
ՓՈՐՁԻ ԵՒ ՓՈՐՁԱՆՔԻ ԱՐԱՆՔՈՒՄ
- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական քայլը առաջացրեց հայաստանյան իրավիճակի հետ որոշակի համեմատությունների գայթակղություն:

Խոսքն այն մասին է, որ իր պաշտոնից հեռացող նախագահը դարձավ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, իսկ մայիսի 7-ից հետո էլ կստանձնի ՌԴ վարչապետի պաշտոնը: Իհարկե, Ռուսաստանի եւ Հայաստանի իրողությունների համեմատությունն այդքան էլ գայթակղության խնդիր չէ, քանի որ անցած տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել իրավիճակների համանմանության` միգուցե քայլերի հաջորդականության տարբերությամբ: Օրինակ, երբ ՌԴ նախագահ Պուտինը Ելցինին փոխարինելուց հետո եկավ եւ սկսեց իր տիրապետության տակ վերցնել հեռուստատեսային դաշտը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրանից հետո միայն անցավ նմանատիպ գործողությունների, թեեւ պետք է նկատել, որ հեռուստատեսային դաշտում տիրապետության առումով նա նույնիսկ գերազանցեց Պուտինին, որովհետեւ ռուսական հեռուստատեսությամբ երբեմն կարելի է տեսնել, թե ինչ խնդիրներ կան երկրում, իսկ հայկականի դեպքում միայն վարդագույն իրականություն է ու պայծառ ապագա, որը փորձում են մի խումբ մարդիկ, ովքեր համարձակվում են մտածել այլ կերպ, քան իշխանությունները: Ավելի ճիշտ մտածել այլ կերպ, քան կցանկանային իշխանությունները, քանի որ մտածել իշխանության նման` գործնականում անհնար է, այն պարզ պատճառով, որ իշխանությունները Հայաստանում չեն մտածում` ոչ կրակելուց առաջ եւ ոչ էլ դրանից հետո: Վերադառնալով Ռուսաստանի եւ Հայաստանի զարգացումների համանմանությանը` կարելի է արձանագրել, որ, օրինակ, քաղաքական գործընթացների առումով ինչ-որ պահի Հայաստանն էր նորաձեւություն թելադրողը, թեեւ շատերի կարծիքով` ընդամենը փորձաճագար է: Խոսքը խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում իշխանական երկու մեգակուսակցությունների առկայության մասին է: Հիշում ենք, թե ինչպես շռնդալից ստեղծվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը պետք է լիներ մաքրության ու պարկեշտության տիպար, լիներ չվարկաբեկված անձանց կուսակցություն: Հիշում ենք նաեւ, թե ինչպես այդ կուսակցությունը լուռ ու խոնարհ կուլ գնաց «Հանրապետականին»: Ռուսաստանում Պուտինը հասկացավ, որ իշխանությունը երկու ճամբարի բաժանելով տիրելու տակտիկան այդքան էլ նպաստավոր չէ եւ իր մոտ ստեղծած «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությանը հանեց «Եդինայա Ռոսիայի» ճանապարհից եւ ընդամենը չնեղացնելու համար մի քանի մանդատ տվեց Պետական դումայում: Երբ համեմատում ենք այդ իրողությունները, կարծես թե արդեն հասնում ենք մի հանգրվանի, երբ ավելորդ է դառնում հայաստանյան իրականության համատեքստում համեմատել Պուտինի «Եդինայա Ռոսիայի» նախագահ դառնալն ու վարչապետության սպասելը եւ Քոչարյանի այդպես էլ անկուսակցական մնալն ու ըստ էության թոշակին սպասելը: Խնդիրն այն է, որ Պուտինն, ըստ էության ձախողելով Ռ.Քոչարյանի ճակատագիրը, ապահովեց սեփական ճակատագրի անխափան ընթացքը` դասեր քաղելով Քոչարյանի սխալների վրա: Այսինքն` նա Ռ.Քոչարյանին, իր «Բարգավաճ Հայաստանով» ուղղակիորեն գրոհի հանելով ՀՀԿ-ի դեմ, ըստ էության ստիպեց, որ այդպիսով նա կորցնի վստահությունը հանրապետականների մոտ: Այն բանից հետո, երբ Քոչարյանը ԲՀԿ-ով փորձում էր հանրապետականների վրայով անցնել վարչապետության, ՀՀԿ-ն ոչ մի դեպքում չէր հանդուրժի նրա վարչապետությունը` ոչ ԲՀԿ-ով, ոչ էլ ինչպես ասում են` ԲՀԿ-ի վրա: Առավել եւս անհնարին էր դառնում արդեն որեւէ կերպ նախագահության երրորդ ժամկետի մասին խոսելը: Փոխարենը Վլադմիր Վլադիմիրովիչը հասկացավ, որ երրորդ ժամկետի կամ վարչապետության հարցը լուծվելու է ոչ թե ի հեճուկս համակարգի, դրա հետ գնալով առճակատման, այլ լեզու գտնելով, ինչին էլ մենք երեւի թե ականատես ենք լինում: Այդպիսով, սակայն, ակնհայտ է դառնում, որ Պուտինն ինչ-որ առումով որոշակի պարտավորություն է ստանձնում Ռ.Քոչարյանի ճակատագրի համար: Չէ՞ որ եթե նրան չմղեր փորձության, Ռ.Քոչարյանն էլ միգուցե հիմա լուծած լիներ վարչապետ լինելու հարցը եւ նաեւ ոչ թե Ս.Սարգսյանը, այլ ինքը գլխավորեր «Հանրապետական» կուսակցությունը: Ինչպես է քավելու իր մեղքը Քոչարյանի առաջ Պուտինը` երեւի թե ցույց կտա ժամանակը, բայց գուցե թե Ռ.Քոչարյանին արդեն արժե զգուշանալ: Ո՞վ իմանա, թե էլ ինչ փորձարարություն կարող է անցնել Վլադիմիր Վլադիմիրովիչի մտքով, ու հանկարծ նա Ռ.Քոչարյանի նոր աշխատանքի հարցը լուծի հենց այդ մտադրությամբ: Այսինքն` նրան ինչ-որ տեղ նշանակելով Պուտինն էլի ինչ-որ բան փորձի: Չէ՞ որ Ռուսաստանն, ի վերջո, անկանխատեսելի երկիր է, եւ Վլադիմիր Վլադիմիրովիչը պետք է նախապես ունենա իրադարձությունների զարգացման եւ սեփական ճակատագրի ապահովության մի քանի սցենարներ: Ամբողջ ցավը, սակայն, այն է, որ այն փորձարարությունը, որ ի դեմս Ռ.Քոչարյանի իրականացնում է Վլադիմիր Պուտինը` կատարվում է Հայաստանի վրա, այսինքն` Հայաստանն է դառնում պոլիգոն: Այ եթե փորձարկումներն արվեին այնպես, որ հայ հասարակությունը դրանցից լիներ անմասն եւ Պուտինը «չվերցներ» «արմատը հողում» եւ մեզ մնար ընդամենը «ցողունն ու տերեւը», ապա իսկապես կարելի էր շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրովիչին եւ նույնիսկ աջակցել նրա այդ փորձարարական գործունեությանը: Իսկ այսպես, Պուտինն իր ճակատագիրն էր դասավորում ըստ էության հայաստանցիների ճակատագրի հաշվին: Այնպես որ, ՌԴ նոր նախագահը կամ արդեն նոր վարչապետը, պետք է քավի ոչ միայն Ռ.Քոչարյանի առաջ ունեցած մեղքը, դա նրանց անձնական գործն է, այլ նաեւ հայ ժողովրդի, քանի որ այստեղ արդեն խնդիրը անձնական չէ, այլ պատմական կամ ինչպես մարքսիստ Հակոբյանը կասեր` պատմաբարոյագիտական:
- Արամ Ամատունի
Քննարկում
Anna գրել է:
Ե՞րբ եք այս պրիմիտիվ մտածելակեռրպը թողելու. Տպավորություն ունոմ վօր ասելիք չունեք, ուղղակի էջ եք լցնում.........
Իսկական հայրենասեր հայուհի գրել է:- Anna
Ե՞րբ եք այս պրիմիտիվ մտածելակեռրպը թողելու. Տպավորություն ունոմ վօր ասելիք չունեք, ուղղակի էջ եք լցնում.........
Էդ ինչո՞ւ է փորդ ցավում ճշմարտությունից:- Anna
«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ»
Գագիկ Աբգարյան 5
Երեկ ասուլիս էր հրավիրել Լեւոն Գուլյանի փաստաբան Հրայր Ղուկասյանը: Ասուլիսին մասնակցում էին նաեւ Հելսինկյան կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ...ԱՄՆ-Ն ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԼՂ-Ն
Էմմա Գաբրիելյան 2
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ապրիլի 15-ին ելույթ ունենալով թուրք-ամերիկյան խորհրդի նիստում` հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի ...ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՒ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
Հետբուխարեստյան այս ժամանակահատվածը Հարավային Կովկասում հետաքրքիր միտումներ առաջ բերեց. Վրաստանը, այսպես թե այնպես, կողմնորոշվում է դեպի Արեւմուտք:
Իսկ Երեւանը ամեն դեպքում կկանգնի Հյուսիս-Արեւմուտք ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
Գոհար Բարսամյան
Վրացական Սամցխե Ջավախքում առաջիկայում մեկնարկում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային մայրուղու վրացական տեղամասի շինարարությունը: Շինարարները սպասում են հարմար եղանակի. Վրաստանի այս շրջանում ձմեռը ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան 9
Օրերս նախաքննության մարմինը միջնորդություն ներկայացրեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու նպատակով: Այս առիթով զրուցեցինք «Նոր ժամանակներ» կուսակցության ...ՓՈՐՁԻ ԵՒ ՓՈՐՁԱՆՔԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Արամ Ամատունի 2
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական քայլը առաջացրեց հայաստանյան իրավիճակի հետ որոշակի համեմատությունների գայթակղություն:
Խոսքն այն մասին է, որ իր պաշտոնից հեռացող նախագահը դարձավ ...ԱՐՇԱՎԻՐ ԲՈԶԻՆՅԱՆ. «ՄԻՆՉԵՒ ԲՈԼՈՐԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ...»
Կարինե Հարությունյան 1
88-ին Չիտայում էր: Լսեց Ղարաբաղյան շարժման մասին, իր խնայողություններով մի ավտոմատ գնեց, օդաչուներին կաշառեց, որ զենքը տեղ հասցնի ու...իր զենքով կամավորագրվեց ազգային-ազատագրական պայքարին: 88-ի փետրվարից ...«ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ՝ ՄԻՆՉԵՒ ՀԱՂԹԱՆԱԿ»
Կարինե Հարությունյան
«Մեկ կա՝ հարյուր արժի, հարյուր կա՝ մեկ չարժի: Այ, էդ հարյուր արժեցողները էսօր բանտերում են»:
Սրանք վանատուրցի մի պապիկի խոսքերն են: Այս պապիկը շատ դժգոհ էր մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ...ԿԱՆԱՅՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Մարինա Բաղդագյուլյան 1
«Ողբա, Հայաստան, քաջերդ զնդաններում են», «Ազատություն քաղբանտարկյալներին»` Սմբատ Այվազյան, Արամ Բարեղամյան, Հովհաննես Հարությունյան, Հուսիկ Բաղդասարյան, Գուրգեն Եղիազարյան, Կարապետ Ռուբինյան, Սուրեն Սուրենյանց ...ԵԽԽՎ-Ն ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՔԱՐՏ ԲԼԱՆՇ Է ՏԱԼԻՍ
Էմմա Գաբրիելյան
Իսկ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քվեարկելու իրավունքը կասկածի տակ է
Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու Մոնիտորինգի հանձնաժողովի կազմած` «Հայաստանում ժողովրդավարական ...«ԸՆԿԵՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ, ԵԿԵՔ ԳՈՐԾԵՆՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ»
Հեղինե Մանուկյան
Երեկ ՀԺԿ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում միանգամից երեք փաստաբան վերահաստատեցին այն, ինչի մասին գիտեինք, սակայն վերջին մի քանի ամիսներին ստիպված ենք լինում լրացուցիչ համոզվել:
Խոսքն այն ...ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԱԴԵԿՎԱՏ ՉԷՐ»
Էմմա Գաբրիելյան
Մեր հասարակությունը որոշակի հետաքրքրությամբ է սպասում այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հելսինկյան հանձնաժողովի նախաձեռնությամբ կայանալիք լսումներին, որն առնչվելու է հետընտրական ...ՀԵՐՈՍՆԵՐ: ԱՐԺԵՔՆԵՐ: ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ: ՈՐԱԿՆԵՐ
Հին աշխարհով կարծես թե ավարտվում է նաեւ հերոսների շրջանը: Աստվածաշունչն արդեն իր Հին Կտակարանով արժեքներ է սահմանում, իսկ Օծյալ Փրկիչը բյուրեղացնում է նոր` հավիտենական-անընդհատ կյանքի սկզբունքները` այն ...ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ, ՄԻՆՉԴԵՌ ՏՈՆ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ
Մարինե Խառատյան 1
Ազատության հրապարակը երեկ երեկոյան կրկին փակ էր հասարակ մահկանացուների համար, հրապարակի մուտքերի մոտ կանգնած ոստիկանները ոչ ոքի ներս չէին թողնում. Օպերայի եւ բալետի շենքում ոստիկանության տոնին նվիրված ...
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

