
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ
- Տեսակետ ԱԺՄԿ ղեկավարի մոտեցումների մասին Հայաստանյան հեռուստաընկերությունները միահամուռ ձեւով շարունակում են չարաշահել իրենց հնարավորությունները եւ գլխիվայր ներկայացնել երկրի հասարակական-քաղաքական իրականությունը:

Իսկ ընտրախախտներն, այդ եթերն օգտագործելով իրենց անձնական շահերի համար, շարունակում են վարկաբեկել քաղբանտարկյալներին, որոնց փոխարեն, հաստատ իրենք պետք է լինեին: Սուտը, անգործությունը, քծնվելը, շողոքորթելը, վարկաբեկելը, վիրավորելը` ահա այն չափանիշները, որոնցով ողողված է այսօրվա հեռուստաեթերը: Օրինակ` որեւէ մեկը լսել է, որ ՔԴՄ իբր կուսակցության ղեկավարը բացի իր «անբասիր» անցյալը իշխանություններին հիշեցնելուց, երբեւէ նախաձեռնություն ցուցաբերի ընտրախախտումների հետեւանքների վերացման ուղղությամբ: Իհարկե, Վ.Մանուկյանին չես համեմատի ՔԴՄԿ-ականի, ԱԺԿ-ականի եւ նմանների հետ, սակայն, որ «Ղարաբաղ» կոմիտեի համակարգողը հավասարվում է նրանց` փաստ է: Մասնավորապես, Վ.Մանուկյանի այսօրվա դիրքորոշումն, իմ կարծիքով, կայանում է հետեւյալում` «Քանի որ ես ատում եմ Լ.Տեր-Պետրոսյանին, ուրեմն Ս.Սարգսյանը հաղթել է օրինական ընտրություններում»: Եվ դա արվում է այնքան հակասական եւ չհիմնավորված մոտեցումներով` տեղ-տեղ վերածվելով զավեշտի, որ ակամայից ուզում ես հարցնել` «Մի՞թե նախանձն այդքան խոր հետեւանքներ կարող է ունենալ»: Այո, նախանձ, սա նախանձի հետեւանք է, որի ներկայիս պատճառները կարող են լինել` Լ.Տեր-Պետրոսյանի աջակիցների թիմը անհամեմատ ամենատպավորիչն է` եւ ժողովրդավարության, եւ ժողովրդականության իմաստով, Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ընտրությունների օրինականության ապահովման համար միակ պայքարող շտաբն էր, բառիս բուն իմաստով, Լ.Տեր-Պետրոսյանը, չունենալով հեռուստաընկերությունների աջակցությունը, ինչպես Վ.Մանուկյանը, այլ ունենալով նրանց ապօրինի հակաքարոզչությունը, տարել է համակարգված, օրինական, ստեղծագործ, եզակի եւ ընտրողների օրեցօր աճող համակրանքը վայելող քարոզչություն, ի հակասություն Վ.Մանուկյանի 15 տարի շարունակ կրկնվող հնամաշ ելույթների, Լ.Տեր-Պետրոսյանի «մոլորյալ» համակիրների թիվը, այն էլ պաշտոնական մամլիչից հետո, Վ.Մանուկյանի «նվիրված» ընտրողներին գերազանցել է անթիվ անգամ, Լ.Տեր-Պետրոսյանի հետընտրական գործունեությունը կրել է օրինական եւ ուսուցողական բնույթ, Լ.Տեր-Պետրոսյանը չի վախեցել եւ չի թաքնվել, այլ համարձակորեն շարունակում է պայքարել իշխանությունների ուժային մեթոդների հետեւանքների վերացման ուղղությամբ, Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների գործունեությունն արժանացել է միջազգային ժողովրդավարական կառույցների դրական արձագանքին, Լ. Տեր-Պետրոսյանի թիմը տանում է լրջագույն եւ ամենօրյա աշխատանք ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ, այլ ոչ թե «շարիկ են գլորում», ինչպես ԱԺՄԿ էլիտան` 1996թ. սեպտեմբերից հետո, Լ.Տեր-Պետրոսյանը երբեւէ խեղճացած չի նստել ոմն Արա Աբրահամյանի մամլո ասուլիսին, Լ. Տեր-Պետրոսյանը մաքրեց ընդդիմադիր դաշտը եւ ստիպեց իրենց ընդդիմութուն համարող եւ տարիներ շարունակ հասարակությանը մոլորեցնող գործիչներին բացահայտել իրենց էությունը, Եվ վերջապես` Լ.Տեր-Պետրոսյանն արթնացրեց ժողովրդին պարտադրված «քնից», որի մասին խոսում են անգամ նրա ամենաթունդ հակառակորդները: Երբ 1996թ.-ին շատերս աջակցում էինք Վ.Մանուկյանի գլխավորած շարժմանը, չէինք հիշում նրա վարչապետական բացթողումների մասին եւ կարեւորը համարում էինք ոչ թե նրա անձը, այլ մարդկանց քաղաքական իրավունքների վերականգնման ուղղությամբ նրա գործունեությունը: Հավանաբար, ներկա պայմաններում, նույն կերպ պետք է վարվեր նաեւ թիվ առաջին ազգային ժողովրդավարը եւ ոչ թե «հայհոյեր», այլ` շնորհակալություն հայտներ Լ.Տեր-Պետրոսյանի թիմին եւ նույնպես լծվեր ընտրությունների օրինականության ապահովման գործին, այն է` պաշտպաներ հասարակության շահերը: Ահա թե ինչպես պետք է պաշտպանվեր «Ղարաբաղ» կոմիտեի համակարգողի եւ առաջին վարչապետի` տեղին եւ անտեղի անընդհատ շահարկվող բարձր անունը, որն, իմ կարծիքով, մրոտվել է 1996թ.-ի սեպտեմբերից ի վեր: Սակայն, Վ.Մանուկյանը գնաց ճիշտ հակառակ ճանապարհով: Սկսեց անգամ «չհասկանալ ընդդիմության հետընտրական պահանջը», եւ բանը հասավ նրան, որ անգամ որոշեց պաշտպանել հանրահավաքների արգելումը: Ամոթ... Կազմակերպության նախագահ` Ռ.Թորոսյան
Քննարկում
kotosh գրել է:
Հիմա էլ Վ.մանուկյանի հաջաթից կախվեցի՞ք: Ինչ աննամուս մարդիք եք, տո:
karen գրել է:
Ուրեմն եթե էդքան կարևոր և մեծ կուսակցություններ միավորվել են և ղեկավարում են պետությունը,էլ դուք ու ձեր քյոռ շունը թող կուզեկուզ ման գան ու ոչ մի դիրքորոշում էլ առաջ չբերեք,ձեր խառնակիչ բեռնիցը....
hay գրել է:- kotosh
Հիմա էլ Վ.մանուկյանի հաջաթից կախվեցի՞ք: Ինչ աննամուս մարդիք եք, տո:
այ լկտի ետ ռւնեցացտ կեզ պահի այ գգգգգյյյյյյյյ..........թթթթթթթթթ- kotosh
hay գրել է:- karen
Ուրեմն եթե էդքան կարևոր և մեծ կուսակցություններ միավորվել են և ղեկավարում են պետությունը,էլ դուք ու ձեր քյոռ շունը թող կուզեկուզ ման գան ու ոչ մի դիրքորոշում էլ առաջ չբերեք,ձեր խառնակիչ բեռնիցը....
ետ լավ կեռցռել ե Պ Սեռժը- karen
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ, ԳՈՅՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հայացք խրամատից, ծայրահեղ իրավիճակից, երբ կյանքի հանդեպ ունեցած մեծ սերը հաղթում է մահվան վախը:
Սահմանային իրավիճակում ծնված ոգեշնչումը, աշխարհայեցողությունն ու աշխարհընկալումը արտացոլվեց արվեստի ...ՄՏԱԾԵՔ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
9
Խոսքս ուղղված չէ այն քաղաքացիներին, ովքեր վերջին մի քանի ամիսներին Ազատության հրապարակն իրենց տունն էին դարձրել. նրանք դրա կարիքը չունեն...
Խոսքս էլ խոսք չէ, քանզի այն ամենից հետո, ինչին ականատես ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ
9
Հաղորդագրություն Արդեն երկար ժամանակ է, որ ՀՀ մաքսային մարմինների ապօրինի գործողությունների պատճառով «Պարես-Արմենիա» ՍՊ ընկերության կողմից ներկրած «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ծխախոտատեսակները չի թույլատրվում ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ
Մարինե Խառատյան
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ` տնտեսական տարվա թիվ մեկ բնութագիրը լինելու է բավական բարձր սղաճը, իսկ սղաճի համար վճարելու է հասարակությունը, նախեւառաջ` ամենաչունեւոր մասը:
-Պարոն Ասատրյան, ...ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԱՄՆ-Ն ԵՒ ԱՐԵՒՄՈՒՏՔԸ ԱՆԵՐԿԲԱՅՈՐԵՆ ՊԵՏՔ Է ՍԱՏԱՐԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ»
Էմմա Գաբրիելյան
«Իսկ սրանք ճիշտ այն երկու կողմերն են, որ առկա են այսօրվա Հայաստանի պայքարում», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներում:
Միացյալ ...ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ
5
Տեսակետ ԱԺՄԿ ղեկավարի մոտեցումների մասին Հայաստանյան հեռուստաընկերությունները միահամուռ ձեւով շարունակում են չարաշահել իրենց հնարավորությունները եւ գլխիվայր ներկայացնել երկրի հասարակական-քաղաքական իրականությունը:
...ՄԻՋԱՆԿՅԱԼ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ` ՁԵԶ ԲՈԼՈՐԻԴ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՆ, ԻՆՉԸ ԵՍ ԲՆԱՎ, ՈՒ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՉԵՄ ՄՈՌԱՑԵԼ
Երբ առաջին խմբագրականս էի գրում («ԺԵ»-ում)` արդեն իսկ մտածել ու որոշել էի վերջին խմբագրականիս վերնագիրն անգամ («Կկուն կանչեց` մեր պայմանը լրացավ») ու նախատեսել էի այն մոտավորապես ապրիլի 9-ի շրջակայքում, ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ: ԱՅՍՕՐ: 15.00
Հանրահավաքի հրավեր Սիրելի հայրենակիցներ Ս/թ ապրիլի 19-ին՝ շաբաթ օրը, ժամը 15-ին Երեւանի Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվ. զբոսայգի, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա հանրահավաք:
...
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ»
Գագիկ Աբգարյան
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

