն տալով ոչ միայն քվեարկել նրա օգտին, այլեւ լինել նրա վստահված անձը. դա մեծ, շատ մեծ պատիվ է ինձ համար: Գրադարանները դեռ Արդարադատության նախարարության օրինակով չեն հասցրել վառվել, իսկ այնտեղ պահվում են իմ խմբագրած ու իմ թղթակցած թերթերը` «Անկախություն», «Շրջան», «Օրեր», «Երեւանյան օրեր» եւ այլն: Այնտեղ կտեսնեք իմ քննադատությունն ու հայհոյանքը խեղճ ՀՀՇ-ի, Տեր-Պետրոսյանի ու իր թիմի հասցեին, մինչդեռ այդ ժամանակ ներկա իշխանության ներկայացուցիչները պնակալեզությամբ ու քծնանքով էին զբաղված: Այսքանն ասում եմ, որ պարզ լինի, թե ինչ ստախոս են նախկին կոմունիստ, նախկին նարիմանովական, նախկին ՀՀՇ-ական, նախկին Լեւոնական Քոչարյանն ու ադրբեջանական ծայրագավառից մայրաքաղաքում հայտնվածները, ովքեր ինձ ու ընկերներիս են երբեմն ՀՀՇ-ական, երբեմն` ռեւանշիստ, երբեմն` գործազուրկ անվանում: Ես մանկավարժ եմ եւ դրանով` երջանիկ: Ուրեմն ինչու՞ եմ ուժերիս ներածի չափով ելել սրանց դեմ, իսկ գարնան առաջին լուսաբացից ի վեր` ատելությամբ լցվել իրենց հանդեպ: Շատ պարզ մի պատճառով` իրենք ուղիղ գծով Հայաստանը տանում են դեպի խավար միջնադար, Արցախը` կործանման: Դա կարող է իրենց պես թերուսներին չերեւալ, բայց հո բանական մարդկանց պա՞րզ է: Բանական, բայց նաեւ բարոյական. թե չէ` բանական մարդիկ նաեւ իշխանության մեջ կան, ովքեր լավ էլ տեսնում եւ հասկանում են, սակայն իրենց անբարո ընչաքաղցության պատճառով լռում են: Ասում եմ նաեւ, որ պարզ լինի, որ կրկին լկտիաբար ստում է իշխանական խաժամուժը, երբ այնտեղ հավաքված հարյուր հազարավորներիս գործազուրկ ու բոմժ է ասում: Թեեւ ավելի լավ է լինել գործազուրկ, քան իրենց պես արյունարբուի գործ ունենալ: Ես ցայսօր երբեք գործազուրկ չեմ եղել, սակայն եթե իրենք բարոյականություն ունենային, պիտի գործազրկությունն ընտրեին 1990-ից ի վեր, քանի որ հակառակը դավաճանությունն է: Դավաճանություն իրենց հարազատ աթեիստական, կոմունիստական, ադրբեջանական, կեւորկովյան համակարգի նկատմամբ, որից սնվում էին իրենք եւ իրենց երեխաները: Սա բարոյական ընկալման մի կերպ է, որ հազար տարի էլ Երեւանի «ցենտրում» ապրեն` իրենց գավառական ուղեղներին հասու չի լինելու: Նրանք Հաագայում իրենց ցմահ բանտարկության վճիռը լսելիս` հիշելու ոչինչ չեն ունենալու, ի տարբերություն Մարկեսի վեպի հերոս գեներալ Աուրելիանո Բուենդիայի, ով գնդակահարության պատի մոտ հիշեց, թե ինչպես մանուկ հասակում հայրն իրեն առաջին անգամ տարավ սառույց տեսնելու: Նրանց ոչ ոք երբեք ոչինչ ցույց չի տվել: Ու մենք հիմա դարձել ենք իրենց մանկության վրեժն աշխարհից: Չկայացած մանկության բարդույթավորված կարոտը փորձեցին փարատել Մոնումենտի այգու տեղում հյուրանոց ու առանձնատներ սարքելով, որտեղից կերեւային կարուսելները, որոնց մասին լսել էին Բաքվից ամառները դաշբուլաղ հանգստանալու եկող նավթային «ռազրյադնիյ» բանվորներ դարձած իրենց համագյուղացիների` կարճ շալվար ու ռետուզ հագած զավակներից, ովքեր նախանձ շարժող ռուսական ինչ-որ հնչերանգով էին արտասանում բառերը: Նրանց խոհերն ու խոկումները հավերժորեն թաղված մնացին «կլիզմայի», «Զապորոժեցի-Մերսեդեսի», «ջեմով լցված կոնֆետների խորհրդավոր անցքերի», «սանտեխնիկի աշխատանքային պլպլան գործիքների» ու այլ փայլուն բաների բեռան տակ: Իսկ իմ տեսակը Երեւանում պարտվել էր արդեն 10 տարի. եթե ավելի անաչառ լինեմ` մի փոքր ավելի վաղ, երբ իր` մտավորականի բարձր արշինով մարդկանց չափեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: 1990-ականներին ուղեփակոց էր պետք դնել Երեւանի մուտքին, որ խորհրդային մեծ բնակավայր Երեւանը հասցներ կերպափոխվել որպես անկախ երկրի մայրաքաղաք, ոչ թե դառնար գավառական բաբելոնյան խառնարան: Օրինակ` խայտառակություն է, երբ գրողների միության (զազրելի վերապրուկ) նախագահ է դառնում անհասկանալի ինչ-որ մեկը, երբ մշակույթի, կրթության նախարարներ են դառնում գյուղական «կլուբների մշակույթով» սնված կիսաֆաբրիկատներ: Սրանցից ավելին ակնկալելը մեր էլ անմտության չափաբաժնի մասին է խոսում: Մենք այլ Հայաստան ենք ուզում: Այնպիսի Հայաստան, որը դաշբուլաղ չէ (Դաշբուլաղը Քոչարյանի հայրենի գյուղն է, որ հայերեն կնշանակի «քարե աղբյուր»), այլ աշխարհի հետ լիաթոք շնչող Հայրենիք: Մի՞թե քաղաքակիրթ մարդն իր իսկ նշանակած մարդու իրավունքների պաշտպանի մասին կասեր. «Նա ոչ թե Ստրասբուրգի, այլ Հայաստանի պաշտոնյա է»: Այդ դեպքում ինչու՞ է իմ աշխատավարձից պահում կատարվում ու վճարվում միջազգային այդ եւ այլ կառույցներին: Ես երազում եմ այնպիսի մի Հայաստանի մասին, ուր պաշտոնյան, իրո՛ք, նաեւ Ստրասբուրգն է ներկայացնում, ներկայացնում է ողջ առաջավոր մարդկությունը, մարդկային քաղաքակրթության նախընթաց բոլոր ձեռքբերումները: Սա՛ է մեր եւ քոչարյանների տարբերությունը: Նրանք խանություն են ուզում` խանական արժեհամակարգով, մենք` Ազատ Հայրենիք, ուր հարգվում են Մարդու բոլոր իրավունքները, ուր օրենքը կախված չէ ոչ մի նախագահի կամքից, եթե նա անգամ լուսավոր անհատ է: Բայց մենք էլ ենք մեղավոր: Այդ խեղճ ֆունկցիոները 10 տարի առաջ, մի անգամ, երեւի հեռուստատեսային լույսերից ու լրագրողների բազմությունից խլշկոտած ու խրտնած, իր պատկերացրած տղամարդկությունից խոսեց: Ու մենք, փոխանակ նրան հոգատարությամբ դաստիարակելու, սկսեցինք քարկոծել ու ծաղրել: Ու այդպես էլ թույլ չտվեցինք, որ նա հասկանա, թե ինչ հիմարություն է դուրս տվել: Իր այդ պատկերացումները ցածրակարգ էին ու պլեբեյական, սակայն, այնուամենայնիվ, պատկերացում էին: Մենք այնքան գազազեցրինք ու բարդույթավորեցինք խեղճին, նրա ուղեղում այնպիսի խճողում ու խառնիճաղանջություն ստեղծեցինք, որ քաղաքացի երեւալու համար հետագայում լռեց, նույնիսկ ծպտուն չհանեց, երբ հենց Երեւանում արեւմուտքցի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, թե Ղարաբաղի հարցը չի տարբերվում սեռական փոքրամասնությունների հարցից: Ժողովրդական խոսք կա, ասում են` էշի խրտնածը ձիուց արագ է վազում: Նա սուպեր-քաղաքացի էր դարձել պապանձման այդ պահին: Մոռացել էր դաշբուլաղյան կոդեքսը տղամարդկության մասին: Սակայն վերջերս նորից հիշեց` կապված գողացած քվեների պատճառով արվող մեր ցույցերի հետ: Բայց հենց նույն օրը` մարտի 1-ին («Ազատություն» ռադիոկայանով ինքս եմ լսել), արմավիրցիներն իրենց քաղաքի ավտոկայանից հարցազրույց էին տալիս ու բողոքում, որ տղամարդկանց արգելում են տրանսպորտ նստել եւ Երեւան գնալ: Իսկ կանանց Քոչարյանը թույլ էր տալիս: Նա վախեցած էր հայ տղամարդկանցից, ինչպես ազերիները, որ թողեցին իրենց տարածքի 20 տոկոսն ու փախան: Ինչու՞ է տղամարդկանցից այդքան վախենում Քոչարյանը: Տղամարդկանցից այդքան սարսափած «նախագահը» օրերս կրկին խոսեց «դրսից տղա բերելու» մասին: «Դուրս» ասելով էլ` հասկանում էր Արեւմուտքը: Ինչպե՞ս բացատրես նրան, որ իր պատկերացրած դուրսը մեզ համար ներս է: Մենք Եվրախորհրդի անդամ երկիր ենք ու դեռ երազում ենք Եվրամիության անդամ էլ դառնալ: Իսկ «տղա բերել» կատեգորիան վերապրում է թերեւս միայն դաշբուլաղում: Ինչպե՞ս բացատրես, որ դրսից «տղա» բերելն այն է, երբ դիակապտիչներ ես բերում ու արյուն թափում միլիոնանոց ցույցեր տեսած ու երբեւէ ոչ մի անկարգություն չապրած քաղաքակիրթ Երեւանում: Մեծ մեղք է դրանց «տղա» կոչելը: Դրանք ո՛չ տղա են, ո՛չ հայ, ո՛չ մարդ: Քոչարյանի պատկերացրած տղամարդը նա է, ով կարող է բանակցել մարդասպան-ահաբեկիչ Նաիրիի հետ. իսկ տղամարդ չէ նա, ով չի ուզում, որ իրեն առանց թիկնազորի սպանեն ու մեղքը գցեն ինչ-որ «ռոմանտիկների» վրա: Այդ դեպքում, ինչու՞ պարոն Քոչարյանն ինքը, եթե այդքան տղամարդ է, մարտի 1-ին թեկուզ թիկնազորով չգնաց Մյասնիկյանի արձանի մոտ. չէ՞ որ այնտեղ ոչ թե զինված նաիրիներ էին, այլ Ղարաբաղի բնակչությանը մի քանի անգամ գերազանցող անզեն հայեր` իր «եղբայր Վազգենի» եղբայր Արամը, բարեկիրթ Ստեփան Դեմիրճյանը... Ամոթալի է տղամարդկության մասին այդպիսի պատկերացում ունենալը, եւ կրկնակի ամոթալի` բանավեճի դաշտը փոխելու գեղջկական խորամանկությունը: Քոչարյանի Հայաստան գալուց հետո տղամարդկանցից շատերը սպանվեցին` գեներալ Արծրուն Մարգարյան, գնդապետ Վահրամ Խոռխոռունի, Արցախի հերոս Վազգեն Սարգսյան, հանրության սիրելի Կարեն Դեմիրճյան, բյուրեղյա Յուրա Բախշյան... իսկ այլ տղամարդիկ հայտնվեցին բանտերում` Ազատ Արշակյան, Պետրոս Մակեյան, Վազգենի եղբայր` Արմեն Սարգսյան, ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Դավիթ Մաթեւոսյան, Հակոբ Հակոբյան, Մուշեղ Սաղաթելյան, Արարատ Զուրաբյան... Շատ տղամարդիկ էլ ընդհատակում են, որ կարողանան արդյունավետ կազմակերպել դաշբուլաղյան ու տարոնա-դաշքեսանյան ամոթից մեր երկրի ազատագրման գործը: Որձակոտոր անելու այսպիսի աղետ մեր պատմությունը տեսել էր երեք անգամ` մեկ միջնադարում արաբների կողմից, մեկ 1915-ին` թուրքերի կողմից, մեկ էլ 1930-ականներին` բոլշեւիկների կողմից: Քոչարյանը չորրորդն է: Կարելի է ասել, թե ես անարդար եմ ու շատ կտրուկ այս հարցում, թե` բա հո չէ՞ր թողնելու, որ հանցագործներն անպատիժ մնային: Առաջին երեքն էլ` արաբը, թուրքը, բոլշեւիկը, հենց այնպես չէին որձակոտոր անում հայությանը, նրանք էլ մոտիվացիա ունեին եւ դարձյալ քաղաքա-քրեական «մեղադրանքներով»: Սա կա՛մ անափ ատելություն է Հայաստանի բնակչության հանդեպ, կա՛մ պաթոլոգիկ վախ տղամարդ տեսակից: Չկարծեք, թե կլլել եմ Քոչարյանի խայծը եւ իր թակարդն ընկել` տղամարդկության իր թեման քննարկելով: Ամենեւին ո՛չ: Սա իրոք թեմա է, որ նոր Հայաստան ու նոր քաղաքացի՛ հայ կերտելիս պարտավոր է սպառիչ պատասխաններ ունենալ: Մեր արժեքային համակարգի այս դաշտը բաց թողնել պետք չէ, այլապես, ինչպես տեսնում ենք, կլցվի քարանձավային, 21-րդ դարի հետ կապ չունեցող աղբով: Հիմա ասում ենք` տղամարդը նա չէ, ով եզ է, այլ նա, ով բարեկիրթ է եւ արժանապատիվ: Տղամարդը նա չէ, ով քաղաքաբնակ է, այլ նա, ով քաղաքացի է: Տղամարդը նա չէ, ով ամեն առիթով խոսում է դրանից` մանկության ինչ-որ բարդույթներ հաղթահարելու համար, այլ նա, ով չի ապավինում հրասայլերի ու ավտոմատավորների ողորմածությանը` գողացված իշխանությունը մի քանի օրով երկարաձգելու համար: Տղամարդը նա չէ, ով հագարացու պես գաղտագողի հարձակվում է քնած մարդկանց վրա, այլ նա, ով իր քաղաքական մտադրությունների մասին համարձակվում է հրապարակավ հայտարարել: Տղամարդը նա չէ, ով արեւելյան շողոքորթությամբ նետվում է մեծ տերության նախագահի մեքենայի անիվների տակ, այլ նա, ով հակադարձում է, երբ իրեն ու իր հայրենակիցներին հանիրավի սեռական փոքրամասնություն են անվանում: Տղամարդը նա չէ, ով նախամարդու վայրենությամբ արյուն է հեղում ու փորձում պատասխանատվությունը նետել այլոց վրա, այլ նա, ով իր օրն աղոթքով է սկսում ու աղոթքով ավարտում: Տղամարդը նա չէ, ով թեկուզ Բելի նման շրջապատված զինյալ բազմությամբ` արգելում է տղամարդկանց շարժն ու իրեն առավել ապահով զգում կանանց միջավայրում, այլ նա, ով չի կատակաբանում սպանվածների դիակները դեռ հողին չհանձնած: Տղամարդը նա չէ, ով սարսափում է իրենց տղամարդկանց հոգիների համար մարտի 8-ին մոմավառության ելած կանանցից ու նրանց շրջապատում ոստիկաններով, այլ նա, ով մարտի 8-ին ոչ մի դեպքում հարցաքննության չէր կանչի նախկին պատգամավոր Ռուզան Խաչատրյանին: Տղամարդը նա չէ, ով իր զավակներին տեղափոխել է Երեւան, իսկ երեւանցիների 18-20 տարեկան արու զավակներին հեռացրել Ղարաբաղ, այլ նա, ով լույսը դեռ չբացված Ազատության հրապարակում` գարնան առաջին օրը երախտագիտությամբ ծաղիկներ կնվիրեր հայ ազատամարտիկների մայրերին ու քույրերին: Միով բանիվ` տղամարդը նա է, ով Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան չէ. նա է, ով ապրում է 21-րդ դարում` 21-րդ դարի արժեքներով:
- Միքայէլ Հայրապետեան
Քննարկում
hasarak mard գրել է:
Հիանալի հոդված է: Փառք աստծո, որ դեռ այսպիսի մտածողներ ունենք մեր երկրում
Vahan NY գրել է:
Միքայել Հայրապետյան և մեխին ես խփում և սալին
Amot գրել է:- hasarak mard
Հիանալի հոդված է: Փառք աստծո, որ դեռ այսպիսի մտածողներ ունենք մեր երկրում
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:
ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:
Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:
... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:
... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:
... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:
... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:
... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:
...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:
Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը- hasarak mard
Marine գրել է:- Vahan NY
Միքայել Հայրապետյան և մեխին ես խփում և սալին
Vahan mincev hima et asujtn el cgites u xelaci matdkanc ban es asum salin ce nalin- Vahan NY
Artnatsek hayer գրել է:
Uggaki hrashali hodvats e. Ketsek parom Mikaelyan, sa khaskana iskakan hye@ ev voch te serji nman chiburashkan ov 9 tarum haziv banasirakan@ avartets ev coch el alekperov sayidoglu harazat zavak rob@.
MARD գրել է:
Artakarger!!!Snorhakalytyn.Shat ciht er ev texin grvac.Amboxg marmines pshacaxvel e.
AysqanBan գրել է:- gago
k u n e m serji u robi g a n d o n beran@. joxovurd jan votki kangnek.
Անունդ ամեն ինչ ասում է ՔԱՔԻԿ... քո վրայից հենց էտ հօտն էլ գալիս է:
Էսպեսի օրով, եթե բերանդ էդպես ես բացւմ, բա դու էլ ի՞նչ մարդ, իսկ ու իսկ ՔԱՔԻԿ:- gago
Mard գրել է:
Միքայել, ես հպարտանում եմ Ձեզնով, Դուք շատ արժանավոր հայ եք եւ շատ արժանավոր մարդ:
Vahan NY գրել է:- Marine
Vahan mincev hima et asujtn el cgites u xelaci matdkanc ban es asum salin ce nalin
եթե ասույթը ասում եմ արդեն գիտեմ իսկ ասածս այն է որն և ճիշտ կա հոդվածում և սուտ սիրելի Մարինե- Marine
aida գրել է:
Միքաեյել ջան,շատ առողջ բանականություն ունեք: Հոյակապ հոդված է: Մեծ բավականություն ստացա և ափսոս որ սա հասանելի չե մեր անգրագետ կառավարության սահմանափակ ուղեղին: Պետք է պայքարենք մեր ժողովուրդի ապագայի համար:
Շնորհակալություն:
«ՍԵՒԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ»
Նիկիտա Զարոբյան 3
Սա է կառավարության նախագծի բովանդակությունը, սակայն այն, բարեբախտաբար, օրենքի ուժ չի ստացել: Շնորհակալություն ընտրություններին. նախագահի թեկնածու` վարչապետ Ս.Սարգսյանը ընթացք չի տվել հանրության կողմից ...Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան 1
Շաբաթ օրվա «Առավոտ» օրաթերթում զետեղված է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա մի շարք ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց հնարավոր չէ չանդրադառնալ:
Օրինակ` ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Սկսենք նրանից, որ Հայաստանում ոչ մի քաղաքական լարվածություն չկա ու ճգնաժամ էլ չկա. կա ընդամենը հանցագործ, ավազակապետական ռեժիմ եւ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական Շարժում, եւ այդ Շարժման ...ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 2
Մարտի 7-ին ժամը 20-ին էր, երբ այցելեցի Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան: Ինչու՞ եմ օրն ու ժամը կոնկրետ ու շատ հաստատ փաստում. քանի որ առաջինը` շատ լավ հիշում եմ, նրանց տնից դուրս եկա` ամոթի ու ցավի մտատանջությամբ, ...ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան 10
Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է:
Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ ...Ի՞ՆՉ ԿՊԱՀԱՆՋԻ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ
Մարինե Խառատյան 2
Ընտրակեղծիքներով ու բռնություններով զուգորդված նախագահի «ընտրություններից» ու մարտիմեկյան դեպքերից հետո ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով բազմաթիվ պահանջներ է դրել ՀՀ իշխանությունների առջեւ` դրանց կատարման ...ՄԻՆԻՆ ՊՈՉԸ ՄՅՈՒՍԻՆ ՈՏՔԻ ՏԱԿ
Հեղինե Մանուկյան
Պետական պաշտոնյաներից մեկը մի անգամ մասնավոր մի զրույցի ընթացքում անկեղծանալով ասաց, թե մեր երկրում «քիչ թե շատ թպրտացող ցանկացած ղուշի մասին իշխանությունները մատերիալներ են հավաքում, դոսյեներ կազմում, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՉ ԷԼ ՈՒՐԱԽ ՉԷԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...«Ո՞Վ ԳԻՏԵ...»
Էմմա Գաբրիելյան
թե հիմա էլ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը իրար հանդիպելով` ԼՂ խնդրի կարգավորման պատմության էջերը որքան կհարստացնեն` աշխարհագրորեն
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս ԱՄՆ-ի ...«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ»
Կարինե Հարությունյան 1
Վանատուրում հացադուլի ժամանակավոր դադար է, իսկ հավաքները շարունակվում են: Ամեն օր:
«Բա ո՞նց, առանց հավաքի չի լինի: Մեր կյանքի մի մասն են էս հավաքները: Առանց իրար հետ շփվելու չենք կարող` մեկ, ու առանց ...ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Հանրահավաքներն իսպառ արգելող մեր «ազգընտիր»-ների հանճարեղ որոշումներից հետո հանկարծ մի բան հիշեցի ու...անկեղծ ասած` խորապես մխիթարվեցի:
Մենք, պարզվում է, մենակ չենք: Եվ ոչ միայն մեր անհեթեթությունների ...ՈԳԻՆ ՆՈՒՅՆՆ ԷՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

