
«ՍԵՒԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ»
- Սա է կառավարության նախագծի բովանդակությունը, սակայն այն, բարեբախտաբար, օրենքի ուժ չի ստացել: Շնորհակալություն ընտրություններին. նախագահի թեկնածու` վարչապետ Ս.Սարգսյանը ընթացք չի տվել հանրության կողմից անընդունելի որոշմանը:

Գրում եմ այդ մասին` ունենալով լուրջ զգուշավորություններ, որ հզոր լոբբիստները կճնշեն կառավարությանը, եւ նա կկասեցնի լճի ջրի մակարդակի բարձրացումը: Աղետալի վիճակում գտնվող լճում ձկների քանակը մի քանի տասնյակ անգամ պակասել է` սկսած խորհրդային ժամանակներից: Սեւանում իշխանի` 2-ից 4 տեսակ անհետացել է: Լճի ջրերը շարունակվում են աղտոտվել կենցաղային եւ արդյունաբերական հոսքերից: Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի լիճը մաքրի ջրասույզ թփերից եւ մացառուտներից, որոնց փտումը հանգեցնում է լճի աղտոտմանը: Ո՞րն է հարցի արժեքը. 20-րդ դարի 50-ական թվականներից Հայաստանի ղեկավարությունը սկսել է ակտիվ միջոցներ ձեռնարկել` Սեւանա լիճը ծանծաղացումից փրկելու համար, որը կարող է վերաճել էկոլոգիական աղետի. քաղցրահամ ջրերի պաշարը ազգային խնդիր է: Լճի մակարդակի իջեցումը սկսվել է 20-րդ դարի 30-ական թվականներից, երբ Հայաստանի իշխանությունները որոշեցին Սեւանի ջրերն օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու եւ ոռոգման նպատակներով: Այդ ժամանակներում այս որոշումը այլընտրանք չուներ` արագ զարգացող տնտեսության եւ ոռոգելի հողատարածքների մակերեսի մեծացման պայմաններում: Անցյալ դարի 30-ական թվականների կեսերից կառուցվել են 6 հիդրոկայաններ: 1961 թվականին հանրապետության իշխանությունները որոշում ընդունեցին Արփա գետի հոսքերից մեկն ուղղորդել Սեւանա լիճ, սկսվեց մեծ հիդրոտեխնիկական կառույցների շինարարությունը, մասնավորապես` 48, 3 կիլոմետրանոց ստորգետնյա` Արփա- Սեւան ջրանցքը` ամենաերկարը աշխարհում: Շինարարությունը տեւել է 20 տարի` մինչեւ 1981 թվականի մարտը: 60-ական թվականների սկզբից Սեւանա լճի ջրի տնտեսման նպատակով սկսեցին ջրամբարների զանգվածային շինարարությունները, որոնք օգտագործվում էին Արարատյան դաշտավայրի ոռոգման համար, Որոտանի կասկադի ՀԷԿ-ի, ՋԷԿ-ի շինարարությունը, բացի այդ` որոշում ընդունվեց ատոմակայանի շինարարության վերաբերյալ եւս: Դա թույլ տվեց կայունացնել լճի մակարդակը: Այս ահռելի աշխատանքների համար պահանջվեց 30 տարի եւ ավելի քան մեկ միլիարդ ռուբլի: Սեւանա լիճը վերջապես սկսեց վերականգնվել: Իսկ ի՞նչ ունենք այսօր. Հայկական ԽՍՀ-ի որոշման խախտում, համաձայն այդ որոշման` արգելվում էր ամեն տեսակի շինարարությունը լճի շրջակայքում, մինչդեռ այդ գոտում կառուցվել են քաղաքական եւ տնտեսական էլիտային պատկանող հարյուրավոր շինություններ, որոնք ապօրինի են: Կառավարությունը փոխարեն պատժի օրինախախտներին, քննարկում է լճի ջրի մակարդակի բարձրացման կասեցման հարցը: Եվ գլխավորը. դա նշանակում է խաչ քաշել լճի ջրային եւ ձկնապաշարների վերականգնման հնարավորության վրա, լիճը փոխակերպել ճահճի, էլ չենք խոսում բնության այդ հրաշք գեղեցկության կորստի մասին: Մնում է հուսալ, որ կառավարությունը ազգային այդ արժեքին կվերաբերվի որպես հոգատար տեր եւ ոչ թե անհեռատես պատեհապաշտ:
- Նիկիտա Զարոբյան
Քննարկում
Vahan NY գրել է:
Սևանը ախտոտ ջրերից մաքրելու համար ՍՍՀՄ ի ժամանակ հատուկ մեծ տրամաչափի խողովակներ բերվեցին ճապոնիայից Սևանի շուրջը կոյուղի կառուցելու նպատակով: Սովետական Հայաստանի ժառանգորդ լտպ ի կառավարություն ,որտեղ՞ են խողովակները որոնք այսօր սատ հարցեր կլուծեին:
aida գրել է:- Vahan NY
Սևանը ախտոտ ջրերից մաքրելու համար ՍՍՀՄ ի ժամանակ հատուկ մեծ տրամաչափի խողովակներ բերվեցին ճապոնիայից Սևանի շուրջը կոյուղի կառուցելու նպատակով: Սովետական Հայաստանի ժառանգորդ լտպ ի կառավարություն ,որտեղ՞ են խողովակները որոնք այսօր սատ հարցեր կլուծեին:
Վահան, քո մեջ կուտակված թույնը միայն քեզ համար է վտանգավոր: Ուղեղտ եվ հոգիտ լվա այդ մահացու թույնից որ իրականոիթյունը ըմբռնես եվ միգուցէ ավելի եռկար ապրես եվ օգտակար լինես քո ազգին:- Vahan NY
Vahan NY գրել է:- aida
Վահան, քո մեջ կուտակված թույնը միայն քեզ համար է վտանգավոր: Ուղեղտ եվ հոգիտ լվա այդ մահացու թույնից որ իրականոիթյունը ըմբռնես եվ միգուցէ ավելի եռկար ապրես եվ օգտակար լինես քո ազգին:
ճսմարտությունը քո նմանների համար թույն է սիրելի Աիդա- aida
«ՍԵՒԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ»
Նիկիտա Զարոբյան 3
Սա է կառավարության նախագծի բովանդակությունը, սակայն այն, բարեբախտաբար, օրենքի ուժ չի ստացել: Շնորհակալություն ընտրություններին. նախագահի թեկնածու` վարչապետ Ս.Սարգսյանը ընթացք չի տվել հանրության կողմից ...Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան 1
Շաբաթ օրվա «Առավոտ» օրաթերթում զետեղված է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա մի շարք ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց հնարավոր չէ չանդրադառնալ:
Օրինակ` ...ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռոբերտ Ա.Սարգսյան
Սկսենք նրանից, որ Հայաստանում ոչ մի քաղաքական լարվածություն չկա ու ճգնաժամ էլ չկա. կա ընդամենը հանցագործ, ավազակապետական ռեժիմ եւ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական Շարժում, եւ այդ Շարժման ...ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան 2
Մարտի 7-ին ժամը 20-ին էր, երբ այցելեցի Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան: Ինչու՞ եմ օրն ու ժամը կոնկրետ ու շատ հաստատ փաստում. քանի որ առաջինը` շատ լավ հիշում եմ, նրանց տնից դուրս եկա` ամոթի ու ցավի մտատանջությամբ, ...ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան 10
Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է:
Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ ...Ի՞ՆՉ ԿՊԱՀԱՆՋԻ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ
Մարինե Խառատյան 2
Ընտրակեղծիքներով ու բռնություններով զուգորդված նախագահի «ընտրություններից» ու մարտիմեկյան դեպքերից հետո ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով բազմաթիվ պահանջներ է դրել ՀՀ իշխանությունների առջեւ` դրանց կատարման ...ՄԻՆԻՆ ՊՈՉԸ ՄՅՈՒՍԻՆ ՈՏՔԻ ՏԱԿ
Հեղինե Մանուկյան
Պետական պաշտոնյաներից մեկը մի անգամ մասնավոր մի զրույցի ընթացքում անկեղծանալով ասաց, թե մեր երկրում «քիչ թե շատ թպրտացող ցանկացած ղուշի մասին իշխանությունները մատերիալներ են հավաքում, դոսյեներ կազմում, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՉ ԷԼ ՈՒՐԱԽ ՉԷԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...«Ո՞Վ ԳԻՏԵ...»
Էմմա Գաբրիելյան
թե հիմա էլ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը իրար հանդիպելով` ԼՂ խնդրի կարգավորման պատմության էջերը որքան կհարստացնեն` աշխարհագրորեն
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս ԱՄՆ-ի ...«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ»
Կարինե Հարությունյան 1
Վանատուրում հացադուլի ժամանակավոր դադար է, իսկ հավաքները շարունակվում են: Ամեն օր:
«Բա ո՞նց, առանց հավաքի չի լինի: Մեր կյանքի մի մասն են էս հավաքները: Առանց իրար հետ շփվելու չենք կարող` մեկ, ու առանց ...ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Հանրահավաքներն իսպառ արգելող մեր «ազգընտիր»-ների հանճարեղ որոշումներից հետո հանկարծ մի բան հիշեցի ու...անկեղծ ասած` խորապես մխիթարվեցի:
Մենք, պարզվում է, մենակ չենք: Եվ ոչ միայն մեր անհեթեթությունների ...ՈԳԻՆ ՆՈՒՅՆՆ ԷՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ Հայաստանի ոստիկաններն էին հավաքվել: Կանայք շատ ջերմ ընդունեցին նրանց. «Վա~յ, մեր պահապան հրեշտակներն են եկել, մեզնից շուտ: Դուք մերն եք, մեր տղերքն եք: ...
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԴԱՇԲՈՒԼԱ՞Ղ, ԹԵ՞ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Միքայէլ Հայրապետեան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

Ի՞ՆՉ Է ՓՈԽՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՒ ԻՆՉՈՒ՞
Գագիկ Աբգարյան
ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

