
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ
- ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ` տնտեսական տարվա թիվ մեկ բնութագիրը լինելու է բավական բարձր սղաճը, իսկ սղաճի համար վճարելու է հասարակությունը, նախեւառաջ` ամենաչունեւոր մասը:

-Պարոն Ասատրյան, ինչպե՞ս եք գնահատում տնտեսության ներկա վիճակը: Կարելի՞ է ասել` ընտրական պրոցեսները, հետընտրական զարգացումները, մարտի 1-ի դեպքերը հանգեցրին տնտեսական ճգնաժամի դրսեւորումների: - Տնտեսական ճգնաժամերը հատուկ են լուրջ տնտեսություններին: Կներեք, սակայն մեր տնտեսությունը դեռ շատ հեռու է լուրջ կոչվելուց: Այլ բան է, որ տարեսկզբից տնտեսության մեջ որոշակի բացասական միտումներ են նկատվում, եւ այսօր էլ դրանք դեռ հաղթահարված չեն: Իհարկե եթե դատենք մակրոտնտեսական ցուցանիշներով, այս տարի եւս Հայաստանի տնտեսության գործունեության նախորդ տարիների ընդհանուր բնութագրերը հիմնականում մնում են անփոփոխ` բարձր տնտեսական աճ ի հաշիվ շինարարության, իսկ տնտեսության այլ ոլորտներում չնչին աճ` եթե ոչ անկում, ներկրման առաջանցիկ աճ արտահանման նկատմամբ եւ այլն: Թե ինչպիսի՞ն են այդ աճի որակական բնութագրերը, ովքե՞ր են օգտվում այդ աճի արդյունքներից` սա առանձին քննարկան թեմա է: Սակայն նախորդ տարիների համեմատ առկա է մի էական տարբերություն` այս տարին աչքի է ընկնում սղաճի բավական բարձր մակարդակով, որը թերեւս 95-ից ի վեր ամենաբարձրն է: Ի դեպ, դա արձանագրել է նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում` տարեսկզբից մենք գործ ունենք նաեւ դրամի արժեզրկման երեւույթի հետ, ինչը դրամ/դոլար հարաբերակցության կայունության պայմաններում նկատելի է դրամ/եվրո փոխարժեքը դիտարկելիս: Իսկ դժգոհությունները, այն բողոքները, որ առկա են բնակչության լայն շրջանակների մոտ` կապված առանձին ապրանքատեսակների թանկացման հետ, լրացուցիչ քննարկման կարիք ունեն: Մենք գործ ունենք հացի, ձեթի, պարենային զամբյուղի առանցքային տարրերի իրական եւ էական թանկացման հետ հետընտրական շրջանում, որն իհարկե շատ ծանր է անդրադառնում բնակչության բավական մեծ սոցիալական խմբերի վիճակի վրա: - Տեղեկություններ կան, որ ընտրություններից հետո պետեկամուտների հավաքագրման մասով այնպիսի իրավիճակ է, որ Ս.Սարգսյանն այսօր իր շրջապատի օլիգարխներին է ստիպում գումարներ մուծել բյուջե, իսկ վերջիններս էլ արդեն այստեղ-այնտեղ հայտարարում են, որ թանկացնելու են իրենց տնօրինած ոլորտների ծառայություններն ու ապրանքները, քանի որ չափից ավելի գումար են ծախսել ընտրություններում: - Ես դժվարանում եմ գնահատել, թե արդյո՞ք Ս.Սարգսյանը նման քայլեր է ձեռնարկել, թե՞ իշխանամետ օլիգարխները փորձում են ետ բերել իրենց կողմից կատարված նախընտրական ծախսերը. այդ խնդրով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, որոնք այսօր Ազատության հրապարակում «կարգ ու կանոն» են փորձում հաստատել: Ընտրակաշառք բաժանելու երեւույթը բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ: Այս էլ որերորդ ընտրություններն է, երբ, այո, մասսայաբար, իշխանության հովանավորությամբ ընտրակաշառքներ են բաժանվում, բոլորս տեսնում ենք, թե ինչպես է դա կատարվում, իսկ ամենակարեւորը` ազգաբնակչությունն է տեսնում, ինչը անհնար է չարձանագրել: Տեսնում է` ընտրակաշառքները ինչպես են բաժանվում եւ տեսնում է, թե ընտրություններից անմիջապես հետո գների ինչ թռիչք է կատարվում: Իհարկե կա համաշխարհային շուկայի որոշակի ազդեցությունը, բայց եկեք մեր քաղաքացիներին համոզենք, որ սա ոչ թե ընտրակաշառքի եւ ընտրությունների հետեւանքով կորցրածը վերականգնելու օլիգարխների ձգտում է, այլ միջազգային գների թանկացման հետեւանք: Կարծում եմ` խնդիրն անլուծելի է, ոչ ոք չի հավատա: Հասարակության մեջ խոր անվստահություն կա իշխանությունների, պաշտոնեության նկատմամբ: Սա, իհարկե, իր քաղաքական նախադրյալներն ու նախապատմությունն ունի: Սակայն վերջին ընտրությունները, մարտի 1-ի սպանդը այդ անվստահությունն ավելի խորացրեցին: - Նորանշանակ վարչապետը նաեւ «անկեղծացավ» եւ հայտարարեց, որ գազի գինն է բարձրանում, սուբսիդիաները սպառվել են դեռ հունվարից, թեեւ այդ մասին ընտրությունների շեմին, փաստորեն, գերադասել են չխոսել: Գազի գնի բարձրացումը ի՞նչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա եւ ի՞նչ չափով կհարվածի սպառողի գրպանին: - Շատ ցանկալի կլինի, որ պաշտոնյաները անկեղծանալուց մի լավ, բարի լուր ասեն: Իհարկե գազի գների թանկացումը շատ ծանր երեւույթ է, որն անդրադառնալու է բոլորիս վրա եւ հետեւանքներ է առաջացնելու ի դեմս տարբեր ապրանքատեսակների գնի բարձրացման: Էդպիսին է մեր տնտեսական համակարգը: Տարեսկզբից ֆոնը անբարենպաստ էր, առանց այդ էլ տարվա տնտեսական զարգացումը ընթանում էր բարձր սղաճային հենքի վրա: Այս իրավիճակում գազի գինը միանգամից բարձրանալու է ավելի քան 42 տոկոսով, ինչին հաջորդելու են գազի գնի բարձրացումով պայմանավորված բազմաթիվ այլ ապրանքատեսակների` գյուղմթերքներից մինչ շինանյութ եւ այլնի գնի թանկացում: Իսկ վաղը-մյուս օրը դուք կտեսնեք թանկացած ապրանքներ, որոնք ուղղակի կապ չունեն գազի գնի հետ: Տեսանելի է, որ այս տնտեսական տարվա թիվ մեկ բնութագիրը լինելու է բավական բարձր սղաճը: Իսկ սղաճի համար ամբողջ հասարակությունն է վճարում, նախեւառաջ` ամենաչունեւոր հատվածը: Այլ է, երբ բուն խնդրին ես անդրադառնում: Գազի գնի սուբսիդավորումը մեր երկրի տնտեսական պատմության ամենաառեղծվածային վճիռներից է: Փորձենք մի գնահատական տալ` ի՞նչ արժեր գազը նախկինում եւ ի՞նչ արժի այսօր: 2002թ. մենք` Հայաստանի քաղաքացիներս, գազի համար վճարում էինք շուրջ 101 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2005թ.` 131 դոլարին համարժեք դրամ, իսկ 2008թ.` արդեն 190 դոլարին համարժեք դրամ: Այսինքն` գազ ներկրողի համար ձեւավորվել էր հսկայական ռեզերվ, շուրջ 90% մատակարարվող գազի գնի բարձրացման հետեւանքի չեզոքացման հնարավորություն: Թող այժմ համապատասխան մարմինները մեզ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս եւ Ազատության հրապարակում «կարգ ու կանոն» հաստատող ոստիկաններին բացատրեն, թե ի՞նչ սուբսիդիաներ են տրվել եւ ու՞մ, ովքե՞ր են շահել այդ սուբսիդավորումից եւ ի՞նչ չափով: - Այս պարագայում ի՞նչ դրսեւորումներ են հնարավոր: Հնարավո՞ր է այս իրավիճակը վերածվի ժողովրդական ընդվզման` արդեն սոցիալական հենքի վրա: - Եթե մեկ տարի առաջ հարցը ինձ տայիք, ես միանշանակ կպատասխանեի` ոչ, որովհետեւ հայ հասարակությունը, հայ մարդը առավելապես զուսպ դրսեւորումներով է բնութագրվում: Սակայն այսօր նաեւ որոշակի քաղաքական պատճառներ կան, որ այդ ընդվզումը լինի: Մեզանում տեղի են ունեցել խայտառակ ընտրություններ, որտեղ իշխանությունները գործադրեցին ոչ օրինական բոլոր միջոցները, իրենց թեկնածուին անցկացնելու համար: Իսկ այսօր քաղաքական հետապնդման են ենթարկվում այն անձինք, ովքեր փորձել են ընդդիմանալ դրան: Պատահաբար մի անկյունից գտնված փամփուշտի համար մարդիկ են ձերբակալվում եւ դատապարտվում ավելի երկար ժամկետների, քան ՏԵՑ-ի կռուգի ու Գյումրիի կենտրոնում փոխհրաձգության մասնակիցները: Ընդվզումը ձեւավորվեց այդ պատճառով: Այդ պատճառով էր, որ Ազատության հրապակում 100 հազարավոր մարդիկ էին հավաքվում: Ջարդով ու բռնի անօրինական մեթոդներով իշխանությունները փորձեցին խեղդել քաղաքական պոռթկումը: Մարդկանց 90 տոկոսն այնտեղ օրինականության, արդարության համար էին պայքարում: Այսինքն` մեր հասարակության զգալի հատվածի մեջ խիստ անբավարարվածության զգացում է առկա: Այժմ գումարվում են սոցիալական խնդիրները: Կարծում եմ, սրա հետեւանքները լինելու են լուրջ եւ չեմ էլ պատկերացնում, թե իշխանությունները ինչ պետք է ձեռնարկեն: Քաղաքական համակարգը, որը կառուցված է կեղծիքի, անօրինականության ու բռնությունների վրա, կարճ ժամանակահատվածում անհնար է փոխել: Այնպես որ` իշխանությունները բավականին ծանր կացության մեջ են հայտնվել: - Իսկ Դուք ի՞նչ ելքեր եք տեսնում: - Թիվ մեկ ելքը բոլոր ժամանակների բոլոր իշխանավորների համար հետեւյալն է. նախեւառաջ պետք է լինել ազնիվ, երբեք կեղծ վճիռներով իրականությունը չես փոխի: Գազի սուբսիդիան ձեւականություն էր, քաղաքական նպատակներով հերթական կեղծիքն էր ժողովրդի նկատմամբ` եթե ոչ ընտրակաշառքի իմիտացիա: Դրանից շահեցին անհատները` հիմանակում գազի բիզնեսով զբաղվողները, արդյունաբերության մեջ գազի խոշոր սպառողները, ցեմենտ արտադրողները: Ընդհանրապես սուբսիդավորում երեւույթն է արատավոր, դատեցեք դա գազի մատակարարումից զուրկ քաղաքացիների տեսանկյունից: Բայց եւ գազի մատակարարումց օգտվող ոչ մի քաղաքացի էապես չի շահել: Անցած տասը տարիների ընթացքում իշխանությունը իրեն հետեւողականորեն մեկուսացնում էր հասարակությունից: Իշխանությունը գնաց մի համակարգի ձեւավորմանը, որը բացառում էր որեւէ խնդրի քննարկում, բանավեճ, հաստատուն դարձավ թեզը, որ կա իշխանավոր, որը ճիշտ է, եւ հասարակություն, որը հիմնականում սխալվում է: Այս պարագայում ամենավտանգավորը, որ մեզանում տեղի ունեցավ` օրինականության կորուստն էր, դրա փոխարինումը նպատակահարմարությամբ: Մի առիթով նշել եմ եւ պետք է կրկնեմ` մենք այսօր ունենք իրական Հայաստան, որտեղ մենք` սովորական մարդիկ, քաղաքացիներս ենք ապրում` մեր հոգսերով ու մտորումներով եւ ունենք վիրտուալ Հայաստան, որտեղ ապրում, գոյատեւում են պաշտոնյաները, գովերգում առկա հաջողությունները, կարմիր ժապավեններ կտրում ու շքանշաններ բաժանում: Եվ յուրաքանչյուրս պետք է ընտրենք մեր ապրելիք Հայաստանը:
- Մարինե Խառատյան
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ, ԳՈՅՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հայացք խրամատից, ծայրահեղ իրավիճակից, երբ կյանքի հանդեպ ունեցած մեծ սերը հաղթում է մահվան վախը:
Սահմանային իրավիճակում ծնված ոգեշնչումը, աշխարհայեցողությունն ու աշխարհընկալումը արտացոլվեց արվեստի ...ՄՏԱԾԵՔ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
9
Խոսքս ուղղված չէ այն քաղաքացիներին, ովքեր վերջին մի քանի ամիսներին Ազատության հրապարակն իրենց տունն էին դարձրել. նրանք դրա կարիքը չունեն...
Խոսքս էլ խոսք չէ, քանզի այն ամենից հետո, ինչին ականատես ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ
9
Հաղորդագրություն Արդեն երկար ժամանակ է, որ ՀՀ մաքսային մարմինների ապօրինի գործողությունների պատճառով «Պարես-Արմենիա» ՍՊ ընկերության կողմից ներկրած «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ծխախոտատեսակները չի թույլատրվում ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ
Մարինե Խառատյան
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ` տնտեսական տարվա թիվ մեկ բնութագիրը լինելու է բավական բարձր սղաճը, իսկ սղաճի համար վճարելու է հասարակությունը, նախեւառաջ` ամենաչունեւոր մասը:
-Պարոն Ասատրյան, ...ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԱՄՆ-Ն ԵՒ ԱՐԵՒՄՈՒՏՔԸ ԱՆԵՐԿԲԱՅՈՐԵՆ ՊԵՏՔ Է ՍԱՏԱՐԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ»
Էմմա Գաբրիելյան
«Իսկ սրանք ճիշտ այն երկու կողմերն են, որ առկա են այսօրվա Հայաստանի պայքարում», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներում:
Միացյալ ...ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ
5
Տեսակետ ԱԺՄԿ ղեկավարի մոտեցումների մասին Հայաստանյան հեռուստաընկերությունները միահամուռ ձեւով շարունակում են չարաշահել իրենց հնարավորությունները եւ գլխիվայր ներկայացնել երկրի հասարակական-քաղաքական իրականությունը:
...ՄԻՋԱՆԿՅԱԼ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ` ՁԵԶ ԲՈԼՈՐԻԴ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՆ, ԻՆՉԸ ԵՍ ԲՆԱՎ, ՈՒ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՉԵՄ ՄՈՌԱՑԵԼ
Երբ առաջին խմբագրականս էի գրում («ԺԵ»-ում)` արդեն իսկ մտածել ու որոշել էի վերջին խմբագրականիս վերնագիրն անգամ («Կկուն կանչեց` մեր պայմանը լրացավ») ու նախատեսել էի այն մոտավորապես ապրիլի 9-ի շրջակայքում, ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ: ԱՅՍՕՐ: 15.00
Հանրահավաքի հրավեր Սիրելի հայրենակիցներ Ս/թ ապրիլի 19-ին՝ շաբաթ օրը, ժամը 15-ին Երեւանի Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվ. զբոսայգի, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա հանրահավաք:
...
ԱՎԵԼԱՑՈՂ ԳՆԴԱԿՆԵՐ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԴԱՇՏՈՒՄ
ԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Էմմա ԳաբրիելյանՀՐԵՇԱՎՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՒՍ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԴՐՎԱԳԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ»
Գագիկ Աբգարյան
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

