
«ՅՈԹԸ ՊՈՐՏՈՎ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ»
- Նախորդ օրը մեկնարկած` ի պաշտպանություն քաղբանտարկյալների պիկետն, ըստ նախատեսվածի, երեկ շարունակվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այն պետք է սկսվեր ժամը 13: 00-ին, սակայն դեռ մեկ ժամ առաջ դեսպանատան շրջակայքում` շոգի պատճառով ծառերի հովին էին խմբվել այդպիսի միջոցառումների մշտական ու ոչ ցանկալի հյուր-մասնակիցները` ոստիկանները:

Իսկ երբ սկսվեց պիկետը, մինչ այդ դինջացած ոստիկանները միանգամից կայտառացան...անցան գործի ու ամբողջ ընթացքում հեռախոսով «շեֆերին» տառացիորեն փոխանցում էին պիկետի մթնոլորտը` քանի հոգի են հավաքվել, ով ինչ է անում, ով որ բառը ոնց ասաց, ով որ լրատվամիջոցին ինչ ասաց, ով է ամենաակտիվը եւ այլն: Պարոնայք ոստիկանները, հավանաբար, վերհիշելով մարտի 1-ին այդ վայրում տեղի ունեցած իրադարձությունները, աչքները չորս էին արել` հանկարծ մի բան դուրս չգա՞, հանկարծ «կնանիք» մի բան չմոգոնե՞ն, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ այդ տեղանքով երթեւեկող ավտոմեքենաների ուղեւորները կլանված ու առանձնակի հետաքրքրությամբ հետեւում էին միջոցառմանը, նույնիսկ հավանության նշաններ անում: Ի դեպ, դեսպանատան մոտով անցող-դարձող կանանցից երկուսը «ինքնաբուխ» միացան պիկետին: Ոստիկաններից մեկին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում նմանատիպ միջոցառումներին: Կարճ կապեց` «չեզոք, ոչ էս կողմ, ոչ էն կողմ»: Իսկ երբ հարցրինք, թե իրենք համակարծի՞ք են հավաքված կանանց հետ, ովքեր իրենց ամուսիններին համարում են քաղբանտարկյալներ, որ այդ մարդիկ անազատության մեջ են իրենց քաղաքական հայացքների համար: Մինչ ոստիկանը կպատասխաներ, զրույցին խառնվեց ու շեֆին «դոշով պահելու» փորձ արեց մեկ այլ, ըստ ամենայնի, նորեկ ոստիկան` ասելով. «Դուք չգիտե՞ք, որ ոստիկանները քաղաքական հարցերին չեն խառնվում, ոչ էլ էդ թեմայով հարցազրույցներ տալիս»: Ոստիկանի «գլավարը», բնականաբար, սաստեց դեմ ընկած կոլեգային` ասելով «Մ~ի րոպե հլը, մի րոպե...էդ իրանց կարծիքն ա»` «իրանց» ասելով նկատի ունենալով հավաքված կանանց: Ինչեւէ, հավաքված կանանց պահանջը նորից նույնն էր` ազատ արձակել իրենց գաղափարների համար ճաղերի ետեւում հայտնված իրենց եղբայրներին ու ամուսիններին: Մասիս Այվազյանի կինը` Անուշ Պետրոսյանը, վստահեցրեց, որ իր ամուսինը, ում տեսակցել է անցած ուրբաթ, շատ բարձր տրամադրություն ունի, առողջական վիճակը բավարար է եւ ամենակարեւորը` «ոգին տեղը»: «Թող չթվա, որ մեր միակ նպատակը սոսկ մեր ամուսիններին ազատության մեջ տեսնելն է: Մենք պայքարում ենք երկրի ազատության, մեր երեխաների ապագայի համար, քանի որ չենք ուզում ստի վրա կառուցված երկրում ապրել»: Հավաքված կանանց մեջ էր Կարինե Սիրադեղյան անուն-ազգանվամբ մի կին: Ասաց, որ ինքը պարզապես հայ կին է, որը պայքարում է իր «կանացի ազատության» համար: Տիկնոջ պատկերացրած կանացի ազատությունը սա է. «Որ ինձ ոստիկանը փողոցում չքաշքշի ու ասի` պըտի գաս բաժին, որ ազատ քայլեմ Հյուսիսային պողոտայով, որը մի ժամանակ այնքա~ն ռեկլամում ու հպարտանում էին: Յոթ տարի ապրել եմ օտար երկրում, մի հատ միլիցա ինձ մոտ չի եկել, իսկ երբ իմացել են` կովկասցի եմ, ասել են` ձեր միլիցիան ձեզ հարգում է: Իսկ այսօր մեր միլիցիան մեզ հետ կարող է ամենաանվայել ձեւով վարվել: Եթե սրանից հետ էլ Եվրոպան պիտի կանգնի սրանց կողքին, ուրեմն մենք ոչ Եվրոպա կընդունենք, ոչ էլ երբեւէ արդարությանը կհավատանք»: Թամարա Մանուկյանն այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Ֆրանսիայի դեսպանատնից, եթե այդ երկրի նախագահ Սարկոզին առաջինն էր, որը շնորհավորեց Ս.Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ, պատասխանեց. «Ֆրանսիան միայն Սարկոզին չէ, եւ հետո ամեն երկրում կա մարդկանց մի խումբ, որոնց միջոցով է Սարկոզին տեղեկանում տվյալ երկրում առկա իրավիճակին: Միգուցե այդ մարդիկ դիտավորյա՞լ չեն ներկայացրել մեր երկրի իրական վիճակը, ու Սարկոզին էլ միամտաբար կարծել է, թե այստեղ նորմալ ընտրություններ են տեղի ունեցել ու շնորհավորել է: Չի բացառվում, որ հետագայում` իմանալով մարտի 1-ի դեպքերի մասին, Սարկոզին փոշմանել է իր շնորհավորանքի համար ու ինչ-որ կերպ կարգի կհրավիրի մերոնց»: Դուստրիկ Սիմոնյանը ակամա վերհիշելով ժամանակ առաջ այդ վայրում տեղի ունեցած իրադարձությունները` ասաց. «Հայկական մի ասացվածք կա` յոթը պորտով պետք է պատասխան տան մարտի 1-ի բոլոր զոհերի համար: Ի՞նչ է նշանակում թունավոր զենք կիրառել խաղաղ ցուցարարի դեմ, չէ՞ որ այդ ժողովրդի շնորհիվ եք դուք ապրում, չէ՞ որ դուք այդ ժողովրդով եք իշխանություն: Բավական է սուտ խոսեն, թե ցուցարարների ձեռքին զենք կար... Չի եղել, բավական է ստեն, որովհետեւ սուտը 40 օր է տեւում, եւ հին ասացվածքի նման` մախաթը պարկում չեն կարողանալու թաքցնել: Հարց եմ տալիս` հայ կինն ինչու՞ պետք է գնա քաղմաս, եթե նա հանցանք չի գործել, գող ու ավազակ չի: Եվ այս ամենն ինչի՞ համար են անում, մի աթոռի՞: Չի հաջողվելու, ինքն այդ աթոռին երկար չի նստելու», - վստահեցրեց տիկին Դուստրիկը: Ի դեպ, տիկնոջ բորբոքված տոնը գրավեց ամբողջ մարմնով ու էությամբ ականջ դարձած ոստիկանների ուշադրությունը, նրանցից ոմանց դեմքը մոտավորապես այսպիսի արտահայտություն ձեռք բերեց. «Հետաքրքիր է, ո~վ է այս մահապարտ կինը»: Ինչեւէ, Ֆրանսիայի դեսպանատնից էլ, ինչպես նախորդ օրը ԵԽ գրասենյակից, ոչ ոք այդպես էլ չիջավ, չընդունեց ու չլսեց հավաքված կանանց: Հ.Գ. Եթե փոքր-ինչ վերաիմաստավորենք հայկական ասացվածքն ու մախաթը պարկում թաքցնելու փոխարեն այն աթոռի մեջ խրենք, հաստատ այդ աթոռի վրա նույնիսկ ամենափառասեր մարդը չի ցանկանա բազմել: Գուցե տիկնոջ կանխատեսումը հենց այդ մախաթ պարունակող աթոռի մասի՞ն է հուշում:
- Հեղինե Մանուկյան
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը երեկ հրավիրված ասուլիսում հայտնեց, որ չի կարող հայց առ հայց ասել, թե Հայաստանում վերջին շրջանում ձերբակալվածներից ով է քաղբանտարկյալ, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Ողջ աշխարհի հայերի մասին 60 լուսանկար... Նյույորքաբնակ Բերբերյանը 1976 թվականից ճանապարհորդել է ողջ աշխարհով, իսկ նրա բազմաթիվ ուղեւորությունները Հայաստան սկսել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, ...ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ
Գոհար Բարսամյան
Կենտրոնական Ասիայում Շանհայի համագործակցության երկրների կազմակերպությունը խոչընդոտներ չի տեսնում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարթակում, ինչը նախեւառաջ վերաբերում է Աֆղանստանին:
Թե Շանհայի համագործակցության ...«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան 1
Փետրվարի 26-ի խուզարկության ժամանակ Հուսիկ Բաղդասարյանի տնից առգրավվել էր 16 փամփուշտ: Հետո նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց այն հիմնավորմամբ, որ առգրավված փամփուշտներից երկուսը որսորդական զենքի համար ...«ԴՈՒՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԵՔ, ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԵՆՔ ՁԵԶԱՆՈՎ»
Գագիկ Աբգարյան
Երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մանուկ Մարգարյանի նախագահությամբ, ազատազրկման վճիռ կայացրեց Մկրտիչ, Ժորա եւ Անդրանիկ Սափեյանների, ինչպես նաեւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ:
...ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Մարինե Խառատյան 3
Մինչ իրեն ՀՀ նախագահ պատկերացնող Ս.Սարգսյանը զբաղված է նորանոր նշանակումներով, իսկ կառավարության նոր ղեկավարը «առանց պոպուլիզմի» հայտարարում է, թե բարձրանում է գազի գինը, քանի որ դեռ հունվարին` ընտրությունների ...ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ 1
Ամուսնացած լինելով հայի հետ եւ ապրելով Ֆրանսիայում` ես մեծ հաճույքով այցելում եմ ձեր երկիրը: 17 տարուց ավել է աշխատում եմ Ազգաբնակչության սպասարկման պետական ծառայության ոլորտում: Աշխատանքիս բնույթի բերմամբ ...«ՌԵԺԻՄԻ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԵՆՑ ՌԵԺԻՄԻ ՀԱՄԱՐ»
Էմմա Գաբրիելյան 2
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը վաղը` ապրիլի 17-ին, կանցկացնի լսումներ հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանն ...«ՅՈԹԸ ՊՈՐՏՈՎ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ»
Հեղինե Մանուկյան
Նախորդ օրը մեկնարկած` ի պաշտպանություն քաղբանտարկյալների պիկետն, ըստ նախատեսվածի, երեկ շարունակվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այն պետք է սկսվեր ժամը 13: 00-ին, սակայն դեռ մեկ ժամ առաջ դեսպանատան ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»
19
Ռուսաստանյան «Նովիե Իզվեստիա» պարբերականն իր երեկվա համարում հարցազրույց է հրապարակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ռուսաստանյան պարբերականը հարցազրույցը տպագրել է որոշ կրճատումներով, սակայն ...ԼՐՋԱՆՈՒՄ Է...
Էմմա Գաբրիելյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը երեկ ընդունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը Հայաստանի իշխանություններին ...ԱՆՑՆՈՂ, ԲԱՅՑԵՒ` ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԱՆՑՆՈՂ ԳԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ, ԵՐԵՒԻ ԹԵ ԿԱՄ` ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԺԱՄԱՆԱԿՆ Է ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ...
Վարպետը մի սիրած պատմություն ուներ. Խոջա Նասրեդինի մասին: Ուրեմն Խոջան նստած է գետի ափին: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Անցնող-դարձողի համար արդեն նա ինքն էլ է կամաց-կամաց դառնում բնապատկերի մի մասը:
...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՄՆՈՒՄ Է ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Էմմա Գաբրիելյան 2
Երեկ երեկոյան մայրաքաղաքի կենտրոնը հիշեցնում էր արտակարգ դրության օրերը` դարձյալ Օպերայի շրջակայքը ոստիկանացված էր: Այս տարածքով անցնող երեւանցիները դարձյալ ապշած, հարցական հայացքներով նայում էին ոստիկանների ...
ԱՅՍՊԻՍԻ «ԽԱՇՈՏ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարինա ԲաղդագյուլյանՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ...
Մարինա Բաղդագյուլյան«ՇԱՆԹ ԳՅՈՒՐՋՈՅԱՆ» ՍՊԸ-Ն, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարինա ԲաղդագյուլյանԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՍՏԵՂԾԵԼ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ
Ծովինար Նազարյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

