
ԼԱՎ, ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՆԱԿ ՀՐԱԶԴԱՆԻ՞Ց ԵՆ ՄԱՐԴ ԲՌՆԵԼ: ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ
- Ինչ ուզում է ասեն` հրազդանցիներին հալալ է: Մարդիկ ունեն իրենց պահանջելիքը եւ պահանջում են: Առանց աջ ու ձախ նայելու: Առանց մենթերից ու մնացյալից վախենալու: Առանց ավազակային հարձակումներից ու առեւանգումներից երկնչելու: Առանց որեւէ մեկի հոխորտանքներից ու զառանցանքներից ահաբեկվելու:

Էդ ամեն ինչի հետ մեկտեղ` նաեւ գալիս-հասնում են Երեւան, ելույթ են ունենում միտինգում: ...Ի՞նչ է. ստացվում է, որ էս Հայաստանում մենակ Հրազդանի՞ց են մարդ բռնել: Ուրիշ էլ ոչ մի տեղից բռնված մարդ չկա՞: Քաղբանտարկյալ նկատի ունեմ: Մեղրիի՞ց մարդ չկա, Իջեւանի՞ց, Լոռու՞ց, Երեւանի՞ց, Ապարանի՞ց, Շիրակի՞ց, Թալինի՞ց, թե՞ Վայքից: Կա: Բայց ինչ-որ չի երեւում: Թե կա: Թե՞ էդտեղերի ժողովուրդն ավելի համբերատար է, հանդուրժող: Իշխանասեր: Թե՞... Էդ ինչի՞ց է տեսնես, որ էդտեղերի ժողովուրդը չի բողոքում-չի ընդվզում-հանդուրժում է իշխանությունների կամայականությունները: Ավելի վախեցա՞ծ են, քան հրազդանցիք: Թե՞ վախեցնողներն են ավելի ուժեղ: Թե՞ կարծում են իրենց կողքից սահելու-անցնելու է էս ամենը: Իսկ եթե մենք մեր հարեւանի վատ վիճակը տեսնելով չենք ընդվզում, այլ մտածում ենք, որ ավելի լավ է ձեններս կտրենք, որ էդ նույն փորձանքը մեր գլխին չգա` սխալվում ենք, չարաչար սխալվում: 37 թիվն էլ էր էդպիսին: Բայց, անկախ էդ մարդկանց ընդվզել-համակերպվելուց` տարան բոլոր էն մարդկանց, ում պետք է տանեին: Ովքեր խանգարում էին: Ովքեր մտածում էին. ոչ թե իրենց պես ունակ չէին դրան: Բայց եթե ընդվզեին բոլորը` ոչ մեկին էլ չէին տանի: Հիշում եք, չէ՞, ոնց է Քսանթոսը բաղնիք ուղարկում Եզովպոսին` ճշտելու, թե քանի մարդ կա: Եզովպոսը վերադառնում է եւ ասում` մեկ մարդ: Քսանթոսը զարմացած, բայցեւ` խիստ ուրախացած աճապարում է լողանալու, բայց... Բաղնիքում տեղուդադար չի լինում, ասել է թե` լողանալու ֆիզիկական հնարավորություն: Երբ զայրացած փիլիսոփան փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում, Եզովպոսը բացատրում է. «Երբ եկա` բաղնիքի դիմաց մի մեծ քար էր ընկած. բոլորը գայթում էին, հայհոյում եւ գնում իրենց գործին: Եվ միայն մի մարդ այդ քարը դեն նետեց ճամփից: Հենց նրա մասին էլ քեզ ասացի»: ...Հիմի ինձ անընդհատ էդ մի հարցն է մտահոգում. կարող ա՞ մենակ Հրազդանից են մարդ բռնել: Քաղբանտարկյալ նկատի ունեմ:
Քննարկում
hհարգալից վերաբերվել այլոց մտքերին գրել է:
Չէ, դրանից չի: Պարզապես Հրազդանի շրջանը հայտնի է իր Սասուն-ով, որը ռուսերեն թարգմանությամբ նշանակում է՝ «Ծծող»-ով:մնացած շրջաններում «ծծողներ» չկան և հեղափոխական կրակի վրա փչող չկա ծծելուց հետո, ու կրակը չի բռնկվում:
սաշիկ բռնիք քաշիք գրել է:
հրազդանի վանատու անունը չի սազում այդ գյուղացիներին,որինակ հին անունը աթաբեկյան շատերը հիշումեն ետ տականք չեկիստին թեինչքան հայի արյուն խմեց հեղափության ժամանակ,բա ձեզ ինչե թվում ետ գյուղացիք ինչ պիտի սովորեին,սովետի ժամանակ վոր անցնումեինք ետ գյուղի միչով մեզ խորհուրդեին տալիս գործչունենանք գյուղացիների հետ,շատ ահավոր անդաստիրակ կաշիները հաստ մարդիքեն,մեր կառավարությունը խելոք կաներ ցրեր ետ գյուղը հայաստանով մեկ,սասունյանը հանցագործե եթե ինքը ազատամարտիկ լիներ հայ զինվորի վրա չեր կրակի,չեր հրամայի հայ զինվոր ծեծեն,դա ազգիս թշնամիե մոլիտ բերանը.ՖԻԴԱ
ՀԱՏԻԿԸ ՄԵՌԱՎ, ՈՒ` ՍԵՐՄԸ ԾԼԵՑ
Արամ Ամատունի 5
Ապրիլի 19-ին Մանկական զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքը, որ հրավիրել էր «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպությունը, ըստ էության կարեւոր մի հանգրվան էր այն հասարակական-քաղաքական խորքային գործընթացների ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան 11
«Շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ստեղծումն է» Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս անց, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ապրիլի 19-ին Ալեքսանդր Մյասնիկյանի ...ԱՄՆ-Ը ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
Էմմա Գաբրիելյան 2
Ապրիլի 17-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացան Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումները, որին մասնակցել էին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու ...ԱԶԱՏ ԱՇԽԱՐՀՆ ԱՅՆ ՕՐԻՑ, ԵՐԲ ԲԱՆԱՁԵՒՆ ԸՆԴՈՒՆԵՑ...
Արամ Ամատունի 3
Դժվար է ասել, թե, օրինակ, ինչի հոտ կառնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւից, որն ընդունվեց երկու օր առաջ` Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, ասենք` նախագահի նախկին թեկնածու ...«ՈՒԺԸ ՈՒՏԵԼՈՎ ՉԻ` ՈԳՈՎ Է»
Կարինե Հարությունյան
Ազատության ոգու ներկայությունը Վանատուրում էր մինչեւ մարտի 1-ը ու է՝ հետո էլ:
Վանատուրցիները հասցնում են ամեն ինչ. տան ու հողամասի գործ, հետո գնում են իրենց Ազատության հրապարակում հավաքի՝ պահանջելով ...ԼԱՎ, ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՆԱԿ ՀՐԱԶԴԱՆԻ՞Ց ԵՆ ՄԱՐԴ ԲՌՆԵԼ: ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ
4
Ինչ ուզում է ասեն` հրազդանցիներին հալալ է: Մարդիկ ունեն իրենց պահանջելիքը եւ պահանջում են: Առանց աջ ու ձախ նայելու: Առանց մենթերից ու մնացյալից վախենալու: Առանց ավազակային հարձակումներից ու առեւանգումներից ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«Շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ստեղծումն է» Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս անց, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ապրիլի 19-ին Ալեքսանդր Մյասնիկյանի ...
ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՄՓԱՆ ՏԱՆՈՒՄ Է ՄԶԿԻԹ
Գայանե ԱռուստամյանԱՄՆ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՀԱՎԱՍԱՐ ՀԱՐԿՈՒՄ
Մարինե ԽառատյանՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ
Կարինե ՀարությունյանՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է»
Կարինե Հարությունյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

