
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
- Օրերս նախաքննության մարմինը միջնորդություն ներկայացրեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու նպատակով: Այս առիթով զրուցեցինք «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, ի՞նչ հիմնավորմամբ են փորձում երկարացնել Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը: - Ապրիլի 14-ը այն օրն էր, որից հետո լրանում էր ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը: Մեզ համար անակնկալ կերպով հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Մնացական Մարուխյանը Արամ Կարապետյանի պաշտպանին հայտնեց, որ իրենք միջնորդությամբ մտել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի երկարացվի Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը: Մեզ համար սա անակնկալ էր, որովհետեւ 47 օր է պարոն Կարապետյանը գտնվում էր անազատության մեջ, քննիչները «հիմնավորել էին», թե նա պետք է գտնվի անզատության մեջ, որպեսզի իր ազատության մեջ գտնվելը չխոչընդոտի նախաքննության անարդյունավետությանը, բայց անցած 40 օրերին եւ դրանից հետո պարոն Կարապետյանը որեւէ նախաքննական գործողության չի մասնակցել, այսինքն` այդ 40 օրերը նա անիմաստ գտնվել է անազատության մեջ, այն դեպքում, երբ կա անմեղության կանխավարկած, նա ընդամենը մեղադրվում է «սուտ մատնության»` Մեղրիի միջանցքը հանձնելու հետ կապված հրապարակված նյութի առիթով: Հիշեցնեմ, որ Ա.Կարապետյանը մեղադրվում է իբր ծանր հանցագործության մեջ է մեղադրել Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին, մինչդեռ իրականությունը սա է. պարոն Կարապետյանը իր պաշտոնական գրություններով` ուղղված ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին հարցադրումներ է արել, թե արդյոք ճի՞շտ է, որ նման նախագիծ է եղել, դրա քննարկումը եղել է 1999թ. Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում եւ կարո՞ղ է այդ քննարկումը կապված լինել հոկտեմբերի 27-ի ողբերգության հետ: Այս հարցադրումներով է պարոն Կարապետյանը հանդես եկել եւ նրա հռետորական հարցադրումները ցանկանում են խեղաթյուրել: Սա ընդամենը քաղաքական պատվեր է, սա ընդամենը այս իշխանությունների մոտ առկա սարսափի եւ վախի ազդեցության տակ Ա.Կարապետյանին հասարակությունից մեկուսացված պահելն է: Ես ցավում եմ այս իշխանությունների համար, որովհետեւ նրանք, չտիրապետելով քաղաքագիտական տարրական գիտելիքներին, մոռանում են, որ ժողովրդի ցասումը որեւէ անձի հետ կապված չէ, ժողովուրդը այս տասը տարիներին իր բռնաբարված ազատությանը տեր կանգնելու պատրաստակամություն է դրսեւորել, ժողովուրդը իր արժանապատվությունը վերաձեռքբերելու խնդիր է լուծում, եւ ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդը այդ տեսակն է, եւ որ ես այս ժողովրդի զավակն եմ: - Իշխանական ճամբարում տիրող իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում: - Ապրիլի 9-ից հետո` վարչապետի նշանակումը եւ կառավարության ձեւավորման գործընթացները որեւէ հույս չեն արթնացնում, որովհետեւ դարձյալ նույն տաշտակն է, խաղատախտակն է, որում ինչ-որ գործիչներ են եւ փորձ են անում ինչ-որ հավասարակշռություն ստեղծել: Այս ամենը ապացուցում է, որ իշխանությունները լուրջ ռեսուրսներ չունեն երկիրը իրենց խոստացած ճանապարհով տանելու համար: - Ոստիկանության աշխատակիցները շարունակում են խոչընդոտել հասարակության մուտքը Ազատության հրապարակ, սա ինչի՞ մասին է վկայում: - Դա իշխանությունների վախի դրսեւորում է, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց իրավունքների կոպիտ ոտնահարում եւ սահմանափակում է. մեր ժողովուրդը այսպիսի իշխանություններին վստահելու հիմքեր չունի` այս իշխանությունները բացի ուժային մեթոդներից` որեւէ այլ կերպ չեն կարող վերաբերվել ժողովրդին: - Մեր հասարակությանն այսօր մեկ գլխավոր հարց է հուզում` որքա՞ն կարող են այս իշխանությունները այս մեթոդներով իշխանություն պահել: - Իշխանությունները գոյատեւելու սահմանափակ ռեսուրսներ ունեն, դա իհարկե կախված է, թե ինչքանով կկարողանանք մենք միջազգային հանրությանը մատուցել Հայաստանում տեղի ունեցող իրողությունները` հասնելու այն բանին, որ բոլոր օրինական ճանապարհները գործի դնելով ժողովրդական ալիքը բարձրության վրա պահենք. դա եւ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ»-ի մասին օրենքի մեջ կրկին փոփոխություններ կատարելն է` հօգուտ մարդու իրավունքների եւ ազատությունների, եւ նաեւ այդ ճնշման միջոցով այս իշխանություններին ստիպելը արմատական քայլեր կատարելու: Երկու տարբերակ կա` այս ինքնահռչակ նախագահի հրաժարականն է ժողովրդական ճնշման տակ, երկրորդ ճանապարհը կարող է լինել, օրինակ, ԱԺ-ի արտահերթ ընտրությունները, եթե իշխանությունները նման մոտեցում դրսեւորեն` պետք է պատրաստ լինել նաեւ դրան: 2008թ. Հայաստանում արմատական փոփոխություններ տեղի կունենան` ժողովուրդը սպասելու այդքան ռեսուրս չունի, հակառակ դեպքում ողջ հայությանը պետք է մտահոգի արտագաղթի հերթական ալիքի բարձրացումը, քանի որ բարձր քաղաքական գիտակցությամբ հասարակություն ձեւավորվեց այս նախընտրական շրջանում եւ ամբողջական տեսք ստացավ փետրվարի 19-ի քվեարկությունից հետո` նման ինտելեկտուալ հասարակության հետ հաշվի չնստողները դատապարտված են կործանման:
- Էմմա Գաբրիելյան
Քննարկում
serj գրել է:
խեղճ հրաչ,հիմա որտեղ ես քնում՞:
yan գրել է:
ախ հրաչ հրաչ,քանի գույն փոխեցիր՞
yan գրել է:- yan
ախ հրաչ հրաչ,քանի գույն փոխեցիր՞
Որտեղ հաց էնտեղ կաց սկզբունքն է քո մոտ գործում,հրաչիկ.ուղակի անսկզբունքային մարդ ես,ավելի ճիշտ փորի մարդ.- yan
yan գրել է:- RAFFI
[quote=yan]
այ տխմար,դու էիր պակաս,ես էդ հրաչին լավ եմ ճանաչում,դռա համար էլ գիտեմ թե ինչ եմ ասում.սկզբում,դաշնակ էր,հեռացրին,հետո դարձավ մասիսի փոխքաղաքապետ,հեռացրին
որորվհետեվ,կաշառակեր էռ,հիմա էլ նոր ժամանակներ է խաղում.հասկացար հիմա.- RAFFI
Հայաստանյան գրել է:- Հայաստանյան
Ինչ էլ անուն է , է ՝ «Նոր ժամանակներ» ... Հիմա էլ որոշել են անունը փոխել «Կռավելու ժամանակներ» ...Իրենց մատնելով , էստեղ են ասում ՝ ափռ-ցփռ խոսում են ...
Այ պարոն Հրաչյա Սարգսյան ջան , պարզ է ,որ Դուք չորոնեք էլ , արտագաղթի բազմաթիվ եղանակներ գրպանում շրջում եք : Բա հասարակ ժողովուրդը Ձեր հնարավորություններն ունի՞ , որ արտագաղթի ալիք բարձրացնի...
Էհ , պարզ երեւում է , որ ժողովրդի անունից չեն Ձեր խոսքերը:
Եթե սխալվում եմ ՝ ուղղեք : Արդեն հոգնել ենք երկու բեւեռների ՝ ժողովրդի անունից հնչեցվող ,նվնվոցները լսելուց :- Հայաստանյան
xareb գրել է:- ABG
Սրանց (սեռջիկ-ռօբիկ) մայր չի ծնել` որդնոտած կաղամբի թփերի տակից են քչփորել հանել, մանկուրտ դարձրել ու քսի տվել մեր հոգիներն ու մարմինները հոշոտելու: Ու բնական է, որ սրանց նմանների ճիվաղային գիտակցությանը հասու չէ, թե ինչ է նշանակում անզորությունից արտասվող զինվոր, որը երդվել է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ենիչերիի պես հալածել, ծեծել, ձերբակալել ու սպանել այդ նույն Հանրապետության քաղաքացիներին:
- ABG
սաշիկ բռնիք քաշիք գրել է:
[quote=xareb][/quote]
այտղա խարեբես թե խարաբես եթե հայաստանումչես իզուր կապիկություն միարա,ես վոչ ղարաբաղցիեմ վոչել էրէվանցի,բայց համոզվածեմ եթե ՌՈԲՈՆ չլիներ նախագահ վաղուց արցախը զանգեզուրը նվիրած կլինեին թուրքերին,թեկուզ դու դա չեսհասկանա,առաջին հերդին մարդ միլավ բան արածլինի հայրենիքի համար հետո ուրիշների արածը քննադատի,Ռոբնել Սերժնել մեծ ավանդունեն հայոց բանակաշինությանը,եվ հետո ամերիկանել միանգամից չկառուցվեցլ ընենցվոր եսանձամբ համոզվածեմ եթե չխանգարեն ներքին թշնամիները հայաստանը տարածաշրջանում ամենա զարգացած պետությունը կլինի,ետ խառնելու մուտիտնեէր քրֆելոխ փոխարեն հարկավորե օգնել հույստալ ժողովրդին վոր միբանի հասնենք.
Իսկական հայրենասեր հայուհի գրել է:- սաշիկ բռնիք քաշիք
[quote=xareb]
10 տարի իշխանության ղեկին էին քո սերժն ու ռոբը, ո՞վ էր իրենց ձեռքը բռնել, թող մի լավ բան անեին, իսկ բանակի մասին համարյա ճիշտ ես, սերժիկն ամեն անգամ Մոնտե-Կառլոյից գալուց հետո կրված փողերը դուրս էր գրում <<բանակի կարիքների համար>> անվան տակ:
Էնպես որ դրանց ոչ թե պետք է թողնել, այլ օր առաջ նետել պատմության աղբանոցը:- սաշիկ բռնիք քաշիք
bor tvog sashikin գրել է:- yan
ES TU ASUM ES TU EL BADASXANUM .AY HIMAR HRAJ E TE INJ GAREVOR JE GAREVORN EN E VOR MARTU KRAZ MDKERN JISHD EN .ZOROV ISHXANUTYUN JEK GAROX BAHEL SGSEL E ARTEN ARDAGAXTN . BAYS TUK JEK ZGUM HIMARNER TZEZ NMAN HIMARN E MNALU ES ISHXANUTYAN ZERKN VERJUM NRAK TZEZ UDELU EN .AVELI LAV E HIMI BAYKAREK .
այ տխմար,դու էիր պակաս,ես էդ հրաչին լավ եմ ճանաչում,դռա համար էլ գիտեմ թե ինչ եմ ասում.սկզբում,դաշնակ էր,հեռացրին,հետո դարձավ մասիսի փոխքաղաքապետ,հեռացրին
որորվհետեվ,կաշառակեր էռ,հիմա էլ նոր ժամանակներ է խաղում.հասկացար հիմա.[/ԲԱՑ
ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:
ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:
Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:
... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:
... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:
... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:
... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:
... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:
...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:
Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը
quote]- yan
«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ»
Գագիկ Աբգարյան 5
Երեկ ասուլիս էր հրավիրել Լեւոն Գուլյանի փաստաբան Հրայր Ղուկասյանը: Ասուլիսին մասնակցում էին նաեւ Հելսինկյան կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ...ԱՄՆ-Ն ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԼՂ-Ն
Էմմա Գաբրիելյան 2
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ապրիլի 15-ին ելույթ ունենալով թուրք-ամերիկյան խորհրդի նիստում` հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի ...ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՒ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
Հետբուխարեստյան այս ժամանակահատվածը Հարավային Կովկասում հետաքրքիր միտումներ առաջ բերեց. Վրաստանը, այսպես թե այնպես, կողմնորոշվում է դեպի Արեւմուտք:
Իսկ Երեւանը ամեն դեպքում կկանգնի Հյուսիս-Արեւմուտք ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
Գոհար Բարսամյան
Վրացական Սամցխե Ջավախքում առաջիկայում մեկնարկում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային մայրուղու վրացական տեղամասի շինարարությունը: Շինարարները սպասում են հարմար եղանակի. Վրաստանի այս շրջանում ձմեռը ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ»
Էմմա Գաբրիելյան 9
Օրերս նախաքննության մարմինը միջնորդություն ներկայացրեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու նպատակով: Այս առիթով զրուցեցինք «Նոր ժամանակներ» կուսակցության ...ՓՈՐՁԻ ԵՒ ՓՈՐՁԱՆՔԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Արամ Ամատունի 2
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական քայլը առաջացրեց հայաստանյան իրավիճակի հետ որոշակի համեմատությունների գայթակղություն:
Խոսքն այն մասին է, որ իր պաշտոնից հեռացող նախագահը դարձավ ...ԱՐՇԱՎԻՐ ԲՈԶԻՆՅԱՆ. «ՄԻՆՉԵՒ ԲՈԼՈՐԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ...»
Կարինե Հարությունյան 1
88-ին Չիտայում էր: Լսեց Ղարաբաղյան շարժման մասին, իր խնայողություններով մի ավտոմատ գնեց, օդաչուներին կաշառեց, որ զենքը տեղ հասցնի ու...իր զենքով կամավորագրվեց ազգային-ազատագրական պայքարին: 88-ի փետրվարից ...«ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ՝ ՄԻՆՉԵՒ ՀԱՂԹԱՆԱԿ»
Կարինե Հարությունյան
«Մեկ կա՝ հարյուր արժի, հարյուր կա՝ մեկ չարժի: Այ, էդ հարյուր արժեցողները էսօր բանտերում են»:
Սրանք վանատուրցի մի պապիկի խոսքերն են: Այս պապիկը շատ դժգոհ էր մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ...ԿԱՆԱՅՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Մարինա Բաղդագյուլյան 1
«Ողբա, Հայաստան, քաջերդ զնդաններում են», «Ազատություն քաղբանտարկյալներին»` Սմբատ Այվազյան, Արամ Բարեղամյան, Հովհաննես Հարությունյան, Հուսիկ Բաղդասարյան, Գուրգեն Եղիազարյան, Կարապետ Ռուբինյան, Սուրեն Սուրենյանց ...ԵԽԽՎ-Ն ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՔԱՐՏ ԲԼԱՆՇ Է ՏԱԼԻՍ
Էմմա Գաբրիելյան
Իսկ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քվեարկելու իրավունքը կասկածի տակ է
Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու Մոնիտորինգի հանձնաժողովի կազմած` «Հայաստանում ժողովրդավարական ...«ԸՆԿԵՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ, ԵԿԵՔ ԳՈՐԾԵՆՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ»
Հեղինե Մանուկյան
Երեկ ՀԺԿ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում միանգամից երեք փաստաբան վերահաստատեցին այն, ինչի մասին գիտեինք, սակայն վերջին մի քանի ամիսներին ստիպված ենք լինում լրացուցիչ համոզվել:
Խոսքն այն ...ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԱԴԵԿՎԱՏ ՉԷՐ»
Էմմա Գաբրիելյան
Մեր հասարակությունը որոշակի հետաքրքրությամբ է սպասում այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հելսինկյան հանձնաժողովի նախաձեռնությամբ կայանալիք լսումներին, որն առնչվելու է հետընտրական ...ՀԵՐՈՍՆԵՐ: ԱՐԺԵՔՆԵՐ: ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ: ՈՐԱԿՆԵՐ
Հին աշխարհով կարծես թե ավարտվում է նաեւ հերոսների շրջանը: Աստվածաշունչն արդեն իր Հին Կտակարանով արժեքներ է սահմանում, իսկ Օծյալ Փրկիչը բյուրեղացնում է նոր` հավիտենական-անընդհատ կյանքի սկզբունքները` այն ...ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ, ՄԻՆՉԴԵՌ ՏՈՆ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ
Մարինե Խառատյան 1
Ազատության հրապարակը երեկ երեկոյան կրկին փակ էր հասարակ մահկանացուների համար, հրապարակի մուտքերի մոտ կանգնած ոստիկանները ոչ ոքի ներս չէին թողնում. Օպերայի եւ բալետի շենքում ոստիկանության տոնին նվիրված ...
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԷԼ ԿՍՏԻՊԵՆ
Կարինե ՀարությունյանԿԽՈՍԻ՞ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Հեղինե ՄանուկյանՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե ԱռուստամյանԵՎ ՏԻԿԻՆ ՄԻ` ՀԵՂԻՆԵ ԱՆՈՒՆՈՎ
Հեղինե ՄանուկյանՈՉ ՍԿԻԶԲԸ, ՈՉ ՎԵՐՋԸ, ԱՅԼ` ԸՆԹԱՑՔԸ
Մարինա Բաղդագյուլյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

