
ԱՄՆ-Ը ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
- Ապրիլի 17-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացան Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումները, որին մասնակցել էին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Գրիգորյանը, Սերժ Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանը: Քննարկումներին «ԺԵ»-ն հնարավոր մանրամասնությամբ արդեն իսկ անդրադարձել է («ԺԵ», 19.04.08): «Հույս» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հակոբյանը ներկա է գտնվել այդ լսումներին եւ «ԺԵ»-ին փոխանցեց հիմնական զեկուցողներին ուղղված հարցերի ու ծավալված քննարկումների մասին որոշ ուշագրավ տեղեկություններ եւս:

Մ.Բրայզայի հիմնական զեկույցից հետո կոնգրեսականները հարցեր են ուղղել նրան, մասնավորապես` կոնգրեսական Սմիթը հետաքրքրվել է, թե ամերիկացի համանախագահը ինչպե՞ս է մեկնաբանում Ադրբեջանից հաճախ հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ: Մ.Բրայզան ընդգծել է պատերազմի վերսկսման անթույլատրելիությունը` նկատելով, որ այն անդառնալի կլինի բոլոր կողմերի համար: Մ.Բրայզան հույս է հայտնել, թե մոտ ապագայում կարող է առաջընթաց լինել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում. հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության հասնել` եթե հնարավոր լինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում կազմակերպել: ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Էլսի Հասթինգսի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը շնորհավորել է Ս.Սարգսյանին` Մ.Բրայզան նախ նկատել է, որ դա Ջ.Բուշին պետք է հարցնել, ապա նշել է, որ Սպիտակ տանը իր գործընկերների հետ շփման արդյունքում եկել է այն համոզման, որ մինչեւ Հայաստանի ղեկավարությունը չցուցաբերի, չիրականացնի դրամատիկ փոփոխություններ, մինչեւ չապացուցի, որ պատրաստակամ է Հայաստանը դեպի ժողովրդավարություն վերադարձնելու հարցում, ԱՄՆ-ն որեւէ կերպ չի կարող դրական արձագանքել: Անդրադառնալով Հայաստանի հետընտրական բռնությունների թեմային` Մ.Բրայզան դրանք Հարավային Կովկասի երկրների համար աննախադեպ է համարել եւ կարծիք է հայտնել, թե հնարավոր չի լինի իմանալ, թե ինչպես խաղաղ ցույցը վերածվեց բռնության: Այս թեմայի առնչությամբ սենատորները, սակայն, Բրայզային հարց են ուղղել, թե արդյոք ԱՄՆ-ն կմիանա՞ անկախ հետաքննություն սկսելու միջազգային հանրությունից հնչող կոչերին, Մ.Բրայզան պատասխանել է, որ ԱՄՆ-ն նույնպես գտնում է, որ պետք է նման միջազգային հետաքննություն անցկացվի մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրելու նպատակով: Ի դեպ, Մ.Բրայզան նաեւ տեղեկացրել է, որ երբ Երեւանում այցելել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, նա փաստացի գտնվել է տնային կալանքի տակ, նրա առանձնատունը ուժեղ հսկողության տակ է եղել: Ապա Է.Հասթինգսը հռետորական հարց է ուղղել Ս.Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանին` նկատելով, եթե նրան հարցնի, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ` անմտություն, խելագարություն կլինի, եթե Վիգեն Սարգսյանը պատասխանի, թե` ոչ, Հայաստանում չկան քաղբանտարկյալներ: Ապա Է.Հասթինգսը այսպես է հիմնավորել իր համոզմունքը. «Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում քաղբանտարկյալ, ես ինքս 30 անգամ ձերբակալվել եմ իմ դիրքորոշումները արտահայտելու համար եւ գիտեմ, թե որքան վտանգավոր է, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց ձերբակալում, ճնշում են: Մենք գտնում ենք, որ Հայաստանում նման երեւույթներ առկա են, եւ գտնում ենք, որ այս խնդիրը անպայման պետք է լուծվի», - ասել է Է.Հասթինգսը: Նա շեշտել է, որ հնարավոր չէ ԱՄՆ-ից ազատություններ բերել Հայաստան, սակայն ԱՄՆ-ն կարող է սատարել, ողջունել, եթե Հայաստանը շարունակի իր պայքարը ժողովրդավարական սկզբունքների համար, եւ դա Հայաստանի ժողովրդի խնդիրն է, իսկ այդ դեպքում. «Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական աճին եւ այլ խնդիրներին` եթե իմանանք, որ պաշտպանվում են մարդու իրավունքները, քաղաքացիական ազատությունները եւ խոսքի ազատությունը», - հավելել է Է.Հասթինգսը, ով պնդել է, որ մարտի իրադարձությունները «լուրջ վնաս» են հասցրել Հայաստանի հեղինակությանը միջազգային ասպարեզում: Սենատոր Բենջամին Քարդինը եւս ընդգծել է, որ Բուշի վարչակազմը պետք է գլխավորի միջազգային ջանքերն` ուղղված մարտի սկզբին կատարվածի անկախ հետաքննության կազմակերպմանը: Անդրադառնալով «Երթեր, ցույցեր, հավաքներ անցկացնելու մասին» օրենքին` Ս.Սարգսյանի օգնական Վ.Սարգսյանը հավաստիացրել է, թե խնդրի շուրջ քննարկումներ են անցկացվում եվրոպական կառույցների հետ. «Եթե փորձագետները իրենց զեկույցում նշեն, որ այդ բարեփոխումները անհրաժեշտ են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանելու համար, ապա, անկասկած, օրենքը արագորեն կվերանայվի»: Հասարակության միջեւ առկա բեւեռացումը հաղթահարելու նպատակով Վ.Սարգսյանը նշել է, թե իշխանություններն առաջարկում են «ոչ կուսակցական-քաղաքական հետաքննություն իրականացնել ստեղծված իրավիճակի շուրջ` հիմնական հետաքննությանը զուգահեռ». «Դա գուցե լինի խորհրդարանական չեզոք հանձնաժողովի ձեւաչափով: Այդուամենայնիվ, քանի որ Տեր-Պետրոսյանը ներկայացված չէ ԱԺ-ում, մենք մտածում ենք այն կազմակերպել ավելի ընդարձակ ձեւաչափով, որպեսզի նրանք եւս կարողանան մասնակցել ու նպաստել այդ հետաքննությանը: Նախագահ Սարգսյանը, այժմ էլ պատրաստ է աշխատել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական աջակիցների հետ, բայց արդյունավետ լինելու համար դա պետք է լինի առանց նախապայմանների, շանտաժի, անձնական վիրավորանքների», - ասել է Վ.Սարգսյանը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը հայտարարել է, որ իշխանությունները «պետք է հաշտվեն այն գաղափարի հետ, որ այդ բանակցությունների նպատակը, այսպես թե այնպես, լինելու է ներկա ավազակապետական համակարգի ապամոնտաժումը, հակառակ դեպքում այդ բանակցությունները նպատակ չեն ունենա»: Նկատենք, որ Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նամակ էր հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Հայաստանի հետընտրական իրավիճակի վերաբերյալ ապրիլի 17-ին անցկացված լսումների կազմակերպիչներին` «լուրջ ճգնաժամ» որակելով հայաստանյան իրավիճակը: Human Rights Watch-ը նշում է, որ մարտի իրադարձությունները Հայաստանը ոչ միայն գցեցին քաղաքական ճգնաժամի մեջ, այլեւ լուրջ վնաս են հասցրել մարդու իրավունքներին` վկայաբերելով, որ մարտի սկզբին կազմակերպության աշխատակիցները 3 շաբաթ գտնվել են Հայաստանում եւ «արձանագրել մարդու իրավունքների լուրջ ճգնաժամ»: Նրանք 80-ից ավելի զրույցներ են ունեցել բռնության ենթարկվածների, ականատեսների, պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների եւ տեղական հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Կազմակերպությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովին: Մասնավորապես ընդգծվել է, որ ԱՄՆ-ն պետք է հստակ պահանջի Հայաստանի իշխանություններից հետաքննել մարտի 1-ին ոստիկանության գործողությունները, վերջ տալ կամայական ձերբակալություններին, ազատ արձակել կալանավորվածներին, որոնք մեղադրվում են չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար, հետաքննել բոլոր այն պնդումները, թե ձերբակալությունների ժամանակ բռնություն է կիրառվել: Կազմակերպությունը նաեւ շեշտել է հավաքներ անցկացնելու ազատությունը վերականգնելու, մամուլի նկատմամբ ճնշումները դադարեցնելու անհրաժեշտությունը:
- Էմմա Գաբրիելյան
Քննարկում
hհարգալից վերաբերվել այլոց մտքերին գրել է:
Բրայզան քաքել ա կոճերին, վրեն խաբար չկա: հոտը աշխարն ա բռնել, իսկ լևոնի հավերը կարծում են ձիու քաքի միջից ջոկած գարի են իրենց բաժանելու:
ՀԱՏԻԿԸ ՄԵՌԱՎ, ՈՒ` ՍԵՐՄԸ ԾԼԵՑ
Արամ Ամատունի 5
Ապրիլի 19-ին Մանկական զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքը, որ հրավիրել էր «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպությունը, ըստ էության կարեւոր մի հանգրվան էր այն հասարակական-քաղաքական խորքային գործընթացների ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան 11
«Շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ստեղծումն է» Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս անց, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ապրիլի 19-ին Ալեքսանդր Մյասնիկյանի ...ԱՄՆ-Ը ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
Էմմա Գաբրիելյան 2
Ապրիլի 17-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացան Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումները, որին մասնակցել էին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու ...ԱԶԱՏ ԱՇԽԱՐՀՆ ԱՅՆ ՕՐԻՑ, ԵՐԲ ԲԱՆԱՁԵՒՆ ԸՆԴՈՒՆԵՑ...
Արամ Ամատունի 3
Դժվար է ասել, թե, օրինակ, ինչի հոտ կառնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւից, որն ընդունվեց երկու օր առաջ` Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, ասենք` նախագահի նախկին թեկնածու ...«ՈՒԺԸ ՈՒՏԵԼՈՎ ՉԻ` ՈԳՈՎ Է»
Կարինե Հարությունյան
Ազատության ոգու ներկայությունը Վանատուրում էր մինչեւ մարտի 1-ը ու է՝ հետո էլ:
Վանատուրցիները հասցնում են ամեն ինչ. տան ու հողամասի գործ, հետո գնում են իրենց Ազատության հրապարակում հավաքի՝ պահանջելով ...ԼԱՎ, ԷՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՆԱԿ ՀՐԱԶԴԱՆԻ՞Ց ԵՆ ՄԱՐԴ ԲՌՆԵԼ: ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ
4
Ինչ ուզում է ասեն` հրազդանցիներին հալալ է: Մարդիկ ունեն իրենց պահանջելիքը եւ պահանջում են: Առանց աջ ու ձախ նայելու: Առանց մենթերից ու մնացյալից վախենալու: Առանց ավազակային հարձակումներից ու առեւանգումներից ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«Շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ստեղծումն է» Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս անց, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ապրիլի 19-ին Ալեքսանդր Մյասնիկյանի ...
ՀԱՍՄԻԿ ՎԱՐՈՒԺԱՆՅԱՆ. «ԱՐԱԲԿԻՐՑԻՆ ԿՈՂՄ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ, ԹԱՓԱՆՑԻԿ, ԱԶՆԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ»
Մարինե ԽառատյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԵՇԱՎՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա ԳաբրիելյանԱՐԴԵՆ 5 ԱՄԻՍ, ԱՄԵՆ ՈՒՐԲԱԹ, ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ, ՆՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՈՎ
Մարինա Բաղդագյուլյան...ՍԿԻԶԲԸ ՄԻՇՏ ԷԼ ՏՈՆԱԿԱՆ Է
Մարինա ԲաղդագյուլյանՄԵԶ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ
Մարինա Բաղդագյուլյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Էմմա Գաբրիելյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

