
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
- «Շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ստեղծումն է» Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս անց, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ապրիլի 19-ին Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող Մանկական զբոսայգում տեղի ունեցավ առաջին արտոնված հանրահավաքը, որը կազմակերպել էր «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպությունը: Դարձյալ ցնծություն էր` հաղթանակած ժողովուրդը նորից` «Լեւոն` նախագահ», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն», «Սերժիկ, հեռացիր», երբեմն էլ` «Սերժիկ, մարդասպան» վանկարկումներով անընդմեջ ընդմիջում էր ելույթները:

Հանրահավաքի սկզբում նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Քաղաքական ուժերից հարթակում էին` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը, Սուրեն Սուրենյանցը, Արտակ Զեյնալյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը, ՀՀՇ երիտասարդական թեւի նախագահ Կարեն Կարապետյանը, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Հարթակում էր նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Հրազդանից Երեւան էին ժամանել նաեւ Սասուն Միքայելյանի համախոհները, Ս.Միքայելյանի եւ մյուս ազատազրկվածների համար հացադուլ հայտարարած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը, ով նույնպես հարթակում էր եւ ելույթ ունեցավ: Մի քանի օր ազատության մեջ գտնվող Ս.Սուրենյանցը իր ելությում նշեց. «Անցած օրերին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը դարձան այն դարբնոցները, որտեղ ձեւավորվեցին իրական քաղաքական գործիչներ: Երբեւէ, որեւէ մեկը չի կարող հիշել մի դեպք, որ այդքան կազմակերպված, այդքան վճռականորեն, այդքան հետեւողականորեն տասնյակ օրեր մարդիկ իրար հետ հացադուլ անցկացնեն եւ հացադուլի ընթացքում պահանջեն հանրապետությունում ժողովրդավարության եւ օրինականության վերահաստատում», ժողովուրդը միաբերան սկսեց վանկարկել` «Ազատություն, ազատություն»... Ո՞րն է մեր Շարժման ամենամեծ ձեռքբերումը` հարցրեց Ս.Սուրենյանցը, ապա պատասխանեց. «Դա Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծումն է, եւ բոլորը պետք է հասկանան, որ քաղաքացիական հասարակությունը անպարտելի է: Մեր պայքարի նպատակը եղել է ազատությունը, որովհետեւ առանց ազատության բովանդակություն չունի անկախությունը: Քաղաքացիական հասարակության եւ ազատության տանող ճանապարհը բարդ է, գուցե նաեւ փոքր-ինչ երկարատեւ: Մեր գլխավոր հաղթանակը այլեւս տոնել ենք, այլեւս Հայաստանում կա քաղաքացիական հասարակություն, որը օր օրի նոր բարձունքներ է նվաճելու, Հայաստանը դարձնելու է ազատության կղզի Կովկասում: Հայ ժողովուրդը 1988թ. հաղթեց շնորհիվ իր ազատասիրության, հայ ժողովուրդը ղարաբաղյան պատերազմում հաղթեց շնորհիվ իր ազատասիրության, այս իշխանությանը հայ ժողովուրդը կհաղթի շնորհիվ իր ազատասիրության»:
«You're out of your ever-loving mind», - ասել էր սենատորը Սերժ Սարգսյանի օգնականին Քոչարյանասերժական ռեժիմի իշխանավարման ընթացքում արդեն երկրորդ անգամ կալանավորված, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը հանդես եկավ բավական հուզիչ եւ ինչպես միշտ` ինքնատիպ ելույթով: Նախ նկատեց. «Դժվար է ասել, թե ո՞վ է քաղբանտարկյալի կինը, մայրը, դուստրը, քույրը եւ ո՞վ է Հայաստանի քաղաքացին, ով չի ընդունում, որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան...», - ասաց տիկին Մելիսան, ապա շարունակեց պատմել քաղբանտարկյալների կանանց առօրյան. «Քաղբանտարկյալի կինը արթնանում է, պաստառ է պատրաստում կամ նամակ է գրում, հետո երեխաներին է կերակրում, տանում է դպրոց եւ գնում է աշխատանքի, չէ՞ որ տունն ինքն է պահում: Աշխատանքի վայրում էլ փոքր միտինգ է անցկացնում, աշխատանքից փախչում-գնում է ակցիայի, ակցիայից հետո նորից գնում է աշխատանքի, հետո գուցե այդ օրը տեսակցության օրն է` գնում է բանտ` 7 ժամ սպասում է մինչեւ իր ամուսնու հետ 1 ժամ զրուցի, բանտից հետո նորից գնում է ակցիայի` արդեն Հյուսիսային պողոտա», այդ պահին հրապարակը պայթեց ծափերով եւ բազմահազարանոց բազմությունը Մելիսա Բրաունի հետ սկսեց վանկարկել. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Տիկին Մելիսան այնուհետեւ անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովում կայացած Հայաստանի հետընտրական իրավիճակի վերաբերյալ լսումներին` ներկաներին պատմեց լսումներում մի ուշագրավ հատվածի մասին, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Էլսի Հասթինգսը Ս.Սարգսյանի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանին ասել էր` ««Պարոն Սարգսյան, եթե դուք ասեք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան», ես կուզենայի անգլերեն ասել, հետո կթարգմանեմ` «You're out of your ever-loving mind»», - հայտարարեց տիկին Մելիսան, իսկ հրապարակը ընդունեց անգլերենով հնչած միտքը ծափողջույններով, ապա քաղբանտարկյալի կինը հայերեն թարգմանեց սենատորի նկատողությունն` ուղղված Սերժ Սարգսյանի ներկայացուցչին. «Նշանակում է` «Ուրեմն, դուք լրիվ խելագարվել եք»», հրապարակը ավելի ուժգին շարունակեց ծափերն ու «Սերժիկ, հեռացիր» վանկարկել: Տիկին Բրաունը այսպես ավարտեց իր խոսքը. «Ուրեմն` մենք բոլորս կանգնելու ենք այստեղ, կանգնելու ենք Հյուսիսային պողոտայում, կանգնելու ենք Ազատության հրապարակում, մինչեւ մեր բոլորի ամուսիններին, եղբայրներին, հայրերին, որդիներին, ընկերներին ազատենք, մինչեւ մեր երկիրը ազատենք: Ազատություն, ազատություն...»: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հանգուցյալ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը` Գրիզելդա Ղազարյանը, ով մարմնական վնասվածքներ էր ստացել մարտի 1-ին, նախ նշեց. «Ես չէի տեսել մարտի 1-ին նման դեպք: Ես ապշած եմ: Ես կարծում եմ, որ դա ուղղակի կազմակերպված սպանդ էր», ժողովուրդը համաձայնեց. «Այո~...»: Ապա տիկին Գրիզելդան մանրամասն պատմեց, թե ինչ էր տեղի ունեցել մարտի 1-ին իր եւ իր աղջկա հետ, ինչպիսի դաժանությունների ու բռնության ականատեսն էին նրանք դարձել, ու ինչպես էր նրանց կյանքը փրկել ռուսախոս ոստիկանը: Նա նշեց, որ իրեն ծեծողը շատ լավ գիտեր, թե նա ում այրին է. «...Վահան Շիրխանյանի կինը բղավում էր, որ մի սպանեք, նա Ռաֆայել Ղազարյանի կինն է: Ութ կար դրեցին գլխիս: Իմ գլխի ցավը մեղմանում է, աղջկաս վերքերն էլ են լավանում, բայց հոգուս ցավը չի անցնում: Այդ ցավը չի անցնելու: Բայց մենք պիտի գնանք առաջ, մենք, միեւնույն է, պետք է պայքարենք, ու մեզ լռեցնել անհնարին է»: Տիկին Գրիզելդան շնորհակալություն հայտնեց իր կյանքը փրկող ոստիկանին եւ նշեց, որ չի ճանաչում իր կյանքը փրկողին, սակայն լավ է ճանաչում իրեն ծեծողին, ում գրեթե ամեն օր տեսնում է Հյուսիսային պողոտայում, եւ վստահեցրեց, որ մի օր այդ ոստիկանը պատասխան է տալու իր գործողությունների համար: Դիմելով նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին վերջերս կատարված նշանակումների առիթով` տիկին Գրիզելդան նկատեց. «Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Այն բոլոր փոփոխությունները, որ արեցին կառավարությունում, ընդամենը մի աղբանոցից աղբը տեղափոխեցին մեկ այլ աղբանոց: Մեր ժողովուրդը ժամանակ չունի սպասելու, կյանքը կարճ է: Մեր տաղանդավոր տղաները ստիպված են գնալ արտասահմանում աշխատելու, որովհետեւ թեկնածուն ստանում է 22 000 դրամ, իսկ դոկտորը 33 000 դրամ աշխատավարձ: Դոդի Գագոյի շունն անգամ կբողոքեր, եթե այդքան փողով իրեն պահեին, իսկ մենք պիտի դիմանա՞նք, որ սրանք սովորեն` մեկը հայերեն, մյուսը հոդաբաշխ արտահայտվել, մյուսը` անգլերեն... Սովորածին պետք է պաշտոն տալ», - ասաց տիկին Գրիզելդան, իսկ հրապարակը վանկարկեց` «Հիմա, հիմա...»: Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը ամուսնու անունից դիմեց ժողովրդին. «Ժողովուրդ, մեր պայքարը շարունակվում է: Եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մտածում էին, որ ժողովրդին ծեծելով, սպանելով, բանտեր գցելով կարող են սպանել մեր պայքարի ոգին` նրանք չարաչար սխալվում են, դրա վկան այսօր այստեղ թեւածող ոգին է: Պայքարը շարունակում են հարյուր հազարավոր քաղաքացիներ, պայքարում են ամեն օր, ամեն վայրկյան, եւ նրանք այսօր պայքարում են ավելի վստահ, քանի որ, եթե մինչեւ մարտի 1-ը Հայաստանում հնարավոր էր գտնել մի մարդ, ով պատրաստ էր հանդուրժել Ս.Սարգսյանի եւ Ռ.Քոչարյանի հանցավոր ռեժիմը, այն բանից հետո, երբ նրանք թափեցին ժողովրդի արյունը, այսօր նման մարդ հնարավոր չէ գտնել: Այսօր էլ իրենց ծիծաղելի գործողություններով` մարդկանց գողանալով, ստորագրություններ վերցնելով, Ս.Սարգսյանը եթե մտածում է, թե վախեցնում է որեւէ մեկին` չարաչար սխալվում է: Ս.Սարգսյանը պետք է հասկանա, որ մարտի 1-ով իրենք ոչ թե ժողովրդին վախեցրին, այլ վերջնականապես ժողովրդի միջից հանեցին վախը: Ուրեմն` մեր հաղթանակը անխուսափելի է. կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»:
«Ժողովրդի պայքարը ազատության համար է» Լեւոն Զուրաբյանը իր ելույթում կարեւորեց մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածը. «Ստեղծվել էր մի իրավիճակ` ռեժիմը ստացել էր հնարավորություն կիրառել ցանկացած բռնություն: Քանի որ Ռ.Քոչարյանը գնացող նախագահ էր, եւ քանի որ Ս.Սարգսյանը բոլոր դիվանագետներին կարող էր խոստումներ տալ` ասելով. «Ես սրա համար պատասխանատու չեմ», եւ «դուք կտեսնեք բարեփոխումներ միայն ապրիլի 9-ից հետո», այդ քառասուն օրվա ընթացքում Հայաստանում ստեղծվել էր մի ծայրահեղ անպատասխանատվության ժամանակաշրջան, եւ ռեժիմը կարող էր ամենաանպատիժ ձեւով կիրառել ցանկացած բռնություն»: Սակայն Լ.Զուրաբյանի խոսքն անավարտ մնաց, քանի որ հարթակ բարձրացավ ոստիկանության Կենտրոնի բաժնի փոխոստիկանապետ Տարոն Բաղդասարյանը եւ հայտարարեց, որ հանրահավաքի ժամանակն ավարտվել է 17.00-ին: Սակայն հանրահավաքի կազմակերպիչները փոխոստիկանապետին փորձում էին բացատրել, որ հանրահավաքը արդեն մեկ անգամ` ժամը 16.00-ի սահմաններում ընդհատվել էր մոտ 30 րոպեով, հետեւաբար այն պետք է երկարաձգվի, սակայն ապարդյուն` ոստիկանները չհամաձայնեցին անգամ մի պահ միացնել հոսանքը` հանրահավաքը ավարտված հայտարարելու համար: Հոսանքազրկման պատճառով ելույթ ունենալու հնարավորություն չունեցան Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Զ.Սարգսյանը, ուստի Արամ Զ.Սարգսյանին խնդրեցինք իր տպավորությունները փոխանցել հանրահավաքից. «Համախմբված ժողովրդին հաղթելն անհնարին է, եւ իշխանությունը այստեղ հավաքված ժողովրդից վախենալով փորձում է լույսերն անջատել կամ ժամանակի մեջ սահմանափակումներ մտցնել, եւ դա իշխանությունների հոգեվիճակն է ցույց տալիս: Միջնադարից սկսած ցանկացած ժամանակահատվածում ժողովրդին հաղթել հնարավոր չի եղել, մանավանդ` երբ այդ պայքարը ազատության համար է: Էս մարդիկ հաց չեն ուզում, էս մարդիկ ազատություն են ուզում, ուզում են իրենց երկրում օրենքի առաջ հավասար չափով պաշտպանված լինել, ուզում են, որ իրենց ձայնն ու քվեն տեղ հասնի, իրենց հաշվի առնեն: Իսկ այս պայքարում չհաղթել ուղղակի հնարավոր չէ, եւ այժմ ունենք երկու Հայաստան. մեկը փոքր Հայաստանն է` շրջապատված ոստիկաններով ու զինվորականներով, մյուսը` մեծ Հայաստանը, որը ժողովրդի Հայաստանն է, որը փողոցներում է, տներում է, այգիներում է, իր գործին է, դա մեր բոլորի Հայաստանն է, եւ մենք պայքարում ենք: Մեր մեծ Հայաստանը հաղթելու է փոքր Հայաստանին. Երրորդ Հանրապետության մեջ այսօր ունենք երկու Հայաստան, բայց շատ շուտով ունենալու ենք Երրորդ Հայաստանը, որը լինելու է իշխանությունների եւ ժողովրդի համատեղ երկիրը. եւ այդ Հայաստանը մենք ունենալու ենք», - նշեց Արամ Զ.Սարգսյանը, ում հարցինք` կոնկրետ ե՞րբ. «Ժամանակի պարագան այդքան էլ էական չէ. մի բան կարող եմ հստակ ասել` ակնհայտ է, որ ինչ-որ պահի Լեւոն Տեր-Պետրոսյանին հանրահավաք անցկացնելու հնարավորություն են տալու, եւ 100 000 մարդ նորից գալու է հրապարակ: Այս իշխանությունները լուրջ խնդիր ունեն` իրենք այս երկրում փոքրամասնություն են, մենք` մեծամասնություն, եւ այս ժողովուրդը հաղթելու է», - վստահեցրեց Արամ Զ.Սարգսյանը: Ժամը 17.30-ի սահմաններում հավաքված բազմությունը շարժվեց Հյուսիսային պողոտա` ամենօրյա «զբոսանքի», ողջ ճանապարհին մարդիկ վանկարկում էին «Լեւոն` նախագահ», «Սերժիկ, հեռացիր», փողոցներում մարդիկ` բռունցքները վեր պարզած միանում էին` «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», ավտոմեքենաների վարորդներն էլ` ազդանշաններով, իսկ հասնելով Աբովյան փողոցի «Պիցա դի Ռոմա»-ին` ժողովուրդը վանկարեց` «Սուքիասյան, Սուքիասյան»: Ժամը 18.00-ին հայրենի ոստիկաններն արդեն փակել էին Ազատության հրապարակի մուտքերը, իսկ Հյուսիսային պողոտան լեփ-լեցուն էր. հազարավոր մարդիկ շարունակում էին տարբեր կոչեր վանկարկել, երիտասարդները երգում էին: Սակայն հանկարծ մարդիկ սկսեցին սուլել ու «ամոթ» վանկարկել, պարզվեց ոստիկաններն են գալիս: «Կանայք` հանուն խաղաղության» հ/կ-ի նախագահ Գայանե Մարտիրոսյանին մոտեցավ ոստիկանության Կենտրոնի բաժնի փոխոստիկանապետն ու զգուշացրեց. «Սա չարտոնված հանրահավաք է, եթե այսպես շարունակեք, ուժ կկիրառվի», Գ.Մարտիրոսյանը պարզաբանեց, որ ինքը պատասխանատվություն չի կրում, մարդիկ ինչպես ամեն օր, այնպես էլ այդ օրը, հանրահավաքից հետո ինքնաբուխ եկել են Հյուսիսային պողոտա: Մի քանի րոպեի ընթացքում Հյուսիսային պողոտայում հայտնվեցին ոստիկանական մեքենաներ, որոնցից մեկով սովորաբար «վահանավոր ու մահակավորներ» են տեղափոխում: Ապա «Հյուսիսայինում» երեւաց ոստիկանության ՊՊԾ հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը, ում հարցրինք, թե ինչու՞ են այսքան ոստիկանական մեքենա բերել, ի՞նչ են պատրաստվում անել, Օսիպյանը պատասխանեց. «Սա արդեն անօրինական գործողություն է` միտինգ է, հանրահավաքը անց են կացրել, հիմա էլ եկել են այստեղ` «Lեւոն` նախագահ» են գոռում», ապա մեզ դիմեց` գնացեք, ասեք, թող ցրեն ժողովրդին, մենք էլ նկատեցինք. «Բայց կազմակերպիչ չեմ, եւ այստեղ, ընդհանրապես, կազմակերպիչ չկա»: Հյուսիսային պողոտայից մարդիկ սկսեցին հեռանալ` հաջորդ օրը նույն ժամին, նույն տեղում հանդիպելու պայմանավորվածությամբ: Միջադեպեր չարձանագրվեցին:
- Էմմա Գաբրիելյան
ՀԱՏԻԿԸ ՄԵՌԱՎ, ՈՒ` ՍԵՐՄԸ ԾԼԵՑ
Արամ Ամատունի 5
Ապրիլի 19-ին Մանկական զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքը, որ հրավիրել էր «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպությունը, ըստ էության կարեւոր մի հանգրվան էր այն հասարակական-քաղաքական խորքային գործընթացների ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան 11
«Շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ստեղծումն է» Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս անց, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ապրիլի 19-ին Ալեքսանդր Մյասնիկյանի ...ԱՄՆ-Ը ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
Էմմա Գաբրիելյան 2
Ապրիլի 17-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացան Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումները, որին մասնակցել էին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու ...ԱԶԱՏ ԱՇԽԱՐՀՆ ԱՅՆ ՕՐԻՑ, ԵՐԲ ԲԱՆԱՁԵՒՆ ԸՆԴՈՒՆԵՑ...
Արամ Ամատունի 3
Դժվար է ասել, թե, օրինակ, ինչի հոտ կառնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւից, որն ընդունվեց երկու օր առաջ` Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, ասենք` նախագահի նախկին թեկնածու ...«ՈՒԺԸ ՈՒՏԵԼՈՎ ՉԻ` ՈԳՈՎ Է»
Կարինե Հարությունյան
Ազատության ոգու ներկայությունը Վանատուրում էր մինչեւ մարտի 1-ը ու է՝ հետո էլ:
Վանատուրցիները հասցնում են ամեն ինչ. տան ու հողամասի գործ, հետո գնում են իրենց Ազատության հրապարակում հավաքի՝ պահանջելով ...ԼԱՎ, ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՆԱԿ ՀՐԱԶԴԱՆԻ՞Ց ԵՆ ՄԱՐԴ ԲՌՆԵԼ: ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ
4
Ինչ ուզում է ասեն` հրազդանցիներին հալալ է: Մարդիկ ունեն իրենց պահանջելիքը եւ պահանջում են: Առանց աջ ու ձախ նայելու: Առանց մենթերից ու մնացյալից վախենալու: Առանց ավազակային հարձակումներից ու առեւանգումներից ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«Շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ստեղծումն է» Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս անց, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ապրիլի 19-ին Ալեքսանդր Մյասնիկյանի ...
ՄՈՌԱՑՎԱԾ, ՎԱՂՈՒՑ ՄՈՌԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՄԻԱՅՆ ՊԱՅՔԱՐ ՈՒ ԷԼԻ` ՊԱՅՔԱՐ»
Կարինե ՀարությունյանԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԵՔ ՍԱՀՄԱՆ
Կարինե ՀարությունյանԱՄՆ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԴՈՒԶ-ՔՅԱՍԱՐ-ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ. ԹԵ ՄԵԶ ԿԱՄ ՁԵԶ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԷԼ ՓՐԿԵԼՈՒ Է` ԷԴ Է ՓՐԿԵԼՈՒ... ԹԵ ՉԷ` ՏԱԿԻ~Ց-ԼՂՈԶՎԱ~Ծ-ՆԵՆԳՈՐԵ~Ն...
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

