
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ
- Հաղորդագրություն Արդեն երկար ժամանակ է, որ ՀՀ մաքսային մարմինների ապօրինի գործողությունների պատճառով «Պարես-Արմենիա» ՍՊ ընկերության կողմից ներկրած «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ծխախոտատեսակները չի թույլատրվում մաքսամաքրել եւ ներմուծել երկիր:

Ապրանքը դեռեւս գտնվում է մաքսային տերմինալում, որի պատճառով ընկերությունը կրում է խոշոր վնասներ` շուկայում իր դիրքերը զիջելով եւ անկայուն վիճակ ստեղծելով, ինչպես նաեւ տրանսպորտային ընկերությանը պարապուրդի տուգանքներ վճարելով ու հարվածելով սպառողների շահերին: Ս/թ փետրվարի 26-ից սկսած ընկերությունը դիմել է ՀՀ մաքսային պետական կոմիտեին ակցիզային դրոշմանիշեր ստանալու համար, որպեսզի կազմակերպվի ծխախոտի հետագա արտադրությունը, սակայն ընկերությանը պատասխանել են, որ այս երկու խնդրի կապակցությամբ «վերեւից» հրահանգավորված է չմաքսազերծել ապրանքը եւ չտրամադրել ակցիզային դրոշմանիշեր: Մաքսայինի չինովնիկների պաշտոնական «մերժումը» մեծ զարմանք առաջացրեց ընկերության ներկայացուցիչների մոտ: Մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ ՄԾ գնդապետ Կ.Մաթեւոսյանն ըստ էության հայտնել է, որ Ընկերության կողմից ներմուծվող սիգարետների տուփերի վրա կատարված նշագրումները հակասում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի պահանջներին, ինչի կապակցությամբ կոմիտեն իբր դիմել է շահագրգիռ գերատեսչություններին եզրակացություններ ստանալու համար: Խնդիրն այն է, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքը գովազդի կանոնների խախտման պատրվակով ներմուծման սահմանափակումներ չի նախատեսում, իսկ ՀՀ կառավարության 01.10.2001թ. թիվ 917 որոշման համաձայն` գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն արտաքին գովազդի մասով վերապահվել են` Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետներին:
Ինչպես տեսնում ենք` մաքսային կոմիտեն ընդհանրապես իրավասություն չունի գովազդի կանոնների պահպանման մասով վերահսկողություն իրականացնել: Բացի այդ, ընկերության կողմից ներմուծվող «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ծխախոտատեսակների վերաբերյալ առկա է Ստանդարտների ազգային ինստիտուտի դրական եզրակացությունը: Այսպիսով, մաքսային մարմինների անօրեն գործողությունների հետեւանքով վնասվում է մի ձեռնարկություն, որի վճարած հարկերը կազմում են 7.6 մլրդ դրամ, եւ որը ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 8-րդ տեղը: Հեռուստատեսությամբ ՀՀ նորընտիր նախագահը երեկ հանձնարարեց մաքսային պետական կոմիտեի աշխատակիցներին հավասար դաշտ ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար, սակայն տվյալ դեպքում նրա հանձնարարականը չի կատարվում: Իսկ դա նշանակում է, որ մաքսայինի աշխատակիցները կամ չեն կատարում նախագահի հանձնարարականը, կամ էլ ունեն ուրիշ հրահանգ` խոչընդոտելու «Պարես-Արմենիա» ՍՊԸ-ի աշխատանքները, որի 50 տոկոսի սեփականատերերն են Սուքիասյան եղբայրները: Իսկ ու՞ր են շուկայական հարաբերությունների սկզբունքները, ու՞ր է այն բարեփոխումների շարքը, որով պետք է հանրությունը առաջնորդվի, եւ որոնց մասին ամեն օր լսում ենք հեռուսատեսությամբ: Ո՞վ պետք է պատժի երկրին վնաս հասցնող այն չինովնիկներին, որոնք խոչընդոտելով «Պարես-Արմենիայի» աշխատանքը` հարված են հասցնում ՀՀ բյուջեին, կազմաքանդում են մի կայացած կառույց, որը ՀՀ-ում ունի ամենալուրջ դիստրիբուցիոն համակարգը: Վերջապես, ո՞վ պետք է արմատախիլ անի նման մերժելի երեւույթները: «Պարես-Արմենիա» ընկերությունը պաշտպանելու է իր բոլոր օրինական իրավունքները ու շահերը տեղական եւ միջազգային ատյաններում` պայքարելով հանուն շուկայական առողջ տնտեսության եւ հավասար դաշտի ստեղծման: Լավատեսական ակնկալիքով հրավիրում ենք ՀՀ նորանշանակ վարչապետի ուշադրությունը այս աղաղակող փաստերի վրա եւ խնդրում նրա գործուն միջամտությունը ընկերությանը տրամադրելու ակցիզային դրոշմանիշերը եւ բաց թողնելու ներկրած ապրանքի խմբաքանակը: Տնօրեն Հ.Դեմիրչյան
Հ.Գ. Երկու օրից հետո նորից խուճապ կստեղծվի շուկայում` կախված ապրանքի դեֆիցիտի եւ դրանից բխող գների աճի հետ:
Քննարկում
IGOR գրել է:
arajarkum em grzoi sigaretner@ chcxel...
karen գրել է:
Լավ են անում,որ չեն թողնում:Ասա ինչի-պետքա օրենք ընդունեն այն մասին,որ եթե մի որևե ապրանք արտադրվում է Հայաստանում, թույլ չտան ներմուծել թե չէ հայկական արտադրողներին կխեղդեն իրենց զիբիլներով:Դե իհարկե սա անելով վերահսկեն նաև գնային քաղաքականությունը,որ արտադրողը առիթից չօգտվի:Բուլղարիան որ գյուղատնտեսությամբ առաջին տեղերից էր,Թուրքական ապրանքի գներից ու որակից մի ծամանակ սկսեց նեղվել:Արգելեցին-կարգավորվեց,ուղղակի հիմա ինչպես բոլոր պետություններում համատարած գների աճ է,ինֆլացիա,բայց հույսով ենք ,որ ամեն ինչ կնոռմալանա:
Իսկական հայրենասեր հայուհի գրել է:- karen
Լավ են անում,որ չեն թողնում:Ասա ինչի-պետքա օրենք ընդունեն այն մասին,որ եթե մի որևե ապրանք արտադրվում է Հայաստանում, թույլ չտան ներմուծել թե չէ հայկական արտադրողներին կխեղդեն իրենց զիբիլներով:Դե իհարկե սա անելով վերահսկեն նաև գնային քաղաքականությունը,որ արտադրողը առիթից չօգտվի:Բուլղարիան որ գյուղատնտեսությամբ առաջին տեղերից էր,Թուրքական ապրանքի գներից ու որակից մի ծամանակ սկսեց նեղվել:Արգելեցին-կարգավորվեց,ուղղակի հիմա ինչպես բոլոր պետություններում համատարած գների աճ է,ինֆլացիա,բայց հույսով ենք ,որ ամեն ինչ կնոռմալանա:
Քանի դեռ իշխանության ղեկին են գտվում կազինոյամոլ և թմրամոլ չինովնիկներ, Հայստանում գները լինելու են ամենաբարձրը աշխարհում, մի օր էլ Մոնտե-Կառլոյում կրվելու են Հայստանն ու վերջնական մենք կդադարենք պետություն լինելուց: Այդ հեռանկարը շատ հեռու չէ, քանի դեռ Հայաստանի նախագահը սերժիկն է:- karen
karen գրել է:
Հանգիստ մնա էլ էդպիսի վտանգ չի սպասվում,Լևոնականների մաման էնպես չեն լացացնում , որ էդ նախկին վտանգը հետ գա:- Իսկական հայրենասեր հայուհի
Քանի դեռ իշխանության ղեկին են գտվում կազինոյամոլ և թմրամոլ չինովնիկներ, Հայստանում գները լինելու են ամենաբարձրը աշխարհում, մի օր էլ Մոնտե-Կառլոյում կրվելու են Հայստանն ու վերջնական մենք կդադարենք պետություն լինելուց: Այդ հեռանկարը շատ հեռու չէ, քանի դեռ Հայաստանի նախագահը սերժիկն է:
- Իսկական հայրենասեր հայուհի
Առաջարկություն գրել է:- Իսկական հայրենասեր հայուհի
Քանի դեռ իշխանության ղեկին են գտվում կազինոյամոլ և թմրամոլ չինովնիկներ, Հայստանում գները լինելու են ամենաբարձրը աշխարհում, մի օր էլ Մոնտե-Կառլոյում կրվելու են Հայստանն ու վերջնական մենք կդադարենք պետություն լինելուց: Այդ հեռանկարը շատ հեռու չէ, քանի դեռ Հայաստանի նախագահը սերժիկն է:
Առաջարկում եմ մրցույթ հետևյալ թեմայով:
"Եթե ես լինեի վերին դատավորը,ինչ պատիժ կսահմանեի Ռոբերտ Քոչարյանի համար"
Առաջարկում եմ հիմնել հիմնադրամ եվ անցկացնել մրցույթ:- Իսկական հայրենասեր հայուհի
Grig գրել է:- IGOR
arajarkum em grzoi sigaretner@ chcxel...
To ay avanaki zavak' karoga gites et Grzoi papna et sigaretnern artadrum - Hayastanum shaternen Phillip Morris sigaretnern cxum urems ay Serjakan apahovich mtaci inches grum!!!!!!!!!!!!!!!!!!!!!!;)- IGOR
Miqo գրել է:- Grig
To ay avanaki zavak' karoga gites et Grzoi papna et sigaretnern artadrum - Hayastanum shaternen Phillip Morris sigaretnern cxum urems ay Serjakan apahovich mtaci inches grum!!!!!!!!!!!!!!!!!!!!!!;)
ուշադրություն մի դարձրեք ամեն մի հիմարի ասածներին, կարողա իրանք մեզնից լավ գիտեն երկրի վիճակը, որ մի հատ էլ վիստուպատ են լինում- Grig
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ, ԳՈՅՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Մարինա Բաղդագյուլյան
Հայացք խրամատից, ծայրահեղ իրավիճակից, երբ կյանքի հանդեպ ունեցած մեծ սերը հաղթում է մահվան վախը:
Սահմանային իրավիճակում ծնված ոգեշնչումը, աշխարհայեցողությունն ու աշխարհընկալումը արտացոլվեց արվեստի ...ՄՏԱԾԵՔ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
9
Խոսքս ուղղված չէ այն քաղաքացիներին, ովքեր վերջին մի քանի ամիսներին Ազատության հրապարակն իրենց տունն էին դարձրել. նրանք դրա կարիքը չունեն...
Խոսքս էլ խոսք չէ, քանզի այն ամենից հետո, ինչին ականատես ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ
9
Հաղորդագրություն Արդեն երկար ժամանակ է, որ ՀՀ մաքսային մարմինների ապօրինի գործողությունների պատճառով «Պարես-Արմենիա» ՍՊ ընկերության կողմից ներկրած «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ծխախոտատեսակները չի թույլատրվում ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ
Մարինե Խառատյան
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ` տնտեսական տարվա թիվ մեկ բնութագիրը լինելու է բավական բարձր սղաճը, իսկ սղաճի համար վճարելու է հասարակությունը, նախեւառաջ` ամենաչունեւոր մասը:
-Պարոն Ասատրյան, ...ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԱՄՆ-Ն ԵՒ ԱՐԵՒՄՈՒՏՔԸ ԱՆԵՐԿԲԱՅՈՐԵՆ ՊԵՏՔ Է ՍԱՏԱՐԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ»
Էմմա Գաբրիելյան
«Իսկ սրանք ճիշտ այն երկու կողմերն են, որ առկա են այսօրվա Հայաստանի պայքարում», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներում:
Միացյալ ...ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ
5
Տեսակետ ԱԺՄԿ ղեկավարի մոտեցումների մասին Հայաստանյան հեռուստաընկերությունները միահամուռ ձեւով շարունակում են չարաշահել իրենց հնարավորությունները եւ գլխիվայր ներկայացնել երկրի հասարակական-քաղաքական իրականությունը:
...ՄԻՋԱՆԿՅԱԼ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ` ՁԵԶ ԲՈԼՈՐԻԴ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՆ, ԻՆՉԸ ԵՍ ԲՆԱՎ, ՈՒ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՉԵՄ ՄՈՌԱՑԵԼ
Երբ առաջին խմբագրականս էի գրում («ԺԵ»-ում)` արդեն իսկ մտածել ու որոշել էի վերջին խմբագրականիս վերնագիրն անգամ («Կկուն կանչեց` մեր պայմանը լրացավ») ու նախատեսել էի այն մոտավորապես ապրիլի 9-ի շրջակայքում, ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ: ԱՅՍՕՐ: 15.00
Հանրահավաքի հրավեր Սիրելի հայրենակիցներ Ս/թ ապրիլի 19-ին՝ շաբաթ օրը, ժամը 15-ին Երեւանի Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվ. զբոսայգի, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա հանրահավաք:
...
ՏՂԱՄԱՐԴԻԿ ԴՐԱՆՑ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԵՆ ԱՍՈՒՄ
Կարինե Հարությունյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան
ԱՄԱՉԵԼՈՒ ՊԱՀԸ

ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ
«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ»
Գագիկ Աբգարյան
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

