
«ՈՒԺԸ ՈՒՏԵԼՈՎ ՉԻ` ՈԳՈՎ Է»
- Ազատության ոգու ներկայությունը Վանատուրում էր մինչեւ մարտի 1-ը ու է՝ հետո էլ:

Վանատուրցիները հասցնում են ամեն ինչ. տան ու հողամասի գործ, հետո գնում են իրենց Ազատության հրապարակում հավաքի՝ պահանջելով Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատությունը: Նրանք ամեն շաբաթ օր այցելում են գյուղի զոհված ազատամարտիկների հուշարձանին՝ ծաղիկներ դնելու: Իսկ անցած շաբաթ իրենց հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո վանատուրցիները Երեւանում էին՝ գլխավորությամբ «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ, հացադուլավոր Արշավիր Բոզինյանի: Կիրակի եւ երկուշաբթի Վանատուրում հավաքները շարունակվում էին: Բնականաբար՝ նույն պահանջներով, քանի որ ինչպես ասաց վանատուրցի մի տղամարդ. «Իշխանությունը դեռ խելքը գլուխը չի հավաքել»: Իսկ մի ուրիշն էլ թե. «Խելք չունեն, խելք: Ունենային՝ էստեղ ինչ գործ ունեին: Ոչ խելք ունեն, ոչ՝ արժանապատվություն: «Թասիբ»՝ այսինքն»: Երեկվա հավաքին մարդիկ խոսում էին այն մասին, որ խմբովի հացադուլ են անելու Արշավիր Բոզինյանի հետ. «Թող ամբողջ աշխարհն իմանա, որ սա իշխանություն չի, իշխանության տնազ ա: Թող իմանան, որ Հայաստանում ոչ միայն 100-ից ավելի քաղբանտարկյալներ կան, այլեւ՝ բազմաթիվ հացադուլավորներ»: Ասացի՝ հացադուլով կթուլանաք, իշխանությունն էլ դա է ուզում. «Մենք թուլացողը չենք: Ուժը ուտելով չի, ոգով է: Սրտումդ ի՞նչ կա, հոգումդ ի՞նչ կա: Կա՝ կա, չկա՝ ուտելը չի փրկի»: Դե արի ու մի ասա, որ ժողովուրդն իմաստուն է: Ու ոչ միայն փորձով, այլեւ կանխատեսումների հարցում. «Մենք գիտեինք, որ միջազգային հանրությունը իշխանություններին պատին դեմ է տալու: Էդպես էլ եղավ: Հիմա դեռ տաք են, շատ բան չեն զգում, բայց շուտով կհասկանան, որ իրենց վերջը եկել է: Իսկ մի բանում էլ համոզված ենք, որ էս պայքարում մենք հաղթել ենք»: ...Երեկ Արշավիր Բոզինյանը եւ Ժանետա Ներսիսյանը դադարեցրին հացադուլը: Արշավիրը Երեւանում գնացել է բժշկական հետազոտության. «Հացադուլի արդյունքում նիհարել եմ 27 կգ: Ճիշտ է, հյուծվել եմ, բայց հոգեպես ինձ լավ եմ զգում: Մի քանի օր վերականգնվելուց հետ նորից նստելու եմ հացադուլի: Այս անգամ ինձ են միանալու շատ-շատերը, թե մեր գյուղից, թե Երեւանից: Օրը կորոշենք հետո, ինչպես իրավիճակը կթելադրի»:
- Կարինե Հարությունյան
ՀԱՏԻԿԸ ՄԵՌԱՎ, ՈՒ` ՍԵՐՄԸ ԾԼԵՑ
Արամ Ամատունի 5
Ապրիլի 19-ին Մանկական զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքը, որ հրավիրել էր «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպությունը, ըստ էության կարեւոր մի հանգրվան էր այն հասարակական-քաղաքական խորքային գործընթացների ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան 11
«Շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ստեղծումն է» Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս անց, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ապրիլի 19-ին Ալեքսանդր Մյասնիկյանի ...ԱՄՆ-Ը ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
Էմմա Գաբրիելյան 2
Ապրիլի 17-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացան Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումները, որին մասնակցել էին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու ...ԱԶԱՏ ԱՇԽԱՐՀՆ ԱՅՆ ՕՐԻՑ, ԵՐԲ ԲԱՆԱՁԵՒՆ ԸՆԴՈՒՆԵՑ...
Արամ Ամատունի 3
Դժվար է ասել, թե, օրինակ, ինչի հոտ կառնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւից, որն ընդունվեց երկու օր առաջ` Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, ասենք` նախագահի նախկին թեկնածու ...«ՈՒԺԸ ՈՒՏԵԼՈՎ ՉԻ` ՈԳՈՎ Է»
Կարինե Հարությունյան
Ազատության ոգու ներկայությունը Վանատուրում էր մինչեւ մարտի 1-ը ու է՝ հետո էլ:
Վանատուրցիները հասցնում են ամեն ինչ. տան ու հողամասի գործ, հետո գնում են իրենց Ազատության հրապարակում հավաքի՝ պահանջելով ...ԼԱՎ, ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՆԱԿ ՀՐԱԶԴԱՆԻ՞Ց ԵՆ ՄԱՐԴ ԲՌՆԵԼ: ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ
4
Ինչ ուզում է ասեն` հրազդանցիներին հալալ է: Մարդիկ ունեն իրենց պահանջելիքը եւ պահանջում են: Առանց աջ ու ձախ նայելու: Առանց մենթերից ու մնացյալից վախենալու: Առանց ավազակային հարձակումներից ու առեւանգումներից ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«Շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ստեղծումն է» Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս անց, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ապրիլի 19-ին Ալեքսանդր Մյասնիկյանի ...
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

