
ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ
- Մարտի 7-ին ժամը 20-ին էր, երբ այցելեցի Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան: Ինչու՞ եմ օրն ու ժամը կոնկրետ ու շատ հաստատ փաստում. քանի որ առաջինը` շատ լավ հիշում եմ, նրանց տնից դուրս եկա` ամոթի ու ցավի մտատանջությամբ, որ վաղը մարտի 8-ն է` կանանց միջազգային օրը, եւ ավելի լավ է ոչ ոք` ոչ մի պաշտոնյա չհամարձակվի շնորհավորել կանանց ու աղջիկներին, քանի որ Հայաստանում իրենց իսկ ցուցումով վայրի, դաժան ծեծի են ենթարկվում կանայք ու օրիորդները:

Իսկ ցուցումը կատարողները` ոստիկանները, պիտի ամաչեն նայել իրենց մոր, կանանց, աղջիկների աչքերին: Ես, համենայնդեպս, այդ օրը այդպես էի կարծում` ոստիկանը կարող է ամաչել... Երկրոդը` փաստում եմ, քանի որ, ինչպես ինձ է հայտնի, ոստիկանների հետ միայն փաստերով են խոսում, եւ ոստիկանն էլ պարտավոր է միմիայն փաստերի հիմքով եւ ուժով գործել, նաեւ` խոսել: Իսկ ոստիկանության ՊՊԾ հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը ստում է, մեղմ ասած` անամոթաբար, թե` «Ճիշտ չի ասում Ռաֆայել Ղազարյանի կինը, որ իրեն ծեծել են»: Եթե, օրինակ, ասեր` «Ես չեմ խփել, ես, ազնիվ խոսք, կնոջ վրա ձեռք չեմ բարձրացնում», - կարելի էր հասկանալ, գուցեեւ` հավատալ. չէ՞ որ նա էլ մարդ է, ամաչում է: Բայց ոստիկանը ստում է` առանց ամաչելու, ավելին` գլուխը պատին խփելու «վարկածներ» առաջ քաշում: Ժողովուրդը իր առածում, ասացվածքում իմաստնաբար մատնացույց է անում, թե ով պետք է գլուխը պատովը տա: Իսկ թե ինչու գլուխը պիտի խփի պատահած պատին, այն էլ` մի քանի անգամ եւ շատ ուժեղ, մեջբերում եմ «ԺԵ»-ի մարտի 10-ի «Միք ծեծի կնոջը, միք ծեծի աղջկան» վերնագրով նյութից մի հատված: ««Մեր ձեռքին ոչինչ չկար, որ պաշտպանվեինք, անգամ պայուսակ չունեինք, - պատմում է տիկին Գրիզելդան: Այդ պահին բացվում է Պարոնյան փողոցի շենքի մուտքերից մեկի դուռը, մարդիկ սկսում են ներս մտնել: Բայց Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան թույլ չեն տալիս ներս մտնել, փրկվել... «Շեմքի վրա ինձ խփեցին ու գցեցին: Գայանեի գլխանոցից քաշեցին ու գցեցին...»... Մայրը չէր զգում, որ իր գլուխը պատռված է, ինքը արյունլվիկ է եւ իր մեջքին ինչ-որ մեկը կանգնած է: Միայն իրեն խփող ոտքերի արանքից տեսնում էր գետնին ընկած աղջկան եւ նրան անխնա, վայրենի հարվածող մի քանի զույգ ոտքեր. օրիորդին` հրեշտակի պես նուրբ, քնքուշ աղջկան...»: Հ.Գ. Գլուխը պատով տալու հետ կապված եւս մի հստակեցում. «Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկացմամբ` Տարոն Բաղդասարյանը, այսինքն` «Շուրա Բալագանովը»` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայության գծով պետի նախկին տեղակալը, հիմա` Կենտրոն համայնքի ոստիկանության ծառայության գծով պետի տեղակալը, մարտի 1-ին դաժան ծեծի է ենթարկել բազմաթիվ քաղաքացիների, նաեւ` կանանց եւ երեխաների: Նրա հարվածների արդյունքում են մարմնական վնասվածքներ ստացել Ռաֆայել Ղազարյանի այրին եւ դուստրը:
- Մարինա Բաղդագյուլյան
Քննարկում
Vahan NY գրել է:
ՏԻԿԻՆ գրիզելդա եթե ձեր անունը բարձրաձայն անվարկեիք ես վստահ եմ որ ոստիկանները կփախչեին էլ ուր մնաց ծեծեին ամոթ
Բոլոր ոստիկանները կստանան իրենց հասանելիքը գրել է:
Բոլոր հանցագործ ոստիկանները կստանան իրենց հասանելիք պատիժը:
Թող ոչ մեկը չկասկածի դրանում:
«ՍԵՒԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ»
Նիկիտա Զարոբյան 3
Սա է կառավարության նախագծի բովանդակությունը, սակայն այն, բարեբախտաբար, օրենքի ուժ չի ստացել: Շնորհակալություն ընտրություններին. նախագահի թեկնածու` վարչապետ Ս.Սարգսյանը ընթացք չի տվել հանրության կողմից ...Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան 1
Շաբաթ օրվա «Առավոտ» օրաթերթում զետեղված է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա մի շարք ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց հնարավոր չէ չանդրադառնալ:
Օրինակ` ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Սկսենք նրանից, որ Հայաստանում ոչ մի քաղաքական լարվածություն չկա ու ճգնաժամ էլ չկա. կա ընդամենը հանցագործ, ավազակապետական ռեժիմ եւ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական Շարժում, եւ այդ Շարժման ...ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 2
Մարտի 7-ին ժամը 20-ին էր, երբ այցելեցի Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան: Ինչու՞ եմ օրն ու ժամը կոնկրետ ու շատ հաստատ փաստում. քանի որ առաջինը` շատ լավ հիշում եմ, նրանց տնից դուրս եկա` ամոթի ու ցավի մտատանջությամբ, ...ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան 10
Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է:
Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ ...Ի՞ՆՉ ԿՊԱՀԱՆՋԻ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ
Մարինե Խառատյան 2
Ընտրակեղծիքներով ու բռնություններով զուգորդված նախագահի «ընտրություններից» ու մարտիմեկյան դեպքերից հետո ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով բազմաթիվ պահանջներ է դրել ՀՀ իշխանությունների առջեւ` դրանց կատարման ...ՄԻՆԻՆ ՊՈՉԸ ՄՅՈՒՍԻՆ ՈՏՔԻ ՏԱԿ
Հեղինե Մանուկյան
Պետական պաշտոնյաներից մեկը մի անգամ մասնավոր մի զրույցի ընթացքում անկեղծանալով ասաց, թե մեր երկրում «քիչ թե շատ թպրտացող ցանկացած ղուշի մասին իշխանությունները մատերիալներ են հավաքում, դոսյեներ կազմում, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՉ ԷԼ ՈՒՐԱԽ ՉԷԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...«Ո՞Վ ԳԻՏԵ...»
Էմմա Գաբրիելյան
թե հիմա էլ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը իրար հանդիպելով` ԼՂ խնդրի կարգավորման պատմության էջերը որքան կհարստացնեն` աշխարհագրորեն
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս ԱՄՆ-ի ...«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ»
Կարինե Հարությունյան 1
Վանատուրում հացադուլի ժամանակավոր դադար է, իսկ հավաքները շարունակվում են: Ամեն օր:
«Բա ո՞նց, առանց հավաքի չի լինի: Մեր կյանքի մի մասն են էս հավաքները: Առանց իրար հետ շփվելու չենք կարող` մեկ, ու առանց ...ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Հանրահավաքներն իսպառ արգելող մեր «ազգընտիր»-ների հանճարեղ որոշումներից հետո հանկարծ մի բան հիշեցի ու...անկեղծ ասած` խորապես մխիթարվեցի:
Մենք, պարզվում է, մենակ չենք: Եվ ոչ միայն մեր անհեթեթությունների ...ՈԳԻՆ ՆՈՒՅՆՆ ԷՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

