
ԱԶԱՏ ԱՇԽԱՐՀՆ ԱՅՆ ՕՐԻՑ, ԵՐԲ ԲԱՆԱՁԵՒՆ ԸՆԴՈՒՆԵՑ...
- Դժվար է ասել, թե, օրինակ, ինչի հոտ կառնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւից, որն ընդունվեց երկու օր առաջ` Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, ասենք` նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանը:

Չէ՞ որ հայ քաղաքական դաշտում նա է, որ ըստ երեւույթին փորձում է ինչ-որ հոտեր առնել ԵԽԽՎ փաստաթղթերից, ինչպես օրինակ` Ղարաբաղի հարցով Աթկինսոնի հայտնի զեկույցից: Եթե հիշում եք, Վահան Հովհաննիսյանը դրանից նավթի հոտ էր առել: Այդ իսկ պատճառով էլ հետաքրքիր է, թե ինչի հոտ կառնի, օրինակ, նույն Վահան Հովհաննիսյանը Փրեսքոթի եւ Կոլոմբիեի բանաձեւից: Թեեւ այդ բանաձեւը երեւի թե համ ու հոտ չունի Հայաստանի իշխանական որեւէ կուսակցության եւ գործչի համար: ԵԽԽվ ընդունած փաստաթուղթը իսկապես մեղմ չէ: Բայց մյուս կողմից` երեւի թե չի կարելի ասել, թե այն առանձնապես խիստ է: Օրինակ` եթե ԵԽԽՎ բանաձեւի գնահատականները համադրում ենք գրեթե զուգահեռաբար ընթացող մեկ այլ միջազգային քննարկման ժամանակ հնչած գնահատականների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ ըստ էության կոնկրետությունն ավելի շատ է հենց այդ, մյուս քննարկման ժամանակ: Խոսքը ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կազմակերպված քննարկումների մասին է, որոնք նույնպես վերաբերում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ հետընտրական զարգացումներին ու մարտյան ողբերգությանը: Ինչպես հայտնի է` ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ, ու երբ համեմատում ենք եվրոպական ու ամերիկյան քննարկումները, ապա թերեւս կարող ենք արձանագրել, որ Եվրոպայի խորհրդի բանաձեւերը, ըստ էության, տեղավորվում են որոշակի ստանդարտի մեջ, ինչը այդքան էլ մեծ առնչություն չունի կոնկրետ իրողությունների հետ: Արդյո՞ք դա պատահականություն է կամ չեզոքության փորձ: Հազիվ թե: Բանն այն է, որ այդպիսի ընդհանրական մոտեցումներով, ըստ էության ստանդարտ ձեւակերպումներով, եվրոպական քաղաքականության մշակները, համենայնդեպս դրա ԵԽԽՎ մասի պատասխանատուները, իրենց համար թողնում են նահանջի կամուրջներ, ընդ որում` ոչ թե մեկ, այլ մի քանի: Դա միգուցե բնորոշ է ու միանգամայն բնական մի աշխարհամասի համար, որի պատմության զգալի մասը եղել է պատերազմների պատմություն, որի վրա ապրող ազգերը իրար կոտորել են, հետո հաշտվել: Այսինքն` եվրոպացիներն ունեն պատերազմի ու խաղաղության իրենց տեսլականը, երեւի թե այդ իսկ պատճառով են խուսափում որեւէ վիճելի հարցում իրերն իրենց անուններով կոչելուց, քանի որ համարում են, որ անունները պայմանականություն են եւ պատերազմն ու խաղաղությունն են միայն կոնկրետ: Միգուցե Եվրոպայի համար դա ստեղծում է հաշտ համակեցության իրապես գործուն կանոններ, սակայն երբ հոգեբանական ու մտածողության այդ մոտեցումները կիրառվում են այլ տարածքներում, ուր դրանք ըստ էության օտար են, ապա ոչ միայն չեն նպաստում իրավիճակից կոնկրետ ելքերի հայտնաբերմանը, այլ նույնիսկ որոշակի խճճվածություն են առաջ բերում, եւ ելքերն էլ, անունների նման, դարձնում են պայմանական: Դրա լավագույն վկայությունը 2004 թվականի ապրիլի 12-ի դեպքերի կապակցությամբ ընդունված բանաձեւն էր, որն իր հիմնական էությամբ շատ նման էր ներկայիս բանաձեւին: Հիմա դժվար է ասել, թե արդյոք Հայաստանի իշխանությունները, եւ ինչու ոչ` նաեւ ընդդիմությունը, հավատարիմ մնացի՞ն այդ ժամանակվա բանաձեւին եւ եվրոպացիների օգնությամբ դուրս եկա՞ն փակուղուց: Իսկ ասելը դժվար է այն պատճառով, որ բանաձեւի ձեւակերպումները հնարավորություն են տալիս տարատեսակ մեկնաբանությունների` կոնկրետության բացակայության պատճառով: Այդ իրողությունն, ըստ էության, ոչ թե հանգուցալուծեց 2004 թվականի քաղաքական փակուղին, այլ ընդամենը լեգալացրեց այն` դարձնելով ներքաղաքական վիճակ: Եթե 2004 թվականին փակուղին հանգուցալուծվեր, ապա երեւի թե 2008 թվականի իրավիճակին բանը չհասներ: Հետեւաբար, երբ նույն կերպ փորձ է արվում հանգուցալուծել 2008 թվականի ճգնաժամը, ապա կասկածից վեր է, որ դրանով ընդամենը սկիզբ է դրվում նոր ճգնաժամի: Այսինքն` եվրոպական պատերազմ եւ խաղաղություն փուլայնությունը Հայաստանում է կիրառվում` պարզապես ճգնաժամ եւ կայունություն փուլայնությամբ: Ինչ խոսք, գուցե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ ԵԽԽՎ բանաձեւն, այնուամենայնիվ, ունի բավական կոնկրետ եւ հստակ ձեւակերպումներ, որոնցով Հայաստանի իշխանությանը կոչ է անում ազատել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին, երկխոսություն հաստատել արտախորհրդարանական ընդդիմության հետ, փոխել ցույցերի եւ երթերի անցկացումը սահմանափակող օրենքը: Այո: Դրանք կարծես թե կոնկրետ պահանջներ են, կոնկրետ զգուշացման հետ միասին, որ չկատարվելու դեպքում կվերանայվի Հայաստանի համապատասխանությունը չափանիշներին, որ պահանջվում են որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն: Այլ կերպ ասած` կվերանայվի Հայաստանի անդամությունը, առնվազն լիիրավ անդամությունը Եվրոպայի խորհրդին: Թվում է, թե բավական զգաստացնող զգուշացում է: Սակայն արդյո՞ք այս ժամանակահատվածում Եվրոպայի խորհուրդը որեւէ դեպքում ցույց է տվել, որ ինքն ունակ է իրագործել այն զգուշացումները, որ տրվում են որեւէ երկրի պարագայում ժողովրդավարությունից որեւէ քայլ նահանջի դեպքում: Թերեւս ոչ: Օրինակը մեզանից հեռու չէ: Ադրբեջանում տեւական ժամանակ է, ինչ թե քաղբանտարկյալներ կան, թե լրագրողներին են ազատազրկում, նույնիսկ սպանում, թերթեր ու հեռուստատեսություն են փակում: Եվրոպայի խորհուրդը կարծես թե անհաղորդ է դրան: Իհարկե, ամեն մի երկրի պարագայում կայացվում է տվյալ իրավիճակին համահունչ որոշում: Սակայն ակնհայտ է, որ Եվրոպայի խորհրդի հետ հնարավոր է պայմանավորվել: Հետեւաբար, Հայաստանի իշխանությունը, աչքի առաջ ունենալով առկա միջազգային փորձը ընդհանրապես եւ նաեւ սեփական` 2004 թվականի փորձը մասնավորապես, ունի ժամանակ ընտրություն կատարել, թե ո՞րն է ավելի ձեռնտու` Եվրոպայի խորհրդի հետ պայմանավորվե՞լը, թե՞ բանաձեւի մեջ առկա դրույթները ի կատար ածելը: Ընդ որում, չի բացառվում մի վիճակ, երբ այդ հասկացությունները կարող են միանգամայն տեղավորվել մեկ իրողության մեջ: Նայած, թե ինչպես կմեկնաբանվեն այդ դրույթները: Իսկ Եվրոպայի խորհուրդն էլ այդ ընթացքում երեւի թե ժամանակ ունի ընտրություն կատարել, թե ո՞րն է իրեն ավելի ձեռնտու` որ Հայաստանը կատարի՞ պարտավորությունները, թե՞ գնա ԵԽ հետ պայմանավորվածության: Իհարկե չի կարելի ասել, որ այս երկու զարգացումների պարագայում մի դեպքում արդյունքը հասարակության ու պետության համար կլինի միարժեք դրական, իսկ մյուս դեպքում` միարժեք բացասական: Սակայն խնդիրը երեւի թե դրականի ու բացասականի մեջ չէ: Խնդիրը երեւի թե այն է, որ միջազգային փաստաթղթերը դարձել են ոչ այլ ինչ, եթե ոչ առկա իրավիճակների լեգիտիմացման «բարաթներ», որոնց նպատակը կարծես թե ընդամենը իրավիճակն այդ «բարաթից» կախվածության մեջ դնելն է: Մինչդեռ եթե գործում է այդ տրամաբանությունը, ապա Եվրոպայի խորհրդին, եւ նաեւ որեւէ միջազգային կառույցի, երեւի թե չարժե այդքան թանաք օգտագործել նորանոր բանաձեւեր ընդունելու համար: Պետք չէ մոռանալ, որ 2005 թվականին, նրանց իսկ լուռ համաձայնությամբ, Հայաստանում ընդունվել է մի փաստաթուղթ, որը պետք է կարեւորագույնը լինի բոլորի համար: Այն կոչվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն: Եվրոպայի խորհրդում եւ թուղթ, եւ թանաք, եւ ժամանակ կխնայեին, եթե ընդամենը ընդունեին մեկ տողանոց փաստաթուղթ, ուր գրված կլիներ, որ «որպես ԵԽ անդամ երկիր` Հայաստանի համապատասխանությունը կվերանայվի, եթե այդ երկրում շարունակի չգործել Սահմանադրությունը»: Թե չէ բանաձե~ւ, բանաձե~ւ. մեզ առանց այդ էլ վատ չեն «կերակրում»:
- Արամ Ամատունի
Քննարկում
կարեն գրել է:
եվրոպան մտածող գործանաղե թող եվրոպային տեր կանգնեն մուսուլմաներից,եվս հայրուտարի վերջ եվրոպաին այ դրամասին թողմտածեն,թողմտածեն վոր քրիստոնեությունը կամաց կամաց մարվումե արդեն հազարներով մեջիտներկա եվրոպայում եկեղեցիներնեն վաճառում մոլեքին մեջիտդարձնելու համար,ջահելության մեծմասը ,շատկներեք թքածունենա հավաթքիվրա.
Մտածողեն ետ գոմիգները թող իրենց էրկիրը փրկեն կործանումից.
փայտփորիկ գրել է:
Վայ Ամատունի ջան մուրազդ փորդ մնաց հա՞,Հայաստանին լրիվ չեն կոխել հա՞,որովհետեւ
ԱԶԱՏ ԱՇԽԱՐՀՆ ԱՅՆ ՕՐԻՑ, ԵՐԲ ԲԱՆԱՁԵՒՆ ԸՆԴՈՒՆԵՑ...
«Քաջ նազար»լեւոնիկին իսկի շան տեղ չդրեց,
«Մանր մունր»մաժեցին,օրենքներով ՄԵԾ սեքսի
Հետ դարձ՝ դեպ տուն ղրկեցին,դե,հետն էլ ասին՝ քսի՛
Բայց դե արդեն չկա ուժ,սրան նրան կծելու
Ոչ մի քսի չի օգնի,Հայաստանն է հաղթելու:
Իսկ Եւրոպա՞ն՝ վազն արի,կորցրել է յուր գլուխը
Մեջը խելք չի մնացել,հանգած է հրաբուխը...
serjik@ gral a գրել է:- փայտփորիկ
Ամատունի ջան ապրես
երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել...
-
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
.
Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել: Ազատիչը բավարարվել է միայն Գարեգին Բ-ի աջը սեղմելով: Վեհափառը, փաստորեն, այնքան է զիջել իր դիրքերը, որ անգամ այն ծառայություններից հետո, որ նա մատուցեց նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին, վերջինս նրան չի արժանացնում անգամ աջը համբուրելուն:
- երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել...
-Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել: Ազատիչը բավարարվել է միայն Գարեգին Բ-ի աջը սեղմելով: Վեհափառը, փաստորեն, այնքան է զիջել իր դիրքերը, որ անգամ այն ծառայություններից հետո, որ նա մատուցեց նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին, վերջինս նրան չի արժանացնում անգամ աջը համբուրելուն:
- երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել...
-
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
.
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը հսկայական նյութական միջոցներ է հատկացրել գիտնական , քաղաքական մեծ գործիչ ու հայրենասեր Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գործին: Կլանների, օլիգարխիների թաթար մոնղոլական պետությունը պարզապես սարսափում է Տեր-Պետրոսյանի մտքի ու գործի կարողությունից: Ռեժիմը նրան մոգական կարողություններ է վերագրում ,չուզելով ասել, որ նա հզոր կազմակերպիչ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը ամենակարճ ժամանակամիջոցում , մաֆիայի, պետական բարձրաստիճան
կաշառակերների հաշիվները խառնեց : Տեր-Պետրոսյանին մի հզոր համաժողովրդական շարժում ու կազմակերպություն ոտքի հանեց, որից ղարաբաղյան կլանը և հակաժողովրդական էլեմենտները ահ ու սարսափի մեջ են ընկել: Մարտի 1-ի եղեռնագործությունը, սարսափի կուլմինացիոն կետն էր: Ֆաշիստական ռեժիմի համակարգը լավ է հասկանում,
որ ժողովրդի հաղթանակը իր մահն է նշանակում: Ահա թե որտեղ է թաքնված Տեր-Պետրոսյանի դեմ բուռն ատելության գաղտնիքը: Ռեժիմի թշվառությունը այնտեեղ է հասել, որ հույսը դրել է ասոցիալ Խաչիկ Ստամբոլցիանի վրա: Ստամբոլցիանին ամեն օր կարելի է հանդիպել Երևանի փողոցներում ավետարանը գրպանում, խաչը կրծքին մի քանի տղաների ու աղջիկների հետ ֆռֆռալով և Էջիածնի դեմ հակաքարոզչություն անելով, հիմա ռեժիմի պատվերով կաթողիկոս է պաշտպանում:
Տեր-Պետրոսյանի արարքը կաթողիկոսին չընդունելու գործում մի
պատմական ժեստ էր ու շառաչյուն ապտակ այն մարդուն, որ զբաղվում է իր պաշտոնին անհարիր գործերով: Գարեգին բ-ն ինչո՞ւ մարտի մեկին չեկավ ու չկանգնեց ցուցարների
ու զինվորների միջև, հավանական բախումները կանխելու համար...(Անկախ այն բանից, որ ռեժիմը իրեն փրկելու համար բախունները նախապես ծրագրել էր):
Ինչքան ուզում եք վայրահաչեք,Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անձնավորություն է, որին արժեքազրկել ոչ մեկին չի հաջողվի: Տեռորի ռեժիմը Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով նպատակ ունի նսեմացնելու տասնյակ քաղաքական, հասարակական կուսակցությունների, կազմակերպությունների ու հարյուր հազարավոր քաջ, ազնիվ ու իրենց իրավունքնրին գիտակից մարդկանց իրավացի պահանջները տարրերային որակել...Այստեղ ոչ մեկ տարօրինակ բան չկա, այս բոլորը բռնակալ ռեժիմների վարվելակերպն է և Երևանի բռնապետությունը բացառություն չի կազմում:
Քաջ իմացեք, Հայաստանը մերն էր առաջ և մերն է հիմա:
Ժողովուդ ջան,ապարանցուն հարցնում են. ապրիլին կանանց ինչ տոն գիտես, սա էլ թե. ,,պառվի ուլերը… Սա տրամադրության բարձրացնելու համար:Նեորեղություն կանացից:
Իրականում ինչ է կատարվում.
-Ունենք իշխանություն զավթած մարդիկ, որոնք ոչ մի կերպ չկարողացան ձերբազատվել կոռումպացված նույն իշխանավորներից և օլիգարխներից, ավելացնելով ժողովրդի ատելությունը:
-Ունենք թեև ոչ մեր ուզածի չափ, բայց աննախադեպ արտաքին ճնշում:
-Ունենք Հյուսիսային պողոտա, որ արդեն մերն է, ուր ամենաքիչը 200 մարդ պատրաստ էր ձերբակալվելու, բայց մեր հզոր կամքի շնորհիվ դրա վտանգը վերացել է:
-Ունենք հազարավոր ընկերներ, որոնք հոգով մետ հետ են, սակայն խուսափում են անիմաստ ձերբակալությունից: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի 1-ին իսկ կանչի դեպքում կկանգնեն մեր կողքին:
-Ունենք հազարավոր երիտասարդներ, որոնցից յուրաքանչյուրը հազար բազեական ու հանրապետական արժի:
-Ունենք խելացի և քաղաքական հզոր առաջնորդներ, որոնք ցանկացած իշխանավորի հետ քաղաքական բանավեճի ժամանակ նրան հողին կհավասարեցնի:
-Եվ ամենակարևորը..ունենք Լևոն Տես-Պետրոսյան, որի առաջնորդությամբ մենք երջանկություն ունեցանք լինելու նրա զինակիցները:
Մի խոսքով անվերջ կարելի է շարունակել մեր ունեցածը:
Ինչ ունեն իրենք, միայն կրակող անասուններ և դրանց ղեկավարող վախեցած մարդիկ:
Նրանք նմանվել են հայտնի կինոյի մեջ տրվող պատասխանին.,, ամենաուժեղ կենդանին վախեցած ոչխարն է,,:
Ընտրություններից 2 ամիս չի անցել, բայց նրանց վրա արդեն ծանրացել է ընտրությունների ողջ կեղծիքների համար քրեական պատասխանատվությունը, գների աննախադեպ թանկացումը, Ղարաբաղի հետ կապված խնդրի բարդացումը, միջազգային և ներքին արհամարանքը և ատելությունը, իսկ ամենածանրը` մարտի 1-ի արյունը:
Խնդրում եմ Ձեզ, մի քիչ հանգիտ վերաբերվեք ժամանակին, ամեն վարկյանը ավելացնում է սրանց շաքարի քանակը:
Եվ 3 խնդրանք.
1.փորձեք գրել հայերեն
2. Արհամարեք բլոգի մեջ մտած ապուշներին
3. Բոյկոտը բոլոր ուղղություններով, ցավոք, անհրաժեշտ է:
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:
Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն:
PAYKAR,PAYKAR MINCHEV VERjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj
Մեջը խելք չի մնացել,հանգած է հրաբուխը...
- փայտփորիկ
ՀԱՏԻԿԸ ՄԵՌԱՎ, ՈՒ` ՍԵՐՄԸ ԾԼԵՑ
Արամ Ամատունի 5
Ապրիլի 19-ին Մանկական զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքը, որ հրավիրել էր «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպությունը, ըստ էության կարեւոր մի հանգրվան էր այն հասարակական-քաղաքական խորքային գործընթացների ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան 11
«Շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ստեղծումն է» Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս անց, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ապրիլի 19-ին Ալեքսանդր Մյասնիկյանի ...ԱՄՆ-Ը ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
Էմմա Գաբրիելյան 2
Ապրիլի 17-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացան Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումները, որին մասնակցել էին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու ...ԱԶԱՏ ԱՇԽԱՐՀՆ ԱՅՆ ՕՐԻՑ, ԵՐԲ ԲԱՆԱՁԵՒՆ ԸՆԴՈՒՆԵՑ...
Արամ Ամատունի 3
Դժվար է ասել, թե, օրինակ, ինչի հոտ կառնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւից, որն ընդունվեց երկու օր առաջ` Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, ասենք` նախագահի նախկին թեկնածու ...«ՈՒԺԸ ՈՒՏԵԼՈՎ ՉԻ` ՈԳՈՎ Է»
Կարինե Հարությունյան
Ազատության ոգու ներկայությունը Վանատուրում էր մինչեւ մարտի 1-ը ու է՝ հետո էլ:
Վանատուրցիները հասցնում են ամեն ինչ. տան ու հողամասի գործ, հետո գնում են իրենց Ազատության հրապարակում հավաքի՝ պահանջելով ...ԼԱՎ, ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՆԱԿ ՀՐԱԶԴԱՆԻ՞Ց ԵՆ ՄԱՐԴ ԲՌՆԵԼ: ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ
4
Ինչ ուզում է ասեն` հրազդանցիներին հալալ է: Մարդիկ ունեն իրենց պահանջելիքը եւ պահանջում են: Առանց աջ ու ձախ նայելու: Առանց մենթերից ու մնացյալից վախենալու: Առանց ավազակային հարձակումներից ու առեւանգումներից ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«Շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ստեղծումն է» Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս անց, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ապրիլի 19-ին Ալեքսանդր Մյասնիկյանի ...
ՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե ՀարությունյանՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԼՂ ԽՆԴՐՈՒՄ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒՆ Է ՀԻՄՔ ՀԱՄԱՐՈՒՄ
Էմմա ԳաբրիելյանՌԵԿՏՈՐԸ` ՊՐԻՍՏԱՎԻ ԴԵՐՈՒՄ ԿԱՄ` «ԳԼԱՁՈՐՈՒՄ» ԵՒՍ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է
Կարինե ՀարությունյանՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե ԱռուստամյանԼՐԻՎ ՊՐՈԻՇԽԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ` ԻՆՉՊԵՍ ԵՒ ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻ...
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

