
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
- Փետրվարի 26-ի խուզարկության ժամանակ Հուսիկ Բաղդասարյանի տնից առգրավվել էր 16 փամփուշտ: Հետո նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց այն հիմնավորմամբ, որ առգրավված փամփուշտներից երկուսը որսորդական զենքի համար պիտանի չեն: Մի խոսքով, 16 փամփուշտի համար ազատամարտիկին դատապարտեցին 3 տարի ազատազրկման: Այս ամենի մասին փոքրիկ Հարությունը իր զգացածի, տեսածի համաձայն սեփական կարծիքն ունի` «Դա Սերժ Սարգսյանի հրամանն էր»: Քանի որ ինքը, դատավարության ժամանակ առգրավված փամփուշտների նկարները տեսնելով, դուրս է եկել ու մորը ասել. «Մամ, ուրիշ փամփուշտներ են ցույց տալիս, դրանք մեր տան փամփուշտները չէին»...

Հուսիկ Բաղդասարյանի դեպքում նաեւ այլ օրենքներ գործեցին` «հաշվի առնելով հասարակական վտանգավորությունը»: Երեւի մոռացել էին, որ Արցախյան ազատամարտի տարիներին «հասարակական վտանգավորություն» ներկայացնող Հուսիկ Բաղդասարյանն իր տանը, նկուղում էր պահում ինչ-ինչ հնարամիտ ճանապարհներով գնած կրականետները: Դրանք մեքենայից բեռնաթափում էին կինը եւ մայրը, խնամքով պահում, պահպանում: Շատերի հետ Ռ.Քոչարյանն էլ գալիս էր, կրականետով կրակել սովորում: «Հայրենիք սիրողը ոչ թե պաշտոնի, հարստության պիտի վազի, սրանց նման յոթը պորտով պալատներ կառուցի, այլ իմ տղի ու Վազգենի պես տղերք պիտի լինեն: Էս սրանց արածը եղավ հայրենիք սիրե՞լ, առաջ Հայաստա՞ն: Էսպե՞ս են հայրենիք սիրում, հա՞, բալա ջան...Հայրենիք սիրողը Վազգենն էր, բալա ջան...»... Մարգո մայրիկը էսօրվա պես հիշում է, թե ինչպես իր որդին` Հուսիկ Բաղդասարյանն ու Վազգեն Սարգսյանը եկան իրենց տուն, ինքը գրկեց, օրհնեց երկուսին ու ասաց, որ միշտ ընկերներ մնան, որ Վազգենն էլ իր որդին է, որովհետեւ ընկերները եղբայրներ են:
Հուսիկ Բաղդասարյանը Մասիսի ջոկատի հրամանատարն էր: Վազգեն Սարգսյանի` մահապարտների հավաքի հայտնի կոչից հետո Հ.Բաղդասարյանը առաջին արձագանքողներից էր: «Դու երեխա պիտի ունենաս, դու մի արի», - փորձել էր արգելել Վազգեն Սարգսյանը: Հուսիկ Բաղդասարյանին, իհարկե, հնարավոր չէր ետ պահել: Մարտերից մեկից հետո իմացան, որ Հուսիկի կինը տղա է ունեցել: «Տղայիդ իմ անունը դիր, ես, երեւի, երեխա չունենամ...», - խնդրեց Վազգենը: Հուսիկ Բաղդասարյանն, իհարկե, որդուն Վազգեն կոչեց: Հետո մկրտեցին Աննային ու Վազգենին: Կնքահայրը Վազգեն Սարգսյանն էր: Մկրտության արարողությունից հետո քեֆ էին անում: Վազգեն Սարգսյանը բաժակ բարձրացրեց. «Մաղթենք երեխաներին երջանկություն, երկար տարիների կյանք: Տա Աստված, որ հարսանիքին հանդիպենք, մեծ քեֆ անենք: Էլի բոլորս լինենք իրար կողքի, թամամ, ոչ մեկս չպակասի, ու Հայաստանը լինի մեծ, հզոր պետություն»: Բաժակաճառի ցանկություններից գրեթե ոչ մեկը չի կատարվել: Հայաստանը մեծ ու հզոր պետություն չէ, Անահիտի ու Վազգենի հարսանիքին չեն հանդիպի, իրար կողքի չեն լինի: Մնում է երեխաների երջանկությունն ու երկար տարիների կյանքը: Հիմա Աննան շատ է կարոտում հայրիկին: Մանավանդ, երբ վերջին յոթ տարին է, ինչ կարողացել է ճանաչել հորը, թիկունքում զգալ ուժեղ, անխոցելի պատվարը, քանի որ իր հերոս հայրիկը միշտ մարտերում էր: Մի անգամ էլ Հուսիկ Բաղդասարյանը կռվից տուն էր եկել, Աննան իր անծանոթ հրամանատար-հայրիկից վախեցավ լացեց: Հիմա Աննան իրեն կողոպտված է զգում: Բայցեւ հոր աղջիկն է` խիզախ, անկոտրում. «Ես իմ հոր տեղը թափուր չեմ թողնելու, ես զբաղեցնելու եմ նրա տեղը»: Իսկ կինը` Մարինեն, ասում է. «Զանգում են ու սրտաճմլիկ տոնով հարցնում` «Ո՞նց եք»: Ասում եմ` մենք լավ ենք: Ինչու՞ մենք պիտի վատ լինենք: Անարդար, ստոր վճիռ կայացնողները պիտի հաշտ չլինեն իրենց խղճի հետ: Դրանից էլ լուրջ առի՞թ վատ լինելու, ամաչելու համար: Իսկ մենք միայն հպարտ ենք մեր հերոս հայրիկի անցած ճանապարհով ու ներկայով»: Տիկին Մարինեն իր հերոս ամուսնու անցյալից ամեն մի դրվագը հիշելիս հուզմունքով Վազգեն Սարգսյանի անունն էր տալիս, քանի որ Հուսիկ Բաղդասարյանն ու Վազգեն Սարգսյանը գրեթե միշտ իրար հետ էին: «Մի անգամ Վազգենը եկավ, իր մեքենայով էր` դռները, լուսամուտները բաց, ինքն էլ երգում ու ղեկին դհոլ էր խփում: Բարձր էր տրամադրությունը: Ասացի` «Վազգեն ջան, բա չես վախենու՞մ, դռները, լուսամուտները էդպես բաց, դու էլ մենակ...»: Ասաց. «Էդ ի՞նչ ես խոսում, ումի՞ց պիտի վախենամ, իմ ժողովրդի՞ց...»»... Ես պետք է պատմեի, թե ի՞նչ է մտածում, զգում Հուսիկ Բաղդասարյանի ընտանիքը: Այնպես ստացվեց, որ ավելի շատ խոսեցի Վազգեն Սարգսյանի մասին: Ու մի բան էլ վերջնականորեն զգացի` որքան շատ եմ լսում Վազգեն Սարգսյանի մասին, որքան շատ եմ ճանաչում նրան, այնքան ավելի ու ավելի է խորանում վիհը, անդունդը, անջրպետը իմ ու նրանց` իշխանությունների միջեւ:
- Մարինա Բաղդագյուլյան
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը երեկ հրավիրված ասուլիսում հայտնեց, որ չի կարող հայց առ հայց ասել, թե Հայաստանում վերջին շրջանում ձերբակալվածներից ով է քաղբանտարկյալ, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Ողջ աշխարհի հայերի մասին 60 լուսանկար... Նյույորքաբնակ Բերբերյանը 1976 թվականից ճանապարհորդել է ողջ աշխարհով, իսկ նրա բազմաթիվ ուղեւորությունները Հայաստան սկսել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, ...ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ
Գոհար Բարսամյան
Կենտրոնական Ասիայում Շանհայի համագործակցության երկրների կազմակերպությունը խոչընդոտներ չի տեսնում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարթակում, ինչը նախեւառաջ վերաբերում է Աֆղանստանին:
Թե Շանհայի համագործակցության ...«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան 1
Փետրվարի 26-ի խուզարկության ժամանակ Հուսիկ Բաղդասարյանի տնից առգրավվել էր 16 փամփուշտ: Հետո նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց այն հիմնավորմամբ, որ առգրավված փամփուշտներից երկուսը որսորդական զենքի համար ...«ԴՈՒՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԵՔ, ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԵՆՔ ՁԵԶԱՆՈՎ»
Գագիկ Աբգարյան
Երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մանուկ Մարգարյանի նախագահությամբ, ազատազրկման վճիռ կայացրեց Մկրտիչ, Ժորա եւ Անդրանիկ Սափեյանների, ինչպես նաեւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ:
...ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Մարինե Խառատյան 3
Մինչ իրեն ՀՀ նախագահ պատկերացնող Ս.Սարգսյանը զբաղված է նորանոր նշանակումներով, իսկ կառավարության նոր ղեկավարը «առանց պոպուլիզմի» հայտարարում է, թե բարձրանում է գազի գինը, քանի որ դեռ հունվարին` ընտրությունների ...ՆԱՄԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ՝ ՄԻ ՖՐԱՆՍՈՒՀՈՒ ԿՈՂՄԻՑ
Լուիզեթ Լամաղշ 1
Ամուսնացած լինելով հայի հետ եւ ապրելով Ֆրանսիայում` ես մեծ հաճույքով այցելում եմ ձեր երկիրը: 17 տարուց ավել է աշխատում եմ Ազգաբնակչության սպասարկման պետական ծառայության ոլորտում: Աշխատանքիս բնույթի բերմամբ ...«ՌԵԺԻՄԻ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԵՆՑ ՌԵԺԻՄԻ ՀԱՄԱՐ»
Էմմա Գաբրիելյան 2
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը վաղը` ապրիլի 17-ին, կանցկացնի լսումներ հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանն ...«ՅՈԹԸ ՊՈՐՏՈՎ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ»
Հեղինե Մանուկյան
Նախորդ օրը մեկնարկած` ի պաշտպանություն քաղբանտարկյալների պիկետն, ըստ նախատեսվածի, երեկ շարունակվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այն պետք է սկսվեր ժամը 13: 00-ին, սակայն դեռ մեկ ժամ առաջ դեսպանատան ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»
19
Ռուսաստանյան «Նովիե Իզվեստիա» պարբերականն իր երեկվա համարում հարցազրույց է հրապարակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ռուսաստանյան պարբերականը հարցազրույցը տպագրել է որոշ կրճատումներով, սակայն ...ԼՐՋԱՆՈՒՄ Է...
Էմմա Գաբրիելյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը երեկ ընդունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը Հայաստանի իշխանություններին ...ԱՆՑՆՈՂ, ԲԱՅՑԵՒ` ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԱՆՑՆՈՂ ԳԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ, ԵՐԵՒԻ ԹԵ ԿԱՄ` ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԺԱՄԱՆԱԿՆ Է ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ...
Վարպետը մի սիրած պատմություն ուներ. Խոջա Նասրեդինի մասին: Ուրեմն Խոջան նստած է գետի ափին: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Անցնող-դարձողի համար արդեն նա ինքն էլ է կամաց-կամաց դառնում բնապատկերի մի մասը:
...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՄՆՈՒՄ Է ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Էմմա Գաբրիելյան 2
Երեկ երեկոյան մայրաքաղաքի կենտրոնը հիշեցնում էր արտակարգ դրության օրերը` դարձյալ Օպերայի շրջակայքը ոստիկանացված էր: Այս տարածքով անցնող երեւանցիները դարձյալ ապշած, հարցական հայացքներով նայում էին ոստիկանների ...
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
«ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐՈՒՄ, ՀԱ՞»
Մարինա Բաղդագյուլյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

