
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԵՑԻՆ ԼՂ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել է, որ առաջիկայում կարող է կայանալ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ասել են, որ կարող են առաջիկայում նման հանդիպում անցկացնել», - ասել է Մ.Բրայզան` առանց այդ հանդիպման վերաբերյալ մանրամասներ հաղորդելու:

Նա նաեւ նշել է, թե անհրաժեշտ է Ս.Սարգսյանին մի փոքր ժամանակ տալ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակցելու համար: Ամերիկացի համանախագահը չի բացառել ԼՂ-ի մասնակցությունը բանակցային գործընթացին, սակայն կարծիք է հայտնել, որ կա բանակցությունների գործող ձեւաչափ, եւ հիմա անհրաժեշտ է պահպանել տվյալ ձեւաչափը: «Ես զգում եմ, որ Ադրբեջանի կողմից կա բանակցությունները շարունակելու ցանկություն, սակայն նրանք ունեն այդ փաստաթղթում փոփոխություններ անելու այնքան իրավունք, որքան նաեւ Հայաստանը: Ես որպես միջնորդ պետք է համագործակցեմ երկու կողմերի հետ, որպեսզի օգնեմ ընդհանուր լեզու գտնել», - ընդգծել էր Բրայզան: Գնահատելով ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը՝ ամերիկացի դիվանագետը նկատել է, որ միջնորդները շատ արդյունավետ են աշխատում, եւ այսօր դա ամենաընդունելի ձեւաչափն է: ԵԱՀԿ գործող նախագահ, վերջերս Ֆինլանդիայի արտգործնախարար նշանակված Ալեքսանդր Ստաբը նույնպես անդրադարձել է բանակցային համակարգերի թեմային. ելույթ ունենալով կազմակերպության Մշտական խորհրդի նիստում` նա պաշտպանել է սառեցված հակամարտությունների կարգավորման գոյություն ունեցող բանակցային մեխանիզմները եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու ԵԱՀԿ ՄԽ-ին ու նրա համանախագահներին: ԵԱՀԿ նոր ղեկավարը անհրաժեշտ է համարել ուշադրությունը կենտրոնացնել այն հարցերի վրա, որոնցում կարելի է իրական փոփոխությունների հասնել, այդ թվում՝ սառեցված հակամարտությունների լուծման վրա. «Մենք պետք է լրջորեն վերաբերվենք, այսպես կոչված, սառեցված հակամարտությունների լուծմանը: Իմ նպատակն այն է, որ ակտիվացնենք այդ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպատակամղված ջանքերը», - ասել է Ալեքսանդր Ստաբը: Պաշտոնական Երեւանը բանակցային գործընթացի ուղղությամբ, թերեւս, պաշտոնական Բաքվի քայլերին ի պատասխան նախաձեռնություններով է սկսել հանդես գալ. անցյալ շաբաթ հայտնի դրաձավ, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԼՂ խնդրի առնչությամբ հայտարարություն է նախապատրաստվում: Ապրիլի 10-ին խորհրդարանն անցավ արտահերթ կարգով ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության նախագծի քննարկմանը, ապրիլի 8-ին այդ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախաձեռնությամբ: Չնայած այն բանին, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը Հայաստանն առայժմ գերադասում է տեսնել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, խոսվում է, որ ԱԺ-ն իր կողմից ընդունվելիք հայտարարության մեջ ամենայն հավանականությամբ հստակորեն չի ամրագրելու այդ ցանկությունը, քանի որ ըստ հայտարարության հեղինակ ԱԺ նախագահի` «Հայաստանը պետք է պատրաստ լինի միջազգային այլ ատյաններում եւս խնդրի քննարկմանը»: Խորհրդարանականները կարծում են, որ ԱԺ հայտարարության մեջ պետք է լինեն նաեւ որոշ կտրուկ եւ կոշտ գնահատականներ. մասնավորապես կարծիք կա, որ Հայաստանի ռազմավարությունը առաջիկայում պետք է փոխվի` Տ.Թորոսյանը նշել է, թե Հայաստանը պետք է իր խնդիրները առաջադրի նույն ՄԽ համանախագահներին, սակայն ոչ այն ձեւով, ինչպես դա անում է Ադրբեջանը` առանց որեւէ շանտաժի. «Կա փաստաթուղթ, որով սահմանված է համանախագահների մանդատը, եւ որեւէ մեկը որեւէ իրավունք չունի դրանից դուրս գալու: Ինքս դժգոհ եմ իրենց պահվածքից, հատկապես համանախագահներից մեկի պահվածքից, մյուս երկուսը շատ ավելի զուսպ են իրենց պահում: Կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, թե ում մասին է խոսքը: Ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում նաեւ պարոն Բրայզայի անունը նշել եմ ուղիղ», - ասել էր Տ.Թորոսյանը` իր զայրույթը բացատրելով այն հանգամանքով, որ հենց համանախագահների անհեռատես հայտարարությունների պատճառով է վերջին շրջանում սրվել իրավիճակը, քանի որ այդ հայտարարությունները կեղծ պատրանքներ են ստեղծում ու թյուրիմացության մեջ են գցում Ադրբեջանի բնակչությանը` այդպիսով նպաստելով հայատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների խորացմանը: ԱԺ նախագահը ավելի է մանրամասնել. «Իրենց վերջին հայտարարություններում համանախագահները կարծես թե մոռացել են, որ երկու սկզբունք էր դրված այն փաստաթղթի հիմքում, որը նախապատրաստվում է, եւ անընդհատ խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Բայց ակնհայտ է, որ ՄԽ համանախագահների մանդատը պահանջում է անաչառ եւ անկողմնակալ դիրքորոշում», - նկատել էր Տ.Թորոսյանը: Իսկ ԱԺ-ի կողմից հայտարարություն ընդունելու անհրաժեշտությունն, ըստ Տ.Թորոսյանի, առաջացել է, քանի որ վերջին շրջանում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի զարգացումները լավատեսություն չեն ներշնչում: Այդ իսկ պատճառով հայտարարության միջոցով ԱԺ-ն «հանրապետության նախագահին եւ կառավարությանն առաջարկում է ակտիվացնել եւ ընդլայնել ԼՂ խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման ջանքերն ու հնարավորությունները, ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ, միջազգային իրավունքի շրջանակներում ձեւակերպել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում Հայաստանին հնարավորություն կտան ապահովել ԼՂՀ լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը»: Որ պաշտոնական Երեւանն արդեն արձանագրում է, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի «զարգացումները լավատեսություն չեն ներշնչում»` իհարկե անվիճելի փաստ է, սակայն անհասկանալի է, թե ինչու է դրանում մեղադրում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին... Ռ.Քոչարյանի տասնամյա իշխանավարումը բերելու էր նման իրավիճակի` այս մասին տարիներ շարունակ ասվել է, պարզապես այն ժամանակ իշխանությունները նման նախազգուշացումները համարում էին դավաճանություն: Այժմ արդեն պաշտոնական Երեւանը սկսել է գիտակցել, որ «մենք ոչ թե պետք է ուղղակի սպասենք Ադրբեջանի քայլերին եւ դրանից ելնելով ինչ-ինչ պատասխաններ տանք, ինքներս պետք է լինենք նախաձեռնող տարբեր ուղղություններով»: ԱԺ-ում եւս Հայաստանի կողմից ԼՂ ճանաչման շուրջ խոսակցություններ են ակտիվացել: Խորհրդարանականներից ստացած առաջարկների առումով Տ.Թորոսյանը նշել է, որ իր համար ընդունելի է հայտարարության մեջ ամրագրել մի քանի նոր մոտեցումներ, մասնավորապես` հայտարարության մեջ կավելացվի հետեւյալ միտքը, որ «պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի միջազգայնորեն ճանաչված ԼՂՀ-ն որպես հակամարտության կողմ անպայման ներգրավվի բանակցությունների մեջ»: Թեեւ խորհրդարանական քննարկումներին ԼՂ ԱԺ-ից որեւէ մեկը չի մասնակցել, բայց հավաստիացնում են, թե ԼՂ-ում տեղյակ են հայտարարության ընդունման մտադրությանը, իսկ քննարկումների մանրամասներին եւ նախապատրաստվող հայտարարությանը ԼՂ-ում կծանոթանան մի քանի օրից, երբ ԼՂ կմեկնի միջխորհրդարանական հանձնաժողովը` քննարկելու հայտարարության հարցը: ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂ խնդրի առնչությամբ պատրաստվող հայտարարության վերաբերյալ խոսեց նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` նշելով, թե Հայկական կողմի դիրքորոշումներում փոփոխություններ չկան, պարզապես ԱԺ-ի հայտարարությունն «ուղղված է լինելու երկրի նախագահին եւ կառավարությանը` առաջարկելով պայմանագրային այնպիսի հարաբերությունների հաստատում ԼՂՀ-ի հետ, որը կվերահաստատի եւ միջազգային հանրության ու հենց Ադրբեջանի համար կհստակեցնի, որ ԼՂ անվտանգության հարցը գերխնդիր է: Փաստաթուղթը Հայաստանի սկզբունքները չի փոխում, պարզապես դիմագրավում է այն մարտահրավերները, որոնք կախված են Հայաստանի գլխին»: Գ.Սահակյանի պատկերացմամբ էլ` «իրադրության փոփոխությունը» հետեւանք էր նաեւ միջազգային «տարբեր ուժերի ճնշող գործունեության, որով ցանկանում էին թուլացնել Հայաստանը»: Հիշեցնենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ օրերս հայտարարությամբ հանդես եկան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցությունները, որոնք փաստեցին, որ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները «վտանգում են ԼՂ-ի ապագան ու խաղաղության հեռանկարները տարածաշրջանում, ապացուցում քոչարյանա-սարգսյանական վարչախմբի վարած արտաքին քաղաքական կուրսի սնանկությունը»: Հայտարարության համաձայն` վերջին 10 տարվա ընթացքում «Հայաստանի վարչախմբի ապաշնորհ քաղաքականության կործանարար արդյունքների գագաթնակետն էր ՄԱԿ-ի ԳԱ մարտի 14-ի բանաձեւը, որով «վերահաստատվեց» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվեց «բոլոր հայկական ուժերի անհապաղ, լիակատար եւ անվերապահ դուրսբերում Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավյալ տարածքներից»: ՄԱԿ-ի ԳԱ այս բանաձեւը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջազգային դիրքերը վնասող աննախադեպ փաստաթուղթ է` ասված էր հայտարարության մեջ, որով փորձ է արվում կանխորոշել ԼՂ-ի կարգավիճակը որպես Ադրբեջանի մաս եւ միակողմանի զիջումներ է պահանջվում հայկական կողմից. «1994թ. ռազմական եւ դիվանագիտական հաղթանակների շնորհիվ հաջողվել էր հասնել նրան, որ ԼՂ-ն ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի կողմից ճանաչվեց հակամարտության լիիրավ կողմ, ինչով սկիզբ դրվեց ԼՂՀ ինքնորոշման միջազգային ճանաչմանը: Սակայն 1999-ին ստորագրելով ԵԱՀԿ Ստամբուլի «Խարտիան», Հայաստանի իշխանությունները նախ ըստ էության ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա նաեւ վարչախմբի հանցավոր նախաձեռնությամբ ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, ինչի հետեւանքով ԼՂ պայքարը ինքնորոշման համար վերածվեց տարածքային վեճի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», - նշված էր հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները համարում են, որ այդ բանաձեւի ընդունմամբ ՄԱԿ-ում կանաչ լույս է վառվել միջազգային տարբեր ատյաններում ադրբեջանանպաստ փաստաթղթերի ընդունման համար, ինչին ի զորու չի լինելու դիմագրավել հեղինակությունը կորցրած ՀՀ դիվանագիտությունը: «ԼՂ-ի փրկության գործում մենք ունենք մեկ միջոց ու ճանապարհ. Հայաստանը դարձնել բարձր լեգիտիմ իշխանությամբ օժտված ժողովրդավարական երկիր», - ընդգծել էին Լ.Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցությունները:
- Էմմա Գաբրիելյան
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ
Ես` Սեթ Գմփոյի Գմփոյանս, ինքնակամ խոստովանում եմ, որ 2005թ.-ի հուլիսի 20-ի երեկոյան ժամը 18.30-ին, առանց որեւէ մեկի դրդման, բռթման կամ, առավել եւս, ստիպման, սեփականության իրավունքով ինձ պատկանող Տանջլու ...ԾՈՒՂՐՈՒՂՈՒ~, ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՐՈՍՆ ԷՐ ԿԱՆՉՈՒՄ
Համեստ Կարապետյան 10
Շատ էի ամաչում, երբ մեր չարացած վա~յ մտավորական ոմն ռեժիսոր ու դերասաններ մի ժամանակ Պարոնյանի անվան թատրոնում «Նազար-Նազար, մինչեւ վերջ» էին խաղում...
Ու՞մ էին ծաղրում. իրենց` ազգընտիր, ողնուծուծով ...ՍՈՒՏԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՍԽԱԼԸ...ԹԵ՞ VICE VERSA, Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Հացպանյան 8
Կալանավայրի բակում, բոլորի կողմից տեսանելի մի հատվածում շատ մեծ տառերով գրված խոսքը պարունակում էր չորս բառ` «Սուտից է սկսվում սխալը»:
Հայաստան պետությունը իր կալանավորներին` իրենց կատարած սխալի իսկական ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. ...ՔԱՂԱՔՈՒՄ ՎԻՃԱԿՆ Ի՞ՆՉ Է, ՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՆՉ ԼԻՆԻ
Գայանե Հովսեփյան
Եթե մի ժամանակ Վանաձորի «Գուգարք» համաբուժարանում էնդոկրին բաժանմունքն աշխատում էր թերբեռնվածությամբ, ինչը դժգոհությունների տեղիք էր տալիս, ապա վերջին 2 ամսում, կարելի է ասել, ընդհանրապես չի գործում, ...ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ՝ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
Գայանե Հովսեփյան 7
Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձանց 106 հոգիանոց ցուցակի թիվ 1 «պատվավոր համարը» ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանն է, ով 90-ականներին եղել է Վանաձորի քաղխորհրդի ...ՓԱՍՏՈՐԵՆ ԵՒՍ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾ
Գագիկ Աբգարյան
Ապրիլի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Գագիկ Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամիս ժամանակով ...ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Արմեն Գրիգորյան
Ամփոփելով Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովի արդյունքները` կարելի է մի շարք հետեւություններ անել:
Վեհաժողովի կարեւոր արդյունքներն էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների կողմից հակահրթիռային պաշտպանության ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ԴԱՏԻ»
Մարինա Բաղդագյուլյան 11
«Նոր եմ տեսակցել նրան: Առողջությունը եւ տրամադրությունը լավ էր: Ամռանը դարձյալ ձերբակալվել էր, ու այն ժամանակ էլ, երբ այցի էի գնացել, էլի լավ էր, դիմանում էր, բայց նյարդային էր: Հիմա շատ հանգիստ է: Հավանաբար ...«ԵԹԵ ԼԵԶՈՒՆ ՇՂԹԱՅՎԱԾ Է, ԹՈՂ ՁԵՌՔԵՐՆ ԷԼ ՇՂԹԱՅՎԱԾ ԼԻՆԵՆ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Արշակ Բանուչյանը ազատ մտավորական է, ազատ զինվոր ու ազատամարտիկ, ազատ կամավոր: Երբեք կուսակցական չի եղել:
Նույնիսկ Ղարաբաղյան շարժման ժամանակ, ազգամիջյան պատերազմական իրավիճակում ոչ մի խմբավորման, ...ՆԱՏՕ-Ն ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Մենք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներս, մտահոգված ենք Հարավային Կովկասի եւ Մոլդովայի Հանրապետության տարածաշրջանային հակամարտությունների շարունակմամբ: ...ԶԱՎԹԻՉՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՆԳԻՍՏ ՉՊԻՏԻ ԶԳԱՆ
Արմեն Գրիգորյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` շարունակում են տեղի ունենալ միջազգային զարգացումներ, որոնք աստիճանաբար Հայաստանի ապօրինի իշխանությունների համար մի անելանելի վիճակ են առաջացնում:
Ս.Սարգսյանի պաշտոնադրման ...ԼՈԲԲԻԻ ԳՈՐԾԸ ԲԱՑՎԵՑ
Արամ Ամատունի 1
Եվ այսպես` Սպիտակ տունը պաշտոնապես առաջադրեց Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը: Նոր դեսպանի հավակնորդը Ղրղզստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է: Կասկածից վեր է, որ Ամերիկայի հայկական ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐԴԸ»
Իշխանամետ մամուլում շատ է գրվում հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին: Իսկ ընդդիմադիր մամուլը դրանք ներկայացնում է ոչ թե որպես միջպետական հարաբերություններ, այլ ՌԴ կողմից Հայաստանում հակաժողովրդական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԻՄԻՆԱԼ ԲՆՈՒՅԹԸ
Ա.Սարգսյան
Եթե նկատի ունենանք, որ իշխանությունների հիմնական անելիքը հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների մշակումը եւ այդ օրենքների միջոցով պետության ու հասարակության ամենօրյա կառավարումն է, ապա պարզ ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ
Մարինե Խառատյան
Ս.Սարգսյանի երդման արարողությունից հետո Հայաստանում հետապնդումների նոր ալիք է սկսվել: Տեղեկություններ են ստացվում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նորանոր ձերբակալությունների ու կալանքների մասին: Թվում է` ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱ՞Ծ Է ԽՈՍԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Անի Պլազա» հյուրանոցում ցեղասպանության 93-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողով էր կազմակերպել, որը, ...ՔԱՂԱՔԱԿԱՆԸ ՎԵՐԱՈՐԱԿՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆԻ
Ա. Սարգսյան
Այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը հետեւողական աշխատանք է տանում տասներեք քաղբանտարկյալների նկատմամբ առաջադրված հոդվածների վերաորակման ուղղությամբ:
Քանի որ գործող վարչախումբը, ի թիվս մի շարք հասկացություն-երեւույթների, ...ԲՈՒԽԱՐԵՍՏՅԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ
Արման Բաբաջանյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ընդունված հռչակագիրը տարատեսակ ծայրահեղ գնահատականների առիթ են տալիս: Ոմանք կարծում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում միանշանակ հաղթանակ է ամրագրել Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ...ՎԻՃԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Ժան Գեյրաս
Հայաստանում վտանգավոր անկայունություն է Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցույցերին հաջորդած եւ մարտի 1-ին Երեւանը սգի մատնած արյունալի բռնությունները մեծ լարվածություն են առաջացրել Հայաստանի ...«ՕՐԵՆՔԸ ԿԻՆ ՉԷ, ՈՐ ԿՈՍՄԵՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵՍ»
Մարինե Խառատյան
Ընդդիմությունը Հայաստանում շարունակում է զուրկ մնալ քաղաքական պայքարի ու քաղաքական գործունեության հնարավորությունից:
Հերիք չէ մեկ ամսից ավելի կալանավորված են ընդդիմության լիդերները, մարտի 20-ից` արտակարգ ...ՌԵԺԻՄԸ ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ Է` ՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Է
Կարինե Հարությունյան
Ո՞նց եք. «Սասունը պտի գա, որ լավ լինենք»: Վանատուրցիներն են: Ամեն օր այստեղ են: Ինչու՞: «Մեր Սասունին ենք սպասում: Մինչեւ վերջ կանգնելու ենք: Որ օրը լսենք, որ գալիս ա, զուռնով-դհոլով գնալու ենք Քաղսիի ...«ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքը» շարունակվեց ավանդական կերպով` զրույց, թերթերի հոդվածների խիստ ակտիվ քննարկումներ, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկման ունկնդրում...
Երիտասարդներն ...ՈՂՈՐՄԻ ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ՀՈՐԸ...
...Անշուշտ նաեւ իրեն: Եվ յուրաքանչյուրին, ով Արարչի Միտքը թեկուզեւ մեկ միլիմետրով ավելի մատչելի է դարձրել մեզ` մահկանացուներիս: Որովհետեւ ամենքին չէ` միայն ընտրյալներին է տրված Արարչի ՄԻՏՔՆ ընկալելու, ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ`ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Մարտին Ասլանյան, Արամայիս Ասլանյան
Երբ հանեցին Lենինի արձանը, մեզ համար ճարտարապետական հրաշք բացահայտվեց: Պատվանդանը ստացավ նոր բովանդակություն` դարձավ Երեւանի ճակատին ամրացված քարակերտ մարգարիտը:
Երեւանի ճարտարապետական դեմքի ինքնատիպ ...ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ
Մարինա Բաղդագյուլյան
«Ոչ բռնությանը», «Ոչ մարդու իրավունքների ոտնահարմանը», «Ոչ կենդանիների իրավունքների ոտնահարմանը», «Ոչ անազատությանը», «Ոչ կեղծիքներին», «Դարձիր անձայնների ձայնը», «Գերի մի եղիր ստամոքսիդ, ուտելուց առաջ ...ՀԵՔԻԱԹ ԴԱՎԻԹԻ ՄԱՍԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Լոնդոնի փողոցներում մի փոքրիկ տղա էր երգում, պարում, որ տարիներ հետո մեծ բեմերում պարող իր չքնաղ աղջկան մի գիշեր նամակ պիտի գրեր ու պատմեր իր հեքիաթը: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Քսաներորդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ողբերգական եղավ. մեծ հերոսամարտերում փառահեղ հաղթանակներ տարած ժողովուրդը դիվանագիտական հարթակում մեծ պարտություններ կրեց: Հարց է ծագում` ինչու՞...
Գլոբալ ...ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ՄԵՆՔ
Գոհար Բարսամյան
Հյուսիսատլանտյան դաշինքի Բուխարեստի գագաթնաժողովը, անկասկած, բացեց իր պատմության նոր էջը: 1990-ական թվականներին դաշինքում գործնականում արեւելյան ուղղությամբ ընդլայնման հարցի շուրջ տարաձայնություններ չեն ...«ՍԻԼ ԳՐՈՒՊԸ» ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Մարինե Խառատյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ գրուպի» դեմ հարկային, դատական եւ հնարավոր բոլոր ձեւերով հետապնդումները շարունակվում են. կալանավորված են կոնցեռնի տնօրեններ եւ աշխատակիցներ: ...ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ, ՈՉ ԹԵ ՄԵՐԸ` ՆՐԱՆՑ
Արամ Ամատունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցի լսումն ու քննարկումն, անկասկած, կարեւոր իրադարձություն է: Այսինքն` այն կարեւոր է ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան 2
Երկար տարիներ լուրեր են շրջել այն մասին, որ պրն Օսկանյանի կենսագրական ամփոփումը (Resume), մեղմ ասած, պարարտացվել է մտացածին ու երեւակայական տիտղոսներով՝ հավանաբար նախարարի գրաված պաշտոնի հետ համապատասխանեցնելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԵՑԻՆ ԼՂ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել է, որ առաջիկայում կարող է կայանալ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ...«Ո՞Ր ՇՈՒՆ-ՇԱՆ ՈՐԴԻՆ ՔԵԶ ԽՓԵՑ, ԷԴ ԱՆԱՍՏՎԱԾԸ...»
Կարինե Հարությունյան
Մարտի 1-2: Ութ զոհ: Ու՞թ զոհ: Մեկ ամսից ավելի է` կասկածները հանգիստ չեն տալիս նրանց, ովքեր ռեժիմի՝ ժողովրդի նկատմամբ սարքած սպանդի ժամանակ ներկա են եղել եւ նույնիսկ իրենց մաշկի վրա են զգացել քոչարյանասերժական ...«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Վանատուրի ոգին տեղն է ու... «Միշտ էլ տեղն է լինելու»: Այսօրվանից եռօրյա նախազգուշական հացադուլ են հայտարարել «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, անհայտ կորած Աշոտ Ներսիսյանի կին Ժանետա Ներսիսյանը եւ «Սասուն» ...ՄԱՐՏԻ 1-Ի 10-ՐԴ ԶՈՀՆ ՈՒ ԵՐԵՔ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-ի արյունալի դեպքերին զոհ գնացած 10-րդ քաղաքացու` Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ 29-ամյա Սամվել Հարությունյանի հուղարկավորությունն էր:
Մեզ հետ զրույցում Սամվելի հայրը` Ռուբեն Հարությունյանն ...«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԻՆՉԵՒ ՀԻՄԱ ԹՈՒՐՔԵՐՆ ԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ»
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք «Ողբա Հայաստան, քաջերդ զնդաններում են», «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներն ու արդեն իսկ ծանոթ տղամարդկանց դիմանկարները ձեռքներին հավաքվել էին Դավիթ Անհաղթի փողոցում` ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԸ» ՄԱՔՐՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական կերպով անցավ` առանց միջադեպերի:
Միակ տարբերությունն այն էր, որ ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը, Արաբկիրի համայնքի ոստիկանապետի տեղակալ ...
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՇՏԱՑԱԾ» ՁԵՌՔԸ
Էմմա Գաբրիելյան«ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է ՍԱՐՍԱՓԵԼԻՈՐԵՆ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ՄԻԱՅՆ ՀԱԿ-Ը»
Է.ԳաբրիելյանՄԻԱՅՆ ՏԵՐ ԹՈԴԻԿԻ ՃԻՊՈՏՈՎ...
Մարինա ԲաղդագյուլյանՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԱՐԱԳ ԱՎԱՐՏԵԼ»
Էմմա Գաբրիելյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

