
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՅԻ
- Նախագահական ընտրությունները վիճարկող խաղաղ ցուցարարների վրա վանդալիստական հարձակումը, այնուհետեւ սադրիչներով ներգրաված զանգվածային անկարգությունները` ընդհուպ մինչեւ սպանություններն ու հատուկ դրություն մցնելը, բոլորը միտված էին Ռ.Քոչարյանի կողմից մեկ խնդրի լուծմանը` «երկիրը նախկին վիճակով» նորահռչակ նախագահ Ս.Սարգսյանին փոխանցելը:

Սակայն վարչախմբի բոլոր այդ միջոցառումները անզոր են լռեցնելու իր ազատության համար պայքարող ժողովրդին: Ոչ մարտիմեկյան բարբարոսական սպանդը, ոչ Շարժման 100-ից ավելի ակտիվիստների կալանավորումը, ոչ էլ 1000-ից ավելի քաղաքացիների նկատմամբ ոստիկանական հետապնդումն ու մարդագողությունը չեն հանգեցնում բաղձալի արդյունքին: Իրականությունն այն է, որ ոչ ոք չի կարող երկիրը նախկին վիճակին բերել: Եվ հենց սա է Տերպետրոսյանական գաղափարներով համակված հարյուր հազարավոր քաղաքացիների մեծագույն ձեռքբերումը եւ ռեժիմի մեծագույն կորուստը: Ստեղծված իրավիճակում նորանոր մարդիկ են համալրում պայքարողների շարքերը: Ոչ մի բանից չվախեցող ժողովուրդը շարունակում է գալ հրապարակ՝ Հյուսիսային պողոտա, երկրի տարբեր բնակավայրերում մարդիկ հավաքների, հացադուլների միջոցով իրենց պայքարի ձայնն են բարձրացնում: Ակնհայտ է, որ հատուկ դրությունը, զանգվածային ձերբակալությունները, ազատ մամուլի 20-օրյա լռեցումն ու Ազատության ձայնի խլացումը չկարողացան կոտրել Շարժման ողնաշարը: Չկարողացան, համոզված եմ, նաեւ այն պատճառով, որ Շարժման առաջնորդը ոչ մի վայրկյան չլքեց «ֆրոնտը»: Մինչեւ վերջին պահն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր կամքով չհեռացավ հրապարակից` դրանով իսկ ավելորդ անգամ մեզ ապացուցելով, որ նա ոչ միայն նախագահի մեր թեկնածուն է, այլ նաեւ մեր մարտական ընկերն ու առաջնորդը: Եթե համեմատենք այսօրվա իրավիճակը 2004-ի ապրիլի 12-ի հետ, ապա առավել ակնառու է դառնում քաղաքացիական հասարակության նոր որակը, որը կարելի է բնորոշել մի քանի բաղադրիչներով. ա) Ակտիվ զանգվածի ընդգրկվածությամբ. 100-ից ավելի ակտիվիստներ են կալանավորված, 1000-ից ավելի քաղաքացիներ են ենթարկվել ոստիկանական հետապնդման ու հարցաքննվել, բավականին երկար ժամանակ՝ մարտի 21-ից մինչեւ Ագոյի խմբի Երեւան ժամանելը, ամեն օր տասնյակ մարդիկ էին բերման ենթարկվում: Իսկ դրանից հետո էլ շարունակվում են քաղաքական հետապնդումները եւ մարդկանց նկատմամբ գործեր սարքելը: բ) Վճռականությամբ եւ անզիջողունակությամբ. 100-ից ավելի կալանավորվածները չեն համաձայնում գնալ որեւէ գործարքի՝ հանուն իրենց ազատության: Մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումների պայմաններում էլ չի դադարում քաղաքացիական եռուզեռը Ազատության հրապարակի շուրջ: գ) Աճող ընդլայնվածությամբ. որքան ավելի շատ են ձերբակալում եւ բերման ենթարկում, անքան ավելի է շատանում մարդկանց հոսքը շրջափակված Ազատության հրապարակի շրջակա տարածք: դ) Շարժման ազատարար ոգու անընդհատությամբ. մարտի 1-ին հաջորդած հատուկ դրության ժամանակ չընկրկեց ազատ մամուլը եւ չենթարկվեց վարչախմբի թելադրանքներին, իսկ ժողովուրդը չահաբեկվեց եւ մինչեւ այսօր էլ չի դադարում հավաքվել Օպերայի շրջակայքում: Այս ամենը հավաստում է, որ մենք չենք նահանջելու: Անձամբ ես, եթե անգամ ոչ ոք իմ կողքին չմնա, չեմ նահանջելու: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ: Լեւոն Տեր-Պետրոսյան` գումարած 100, գումարած 1000, գումարած հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, համոզված եմ, պայքարելու են հանուն Հայաստանի ժողովրդավարական ապագայի: Վարդգես Գասպարյան «Այլընտրանք» հ/կ, Նուբարաշեն ՔԿՀ, թիվ 20 խուց
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄ
Գոհար Բարսամյան 1
Աշխարհում կան մեծ դերակատարումներ ունեցող ժողովուրդներ, կան ժողովուրդներ, որոնց դերակատարումը փոքր է դիտարկվում:
Մեծ դերակատարում ունեցող ժողովուրդների համար անկախությունը եւ ինքնիշխանությունը խնդիր ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՎԱՏԹԱՐԱՑՆԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱՆ
Նիկիտա Զարոբյան 1
ՀՀ կառավարությունն իր 2007թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ հավանություն տվեց «Արմենիա քափր փրոգրամ» «ԷյՍիՓի» ընկերությանը Լոռու մարզի Թեղուտի հանքավայրը 25 տարով շահագործման հանձնելու վերաբերյալ նախագծին, իսկ ...ՀԵՏԱՄՈՒՏ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան հ/կ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՆԱՆՑ
8
Երեկ, երբ քաղբանտարկյալների մոտ 50 կանայք մոտեցել են ամերիկյան դեսպանատան մոտ անցկացնելու իրենց բողոքի ակցիան, նրանց ոչ միայն ներս են թողել դեսպանատան վարչական տարածքից ներս, այլեւ առաջին անգամ ընդառաջ ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է»
Կարինե Հարությունյան 2
Մարտի 23-ից սկսած վանատուրցիները հանգիստ չունեն: Հավաքներն ու հացադուլը շարունակվում են մինչ այսօր:
Երեկ երեկոյան «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանի եւ նույն ջոկատի ...ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՅԻ
Նախագահական ընտրությունները վիճարկող խաղաղ ցուցարարների վրա վանդալիստական հարձակումը, այնուհետեւ սադրիչներով ներգրաված զանգվածային անկարգությունները` ընդհուպ մինչեւ սպանություններն ու հատուկ դրություն ...ԿՐՈՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ ՉՊԻՏԻ ԼԻՆԻ
Արմեն Գրիգորյան 13
Ժամանակին ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերը նշել է, որ միջնադարի ամենասարսափելի հատկանիշը եկեղեցու, պետության եւ պատժիչ մարմինների միաձուլումն է: Վոլտերը հավանաբար չէր ենթադրում, որ որոշ հասարակություններ ստիպված ...ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՇՐՋԱՆՑԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ
Գոհար Բարսամյան
Հայաստանի ներքաղաքական անկայունությունը հուզում է նաեւ Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցությանը եւ նրա առաջնորդ Մովսես Շահվերդյանին: Ի դեպ, այս կուսակցությունը անմասն չմնաց Շարժմանը մասնակցելուց ...«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ ԳԱԼՈՒ»
Լիլի Մարտոյան 5
«Ավելի քան մեկ ամիս է՝ մեր ընտանիքի համար շատ ծանր շրջան է սկսվել», - ասում է Արամ Կարապետյանի կինը՝ Գայանե Հայրապետյանը, ում հետ երեկ զրուցեցինք Էրեբունի համայնքում գտնվող նրանց բնակարանում, երբ վերջինս ...ԱՅՍՕՐՎԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԵՐԵԿՎԱ ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐՆ ԵՆ
Հեղինե Մանուկյան 1
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը մամուլի ասուլիս էր հրավիրել, որին մասնակցում էին ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն ու ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
...ԵԽԽՎ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՒԸ
Էմմա Գաբրիելյան
Երեկ` ձայների 93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ հարաբերակցությամբ ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ընդունվեց Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների իրավիճակի վերաբերյալ բանաձեւը, որը նաեւ նախատեսում է ԵԽԽՎ-ում ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
6
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը ակնհայտորեն ունի քաղաքական ուղղվածություն, եւ մենք այն դիտարկում ենք որպես մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ......ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այսինքն` դարձյալ եւ կրկին դրա բացակայության մասին: Այդ թվում եւ` պատվեր կատարելու տրամաբանության մասին:
Պատվերներ, որպես կանոն, մշտապես լինում են: Եվ դրանք կատարելու կամ, ավելի ճիշտ, դրանց համարժեքորեն ...ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՇԱԲԱԹ ՕՐԸ
Մարինե Խառատյան 2
Հյուսիսային պողոտայում ամենօրյա զբոսանքի մասնակիցները երեկ ցնծության մեջ էին. լուրը, որ քաղաքապետարանը թույլատրել է շաբաթ օրը, ժամը 15-ին Մյասնիկյանի արձանի մոտ` նախկին Կիրովի այգում հանրահավաք անցկացնել, ...
ՀԱՆՈՒՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
Անի ԵղիազարյանՀԱՑԱԴՈՒԼ` ԸՆԴԴԵՄ ԵԽ ԵՐԿԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆՀԵՏԵՒՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Ծովինար ՆազարյանԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՖԻԼՄԸ
Մարինա ԲաղդագյուլյանԱԺ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
ՈՒՐԱՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Մարինե Խառատյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

