
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»
- Ռուսաստանյան «Նովիե Իզվեստիա» պարբերականն իր երեկվա համարում հարցազրույց է հրապարակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ռուսաստանյան պարբերականը հարցազրույցը տպագրել է որոշ կրճատումներով, սակայն այն մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջությամբ: «Նովիե Իզվեստիայում» տպագրված հարցազրույցից դուրս մնացած հատվածներն ընդգծված են:

Հայաստանի իրավիճակը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 17-ին լսումներ է անցկացնելու այդ թեմայով: Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի իրավապաշտպանների կարծիքով՝ փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահի ընտրությունները բերել են «լուրջ քաղաքական ճգնաժամի»: Այդ հարավկովկասյան երկրի իրավիճակի մասին մեր թերթին արդեն պատմել են իշխանության ներկայացուցիչները: Այսօր մենք հրապարակում ենք հարցազրույց ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
- Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը նախագահի ընտրություններից առաջ եւ հետո կատարված իրադարձությունների վերաբերյալ: - Այն, ինչ կատարվեց փետրվարի 19-ին, որեւէ կերպ չի կարելի ընտրություններ անվանել: Դա կոպտագույն բռնություն էր ժողովրդի կամքի վրա: Այդ օրվան նախորդեցին իմ հազարավոր կողմնակիցների ձերբակալությունները եւ ոստիկանություն բերման ենթարկելը: Նրանց սպառնում էին, ահաբեկում, որ չմասնակցեն իմ քարոզարշավին: Իմ հանրահավաքներին իշխանությունները սադրանքներ էին կազմակերպում, իշխանության վերահսկողության տակ գտնվող հեռուստատեսային բոլոր ալիքներով ընտրարշավի միակողմանի լուսաբանում էր ընթանում, փորձում էին իմ անձը դեմոնիզացնել ժողովրդի մեջ: Իսկ ընտրությունների օրը կազմակերպվեց իմ երկու հարյուր կողմնակիցների, վստահված անձանց, դիտորդների ծեծ: Ամենից սարսափելին սկսվեց ժամը 20-ից հետո, երբ փակեցին տեղամասերը ձայների հաշվարկի համար: Իրականացվեց վստահված անձանց համատարած վտարում եւ ընտրությունների արդյունքների կեղծում: Հետեւեցին ԵԱՀԿ դիտորդների երկու զեկույցներ: Հատկապես կոշտ էր երկրորդը: Նրանից հետեւում էր, որ ընտրություններ, որպես այդպիսին, չեն եղել, եւ հետեւաբար մենք չենք կարող ճանաչել դրանք: Հետագա բազմահազարանոց խաղաղ հանրահավաքներն ապացուցեցին, որ ժողովուրդը եւս չի ընդունում այդ փաստերը: Այն օրը, երբ մեզ միացան Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները, ցուցարարների քանակը հասավ 300-400 հազարի: Իսկ ակտիվիստների նման քանակությունը արդեն ողջ ժողովուրդն է: Իշխանությունները հասկանում էին, որ այդ մթնոլորտում Սահմանադրական դատարանը չի կարող իրենց համար ընդունելի վճիռ կայացնել: Պետք էր փոխել մթնոլորտը, եւ նրանք կազմակերպեցին սադրանք՝ Ազատության հրապարակում հանրահավաքի ցրումը: Դա մանրակրկիտ կերպով պլանավորված ծրագիր էր՝ ընդհուպ խանութների թալանը եւ ցուցարարների գնդակահարումը: Նրանց առիթ էր պետք ՍԴ նիստն անցկացնել արտակարգ դրության պայմաններում, եւ նրանք հասան դրան:
- Ի՞նչ կասեք այսօրվա իրավիճակի վերաբերյալ: - Հայաստանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 150-ի: Ես չեմ ճանաչում Եվրոպայի խորհրդի անդամ այլ պետություն, որտեղ քաղբանտարկյալներ կան: Կալանքի տակ են իմ գրեթե բոլոր վստահված անձինք, իմ շտաբների բոլոր ղեկավարները: Շատերը ստիպված են թաքնվել: Ավելին` գյուղերում, որտեղ ես հաղթել եմ, աշխատանքից ազատում են գյուղերի ղեկավարներին: Աշխատանքից ազատում են այն ընտրական հանձնաժողովների նախագահներին, որտեղ ես հաղթել եմ: Ամեն օր ոստիկանություն եւ ԱԱԾ են հրավիրվում տասնյակ մարդիկ, որոնք քաղաքացիական ակտիվություն են ցուցաբերել: Նրանց սպառնում են, հեռացնում աշխատանքից, հարվածում նրանց բիզնեսին: Ապրիլի 9-ին, միջազգային հանրության, եւ առաջին հերթին եվրոպական կազմակերպությունների, օրհնությամբ Հայաստանը ստացավ բռնապետական, քրեական վարչակազմ, որը, մեղմ ասած, չի վայելում ժողովրդի վստահությունը: Նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել էին Սերժ Սարգսյանի օգտին, այն ջարդից հետո, որը խաղաղ ցուցարարների գլխին բերեցին իշխանությունները, մեծ մասամբ նրանց դեմ են: Հասարակության կողմից սրվելու է ատելությունը իշխանությունների դեմ: Այսինքն` եթե կուզեք դասական «գանդիզմ», քաղաքացիական անհնազանդություն, եւ մենք ուղղորդելու ենք այդ տրամադրությունները: Եթե հարցնեք ինձ, թե ի՞նչ եմ անելու, կասեմ՝ ձեւավորելու եմ որոշակի հասարակական կարծիք, որ այս իշխանությունը չճանաչվի: Թե ինչպիսի քաղաքական ձեւեր դա կընդունի` ես հիմա չեմ կարող ասել: Թե ինչպիսի քաղաքական քայլերի կհանգեցնի` ցույց կտա ժամանակը: Դրա համար օգտագործելու ենք բոլոր հնարավոր օրինական միջոցները:
- Ինչպե՞ս եք գնահատում արեւմտյան կառույցների արձագանքը Հայաստանի ընտրություններին: - Հայաստանը ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ է եւ նրա կառավարությունը որոշակի պարտավորություններ ունի այդ կազմակերպությունների առաջ: Դրա հետ մեկտեղ, կարծում եմ, որ այդ կազմակերպությունները եւս պարտավորություններ ունեն մեր ժողովրդի առջեւ: Այդ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը, երկրում օրինականության ամրապնդումը նրանց պարտավորություններն են մեր ժողովրդի առջեւ: Սակայն Հայաստանի կառավարությունից խստորեն պահանջելով պարտավորությունների կատարում, միաժամանակ մոռանում են իրենց՝ մեր ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունների կատարման մասին: Այստեղից էլ Հայաստանում կատարված իրադարձությունների նկատմամբ այդ ֆորմալիստական մոտեցումը: Ընտրությունների մասին: Դա առաջին անգամը չէ: Նրանք գալիս են, ինչ-որ առաքելություն կատարում, վերադառնում եւ զեկուցում իրենց ղեկավարությանը՝ ինչ-որ թերություններ ենք տեսել, ինչ-որ հանձնարարականներ ենք տալիս, որ հաջորդ ընտրություններին վերացնեն, հետագա բարելավման հույս ունենք, օրենսդրության մեջ դրական քայլեր, իսկ իշխանության մոտ՝ ժողովրդավարության խորացման ցանկություն ենք նկատում: Ի՞նչ եմ տեսնում այս ամենում: Իրենց գոյության արդարացում: Դրանք, ըստ էության, մաքուր բյուրոկրատական կազմակերպություններ են՝ նկատի ունեմ աշխատակազմը: Այնտեղ հավաքվել են դիվանագետ թոշակառուներ եւ երիտասարդ կարիերիստներ, որոնք չեն կարող ասել, որ իրենց պատասխանատվության տակ գտնվող երկրներից մեկում ամեն ինչ վատ է: Այդ դեպքում նրանց հարցնելու են՝ բա մինչեւ այժմ ինչո՞վ եք զբաղվել: Դա այժմ հասկանում են Երոպայում, կան քննադատություններ, հոդվածներ այդ ուղղությամբ: Եթե առաջ այդ կազմակերպությունների դեմ հանդես էին գալիս հիմնականում կառավարությունները, ապա այժմ նրանց դեմ հանդես է գալիս արդեն հանրությունը, ընդդիմությունը, ինչը նրանց համար առանձնապես վտանգավոր է: Դա եւ Վրաստանում է եղել, եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում կան նման միտումներ: Այդ կազմակերպությունների դիտորդների գործողություններից դժգոհ են բոլորը: Գալիս են, խախտումների ցանկ կազմում, վերջում էլ հայտարարում, թե այդ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ես հարցնում եմ նրանց՝ եթե հազարավոր մարդիկ բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, եթե մարդկանց ծեծել են, ձերբակալել, եթե գնում է միակողմանի քարոզչություն, այդ ամենը չի՞ ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ամեն ինչ նկարագրում են, վերջում էլ նման անհեթեթ ձեւակերպում: Ես չգիտեմ` դա տրամաբանության պակա՞սն է, թե՞ անբարոյական ինչ-որ բան... Գրում ես, թե տասնյակ վստահված անձանց դուրս են վտարել ձայների հաշվման ժամանակ, եւ դա չի՞ ազդել ընտրությունների արդյունքների վրա: Կարծում եմ՝ վաղ թե ուշ այդ կազմակերպությունները պիտի բարեփոխվեն:
- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները: - Դա չարչրկված հարց է: Հայաստանի քաղաքական օրակարգում նման հարց դրված չէ: Ոչ իմ իշխանության, ոչ էլ Քոչարյանի օրոք նման հարց դրված չի եղել, եւ խոսել դրա մասին իմաստ չունի: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններին տարբեր ծրագրերի շրջանակներում` նման հարաբերություններ բոլորն ունեն: Նույն Ռուսաստանը եւս ունի, նույնիսկ ավելի սերտ, քան Հայաստանը: Փաստ է, որ Հայաստանը գտնվում է ԱՊՀ անվտանգության համակարգում: Առայժմ դա Հայաստանին ձեռք է տալիս, եւ ես որեւէ առիթ չեմ տեսնում Հայաստանին արհեստականորեն մղել այլ ուղղությամբ: Առավել եւս, որ ոչ մեկը չի հրավիրում:
- Ինչպե՞ս կարելի է հասնել գոնե նվազագույն առաջընթացի Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ: - Լավագույն լուծումը ներկա պահին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կարգավորման նախագծի անհապաղ իրականացումը: Սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հասավ ՄԱԿ-ի ԳԱ հայտնի բանաձեւին, այդ նախագծի իրականացումը խնդրահարույց է:
- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանում ռուսական բիզնեսի եւ Ռուսաստանում հայկական բիզնեսի հեռանկարները: - Դա պարզունակ է: Եթե Սերժ Սարգսյանը մնա նախագահ, գործող քրեական համակարգը կախված կլինի քրեական Ռուսաստանից: Կլինի բիզնես, կլինի համագործակցություն, բայց դա հիմնականում կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի քրեական աշխարհների միջեւ: Ցանկացած այլ, օրինապաշտ իշխանության դպքում կլինեն չափազանց սերտ, նորմալ հարաբերություններ ռուսական պետության հետ:
- Դուք հայտնի գիտնական եք: Կապեր ունե՞ք ռուսաստանցի գործընկերների հետ: - Իհարկե. ուղիղ կամ միջնորդավորված, բայց ունեմ: Հիմնականում իմ լենինգրադյան գործընկերների հետ: Նրանք արեւելագետներ են. պատմական գիտությունների դոկտորներ Կարեն Յուզբաշյան, Ելենա Մեշերսկայա, Ալեքսանդր Խոսրոեւ, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկի, ԼՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Իվան Ստեբլին-Կամենսկի: Նրանք բոլորն իմ ընկերներն են: Հանդիպում ենք, իհարկե, ոչ հաճախ, երբ նրանք հնարավորություն են ունենում ժամանել Երեւան:
Քննարկում
Apres գրել է:- mm
Մեկա ես գրածները չեն փրկելու կազինոյագետ Սերժին ու նրա շրջապատին
երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել...
-
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
.
Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել: Ազատիչը բավարարվել է միայն Գարեգին Բ-ի աջը սեղմելով: Վեհափառը, փաստորեն, այնքան է զիջել իր դիրքերը, որ անգամ այն ծառայություններից հետո, որ նա մատուցեց նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին, վերջինս նրան չի արժանացնում անգամ աջը համբուրելուն:
-Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել: Ազատիչը բավարարվել է միայն Գարեգին Բ-ի աջը սեղմելով: Վեհափառը, փաստորեն, այնքան է զիջել իր դիրքերը, որ անգամ այն ծառայություններից հետո, որ նա մատուցեց նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին, վերջինս նրան չի արժանացնում անգամ աջը համբուրելուն:
- երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել...
-
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
.
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը հսկայական նյութական միջոցներ է հատկացրել գիտնական , քաղաքական մեծ գործիչ ու հայրենասեր Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գործին: Կլանների, օլիգարխիների թաթար մոնղոլական պետությունը պարզապես սարսափում է Տեր-Պետրոսյանի մտքի ու գործի կարողությունից: Ռեժիմը նրան մոգական կարողություններ է վերագրում ,չուզելով ասել, որ նա հզոր կազմակերպիչ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը ամենակարճ ժամանակամիջոցում , մաֆիայի, պետական բարձրաստիճան
կաշառակերների հաշիվները խառնեց : Տեր-Պետրոսյանին մի հզոր համաժողովրդական շարժում ու կազմակերպություն ոտքի հանեց, որից ղարաբաղյան կլանը և հակաժողովրդական էլեմենտները ահ ու սարսափի մեջ են ընկել: Մարտի 1-ի եղեռնագործությունը, սարսափի կուլմինացիոն կետն էր: Ֆաշիստական ռեժիմի համակարգը լավ է հասկանում,
որ ժողովրդի հաղթանակը իր մահն է նշանակում: Ահա թե որտեղ է թաքնված Տեր-Պետրոսյանի դեմ բուռն ատելության գաղտնիքը: Ռեժիմի թշվառությունը այնտեեղ է հասել, որ հույսը դրել է ասոցիալ Խաչիկ Ստամբոլցիանի վրա: Ստամբոլցիանին ամեն օր կարելի է հանդիպել Երևանի փողոցներում ավետարանը գրպանում, խաչը կրծքին մի քանի տղաների ու աղջիկների հետ ֆռֆռալով և Էջիածնի դեմ հակաքարոզչություն անելով, հիմա ռեժիմի պատվերով կաթողիկոս է պաշտպանում:
Տեր-Պետրոսյանի արարքը կաթողիկոսին չընդունելու գործում մի
պատմական ժեստ էր ու շառաչյուն ապտակ այն մարդուն, որ զբաղվում է իր պաշտոնին անհարիր գործերով: Գարեգին բ-ն ինչո՞ւ մարտի մեկին չեկավ ու չկանգնեց ցուցարների
ու զինվորների միջև, հավանական բախումները կանխելու համար...(Անկախ այն բանից, որ ռեժիմը իրեն փրկելու համար բախունները նախապես ծրագրել էր):
Ինչքան ուզում եք վայրահաչեք,Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անձնավորություն է, որին արժեքազրկել ոչ մեկին չի հաջողվի: Տեռորի ռեժիմը Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով նպատակ ունի նսեմացնելու տասնյակ քաղաքական, հասարակական կուսակցությունների, կազմակերպությունների ու հարյուր հազարավոր քաջ, ազնիվ ու իրենց իրավունքնրին գիտակից մարդկանց իրավացի պահանջները տարրերային որակել...Այստեղ ոչ մեկ տարօրինակ բան չկա, այս բոլորը բռնակալ ռեժիմների վարվելակերպն է և Երևանի բռնապետությունը բացառություն չի կազմում:
Քաջ իմացեք, Հայաստանը մերն էր առաջ և մերն է հիմա:
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:
Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն:
PAYKAR,PAYKAR MINCHEV VERjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj- mm
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը երեկ հրավիրված ասուլիսում հայտնեց, որ չի կարող հայց առ հայց ասել, թե Հայաստանում վերջին շրջանում ձերբակալվածներից ով է քաղբանտարկյալ, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Ողջ աշխարհի հայերի մասին 60 լուսանկար... Նյույորքաբնակ Բերբերյանը 1976 թվականից ճանապարհորդել է ողջ աշխարհով, իսկ նրա բազմաթիվ ուղեւորությունները Հայաստան սկսել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, ...ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ
Գոհար Բարսամյան
Կենտրոնական Ասիայում Շանհայի համագործակցության երկրների կազմակերպությունը խոչընդոտներ չի տեսնում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարթակում, ինչը նախեւառաջ վերաբերում է Աֆղանստանին:
Թե Շանհայի համագործակցության ...«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան 1
Փետրվարի 26-ի խուզարկության ժամանակ Հուսիկ Բաղդասարյանի տնից առգրավվել էր 16 փամփուշտ: Հետո նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց այն հիմնավորմամբ, որ առգրավված փամփուշտներից երկուսը որսորդական զենքի համար ...«ԴՈՒՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԵՔ, ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԵՆՔ ՁԵԶԱՆՈՎ»
Գագիկ Աբգարյան
Երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մանուկ Մարգարյանի նախագահությամբ, ազատազրկման վճիռ կայացրեց Մկրտիչ, Ժորա եւ Անդրանիկ Սափեյանների, ինչպես նաեւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ:
...ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Մարինե Խառատյան 3
Մինչ իրեն ՀՀ նախագահ պատկերացնող Ս.Սարգսյանը զբաղված է նորանոր նշանակումներով, իսկ կառավարության նոր ղեկավարը «առանց պոպուլիզմի» հայտարարում է, թե բարձրանում է գազի գինը, քանի որ դեռ հունվարին` ընտրությունների ...ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ 1
Ամուսնացած լինելով հայի հետ եւ ապրելով Ֆրանսիայում` ես մեծ հաճույքով այցելում եմ ձեր երկիրը: 17 տարուց ավել է աշխատում եմ Ազգաբնակչության սպասարկման պետական ծառայության ոլորտում: Աշխատանքիս բնույթի բերմամբ ...«ՌԵԺԻՄԻ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԵՆՑ ՌԵԺԻՄԻ ՀԱՄԱՐ»
Էմմա Գաբրիելյան 2
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը վաղը` ապրիլի 17-ին, կանցկացնի լսումներ հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանն ...«ՅՈԹԸ ՊՈՐՏՈՎ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ»
Հեղինե Մանուկյան
Նախորդ օրը մեկնարկած` ի պաշտպանություն քաղբանտարկյալների պիկետն, ըստ նախատեսվածի, երեկ շարունակվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այն պետք է սկսվեր ժամը 13: 00-ին, սակայն դեռ մեկ ժամ առաջ դեսպանատան ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»
19
Ռուսաստանյան «Նովիե Իզվեստիա» պարբերականն իր երեկվա համարում հարցազրույց է հրապարակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ռուսաստանյան պարբերականը հարցազրույցը տպագրել է որոշ կրճատումներով, սակայն ...ԼՐՋԱՆՈՒՄ Է...
Էմմա Գաբրիելյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը երեկ ընդունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը Հայաստանի իշխանություններին ...ԱՆՑՆՈՂ, ԲԱՅՑԵՒ` ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԱՆՑՆՈՂ ԳԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ, ԵՐԵՒԻ ԹԵ ԿԱՄ` ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԺԱՄԱՆԱԿՆ Է ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ...
Վարպետը մի սիրած պատմություն ուներ. Խոջա Նասրեդինի մասին: Ուրեմն Խոջան նստած է գետի ափին: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Անցնող-դարձողի համար արդեն նա ինքն էլ է կամաց-կամաց դառնում բնապատկերի մի մասը:
...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՄՆՈՒՄ Է ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Էմմա Գաբրիելյան 2
Երեկ երեկոյան մայրաքաղաքի կենտրոնը հիշեցնում էր արտակարգ դրության օրերը` դարձյալ Օպերայի շրջակայքը ոստիկանացված էր: Այս տարածքով անցնող երեւանցիները դարձյալ ապշած, հարցական հայացքներով նայում էին ոստիկանների ...
ԴԵ ՅՈՒՐԵՆ ՈՒ ԴԵ ՖԱԿՏՈՆ: ՓԱԿՈՒՂԻ: ՓԱԿՈՒՂԻ՞... ԲՆԱՎ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԻԶՈՖՐԵՆԻԿ ԿԵՑՎԱԾՔԸ
Կարինե ՀարությունյանԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Էմմա ԳաբրիելյանՍԻՐՈՒՆՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ՍԻՐՈՒՆ ԷԼ ԳՈՐԾ ԵՆ ԹԽԵԼ
Հեղինե ՄանուկյանՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Է.Գ.
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

